comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ի­ՐԱ­ԿԱՆ ՀԵ­ՐՈՍ­ՆԵՐՆ ԱՅ­ՍՕՐ ԷԼ ՇԱՐ­ՔՈՒՄ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

Ի­ՐԱ­ԿԱՆ ՀԵ­ՐՈՍ­ՆԵՐՆ ԱՅ­ՍՕՐ ԷԼ ՇԱՐ­ՔՈՒՄ ԵՆ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Օ­րերս Մար­տու­նու շր­ջա­նի Քերթ գյու­ղում էի և, բա­րե­բախ­տա­բա՞ր ա­սեմ, թե՞ Աստ­ծո կա­մոք, հայ­տն­վե­ցի Իս­մա­յիլ և Սվետ­լա­նա Առս­տա­մյան­նե­րի ըն­տա­նի­քում։ 

Ու տե­ղե­կա­ցա, որ զա­վակ­նե­րից Թևոս Առս­տա­մյանն Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի նվի­րյալ ա­զա­տա­մար­տիկ էր, Քերթ գյու­ղի ա­ռա­ջին զո­հը։

Թևո­սը ըն­տա­նի­քի չորս ա­րու զա­վակ­նե­րից կրտ­սերն էր։ 21-ա­մյա ե­րի­տա­սար­դը նա­հա­տակ­վեց Մար­տա­կեր­տի պաշտ­պա­նու­թյան հա­մար մղ­ված մար­տե­րում։
Հետ­մա­հու պարգևատր­վել է ՙԱ­րիու­թյան հա­մար՚ մե­դա­լով։ Ա­մուս­նա­ցած չէր։
Մայ­րը խոս­տո­վա­նում է. Թևո­սը բո­լոր ա­ռում­նե­րով տար­բեր­վում էր իր ե­րե­խա­նե­րից` ա­ռա­վել շր­ջա­հա­յաց էր, շփ­վող, բա­րի, կա­մե­ցող, ան­չափ հայ­րե­նա­սեր, խի­զախ, լավ նկա­րում էր։ Նա բա­ցում է ճամպ­րու­կը և ցույց տա­լիս Թևո­սի նկար­նե­րից մի քա­նի­սը, Թևո­սի լու­սան­կար­նե­րը, որ­դուն հի­շեց­նող ի­րեր, ո­րոնք ար­դեն տա­րի­ներ շա­րու­նակ սուրբ մա­սուն­քի պես պահ­վում են և ո­րոն­ցով ապ­րում է մոր սիր­տը։
Թևո­սի էու­թյան, հայ­րե­նա­սի­րու­թյան ու խի­զա­խու­թյան մա­սին գյու­ղում բո­լո­րը գի­տեն։ Շա­տերն են առ­նչ­վել նրա հետ, ո­մանք ման­կու­թյան ու դպ­րո­ցա­կան ըն­կեր­ներ են, ո­մանք՝ մար­տա­կան։ Նրանց բնու­թագր­մամբ՝ Թևո­սի մեջ խտաց­ված էին բո­լոր լա­վա­գույն հատ­կա­նիշ­նե­րը՝ ժպ­տե­րես էր, ըն­կե­րա­սեր, աշ­խա­տա­սեր, նվիր­ված զին­վոր, հո­գա­տար ու սր­տա­ցավ մարդ։
Քեր­թը հայ­րե­նա­սեր տղա­ներ շատ է տվել։ Ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից կազ­մա­կերպ­վող ան­մեղ հա­յե­րի ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րին, առևան­գում­նե­րին, խոշ­տան­գում­նե­րին, սպա­նու­թյուն­նե­րին, հար­ձա­կում­նե­րին, քա­րակ­ռիվ­նե­րին դի­մադ­րե­լու նպա­տա­կով, ինչ­պես Ար­ցա­խի մյուս բնա­կա­վայ­րե­րում, այն­պես էլ Քեր­թում ստեղծ­վեց կա­մա­վո­րա­կան ջո­կատ՝ գյու­ղի ե­րի­տա­սարդ­նե­րի ընդգրկմամբ։ Վեր­ջին­ներս քաջ գի­տակ­ցում էին, որ այլևս չի կա­րե­լի հան­դուր­ժել ա­զե­րա­կան ե­լու­զակ­նե­րի, օ­մո­նա­կան­նե­րի ու սա­ֆո­նո­վա­կան­նե­րի կող­մից հա­ճա­խա­կի կազ­մա­կերպ­վող ա­նօ­րի­նու­թյուն­նե­րը: Ա­ռա­ջին ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րից մե­կի կազ­մա­վոր­մանն ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում էր պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը նոր ա­վար­տած և հայ­րե­նի երկ­րա­մաս վե­րա­դար­ձած Թևոս Առս­տա­մյա­նը, ով լավ էր հաս­կա­նում ի­րա­վի­ճա­կի լր­ջու­թյու­նը։
Այ­նու­հետև, ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նով, գոր­ծող ա­ռան­ձին ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­ներն սկ­սե­ցին միա­վոր­վել, դառ­նալ վաշ­տեր, գու­մար­տակ­ներ, զո­րա­մա­սեր....Անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­ցավ ստեղ­ծել կա­նո­նա­վոր բա­նակ։ Սկ­սեց կազ­մա­վոր­վել նաև Մաճ­կա­լա­շե­նի մո­տոհ­րաձ­գա­յին գու­մար­տա­կը՝ Ար­մեն Մել­քու­մյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ։ Գու­մար­տա­կի կազ­մում ընդգրկվում են հարևան Սոս, Քերթ, Ծո­վա­տեղ և այլ գյու­ղե­րի վաշ­տե­րը։
Հան­դի­պե­ցի Թևոս Առս­տա­մյա­նի զի­նա­կից ըն­կեր՝ Ն զո­րա­մա­սի զրա­հա­տան­կա­յին ծա­ռա­յու­թյան նախ­կին պետ, ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նի աս­պետ, այ­սօր ար­դեն Մաճ­կա­լա­շե­նի հա­մայն­քի նո­րըն­տիր ղե­կա­վար Լեռ­նիկ Ա­վա­նե­սյա­նին, ով քաջ գի­տի Թևո­սի ան­ցած ճա­նա­պար­հը:

Թևոս Առս­տա­մյա­նը, ով խոր­հր­դա­յին բա­նա­կում ծա­ռա­յում էր որ­պես հետևա­կի մար­տա­կան մե­քե­նա­յի մե­խա­նիկ-վա­րորդ, հարկ ե­ղած դեպ­քում փո­խա­րի­նում էր գու­մար­տա­կի մե­խա­նիկ-վա­րորդ­նե­րին։ Նրա ՀՄՄ-ի անձ­նա­կազ­մի ան­դամ­ներ էին սո­սե­ցի­ներ Հայկ Հա­կո­բյա­նը և Ռո­բերտ Հա­րու­թյու­նյա­նը։ Այս ե­ռյակն ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցեց մար­տա­կան տաս­նյակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՝ Դըղ­լու խութ, Խա­զա­զա­սար, Ա­մա­րա­սի հո­վիտ....։
…Ծանր ու լար­ված ի­րա­վի­ճակ էր Մար­տա­կեր­տի շր­ջա­նում։ Լե­գեն­դար Մոն­թե Մել­քո­նյա­նի ա­ռաջ­նոր­դու­թյամբ՝ Մար­տու­նու ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րը շտա­պում էին մար­տա­դաշտ։ Նրանց հետ էր Հայկ-Թևոս-Ռո­բերտ անձ­նա­կազ­մը։ Քա­ջա­կո­րով տղա­ներն ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում են Մար­տա­կեր­տի շր­ջա­նի տար­բեր վայ­րե­րում ծա­վալ­վող պաշտ­պա­նա­կան մար­տե­րին, որ­տեղ ո­րոշ­վում էր ոչ միայն Մար­տա­կեր­տի, այլև Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը։
Ա­ռանձ­նա­պես կա­տա­ղի մար­տեր էին ըն­թա­նում Մար­տա­կերտ քա­ղա­քի թի­կուն­քում գտն­վող, ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող ՙՊուշ­կեն յալ՚ բար­ձուն­քի հա­մար։
1993թ. մար­տի 21-ին, թշ­նա­մու կա­ռա­վար­վող ար­կից խոց­վում է Թևո­սի մար­տա­կան մե­քե­նան։ Ռո­բեր­տը տե­ղում մա­հա­ցու վի­րա­վո­րում է ստա­նում։ Գլ­խի շր­ջա­նում բե­կո­րա­յին ծանր վնաս­վածք է ստա­նում Թևո­սը։ Նրան տե­ղա­փո­խում են Երևան՝ բուժ­ման, որ­տեղ էլ ե­րեք օր անց մա­հա­նում է։
Հայ­կը ևս վի­րա­վոր­վում է, բայց ա­պա­քին­վում ու շա­րու­նա­կում է մաս­նակ­ցել մար­տե­րին։ Ցա­վոք, Եղ­լա­վենդ տե­ղա­մա­սի հա­մար մղ­ված մար­տում Հայկն ա­կա­նի պայ­թյու­նից զոհ­վում է։
Թևո­սի և հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան, ա­զա­տու­թյան ու ան­կա­խու­թյան հա­մար գի­տակ­ցա­բար ի­րենց կյան­քը զո­հած մեր ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը մշ­տա­պես վառ կմ­նա մեր սր­տե­րում, իսկ նրանց ա­նուն­նե­րը` որ­պես մշ­տա­վառ փա­րոս­ներ, կլու­սա­վո­րեն ներ­կա և գա­լիք սե­րունդ­նե­րի անց­նե­լիք ճա­նա­պար­հը։

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2019 12:20