comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՆ ԱՄԵՆ ՊԱՀԻ ՊԵՏՔ Է ԶԳԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՆ ԱՄԵՆ ՊԱՀԻ ՊԵՏՔ Է ԶԳԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 Վերջերս աշ­խա­տան­քա­յին այ­ցով Ար­ցախ էր ժա­մա­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ ե­ղել է Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հյու­սի­սա­յին ուղ­ղու­թյան զո­րա­մա­սե­րից մե­կում և մար­տա­կան հե­նա­կե­տե­րում։

ԱՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տար Կա­րեն Աբ­րա­հա­մյա­նը և ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պետ Ար­տակ Դավ­թյա­նը բարձ­րաս­տի­ճան հյու­րե­րին ներ­կա­յաց­րել են բա­նա­կում ներ­դր­վող վեր­ջին նո­րու­թյուն­նե­րը։ Հայ­կա­կան ար­տադ­րու­թյան բազ­մա­կի օգ­տա­գործ­ման հա­վա­քո­վի գետ­նատ­նա­կը, ո­րի հե­ղի­նակն Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նակն է, նա­խա­տես­ված է մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և ա­րագ դիր­քա­վոր­վե­լու հա­մար. ՙՈչ բա­րեն­պաստ պայ­ման­նե­րում գետ­նատ­նա­կում կա­րե­լի է կազ­մա­կեր­պել անձ­նա­կազ­մի հան­գիստն ու հրա­մա­նա­տա­րա­կան կե­տե­րում հրա­մա­նա­տա­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Նաև պետք է ըն­դգ­ծել, որ գետ­նատ­նա­կը պաշտ­պան­ված է խո­շոր տրա­մա­չա­փի հրե­տա­նա­յին ար­կե­րից՚,-նշել է ՊԲ ին­ժե­նե­րա­կան ծա­ռա­յու­թյան բաժ­նի պետ, գն­դա­պետ Կա­րեն Գրի­գո­րյա­նը։
2016 թվա­կա­նի ապ­րի­լյան ագ­րե­սիա­յից հե­տո վե­րա­նայ­վել են Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի սահ­մա­նա­մերձ զո­րա­մա­սե­րի ամ­րա­շի­նա­կան լու­ծում­նե­րը։ Նա­խա­գահ Սա­հա­կյանն ու վար­չա­պետ Փա­շի­նյա­նը ծա­նո­թա­ցել են վեր­ջերս շա­հա­գործ­ման հան­ձն­ված զո­րա­նոց­նե­րից մե­կի պաշտ­պա­նա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին ու կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րին։ Գն­դա­պետ Կ. Գրի­գո­րյա­նի խոս­քով՝ պայ­թյու­նա­յին և ոչ պայ­թյու­նա­յին ար­գե­լա­փա­կոց­ներն ա­ռաջ­նագ­ծի ամ­բողջ եր­կայն­քով զար­գաց­ման փու­լում են, իսկ վտան­գա­վոր հատ­ված­նե­րում զո­րա­նոց­նե­րը պաշտ­պան­ված են: ՙՊետք է ա­սեմ, որ զո­րա­նոց­նե­րը լրի­վու­թյամբ ձևա­փոխ­վում են, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում՝ կա­ռու­ցա­պատ­վում։ Մի խոս­քով՝ ա­մեն ինչ ա­նում ենք, որ ցան­կա­ցած մար­տա­կան գոր­ծո­ղու­թյան դեպ­քում անձ­նա­կազ­մը պաշտ­պան­ված լի­նի՚,-ա­սել է Կ. Գրի­գո­րյա­նը:

ՙԵ­կել եմ տես­նե­լու ձեր աչ­քե­րը, որ­տեղ վս­տա­հու­թյուն կա հայ­րե­նի­քի և ա­պա­գա­յի հան­դեպ՚,- զին­ծա­ռա­յող­նե­րի հետ հան­դիպ­մանն ա­սել է ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը և հի­շեց­րել, որ նրանք երկ­րի ա­մե­նա­կարևոր ա­ռա­քե­լու­թյունն ու­նեն։ Ըստ Փա­շի­նյա­նի՝ ա­մեն ինչ թի­կուն­քում ա­նի­մաստ կլի­նի, ե­թե անվ­տան­գու­թյան հար­ցում խն­դիր ու­նե­նանք. ՙՈւ­զում եմ, որ հայ­րե­նիք հաս­կա­ցու­թյունն ա­վե­լի կոնկ­րետ ըն­կա­լեք։ Հայ­րե­նի­քը ձեր ծնող­ներն են, հայ­րե­նի­քը ձեր քույ­րերն են, ձեր եղ­բայր­նե­րը, ձեր հա­րա­զատ­ներն են, ձեր սի­րած աղ­ջիկ­ներն են։ Հայ­րե­նի­քը ձեր ըն­կեր­ներն են, հայ­րե­նի­քը ձեր պա­պերն են, հայ­րե­նի­քը ձեր սե­րունդ­ներն են, ո­րոնք դեռ պետք է ծն­վեն և ապ­րեն ա­զատ ու եր­ջա­նիկ երկ­րում՚,-նշել է Փա­շի­նյանն ու ծա­նո­թա­ցել վեր­ջին սերն­դի ար­դիա­կա­նաց­ված զի­նա­տե­սակ­նե­րին և սար­քա­վո­րում­նե­րին, ո­րոն­ցով հա­մալր­վել է Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը։
Բա­կո Սա­հա­կյանն ու Նի­կոլ Փա­շի­նյանն այ­ցե­լել են պե­տա­կան սահ­մա­նի հյու­սի­սա­յին ուղ­ղու­թյան մար­տա­կան դիր­քեր, որ­տեղ աշ­խար­հագ­րա­կան ու կլի­մա­յա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րը զին­ծա­ռա­յող­նե­րի հա­մար սո­վո­րա­կան են։ Ան­ձամբ տես­նե­լով դիր­քա­պահ­նե­րի սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը փաս­տել է, որ զին­ված ու­ժե­րում ի­րենց կա­ռա­վա­րու­թյան բա­րե­փո­խում­ներն ար­դյու­նա­վետ են։ Սա ա­նա­վարտ աշ­խա­տանք է, որ­տեղ մշ­տա­պես բո­լորն ա­նե­լիք ու­նեն. ՙՉի կա­րե­լի չն­կա­տել են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բա­րե­լա­վու­մը, տե­սա­դի­տարկ­ման հա­մա­կար­գե­րը։ Այ­սօր մար­տա­կան դիր­քերն ա­պա­հով­վում են խմե­լու ջրով, է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով։ Այդ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վե­լու է մեծ թա­փով։ Ճիշտ է, սրանք տեխ­նի­կա­կան հար­ցեր են, որ կա­տար­վում են, բայց ես ու­զում եմ դրանց բո­վան­դա­կու­թյունն ըն­դգ­ծել՚,-մեզ հետ զրույ­ցում ա­սել է Նի­կոլ Փա­շի­նյա­նը։
Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյանն ու վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հյու­սի­սա­յին սահ­մա­նի մար­տա­կան հե­նա­կե­տե­րում ծա­նո­թա­ցել են օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան ի­րադ­րու­թյա­նը։ Գու­մար­տա­կի հրա­մա­նա­տար փոխ­գն­դա­պետ Ար­գիշ­տի Սարգ­սյա­նը զե­կու­ցել է, որ նոր սերն­դի տե­սա­դի­տարկ­ման սար­քե­րում հա­կա­ռա­կոր­դին հս­կո­ղու­թյան տակ են պա­հում օ­րը 24 ժամ. ՙԻ­րադ­րու­թյունն ա­ռաջ­նագ­ծում է հա­րա­բե­րա­կան հան­գիստ է և փո­փո­խա­կան։ Կրա­կոց­ներ հա­կա­ռա­կոր­դի կող­մից լի­նում են, բայց հա­մար­ժեք պա­տաս­խա­նի դեպ­քում հա­կա­ռա­կորդն իս­կույն լռում է՚,-նկա­տել է տվել փոխ­գն­դա­պե­տը:
Հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ զրույ­ցում դիր­քա­պահ­նե­րը սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին հար­ցե­րում դժ­գո­հու­թյուն­ներ չեն հայտ­նել։ Ըստ վար­չա­պետ Փա­շի­նյա­նի՝ բայց դա չի նշա­նա­կում, թե այս ա­ռու­մով ա­մեն ինչ ի­դեա­լա­կան վի­ճա­կում է։ Նա կար­ծում է, որ բա­նա­կը հան­րու­թյան և կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յու­թյու­նը պետք է ա­մեն պա­հի զգա: ՙԶին­վո­րը, զին­ված ու­ժե­րը, սպան պետք է զգան, որ ի­րենց կող­քին են կա­ռա­վա­րու­թյու­նը, ժո­ղո­վուր­դը, հայ­րե­նիքն ա­մեն վայր­կյան՝ 24 ժամ, գի­շեր ու ցե­րեկ, 12 ա­միս և մշ­տա­պես։ Այս­պես լի­նե­լու է միշտ, և այս զգա­ցո­ղու­թյու­նը զին­վո­րի սր­տում, զին­վո­րի հո­գում պետք է ա­նընդ­հատ ու­ժե­ղա­նա՚,-նշել է Փա­շի­նյա­նը։
Զին­ծա­ռա­յող­նե­րի հետ հան­դիպ­մա­նը վար­չա­պետ Փա­շի­նյա­նը տե­ղե­կաց­րել է, որ զին­վո­րա­կան թո­շա­կա­ռու­նե­րի բնա­կա­րա­նա­յին հար­ցով Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը գործ­նա­կան քայ­լեր են ձեռ­նար­կում։ Այ­սօր­վա սպան պետք է ե­րաշ­խիք­ներ ու­նե­նա, որ վա­ղը սե­փա­կան տա­նի­քի խն­դիր չի ու­նե­նա։

 

 

 

 

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2019 18:33