comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

 1995 թվա­կա­նին Քա­շա­թա­ղի շրջ­կենտ­րոն Բեր­ձո­րում սկ­սեց գոր­ծել շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մը ռազ­մա­ճա­կա­տա­յին բժիշկ, Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռա­ջա­մար­տիկ, գրող, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Ար­ցախ Բու­նիա­թյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Հի­վան­դա­նո­ցը տե­ղա­կայ­վեց երկ­հար­կա­նի շեն­քում, ո­րի պայ­ման­նե­րը չեն հա­մա­պա­տաս­խա­նում բու­ժա­կան հաս­տա­տու­թյան պա­հանջ­նե­րին։ 2011թ. գար­նաը կա­յա­ցավ բուժ­միա­վոր­ման նոր, ե­ռա­հարկ շեն­քի հիմ­նար­կե­քը։

Ան­ցած տա­րի­նե­րին ընդ­հա­տում­նե­րով կա­տար­վեց շեն­քի կա­ռու­ցու­մը, ո­րը ձգձգ­վում էր տար­բեր պատ­ճառ­նե­րով։ 2018-2019 թվա­կան­նե­րին Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան հատ­կա­ցում­նե­րով է ըն­թա­նում շի­նա­րա­րու­թյու­նը, ո­րը կա­տա­րում է ՙՍուր-Նա­րեկ՚ շի­նա­րա­րա­կան ըն­կե­րու­թյու­նը՝ Պարթև Հով­հան­նի­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ։ Այժմ շեն­քը գրե­թե պատ­րաստ է։
Օ­րերս հան­րա­պե­տու­թյան պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, քա­ղա­քա­շի­նու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար­ներ Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նի, Ա­րա­յիկ Բաղ­րյա­նի, Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նի և այլ պաշ­տո­նա­տար ան­ձանց հետ այ­ցե­լեց բուժ­միա­վոր­ման շինհ­րա­պա­րակ, ծա­նո­թա­ցավ կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րին, տվեց հանձ­նա­րա­րա­կան­ներ։ Այս օ­րե­րին կա­տար­վում են շի­նա­րա­րա­կան վեր­ջին աշ­խա­տանք­նե­րը, զու­գա­հե­ռա­բար շեն­քում տե­ղա­կայ­վում է անհ­րա­ժեշտ գույ­քը։ Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տեխ­հս­կիչ Գա­գիկ Աս­րյա­նը գրե­թե ա­մեն օր լի­նում է այս­տեղ, հս­կում ըն­թա­ցող աշ­խա­տանք­նե­րը։ Կենտ­րո­նա­կան մուտ­քի մոտ փոքր հրա­պա­րակ կա, որ­տեղ պետք է տե­ղա­կայ­վի Ար­ցախ Բու­նիա­թյա­նի կի­սանդ­րին։ Քիչ վերևում՝ հս­կա լո­րե­նու հարևա­նու­թյամբ, գոր­ծե­լու է աղ­բյուր։ Շու­տով կտե­ղա­կայ­վեն կաթ­սա­յա­տան սար­քա­վո­րում­նե­րը, հա­տուկ` 50մ/վ հզո­րու­թյամբ գե­նե­րա­տո­րը, ո­րը կգոր­ծի ընդ­հա­նուր հո­սան­քի ան­ջատ­ման դեպ­քում։ Վա­ռե­լա­փայ­տով կգոր­ծի կաթ­սա­յա­տու­նը, ո­րի հարևա­նու­թյամբ կա­ռուց­վել է պա­հեստ՝ վա­ռե­լա­փայտն ամ­բա­րե­լու հա­մար։ Մո­տա­կայ­քում կկա­ռուց­վի 3 կա­յա­նա­տե­ղի շտա­պօգ­նու­թյան մե­քե­նա­նե­րի հա­մար։ Հի­վան­դա­նուցն ու­նե­նա­լու է ա­ռան­ձին է­լեկտ­րա­կան են­թա­կա­յան։
Ըն­թաց­քում շինհ­րա­պա­րակ է այ­ցե­լում նաև շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման գոր­ծա­դիր տնօ­րեն Կա­րեն Գրի­գո­րյան։ Ըստ նրա` ա­մե­նաու­շը՝ 2020թ. սկզ­բին կտե­ղա­փոխ­վեն նոր շենք, որ­տեղ գոր­ծե­լու են 20-ից ա­վե­լի մահ­ճա­կա­լով հի­վան­դա­սե­նյակ­ներ, ծնն­դա­տուն, վի­րա­հա­տա­րան, վի­րա­կա­պա­րան, դիա­հեր­ձա­րան, լա­բո­րա­տո­րիա­ներ, բժիշկ­նե­րի աշ­խա­տա­սե­նյակ­ներ, օ­դա­փո­խու­թյան հա­մա­կար­գեր, շտա­պօգ­նու­թյան ծա­ռա­յու­թյուն, ստա­ցիո­նար բա­ժան­մունք, այդ թվում՝ վի­րա­բու­ժա­կան և թե­րապևտիկ, պո­լիկ­լի­նի­կա­յին և գի­նե­կո­լո­գիա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ։
Բժշ­կա­կան սար­քա­վո­րում­նե­րը նույն­պես շու­տով բեր­վե­լու են։ Հիմ­նա­կան խն­դի­րը մնա­լու է բժիշկ-մաս­նա­գետ­նե­րով բու­ժանձ­նա­կազ­մը հա­մալ­րե­լը։
Հու­սանք նո­րա­կա­ռույց շեն­քի և հա­մա­պա­տաս­խան բուժ­սար­քա­վո­րում­նե­րի առ­կա­յու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն կտա, որ բժիշկ­ներ գան Բեր­ձոր, և քա­շա­թաղ­ցի­ներն ստիպ­ված չլի­նեն բուժ­զն­նում անց­նե­լու, բուժ­վե­լու հա­մար մեկ­նել Ստե­փա­նա­կերտ ու Գո­րիս, Երևան։


Last modified onՉորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 15:44