[ARM]     [RUS]     [ENG]

ՆՐԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ք. Մար­տու­նի

Լեգենդար զո­րահ­րա­մա­նա­տար Մոն­թե ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԻ ծնն­դյան օր­վա կա­պակ­ցու­թյամբ

Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին հե­րոս, Ար­ցա­խի հե­րոս, Հայ Դա­տի և Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի նվի­րյալ, Մոն­թե Մել­քո­նյա­նը (Ա­վո) ծն­վել է 1957թ. նո­յեմ­բե­րի 25-ին, ԱՄՆ Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գի Վայ­սի­լիա ա­վա­նում, ե­ղեռ­նի ճի­րան­նե­րից մա­զա­պուրծ հա­յի ըն­տա­նի­քում։ Իր գի­տակ­ցա­կան ողջ կյան­քում նա պայ­քա­րել է հա­յի ի­րա­վունք­նե­րի, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման և հա­յի պատ­մա­կան հայ­րե­նի­քի վե­րա­տիր­ման հա­մար։ Հնա­գի­տու­թյան պրո­ֆե­սոր էր, տի­րա­պե­տում էր 8 լե­զու­նե­րի։

Ռազ­մա­կան տե­սան­կյու­նից մաս­նա­գի­տա­կան բարձր հմ­տու­թյուն­ներ ցու­ցա­բե­րե­լու շնոր­հիվ 1992թ.-ին Մոն­թե Մել­քո­նյա­նը ստանձ­նում է Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի շտա­բի պե­տի պար­տա­կա­նու­թյու­նը։ Մեկ ա­միս անց նրան հանձ­նա­րար­վում է գլ­խա­վո­րել շր­ջա­նի պաշտ­պա­նու­թյու­նը։ Այս­տեղ կարճ ժա­մա­նա­կում ռազ­մա­կան գոր­ծում ու­նե­ցած իր հմ­տու­թյամբ, բնա­վո­րու­թյան ան­կեղ­ծու­թյամբ ու մաք­րու­թյամբ Մ. Մել­քո­նյա­նը շա­հեց ոչ միայն տե­ղի բնակ­չու­թյան, այլև հա­մայն հա­յու­թյան հա­մակ­րանքն ու հար­գան­քը? Նրա ղե­կա­վա­րու­թյամբ Մար­տու­նին դար­ձավ Ար­ցա­խի ա­մե­նա­պաշտ­պան­ված և ա­մե­նա­մար­տու­նակ շր­ջա­նը? Մոն­թեն ու Մար­տու­նու տղա­ներն ա­մե­նուր էին`որ­տեղ զգաց­վում էր հմուտ պաշտ­պան­նե­րի կա­րի­քը։ Մար­տու­նին ա­նա­ռիկ բերդ էր դար­ձել թշ­նա­մու հա­մար, իսկ Ար­ցա­խի բո­լոր թեժ կե­տե­րում հրա­մա­նա­տա­րի ներ­կա­յու­թյունն ար­դեն իսկ ան­վե­րա­պահ հաղ­թա­նակ էր խոր­հր­դան­շում։
1993թ. հու­նի­սի 12-ը ճա­կա­տագ­րա­կան ե­ղավ հրա­մա­նա­տա­րի հա­մար. հե­տա­խու­զու­թյան նպա­տա­կով մար­տըն­կեր­նե­րի հետ Մոն­թեն այ­ցե­լել էր Աղ­դա­մի շր­ջա­նի Մար­զի­լու գյու­ղի մա­տույց­ներ, ու ադր­բե­ջա­նա­կան զրա­հա­մե­քե­նա­յի կրա­կո­ցից զոհ­վեց լե­գեն­դար զո­րահ­րա­մա­նա­տա­րը? Մար­տու­նե­ցու հա­մար չա­փա­զանց ծանր էր հա­վա­տալ, ա­ռա­վել ևս`հա­մա­կերպ­վել նրա կորս­տյան փաս­տի հետ…
Հրա­մա­նա­տա­րի ապ­րած կյանքն ու ան­ցած մար­տա­կան ու­ղին հե­րո­սա­կան և փա­ռա­պանծ էր։ Մոն­թեին ճա­նա­չե­լով, ի­մա­նա­լով նրա ապ­րած կյան­քը`մենք փաս­տում ենք, որ նա իր գոր­ծե­լա­կեր­պով նոր ի­մաստ ու բո­վան­դա­կու­թյուն հա­ղոր­դեց այն­պի­սի ար­ժեք­նե­րի, ինչ­պի­սիք են հայ­րե­նա­սի­րու­թյու­նը, ար­դա­րու­թյու­նը, ազն­վու­թյու­նը, նվիր­վա­ծու­թյու­նը, դրանք վե­րա­ծե­լով վար­քի ու սկզ­բուն­քի։ Նա իր անձ­նա­կան օ­րի­նա­կով ցույց տվեց դրանց կարևո­րու­թյու­նը։
Մոն­թե Մել­քո­նյա­նի ծնն­դյան օր­վա ա­ռի­թով հրա­մա­նա­տա­րի մար­տա­կան ըն­կեր­նե­րը, շրջ­վար­չա­կազ­մի պա­տաս­խա­նա­տու­նե­րը, ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րը, շր­ջա­նի տա­րած­քում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սե­րի հրա­մա­նա­տար­նե­րը շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ այ­ցե­լե­ցին հե­րո­սի նա­հա­տակ­ման վայր, ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին նրա հի­շա­տա­կին կա­ռուց­ված խաչ­քա­րի պատ­վան­դա­նին։ Հար­գան­քի տուր­քը և ծա­ղիկ­նե­րի խո­նարհ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը շա­րու­նակ­վեց Մար­տու­նի քա­ղա­քում`Մոն­թեի ար­ձա­նի մոտ։ Մաս­նակ­ցում էին նաև շրջ­կենտ­րո­նի հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի և կր­թօ­ջախ­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը, բնա­կիչ­ներ։
Շնոր­հա­վոր ծնունդդ, հրա­մա­նա­տար։ Դու այն նվի­րյալ­նե­րից ես, ում ծնն­դյան օրն օրհ­նյալ է ողջ հա­յու­թյան հա­մար։
Դու ե­կար, ձուլ­վե­ցիր մեզ, դար­ձար լե­գենդ ու հա­վերժ մնա­ցիր իբրև մեր ան­բա­ժա­նե­լի մաս։ Դու մար­տու­նե­ցու հա­մար դար­ձար փր­կու­թյան և հույ­սի դուռ։ Քո շուր­ջը հա­մախմ­բե­ցիր հայ­րե­նի­քի նվի­րյալ­նե­րին, քո ան­սա­սան հա­վա­տով վա­րա­կե­ցիր բո­լո­րիս, ու շա­րու­նակ­վեց մեր հաղ­թար­շա­վը։
Հա­վերժ փառք և խո­նար­հում քեզ, սի­րե­լի հրա­մա­նա­տար։

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2019 16:11