comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԵՐ­ՔԻ ՏՈՆ ԶՈ­ՐԱ­ՄԱ­ՍՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐ­ՔԻ ՏՈՆ ԶՈ­ՐԱ­ՄԱ­ՍՈՒՄ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

Ար­դեն 7 տա­րի է, ինչ Հայ օգ­նու­թյան միու­թյան (ՀՕՄ-ի) Ար­ցա­խի միա­վորն ի­րա­կա­նաց­նում է ՙԱյ­ցե­լու­թյուն դիր­քա­պահ զին­վոր­նե­րին՚ ծրա­գի­րը, ո­րի` բա­նա­կի հետ կապ­ված կազ­մա­կեր­պա­կան մասն ա­պա­հո­վում է ԱՀ ՊՆ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ կա­պե­րի բա­ժի­նը: Նշ­ված ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ար­դեն եր­րորդ ան­գամն է, ինչ ՀՕՄ-ի Ար­ցա­խի միա­վո­րը բեր­քի տոն է կազ­մա­կեր­պում Ար­ցա­խի զո­րա­մա­սե­րից մե­կում: Այս տա­րի հօ­մու­հի­ներն ար­ցա­խյան մր­գեր ու քաղց­րե­ղեն են հասց­րել Մար­տա­կեր­տի շր­ջա­նում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սե­րից մե­կը:

Ըստ հօ­մու­հի­նե­րի՝ բեր­քի տո­նի կազ­մա­կերպ­ման գու­մա­րը հա­վաք­վել է նվի­րատ­վու­թյուն­նե­րից: Նրանք ի­րենց ե­րախ­տա­գի­տու­թյունն են հայտ­նում ՊՆ վե­րոն­շյալ բաժ­նի պետ Դա­վիթ Սա­ֆա­րյա­նին, ով մեծ պատ­րաս­տա­կա­մու­թյամբ իր վրա է վերց­րել բա­նա­կի հետ կապ­ված կազ­մա­կեր­պա­կան հար­ցե­րը, ինչ­պես և կազ­մա­կեր­պել է մեկ բեռ­նա­տար ու մեկ մար­դա­տար մե­քե­նա­նե­րի տրա­մադ­րու­մը՝ ար­կղ­նե­րի տե­ղա­փոխ­ման և հօ­մու­հի­նե­րին զո­րա­մաս հասց­նե­լու հա­մար:
ՀՕՄ-ի Ար­ցա­խի միա­վո­րի ՙԱյ­ցե­լու­թյուն դիր­քա­պահ զին­վոր­նե­րին՚ ծրագ­րի կազ­մա­կերպ­ման նպա­տա­կը միշտ նույնն է՝ մայ­րա­կան ջեր­մու­թյուն հա­ղոր­դել զին­վոր­նե­րին, հյու­րա­սի­րել տնա­կան բա­րիք­նե­րով, որ­պես­զի զգան ժո­ղովր­դի հո­գա­ծու­թյու­նը:
Նշենք, որ տա­րած բա­րիք­նե­րին ա­վե­լաց­վել են Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղու­թյան ար­տադ­րած բնա­կան հյու­թե­րը, կոմ­պոտ­նե­րը, մու­րա­բա­նե­րը: Ըստ հօ­մու­հի­նե­րի՝ այ­ցը ծա­ռա­յեց նպա­տա­կին. զին­վոր­նե­րը ջեր­մա­ցան հո­գա­տար վե­րա­բեր­մուն­քից, այ­ցե­լող­ներն էլ զո­րա­ցան զին­վո­րի հո­գու ա­րիու­թյու­նից:

 

Last modified onՉորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 15:29