[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ԶՈՀ­ՎԵՑ ՔԱՐ­ՎԱ­ՃԱ­ՌԻ ԼԵՌ­ՆԵ­ՐՈՒՄ

Թո­վիկ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ 

Պա­հես­տա­զո­րի սպա
ք. Ճար­տար

 Ողջ աշ­խար­հը գի­տի. մեր ար­դար պա­հան­ջին Ադր­բե­ջա­նը չհայ­տա­րար­ված պա­տե­րազմ սկ­սեց խա­ղա­ղա­սեր, ա­զա­տա­տենչ Ար­ցա­խի դեմ։ Այդ երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մա­ռո­րեն փոր­ձում էին զեն­քի ու­ժով ճն­շել ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը։ Սա­կայն դա­րեր ի վեր օ­տա­րի լու­ծը չհան­դուր­ժող մեր ժո­ղո­վուր­դը պաշտ­պա­նել և միշտ կպաշտ­պա­նի իր հող հայ­րե­նին։ Մե­րօ­րյա գո­յա­մար­տում նա­հա­տակ­վե­ցին բազ­մա­թիվ նվի­րյալ­ներ: Ար­ցա­խի հա­մար իր ե­րի­տա­սարդ կյան­քը չխ­նա­յեց նաև Սար­գիս Ա­մի­րյա­նը։ Ծն­վել է 1967 թվա­կա­նին Մար­տու­նու շր­ջա­նի Ճար­տար գյու­ղում։ Հայ­րե­նի գյու­ղի միջ­նա­կարգն ա­վար­տե­լուց հե­տո եր­կու տա­րի ծա­ռա­յել է նախ­կին Խոր­հր­դա­յին Միու­թյան բա­նա­կում։ Ծա­ռա­յու­թյու­նից հե­տո վե­րա­դար­ձել է ծնն­դա­վայր և աշ­խա­տան­քի ան­ցել գյու­ղի կաթ­նապ­րան­քա­յին ֆեր­մա­յում։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րե­րից կա­մա­վո­րագր­ված ա­ռա­ջին երկ­րա­պահ­նե­րից էր։ Նա գի­շեր­նե­րը հա­ճախ էր հե­տա­խու­զու­թյան գնում թշ­նա­մու դիր­քե­րը, հայ­տն­վում է նրա թի­կուն­քում և այն­տե­ղից բե­րում կարևոր տե­ղե­կու­թյուն­ներ։ Պա­տա­հա­կան չէ, որ այ­սօր շր­ջա­նում նրա ա­նու­նը ա­մե­նա­խի­զախ­նե­րի շար­քում է։

Մար­տա­կան ա­ռա­ջին քն­նու­թյու­նը գե­րա­զանց հանձ­նեց գյու­ղից քիչ հե­ռու գտն­վող Ա­լի­բա­լիում, Ու­րյա­նա սա­րում, Գևոր­գա­վա­նում ծա­վալ­ված թեժ մար­տե­րում։
Այդ օ­րը՝ 1992թ. հու­նի­սի 28-ին, թշ­նա­մին Ճար­տա­րի, Մաճ­կա­լա­շե­նի, Կար­միր Շու­կա­յի ուղ­ղու­թյուն­նե­րով՝ լայն ճա­կա­տով, մե­ծա­թիվ զրա­հա­տեխ­նի­կա­յով, բազ­մա­մարդ հետևա­կով վաղ ա­ռա­վո­տից հար­ձա­կում կազ­մա­կեր­պեց։ Վե­րո­հի­շյալ բնա­կա­վայ­րե­րի վրա գրո­հում է տաս­նութ տանկ։ Այդ գյու­ղե­րի վրա ա­նընդ­հատ գոր­ծում են հա­կա­ռա­կոր­դի չորս ՙգրադ՚ կա­յանք։ Թշ­նա­մուն հա­ջող­վում է գրա­վել Ու­րյա­նա սար¬լեռ­նաշղ­թա­յի վրա գտն­վող մի շարք դիր­քեր և ընդ­հուպ մո­տե­նալ մեր բնա­կա­վայ­րե­րին։ Պաշտ­պա­նա­կան մար­տե­րը ղե­կա­վա­րում էր լե­գեն­դար Ա­վոն։ Ճար­տա­րում Վահ­րամ Ղահ­րա­մա­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ գոր­ծող ՙԱ­րա­յիկ՚ ջո­կա­տի ե­րե­սուն­վեց բա­զե­նե­րը ևս մտ­նում են մար­տի մեջ (ջո­կա­տը կրում էր զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ Ա­րա­յիկ Ա­վա­նե­սյա­նի ա­նու­նը)։
Այդ ջո­կա­տում կռ­վող­նե­րի հետ էր նաև Սար­գի­սը։ Նա իր զի­նա­կից­նե­րի՝ Հո­վիկ Ջի­վա­նյա­նի, Վա­րու­ժան Գևոր­գյա­նի, Լեռ­նիկ Ա­ղա­բե­կյա­նի, Ար­մեն Ա­զի­զյա­նի, Ռու­բիկ Սա­հա­կյա­նի և մյուս­նե­րի հետ հար­ձա­կում է կազ­մա­կեր­պում, հետ շպր­տում թշ­նա­մուն։ Վա­րու­ժա­նը ա­կա­նա­նե­տով շար­քից հա­նում է թշ­նա­մու մո­տե­ցող տան­կը։ Տան­կի անձ­նա­կազ­մը դի­մում է փա­խուս­տի։ (Հե­տո մեր տղա­նե­րը տան­կը բե­րում են մեր դիր­քեր)։ Այդ մար­տում տղա­նե­րը վե­րա­կանգ­նում են նախ­կին դիր­քե­րը։ Ցա­վոք, մար­տում զոհ­վում և վի­րա­վոր­վում են մեր մի շարք ա­զա­տա­մար­տիկ­ներ, վի­րա­վոր­վում է նաև Սար­գի­սը։
Բուժ­վե­լուց հե­տո Սար­գի­սը վե­րա­դառ­նում է շարք: Շու­տով նրան նշա­նա­կում են գյու­ղի նո­րաս­տեղծ գու­մար­տա­կի ա­ռա­ջին վաշ­տի 2-րդ դա­սա­կի հրա­մա­նա­տար։
Նո­րից մար­տե՛ր, մար­տեր... Մաճ­կա­լա­շե­նի մոտ, Գևոր­գա­վա­նի բար­ձուն­քում, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Վա­ղու­հա­սի, Սար­սանգ հէ­կի հա­մար։ Բո­լոր մար­տե­րում էլ Սար­գիսն աչ­քի է ընկ­նում իր ար­տա­սո­վոր խի­զա­խու­թյամբ։
-Երբ մար­տե­րում Սարգ­սի հետ էինք, մեր ու­ժե­րը կար­ծես կրկ­նա­պատկ­վում էին։ Ա­վե­լի զո­րեղ էինք մեզ զգում և միշտ հա­վա­տում հաղ­թա­նա­կին,¬պատ­մում է Սարգ­սի զի­նա­կից ըն­կեր Սե­նիկ Գրի­գո­րյա­նը, ով Սարգ­սի զոհ­վե­լուց հե­տո դար­ձավ նույն դա­սա­կի հրա­մա­նա­տա­րը։
-Սար­գի­սը հո­գի տղա էր։ Նրա ա­մեն մի խոսքն ուժ ու հա­վատ էր ներ­շն­չում մեզ։ Մենք սի­րում, հար­գում ու վս­տա­հում էինք նրան,¬ա­սում է նրա նախ­կին զին­վոր, հե­տա­գա­յում Ճար­տա­րի թիվ 5 մո­տոհ­րաձ­գա­յին գու­մար­տա­կի վաշ­տի հրա­մա­նա­տար Ման­վել Պետ­րո­սյա­նը։
1993 թիվ, մար­տի 31։ Հաղ­թա­կան մար­տից հե­տո մեր զին­վոր­նե­րը նկա­տում են մի խումբ ա­զե­րի­նե­րի, ո­րոնք թաքն­վել էին ան­տա­ռում և պատ­րաստ­վում էին հար­ձակ­ման։ Սկս­վում է փոխհ­րաձ­գու­թյուն։ Աս­կյար­նե­րը շա­րու­նա­կում են դի­մադ­րել։
Քա­նի որ ա­հը, տագ­նապն ու երկ­չո­տու­թյու­նը Սարգ­սի հա­մար գո­յու­թյուն չու­նեին, առջևից գնում է նա, հե­տապն­դում փախ­չող թուր­քե­րին։ Նրա հետևից գնում էր ողջ դա­սա­կը: Այս ան­գամ էլ Սար­գի­սը և նրա մար­տիկ­նե­րը դառ­նում են ա­րիու­թյան օ­րի­նակ։ Եվ ա­հա այդ պա­հին, դա­րա­նա­կա­լած ո­սո­խի գն­դա­կը խո­ցում է Սար­գիս Ա­մի­րյա­նին։ Նա մա­րում է իր մար­տըն­կեր­նե­րի ձեռ­քե­րի վրա։ Լե­գեն­դար զո­րա­վար Ա­վոն ցավ ու վիշտ է ապ­րում, սգում իր հե­րոս զին­վո­րի մա­հը։ Հայ­րե­նի­քը հետ­մա­հու նրան ար­ժա­նաց­րել է ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նի։ Ցա­սու­մով լց­ված, վրեժխ­նդ­րու­թյամբ հա­մակ­ված մեր տղա­նե­րը շա­րու­նա­կե­ցին նրա հայ­րե­նան­վեր գոր­ծը` միշտ վառ պա­հե­լով նրա հի­շա­տա­կը։ Սար­գիս Ա­մի­րյա­նը զոհ­վեց Քար­վա­ճա­ռի լեռ­նե­րում, որ­պես­զի ա­զատ շն­չի, ծաղ­կի ու բար­գա­վա­ճի մեր հնա­մյա Ար­ցախ աշ­խար­հը։

;

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2019 10:07