comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎՐԻ­ԺԱ­ՌՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎՐԻ­ԺԱ­ՌՈՒՆ

Թո­վիկ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Հայ­կը սր­տում ոխ ու­ներ։ Ա­միս­ներ ա­ռաջ, երբ, որ­պես հրաձ­գա­յին գու­մար­տա­կի հրա­մա­նա­տար, ստուգ­ման նպա­տա­կով շր­ջա­գա­յում էր մար­տա­կան դիր­քե­րում, թշ­նա­մու նշա­նա­ռուն վի­րա­վո­րեց նրան ոտ­քի ազդ­րա­յին մա­սից։ Բա­ցի այդ, տա­րի­ներ ա­ռաջ, հա­կա­տան­կա­յին ա­կա­նի պայ­թյու­նից վնաս­վել էր իր վա­րած հետևա­կի մար­տա­կան մե­քե­նան և նա ու­ղե­ղի ցն­ցում էր ստա­ցել։ Անձ­նա­կազ­մի հրա­մա­նա­տար Հայկ Հա­կո­բյա­նը, դեռ լրիվ չկազ­դուր­ված, շտա­պեց մար­տա­կան ծա­ռա­յու­թյան։

ՙՄի օր վրեժ կլու­ծեմ՚,- հա­ճախ էր այդ միտ­քը կրկ­նում Հայ­կը: Մինչ այդ և հե­տա­գա­յում նա թշ­նա­մու դեմ ծա­վալ­ված բազ­մա­թիվ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում այն­քա՛ն խի­զա­խու­թյուն­ներ էր ցու­ցա­բե­րել, որ նրան շնորհ­վել է ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շան։
Վրա հա­սավ սպաս­ված պա­հը։ Ի­րիկ­նա­ժա­մին Հայ­կը կր­կին հե­ռա­դի­տակն ա­ռավ ձեռ­քը և իր թաքս­տո­ցից հե­տա­խույ­զի զն­նող-ու­սում­նա­սի­րող հա­յաց­քով տնտ­ղեց դի­մա­ցի բլուր­նե­րին ձգ­ված թշ­նա­մու դիր­քե­րը։ Թե ինչ հան­դուգն միտք էր հղա­ցել, պարզ­վեց հե­տո։ Վրե­ժի, ցաս­ման զգա­ցու­մով լի նրա սր­տում կր­կին ծառս ե­ղավ խի­զախ լեռն­ցու ա­րիու­թյու­նը։ Քիչ հե­տո նա ար­դեն շարժ­վում է ա­ռաջ, դե­պի ո­սո­խի խրա­մա­տը։ Ինչ խոսք, ա­մեն քայ­լը մեծ զգու­շու­թյուն, հնա­րամ­տու­թյուն և հա­մար­ձա­կու­թյուն էր պա­հան­ջում։ Ա­հա հա­սավ թշ­նա­մու խրա­մա­տի եզ­րին։ Ա­րագ շր­ջան­ցեց այն։ Դիր­քում կանգ­նած ա­զե­րի զին­վո­րը ո­չինչ չէր նկա­տում։ Հայ­կը, ա­ռանց վայր­կյան կորց­նե­լու, շեշ­տա­կի ոս­տյու­նով թի­կուն­քից թա­փով ըն­կավ թուրք աս­կյա­րի վրա։ Վեր­ջինս հան­կար­ծա­կիի ե­կավ։ Հայկն իր գործն ա­վար­տած հա­մա­րե­լով, վերց­րեց թշ­նա­մու գն­դա­ցի­րը։ Մյուս­նե­րը, ինչ­պես պարզ­վում էր, բլ­րի ետևի գետ­նա­փոր տնա­կում վա­յե­լում էին ի­րենց ի­րիկ­նա­հա­ցը, ա­ռանց ի­մա­նա­լու, թե ինչ է կա­տար­վում խրա­մա­տում, հեր­թա­պա­հող ըն­կեր­նե­րի հետ։ Հայ­կը, լավ զգա­լով ճա­կա­տագ­րա­կան պա­հի կարևո­րու­թյու­նը, չշ­փոթ­վեց, չկորց­րեց ի­րեն։ Նա ձեռ­քի գն­դաց­րի կո­թի մի հուժ­կու հար­վա­ծով մյուս զին­վո­րին չե­զո­քաց­րեց` նրա­նից էլ վերց­նե­լով ինք­նա­ձի­գը։ Մինչ ա­զե­րի­նե­րը ըմ­բռ­նե­ցին, թե ինչ փոր­ձանք է ե­կել ի­րենց գլ­խին, սկ­սե­ցին սան­րող կրա­կա­հերթ բա­ցել դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ, ա­ռաջ շարժ­վող Հայ­կի վրա, բայց ար­դեն ուշ էր։
Նա, հեր­թա­կան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյու­նը գե­րա­զանց կա­տա­րե­լով, վե­րա­դար­ձավ դիր­քեր` ձեռ­քին ռազ­մա­կան հա­րուստ ա­վար՝ մի գն­դա­ցիր և մեկ ինք­նա­ձիգ։

Հայկ Հա­կո­բյա­նի մրա­տա­կան ու­ղին սկս­վել է Շա­հու­մյա­նի շր­ջա­նից, որ­տեղ նա մաճ­կա­լա­շեն­ցի իր ա­վագ ըն­կե­րոջ՝ հետ­մա­հու ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին աս­տի­ճա­նի շքան­շա­նի աս­պետ Ար­մեն Մել­քու­մյա­նի հետ կռ­վել-մար­տն­չել է կողք կող­քի: Հե­տա­գա­յում Ար­մե­նը դար­ձավ Ն գու­մար­տա­կի հրա­մա­նա­տա­րը, իսկ Հայ­կը՝ նրա մար­տա­կան գծով տե­ղա­կա­լը։ Այն­տեղ նրանք՝ եր­կու զի­նա­կից այդ ըն­կեր­նե­րը, շատ կա­մա­վոր­նե­րի հետ միա­սին պաշտ­պա­նել են մի շարք հայ­կա­կան բնա­կա­վայ­րեր։ Հե­տա­գա­յում Ա­մա­րա­սի այդ եր­կու ար­ծիվ­նե­րը թշ­նա­մուց պաշտ­պա­նե­ցին հայ­րե­նի Մաճ­կա­լա­շե­նը, Սո­սը… Սկզ­բից` որ­պես շար­քա­յին զին­վոր, ա­պա, հետևա­կի մար­տա­կան մե­քե­նա­յի անձ­նա­կազ­մի հրա­մա­նա­տար, մո­տոհ­րաձ­գա­յին գու­մար­տա­կի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, այ­նու­հետ հրա­մա­նա­տար, զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ՝ մար­տա­կան գծով, մեր հե­րո­սը մաս­նակ­ցել է բա­զում ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։
Մինչ Հայկ Հա­կո­բյա­նին հան­դի­պե­լը, մո­տի­կից ճա­նա­չե­լը, շատ էինք լսել նրա սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին։ Հե­տա­գա­յում, երբ նա նշա­նակ­վեց մեր հրաձ­գա­յին գու­մար­տա­կի հրա­մա­նա­տար, հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցա նրան ա­վե­լի մո­տի­կից ճա­նա­չե­լու։ Նրա մեջ տե­սա, զգա­ցի հայ­րե­նի­քի սի­րով ապ­րող զին­վո­րին, հրա­մա­նա­տա­րին։ Շատ կռիվ­նե­րում թրծ­ված, կոփ­ված, կր­թու­թյամբ ի­րա­վա­բան Հայկ Հա­կո­բյա­նը խի­զա­խու­թյան, ազն­վու­թյան մարմ­նա­ցում էր։ Մեծ էր նրա սե­րը ռազ­մա­կան գոր­ծի հան­դեպ։ Ընդ­հան­րա­պես, ու­սում­նա­տենչ հո­գի ու­ներ։ Գյու­ղի՝ հայ­րե­նի Սո­սի միջ­նա­կարգ դպ­րոցն ա­վար­տել էր գե­րա­զանց գնա­հա­տա­կան­նե­րով։ Գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան կր­քոտ սի­րա­հար էր։ Մենք ա­վե­լի հո­գե­հա­րա­զատ դար­ձանք, երբ ծա­նո­թա­ցա նրա գրած չա­փա­ծո ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին (տո­ղե­րիս հե­ղի­նա­կը նրա հրա­մա­նա­տա­րու­թյամբ գոր­ծող հրաձ­գա­յին գու­մար­տա­կի շտա­բի պե­տի տե­ղա­կալն էր)։ Նաև սր­տա­բուխ ու վա­րա­կիչ զրու­ցել գի­տեր։ Մի խոս­քով, թե՜ ֆի­զի­կա­պես, թե՜ հո­գե­պես մարդ-քա­ղա­քա­ցու, հայ­րե­նի­քի նվի­րյալ զին­վո­րի, հրա­մա­նա­տա­րի իս­կա­կան տի­պար էր։
Հայ­կին ևս բախտ չվի­ճակ­վեց եր­կար ապ­րել ու գոր­ծել իր մայր հայ­րե­նի­քում՝ ա­զատ և ան­կախ Ար­ցա­խում։ 1998թ. հոկ­տեմ­բե­րին նա զոհ­վեց։ Այն բեռ­նա­տար ավ­տո­մե­քե­նան, ո­րի խցի­կում էր Ն զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, մար­տա­կան շա՛տ փոր­ձու­թյուն­նե­րով ան­ցած Հայկ Հա­կո­բյա­նը, դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պար­հով գնա­լիս ցա­քուց­րիվ ե­ղավ հա­կա­տան­կա­յին ա­կա­նի պայ­թյու­նից։ Մա­րեց մեր ե­րի­տա­սարդ ու սի­րե­լի հրա­մա­նա­տար մա­յոր Հայկ Հա­կո­բյա­նի կյան­քը։ Սա­կայն մեր սր­տե­րում չի մա­րի նրա հի­շա­տա­կը։ 

 

 

 

 

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2019 17:43