[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ ՊԱՇՏ­ՊԱՆՆ Ա­ՌՈՂՋ ԼԻ­ՆԻ

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ
ք. Մար­տու­նի

 Ար­դեն մի քա­նի տա­րի է, ինչ շր­ջա­նի դպ­րոց­նե­րում ձևա­վոր­վել է գե­ղե­ցիկ ա­վան­դույթ. դպ­րո­ցա­կան­ներն աշ­նան քաղց­րա­համ մր­գե­րի, մու­րա­բա­նե­րի և մա­սու­րի տես­քով ծան­րոց­ներ են ու­ղար­կում շր­ջա­նի տա­րած­քում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սե­րի սահ­մա­նա­պահ զին­վոր­նե­րին։ Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նի կար­գադ­րու­թյամբ՝ աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի և սոց­ծա­ռա­յու­թյան Մար­տու­նու տա­րած­քա­յին գոր­ծա­կա­լու­թյան ա­ջակ­ցու­թյամբ, շր­ջա­նի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից մա­սու­րը հա­վաք­վել է կենտ­րո­նաց­ված ե­ղա­նա­կով ու բաշխ­վել զո­րա­մա­սե­րի միջև։

Շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի գլ­խա­վոր մաս­նա­գետ Ան­նա Ա­վա­նե­սյա­նի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն՝ զին­վոր­նե­րի շր­ջա­նում սուր շն­չա­ռա­կան հի­վան­դու­թյուն­նե­րը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով շր­ջա­նի բո­լոր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­նե­րը հա­վա­քել են մոտ մեկ տոն­նա մա­սուր։
Շր­ջա­նի Թա­ղա­վարդ-Կա­լե­րի հիմ­նա­կան դպ­րո­ցի տնօ­րեն Մար­գա­րի­տա Սա­հա­կյա­նի խոս­քով՝ ա­շա­կերտ­նե­րը մեծ սի­րով, գի­տակ­ցու­մով ու նվի­րու­մով են մաս­նակ­ցել նա­խա­ձեռ­նու­թյա­նը. ՙ53 ա­շա­կերտ ու­նե­ցող մեր դպ­րո­ցը հա­վա­քել է 50 կի­լոգ­րամ մա­սուր։ Սա ևս մա­տաղ սերն­դին հայ­րե­նա­սի­րա­կան ո­գով դաս­տիա­րա­կե­լու լավ տար­բե­րակ է։ Ան­գամ ան­բա­րեն­պաստ ե­ղա­նա­կը չի խան­գա­րել ա­շա­կերտ­նե­րին հայ­րե­նի­քի պաշտ­պա­նի հա­մար հա­վա­քել ա­ռող­ջա­րար մա­սու­րը՚,- ըն­դգ­ծեց տնօ­րե­նը։
Բա­նակն այն ուժն է, ո­րը կան­գուն է պա­հում մեր պե­տու­թյու­նը, և որ­քան ա­ռողջ ու ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում լի­նի զին­վո­րը, այն­քան ա­մուր կլի­նեն մեր հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը։
Կր­թու­թյան ո­լոր­տում ձևա­վոր­ված ա­վան­դույթն ինք­նին հայ­րե­նա­սիու­թյան դաս է դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար, հա­վատ, վս­տա­հու­թյուն և պար­տա­վո­րու­թյուն` հայ­րե­նի երկ­րի խա­ղա­ղու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րող­նե­րի հան­դեպ։ Ոգևո­րիչ նա­խա­ձեռ­նու­թյու­նը շա­րու­նա­կա­կան բնույթ կկ­րի հե­տա­գա տա­րի­նե­րի հա­մար։

 

 

Last modified onՉորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2019 09:55