comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ի­ԳՈՐ ՀԱՍ­ՐԱ­ԹՅԱՆ. Ո­ԳԵ­ՂԵ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԵՎ ԽԻ­ԶԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ ՄԱՐՄ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒՄ
Logo
Print this page

Ի­ԳՈՐ ՀԱՍ­ՐԱ­ԹՅԱՆ. Ո­ԳԵ­ՂԵ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԵՎ ԽԻ­ԶԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ ՄԱՐՄ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒՄ

 Սիլ­վա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Բա­նա­սի­րա­կան գիտ. թեկ­նա­ծու

 Հան­ճա­րեղ այս պա­տա­նին, ով Հա­յոց բազ­մա­բե­ղուն ար­գան­դի հազ­վա­գյու­տո­րեն հրաշք կերտ­վածք­նե­րից է (ես նրա մա­սին ան­ցյալ ժա­մա­նա­կով չեմ կա­րող ար­տա­հայտ­վել… նա ա­վե­լի ներ­կա է ա­զա­տագր­ված Ար­ցա­խում, քան ֆի­զի­կա­պես շա՛տ ներ­կա­ներ), պար­զա­պես ապ­շեց­նում է իր տա­րի­քին հա­մե­մատ հա­սու­նու­թյամբ։ Ըն­թեր­ցում ես հետ­մա­հու տպագր­ված նրա ՙԶվարթ գի­տու­թյուն՚ վեր­նա­գի­րը կրող գիր­քը և ապ­շում, հիա­նում, հպար­տա­նում և ափ­սո­սու~մ, ափ­սո­սում… Բա­ռերս ար­ցունք են դառ­նում...

Լսենք պա­տա­նի փի­լի­սո­փա­յին. ՙԲայց մենք՝ ան­վախ­ներս, մենք՝ այս դա­րաշր­ջա­նում ա­ռա­վել ո­գե­ղեն մար­դիկս, բա­վա­կա­նա­չափ լավ գի­տենք մեր ա­ռա­վե­լու­թյու­նը, որ­պես­զի կա­րո­ղա­նանք ա­ռանց արևի ապ­րել հենց որ­պես ա­ռա­վել ո­գե­ղեն­ներ, ի դեմս այս ժա­մա­նա­կի՚,- գրել է Ի­գոր Հաս­րա­թյա­նը։ ՙԱյս ժա­մա­նա­կը՚ իր ապ­րած ժա­մա­նակն է ԽՍՀՄ ան­ծայ­րա­ծիր բան­տում, ուր բա­րե­կա­մու­թյան սուտ նեյ­նիմ­նե­րի ներ­քո, թուր­քա­զե­րի­նե­րով նպա­տա­կա­յին բնա­կեց­վում էր ՀԱ­ՅՈՑ լեռ­նաշ­խար­հը, բա­նա­կա­վայ­րե­րի հայ­կա­կան ա­նուն­նե­րը վե­րա­փո­խե­լով թուր­քա­կա­նի, հե­տապ­նդ­վում այն ա­մե­նը, ինչ ազ­գա­յին է, ար­մա­տա­խիլ ար­վում ՏԵ­ՍԱ­ԿԻ պահ­պան­մա­նը միտ­ված ա­մեն մի միտք….
ՙԴա­րաշր­ջա­նը սի­րում է Ո­ԳՈՒՆ, սի­րում է մեզ և մեր կա­րիքն ու­նի՚,- ինք­նավս­տահ հաս­տա­տում է պա­տա­նի հան­ճա­րը, ով 90-ա­կան­նե­րին ՆԺ­ԴԵ­ՀՅԱՆ գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կրողն էր և ՙՑԵ­ՂԱԿ­ՐՈՆ՚ կու­սակ­ցու­թյան ան­դամ։ Ի­գոր Հաս­րա­թյա­նի՝ ի­րա­կան հե­րո­սի, մար­տա­կան ու­ղու և սխ­րան­քի մա­սին տաս­նյակ հոդ­ված­ներ են գր­վել և է­լի կգր­վեն, փաս­տա­վա­վե­րագ­րա­կան- գե­ղար­վես­տա­կան ֆիլմ է հե­ղի­նա­կում գրող Նո­րեկ Գաս­պա­րյա­նը։
Սույն հոդ­վա­ծում ար­ծարծ­վում է հան­ճա­րեղ պա­տա­նու փի­լի­սո­փա­յա­կան աշ­խա­տու­թյու­նը միայն, թեև լրագ­րա­յին մեկ հոդ­վա­ծի շր­ջա­նա­կում գրե­թե անհ­նա­րին է դա….
ՙՄենք՝ հայ­րե­նա­զուրկ­ներս,- գրում է 18-ա­մյա պա­տա­նին,- ա­պա­գա­յի զա­վակ­ներս, տես­նում ենք դի­մա­կա­հան­դե­սը՚։ Դժ­վար չէ կռա­հել, որ նկա­տի ու­նի խոր­հր­դա­յին հա­մա­հար­թող, ազ­գա­յին սխալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ին­չի դառն հետևանք­նե­րի մեջ ենք ազ­գո­վին… ցայ­սօր…
Ի­գորն Ար­ցա­խում ՙզրույ­ցի է նս­տել՚ Շո­պեն­հաուե­րի, Լյու­թե­րի, Ֆոն Հարթ­մա­նի, Հե­գե­լի, Կան­տի, Պլա­տո­նի և մտ­քի մյուս մե­ծե­րի հետ։ Ի­գորն ի­րա­վա­ցիո­րեն բա­րո­յա­կան մեր­կու­թյունն ա­ռա­վել ա­մո­թա­լի է հա­մա­րում ֆի­զի­կա­կան մեր­կու­թյու­նից։- Մենք գի­տենք, որ մեր ապ­րած աշ­խարհն ա­նաստ­վա­ծա­յին է, ան­բա­րո­յա­կան, ան­մարդ­կա­յին,- իր ապ­րած ժա­մա­նա­կաշր­ջա­նը բնու­թագ­րում է պա­տա­նի փի­լի­սո­փան և ա­պա­գա ՀԵ­ՐՈ­ՍԸ… Ունկ­նդ­րենք ազ­նի­վի և ստո­րի մա­սին նրա մտո­րում­նե­րը. ՙՍտոր խառն­ված­քը նրա­նով է հատ­կանշ­ված, որ ան­խախ­տո­րեն աչ­քի տակ ու­նի իր շա­հը, և որ նպա­տա­կի ու շա­հի մա­սին միտքն ա­վե­լի ու­ժեղ է իր մեջ, իր մի­ջի ա­մե­նաու­ժեղ մղում­նե­րից. թույլ չտալ, որ սե­փա­կան մղում­ներն ի­րեն դր­դեն անն­պա­տա­կա­հար­մար գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՝ սա է նրա ՙի­մաստ­նու­թյու­նը՚։ Վեհ խառն­վածքն ա­վե­լի անբ­նա­կան է, քան­զի ազ­նի­վը, մե­ծա­հո­գին, անձ­նա­զոհն ի­րա­կա­նում են­թա­կա է իր մղում­նե­րին՚։ Ա­սել է թե, ե­թե պետք է հն­չեց­նել ճշ­մար­տու­թյու­նը` ա­ռանց հետևանք­նե­րի մա­սին մտա­ծե­լու, հն­չեց­նում է, պետք է փա­կել հրակ­նա­տի փո­ղը, փա­կում է կյան­քի գնով։ ՙՄեր ժայթ­քում­նե­րը՚ գլ­խում Ի­գոր Հաս­րա­թյա­նը գա­ղա­փա­րա­կիր ե­րի­տա­սար­դու­թյա­նը հա­մե­մա­տում է ժայթ­քող հրաբ­խի հետ. ՙՄենք ա­ճող հրա­բուխ­ներ ենք, ով­քեր ժայթ­քե­լու ի­րենց ժա­մա­նա­կը կու­նե­նան՚,- մար­գա­րեա­նում է ա­պա­գա հե­րո­սը, կան­խազ­գա­լով հա­սու­նա­ցող ազ­գա­յին- ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը։
Ի­գո­րի ՙԶվարթ գի­տու­թյու­նը՚, ցա­վոք, լույս ըն­ծայ­վեց հետ­մա­հու և չա­փա­զանց ան­շուք, ման­րա­տառ, շքեղ վե­րահ­րա­տա­րակ­ման կա­րիք ու­նի։ Կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րի, հա­սա­րա­կու­թյան բո­լոր շեր­տե­րի, մար­դու էու­թյան և մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին նրա խո­րազ­նին դա­տո­ղու­թյուն­ներն ուղ­ղա­կի ապ­շե­ցու­ցիչ են։ Ի­գոր Հաս­րա­թյա­նը ժա­մա­նա­կից շուտ հա­սու­նա­ցած, ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ ներ­ծծ­ված և ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ ՀՐԱ­ՄԱ­ՅԱ­ԿԱ­ՆՈՎ ան­մա­հա­ցած հե­րոս է։ Նաև նրա մա­սին է՝ ՀԵ­ՐՈ­ՍԸ ՆԱԽ Ո­ԳՈՒ ՄԱՐԴ Է Նժ­դե­հի բնո­րո­շու­մը։ Խի­զա­խել կա­րող են շա­տե­րը, սա­կայն ազ­գի ո­գե­ղեն նե­րու­ժը կրել՝ քչե­րին է շնորհ­ված։ Նժ­դե­հա­կան Ի­գո­րը լավ գի­տեր, որ ՙԱՆ­ԿԱԽ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ ՝ ՆԱԽ ԻՐ ԸՆ­ՏԻՐ ՈՐ­ԴԻ­ՆԵ­ՐԻ Ա­ՐՅՈՒՆՆ Է ՊԱ­ՀԱՆ­ՋՈՒՄ և ան­կախ հայ­րե­նի­քի շենքն իր ՍՐ­ԲԱ­ԶԱՆ ՄԵ­ՌԵԼ­ՆԵ­ՐԻ Ա­ՃՅՈՒ­ՆԻՑ Է ԲԱՐՁ­ՐԱ­ՆՈՒՄ՚։ Նա տվեց իր ա­րյու­նը՝ ծա­ղիկ կյան­քը, չվա­խե­ցավ մա­հից և ան­մա­հա­ցավ` մնա­լով հա­վերժ պա­տա­նի…
ՓԱ՛ՌՔ Ի­գո­րի ծնող­նե­րին, փա՛ռք նրան ծնած ժո­ղովր­դին։ Խոսքս հե­րո­սի մա­սին է, որ ՍԿԻԶԲ է դեռ, եզ­րա­փա­կում եմ Ի­գոր Հաս­րա­թյա­նին նվիր­ված ֆիլ­մի հե­ղի­նակ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի տո­ղե­րով. ՙԻ­գոր Հաս­րա­թյա­նը մար­տի­րոս­վեց, և մենք մե­ղա­վոր ենք, մե­ղա­վոր ենք, ո­րով­հետև նա պի­տի ապ­րեր։ Եվ նա ապ­րե­լու էր ոչ իր հա­մար, ինչ­պես զոհ­վեց ոչ իր հա­մար։ Հաս­տատ, նրա ապ­րածն էլ կլի­ներ հե­րո­սա­կան, ինք­նա­տիպ, ան­մեկ­նե­լի։ Նա ե­կել էր աշ­խար­հին բան ա­սե­լու, և մենք պի­տի նրան տա­յինք այդ հնա­րա­վո­րու­թյու­նը, թե­պետ ա­մեն ինչ ինքն էր ո­րո­շում՚։ Սեպ­տեմ­բե­րի 7-ին կլ­րա­նար նրա 47-ը, 10 զա­վակ սե­րած կլի­ներ, ինչ­պես ինքն էր ե­րա­զում, և սե­րունդ կր­թող բազ­մա­թիվ գր­քեր կգ­րեր։ Սա­կայն նա կա­տա­րեց իր ու մեր պաշ­տե­լի Գա­րե­գին Նժ­դե­հի պատ­գա­մը ՝ ՄԵ­ՌԻՐ ԱՅՆ­ՊԵՍ, ՈՐ ՄԱՀԴ ԷԼ ԾԱ­ՌԱ­ՅԻ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻԴ… գի­տակ­ցա­բար և խն­դա­գին ըն­դու­նեց մա­հը և դար­ձավ ա­ռաս­պե­լի հե­րոս, ով եր­բեք չի մա­հա­նում և վաղ ընդ­հատ­ված իր բա­ցա­ռիկ կեն­սագ­րու­թյամբ սե­րունդ­ներ է ո­գեշն­չում հայ­րե­նա­սի­րու­թյան սր­բա­զան կրա­կով…
Ծն­րա­դիր խո­նար­հումս դա­վա­նած գա­ղա­փա­րիդ և սուրբ հի­շա­տա­կիդ, հան­ճա­րեղ հե­րոս…

;

 

 

 

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 06 Սեպտեմբերի 2019 14:49
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.