[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՑ ՊԲ ԶՈ­ՐԱ­ՄԱՍ

Ա­լի­սա ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի (ՇՏՀ) ու­սա­նո­ղու­թյու­նը պար­բե­րա­բար այ­ցե­լում է ՊԲ տար­բեր զո­րա­մա­սեր և քա­ջա­լե­րում սահ­մա­նը պա­հող զին­վոր­նե­րին։ 

Այս ան­գամ ՇՏՀ-ն Աս­կե­րա­նի շր­ջա­նի N զո­րա­մաս է այ­ցե­լել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի ղե­կա­վա­րու­թյան և ու­սա­նող­նե­րի հետ։
Հա­մա­տեղ այ­ցի ըն­թաց­քում ՇՏՀ-ի և ՀԱԱՀ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ծա­նո­թա­ցել են զին­վոր­նե­րի ա­ռօ­րյա­յին, ա­պա ու­սա­նող­նե­րի կող­մից պատ­րաս­տա­ված նվեր­ներ ու խրա­խու­սա­կան նա­մակ­ներ հանձ­նել զին­վոր­նե­րին։
Նշենք, որ նա­խա­ձեռ­նու­թյա­նը միա­ցել են նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գյուղ­նա­խա­րա­րու­թյան սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պետ Ար­թուր Ներ­սի­սյա­նը և նույն տես­չու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Սա­սուն Ա­թա­լյա­նը, ով­քեր հու­շան­վեր­ներ են հանձ­նել զին­վո­րա­կան­նե­րին։
Այ­ցի ըն­թաց­քում ՇՏՀ-ի և ՀԱԱՀ-ի ու­սա­նող­ներն ին­տե­լեկ­տուալ խա­ղեր են անց­կաց­րել զին­վոր­նե­րի հա­մար, հան­դես ե­կել հայ­րե­նա­սի­րա­կան երգ ու պա­րով։
Ին­տե­լեկ­տուալ խա­ղե­րին հաղ­թող ճա­նաչ­ված զին­վոր­նե­րը պարգևատր­վել են գա­վա­թով, պատ­վոգ­րե­րով։
Ջերմ մաղ­թանք­ներ հղե­լով զին­վոր­նե­րին՝ ՇՏՀ-ի, ՀԱԱՀ-ի և ԱՀԳՆ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հրա­ժեշտ են տվել նրանց՝ նո­րից հան­դի­պե­լու ակն­կա­լի­քով։

 

Last modified onՉորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2019 15:56