[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՐԻ ՕՐ, ՎԵ­ՐԱԾՆ­ՎՈՂ ԻՄ ՑՈՐ

Կա­մո ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Շրջ­կենտ­րոն Հադ­րու­թից Ցո­րը բա­ժան­վում է կա­նաչ ան­տա­ռա­պատ լեռ­նաշղ­թա­յով, ո­րի վերևի ճյու­ղա­վո­րում­նե­րը սկիզբ են առ­նում Դի­զա­փայ­տի ստո­րոտ­նե­րից և, Խան­ձա­ձոր, Սա­րի­շեն գյու­ղե­րը շր­ջան­ցե­լով, իջ­նում մինչև Ցոր, Բա­նա­ձոր, Ծամ­ձոր, Ա­ռա­քել, Քա­րագ­լուխ ու ձուլ­վում մայր Ար­ցա­խի և Տա­փե­րա­կան դաշ­տի ան­սահ­ման ու հարթ տա­րածք­նե­րին։

Մե­քե­նան հա­տում է Խուր­հա­տի իջ­ված­քը, և քիչ հե­տո ճա­նա­պար­հի բարձ­րա­դիր մա­սից ես տես­նում եմ երկ­րի հա­րա­վա­յին սահ­մա­նի եր­բեմ­նի հիաս­քանչ ու փա­ռա­հեղ Ցո­րի այ­սօր­վա հա­մա­րյա ա­վե­րակ­ված հա­մայ­նա­պատ­կե­րը։ Հաշ­վում եմ տա­նիք­նե­րը, ո­րոնք ըն­դա­մե­նը մի տաս­նյակ են: Մնա­ցած­նե­րը, որ­ձա­քա­րի ա­մուր պա­տե­րով, կրա­շա­ղա­խով դր­ված, նման են կու­րա­ցած աչ­քե­րի։ Դրանց թի­վը հաս­նում է հա­մա­րյա հա­րյու­րի։
1988-ին ազ­գա­յին զար­թոն­քի բուռն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, Հադ­րու­թի կուսշ­րջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Գրի­շա Բա­ղյանն ինձ կան­չեց շրջ­կոմ։ Զրույ­ցը կարճ տևեց։ Շրջ­կո­մի բյու­րոն ո­րո­շել էր ինձ նշա­նա­կել Բա­նա­ձո­րի Կ. Մարք­սի ան­վան խա­ղո­ղա­գոր­ծա­կան սով­խո­զի կու­սակ­ցա­կան կո­մի­տեի քար­տու­ղա­րի պաշ­տո­նում։ Տն­տե­սու­թյու­նը մար­զի և շր­ջա­նի խո­շո­րա­գույն խա­ղող ար­տադ­րող­նե­րից էր։ Ցորն այդ տն­տե­սու­թյան մեջ ընդգրկված յոթ բնա­կա­վայ­րե­րից մեկն էր, որն ու­ներ մոտ 60 հա խա­ղո­ղայ­գի։ Այս­տեղ զբաղ­վում էին նաև բան­ջա­րե­ղե­նի ու հա­ցա­հա­տի­կի ար­տադ­րու­թյամբ։ Իսկ Ցո­րի թթի օ­ղին, գի­նին ու ան­տա­ռա­յին հա­տապ­տուղ­նե­րը մր­ցա­կից­ներ չու­նեին։ Ցորն այդ տա­րի­նե­րին ու­ներ ա­կումբ, բուժ­կետ, գրա­դա­րան ու դպ­րոց: Ա­պա­հով­ված էր ջրով, հե­ռա­խո­սա­յին կա­պով, բա­րե­կարգ ճա­նա­պարհ­նե­րով։ Գյու­ղի մուտ­քի մոտ վեր էր խո­յա­նում Մեծ հայ­րե­նա­կա­նում նա­հա­տակ­ված ցո­րե­ցի­նե­րի հու­շա­հա­մա­լի­րը։ Այս տա­րած­քում է կա­ռուց­ված նաև Խու­դա­ֆե­րի­նի նշա­նա­վոր կա­մուր­ջը, ո­րի կա­մա­րա­կապ ան­ցում­նե­րի մեծ մա­սը կոր­ծան­վել է ժա­մա­նակ­նե­րի ա­վե­րիչ հար­ված­նե­րից։ Այս­տե­ղից երևում է նաև ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ժա­մա­նակ ող­բեր­գա­կան ճա­կա­տագ­րի ար­ժա­նա­ցած հայտ­նի բար­ձուն­քը։
Սր­բա­զան այս վայրն ինձ ստի­պում է նա­յել դե­պի պատ­մու­թյան խոր­քե­րը, երբ հե­թա­նո­սա­կան ժա­մա­նակ­նե­րի այս բնա­կա­վայ­րը, ըստ Րաֆ­ֆու և Լեո­յի պատ­մա­կան դի­տար­կում­նե­րի, կոչ­վում էր Ցռի բեր­դա­քա­ղաք։ Հադ­րու­թից բա­ժա­նող գյու­ղից ուղ­ղա­ձիգ բարձ­րա­ցող լե­ռան ամ­բողջ գա­գա­թին պահ­պան­վել են ա­վե­րակ­ված հզոր բեր­դա­պարս­պի հետ­քե­րը, ո­րոնք վկա­յում են դրանց տե­րե­րի ա­ռաս­պե­լա­կան ու­ժի մա­սին։
Չոր­րորդ դա­րում Վա­րան­դա գա­վա­ռի Ա­մա­րաս վա­նա­կան հա­մա­լի­րում մեծն Մես­րոպ Մաշ­տո­ցը տա­ռե­րի գյու­տից հե­տո բա­ցեց ա­ռա­ջին դպ­րո­ցը, երկ­րորդ դպ­րո­ցը նա բա­ցեց այս­տեղ՝ Ցո­րում: Գյուղն ու­նի ե­րեք սքան­չե­լի կա­մուրջ­ներ, ո­րոնք մինչև այ­սօր էլ գտն­վում են փա­ռա­հեղ վի­ճա­կում, ժա­մա­նակ­ներն ան­զոր են ե­ղել խարխ­լե­լու դրանց ամ­րա­կուռ հիմ­քե­րը Գյու­ղի ՙՂու­զե՚ մա­սում, ա­վե­րակ­ված տնե­րի կող­քին, որ­պես Ցո­րի ան­պար­տե­լի ու­ժի վկա­յու­թյուն, վեր է խո­յա­նում 4-րդ դա­րում կա­ռուց­ված սքան­չե­լի ե­կե­ղե­ցին` բեր­դա­քա­ղա­քի ան­կոր­ծան փառ­քի վկան։

Ղշ­լաղ գյու­ղից թուր­քա­կան տան­կից ար­ձակ­ված ար­կե­րը դի­պել են նրա արևե­լյան պա­տին և թո­ղել մի քա­նի չան­գռ­վածք։
Պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո ա­ռա­ջին­նե­րից մե­կը գյուղ ե­կավ Սա­շան, կնոջ՝ Նի­նա­յի հետ։ Մինչ բռ­նա­գաղ­թը կթ­վոր-ա­նաս­նա­պահ էր։ Կենտ­րո­նից պար­տադր­ված ՙՕ­ղակ՚ օ­պե­րա­ցիան ամ­բողջ Ար­ցա­խի հետ աք­ցա­նել էր նաև Ցո­րը: Սա­շան գի­շեր­նե­րը հս­կում էր ֆեր­մա­նե­րը։
Տե­ղի էին ու­նե­նում ա­ռա­ջին բա­խում­նե­րը, ազ­գա­մի­ջյան ընդ­հա­րում­նե­րը, պա­տանդ­ներ էին տա­նում և քշում էին գյու­ղա­մերձ տա­րածք­նե­րի ա­նա­սուն­նե­րը։ Մի գի­շեր տե­ղե­կա­ցանք, որ Սա­շա­յին են տա­րել՝ Ցո­րի ողջ տոհ­մա­յին կա­յա­նի հետ։ Կո­վե­րը չտ­վին, բայց եր­կու օր անց Սա­շան ողջ և ա­ռողջ, իր է­շին նս­տած գյուղ մտավ։
Բուժ­քույր կնոջ՝ Զա­րի­կի և ե­րեք ե­րե­խա­նե­րի հետ վե­րա­դար­ձավ նաև Թևո­սյան Վա­գի­ֆը՝ Ցո­րի տն­տե­սու­թյան լա­վա­գույն ավ­տո­վա­րոր­դը։ Հե­տո ե­կան Պավ­լիկն ու Զո­յան, որ­դու՝ Խո­րե­նի հետ։ Գյուղ վե­րա­դար­ձան նաև Բաղ­րյան եղ­բայր­նե­րը` Սու­րե­նը, Յու­րան, Ժո­րի­կը` ըն­տա­նիք­նե­րով, սա­կայն մի քա­նի տա­րի մնա­լուց հե­տո նրան­ցից շա­տե­րը հե­ռա­ցան ռու­սաս­տան­ներ։
1998-ին, երբ Բա­նա­ձո­րի դպ­րո­ցի տնօ­րենն էի (Ցո­րը այ­սօր էլ միա­վոր­ված է Բա­նա­ձո­րի հա­մայն­քի հետ), խնդ­րե­ցի Հադ­րու­թի շր­ջա­նի կր­թու­թյան բաժ­նի ղե­կա­վար, եր­ջան­կա­հի­շա­տակ Անդ­րա­նիկ Աբ­րա­հա­մյա­նին 5 ե­րե­խա­նե­րի հա­մար Ցո­րում դպ­րոց բա­ցել։ Նա ըն­դա­ռա­ջեց ինձ. ՙՑո­րում Մես­րոպ Մաշ­տոցն է 4-րդ դա­րում դպ­րոց բա­ցել: 1970-ա­կան­նե­րին Հադ­րու­թի շրջ­գործ­կո­մի նա­խա­գահ Գ. Բա­լա­յա­նի ո­րոշ­մամբ այն փակ­վեց, հի­մա ես ու դու նո­րից բա­ցում ենք, երևի մեր ա­նունն էլ կմ­նա պատ­մու­թյան մեջ՚։ Սա­կայն դպ­րո­ցը ե­րեք տա­րի գո­յատևեց, ո­րով­հետև եր­կու ըն­տա­նիք հե­ռա­ցավ գյու­ղից։
Ար­ցախ աշ­խար­հի այս փա­ռա­հեղ ու հի­նա­վուրց գյու­ղում մեկ առ մեկ ճա­նա­չում եմ և՜ հե­ռա­ցած­նե­րին, և՜ 12 մնա­ցած­նե­րին։ Գյու­ղը շն­չա­հեղձ է լի­նում։ Տաս­ներ­կու մնա­ցած­նե­րից միայն մեկն է ե­րե­խա` Վա­գի­ֆի տղա թո­ռը։ 13-րդը Պավ­լիկն էր, գյու­ղի որ­սոր­դը և ավ­տո­վա­րոր­դը։ 2016թ. ապ­րի­լի 5-ին ավագ տղաս՝ Դա­վի­թը, զան­գեց Ակ­նա­յի խրա­մատ­նե­րից և ա­սաց, որ հան­գիստ լի­նենք, ար­դեն հրա­դա­դար է։ Իսկ Ցո­րի խա­ղաղ եր­կն­քի տակ մենք հո­ղին էինք հանձ­նում գյու­ղի 13-րդ բնակ­չին` ա­զա­տա­մար­տիկ Պավ­լի­կին։
Իսկ եր­բեմ­նի հզոր բնա­կա­վայ­րի հա­զա­րից ա­վե­լի ըն­տա­նիք­ներ ապ­րում են Հադ­րու­թում, Ստե­փա­նա­կեր­տում, Երևա­նում, ՌԴ-ում, Մի­ջին Ա­սիա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րում։

Ցո­րե­ցի Վա­գի­ֆի՝ իմ ըն­կե­րոջ և բա­րե­կա­մի հետ մեր զրույ­ցը դառ­նում է հու­շե­րի` ետ ու ա­ռաջ գլոր­վող կծիկ։ Վա­գի­ֆը 72 տա­րե­կան է, փոք­րա­մար­մին, բայց շատ աշ­խա­տա­սեր։ Այ­սօր նա է Ցո­րի պա­հա­պա­նը: ՙՊա­տե­րազ­մից հետ ե­կած­նե­րի մեծ մա­սը մա­հա­ցավ: Այդ մար­դիկ կար­ծես ե­կել էին ի­րենց ծնն­դա­վայ­րում մեռ­նե­լու՚,-ցա­վով ա­սում է նա։
Վա­գի­ֆի հետ մեր զրույ­ցը եր­կա­րում է։ Կի­նը բուժ­քույր է։ Կրտ­սեր որ­դին բնակ­վում է Հյու­սի­սա­յին Կով­կա­սում, մեկ-մեկ գա­լիս է Ցոր, ծնող­նե­րին այ­ցի, ա­վա­գը կող­քին է:
Լավ է ապ­րում Վա­գի­ֆի աշ­խա­տա­սեր և հյու­րըն­կալ օ­ջա­խը. 30-40 կով ու հորթ, հավ, ճիվ, խոզ, պտ­ղա­տու այ­գի, բան­ջա­րա­նոց, վա­րե­լա­հող։ 500-600 լիտր ան­մա­հա­կան թթի օ­ղի է թո­րում։ Բեր­քա­շատ տա­րի­նե­րին հոգ­նում են ըն­կույզ հա­վա­քե­լուց։ Են­թաշր­ջա­նի բո­լոր կով չու­նե­ցող­նե­րը գնում են միայն բուժ­քույր Զա­րի­կի պատ­րաս­տած պա­նի­րը։ Մե­նակ տա­նը և տա­րած­քում աղբ­րաջ­րե­րի յոթ ծո­րակ ու­նի։ Տա­նը ու­նի կո­մու­նալ-կեն­ցա­ղա­յին բո­լոր հար­մա­րու­թյուն­նե­րը. եվ­րո­պա­կան ստան­դարտ­նե­րին հա­մա­պա­տաս­խան` կես լուրջ, կես կա­տակ ա­սում է Վա­գի­ֆը։ Եվ զար­մա­նում է, երբ մար­դիկ հե­ռա­նում են այս հա­րուստ ու չք­նաղ տա­րած­քից։
Երևի Աստ­ծո կամ­քով, թե ար­մատ­նե­րի կան­չով գյուղ է ե­կել Սմ­բատ ա­նու­նով մի ե­րի­տա­սարդ, ո­րի մեծ պա­պը խմել է Ցո­րի սառ­նո­րակ աղ­բյուր­նե­րի ջրից ու ի­րե­նից սեր­ված­նե­րին պատ­գա­մել չմո­ռա­նալ սե­փա­կան ար­մատ­նե­րը։ Սմ­բա­տը Թուրք­մենս­տա­նի հան­րա­պե­տու­թյան ծան­րա­մար­տի չեմ­պիոնն է ե­ղել, բազ­միցս ա­մե­նա­բարձր տե­ղերն է զբա­ղեց­րել ԱՊՀ եր­կր­նե­րի, Եվ­րո­պա­յի և աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում։ Սպոր­տա­յին և գոր­ծա­րար կա­պեր ու­նի և Մի­ջին Ա­սիա­յում և Ռու­սաս­տա­նում։ Սմ­բա­տին միա­ցել է նրա ըն­կե­րը՝ Ա­հա­րո­նը, ո­րի ար­մատ­նե­րը նույն­պես Ար­ցա­խից են։ Այս եր­կու գոր­ծա­րար­նե­րի ու բա­րե­րար­նե­րի հայ­տն­վե­լը մա­րող ու դա­տարկ­վող գյու­ղին նոր շն­չա­ռու­թյուն, նոր կյանք ու ո­գի հա­ղոր­դե­լու նպա­տակ ու­նի:
Հրա­ժեշտ եմ տա­լիս հյու­րըն­կալ օ­ջա­խին և իջ­նում եմ գյու­ղի կենտ­րոն։ Ցո­րը վե­րած­վել է շի­նա­րա­րա­կան մի մեծ ու աշ­խույժ հար­թա­կի։ Սմ­բա­տին այդ օ­րը չկա­րո­ղա­ցա տես­նել, նա գտն­վում էր Մոսկ­վա­յում, իսկ գյու­ղում և գյու­ղից դուրս ըն­թա­ցող գոր­ծե­րը կա­ռա­վա­րում էր Ա­հա­րո­նը։
Վար­պետ­նե­րի և բան­վոր­նե­րի մի խումբ աշ­խա­տում էր ե­կե­ղե­ցու շուր­ջը, մյուս­նե­րը շա­րում էին կենտ­րո­նա­կան փո­ղո­ցի քանդ­ված հիմ­նա­պա­տե­րը, իսկ ա­վե­րակ­ված տնե­րի տա­րածք­նե­րը մաքր­վում էին` նո­րե­րի հիմ­քե­րը փո­րե­լու հա­մար։ Մինչև այդ նրանք հասց­րել են գյու­ղի ներքևում գտն­վող սառ­նո­րակ ու վա­րար աղ­բյու­րի ստո­րերկ­րյա հո­րերն ու թու­նել­նե­րը փո­րել, աղ­բյու­րի նո­վը վե­րա­նո­րո­գել, մեծ ջրա­վա­զա­նի շուր­ջը ե­րե­սա­պա­տել ու սա­լա­հա­տա­կել` այն դարձ­նե­լով հան­գս­տի մի հրա­շա­լի ան­կյուն։ Ցո­րի տա­րած­քում աշ­խա­տում էին տրակ­տոր­նե­րը, ո­րոնք փխ­րեց­նում էին բա­րե­րար տղա­նե­րի կող­մից հիմ­նադր­ված խա­ղո­ղի նո­րա­տունկ այ­գի­նե­րը և գյու­ղի` այս­քան տա­րի­ներ ա­մուլ մնա­ցած պա­րարտ սևա­հո­ղե­րը։
Գյու­ղից հե­ռա­նում եմ գի­շե­րա­յին խա­ղա­ղու­թյան մեջ ու տնե­րի մեր­թընդ­մերթ առ­կայ­ծող լույ­սե­րին եմ ուղ­ղում իմ ա­ղոթք-ցան­կու­թյու­նը.
-Բա­րի օր, իմ վե­րածն­վող Ցոր, իմ սր­բա­զան հող, թող Աստ­ծո Աջը քեզ պա­հա­պան լի­նի։

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 09 Դեկտեմբերի 2019 16:31