[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ԺԱ­ՆԻ ՀԵՐ­ԹԱ­ՓՈԽ

Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Դեկ­տեմ­բե­րի 17-ին Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հա­վա­քա­կե­տում կազ­մա­կերպ­վել է հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռում` նվիր­ված 2020թ. ա­ռա­ջին զո­րա­կո­չի մեկ­նար­կին։ Զո­րա­կո­չիկ­նե­րին այդ կարևոր ի­րա­դար­ձու­թյան կա­պակ­ցու­թյամբ շնոր­հա­վո­րե­լու էին ե­կել ՊԲ բարձ­րաս­տի­ճան սպա­ներ, պատ­գա­մա­վոր­ներ ՀԿ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ար­ցա­խյան գո­յա­մար­տի վե­տե­րան­ներ:

Զո­րա­կո­չի կազ­մա­կերպ­մա­նը, ինչ­պես միշտ, ներ­կա էին Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան պա­տաս­խա­նա­տու­ներ։ Նրանց հա­վաստ­մամբ՝ նո­րա­կո­չիկ­նե­րի հա­մար բաց­վում է Հայ­րե­նի­քին ծա­ռա­յե­լու նոր հնա­րա­վո­րու­թյուն. դա պա­տաս­խա­նատ­վու­թյուն է, պարտք, որ պի­տի կա­տա­րել միայն ու միայն սի­րով։ Զո­րա­կո­չին նվիր­ված հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ ե­րեկ­վա ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից­նե­րը բա­րի ծա­ռա­յու­թյուն են մաղ­թում նո­րա­կո­չիկ­նե­րին:
Մայ­րա­կան սր­տի խոսք ա­սաց ԱՀ ՊՆ ա­ռըն­թեր կա­նանց խոր­հր­դի նա­խա­գահ Ռո­մե­լա Դա­դա­յա­նը։
ՙՀայ­րե­նի­քին ան­ձն­վի­րա­բար ծա­ռա­յե­լը և ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լը յու­րա­քան­չյուր հայ զին­վո­րի պարտքն է։ Դուք ձեր պա­պե­րից ժա­ռան­գել եք Հայ­րե­նի­քին նվիր­վե­լու ուժն ու կո­րո­վը։ Ձեր ե­րակ­նե­րում հո­սում է Անդ­րա­նի­կի, Նժ­դե­հի ըմ­բոստ ա­րյու­նը՚,-ա­սաց նա:
ՙՀպարտ ենք, որ Պաշտ­պա­նու­թյան բա­նակն ար­ժա­նի հեր­թա­փոխ ու­նի՚,-իր ե­լույ­թում նշեց Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ թեր­թի խմ­բա­գիր Ռո­բերտ Ե­սա­յա­նը, հա­վե­լե­լով, որ ան­կա­խու­թյան և ա­զա­տու­թյան սե­րուն­դը պատ­վով է կա­տա­րե­լու իր պարտ­քը։
Բա­րե­մաղ­թան­քի ու օրհ­նան­քի խոս­քով հան­դես ե­կավ ՊԲ ա­վագ գն­դե­րեց Գոռ սար­կա­վագ Գյուր­ջյա­նը. ՙՍուր, գրիչ, խաչ… Ա­հա այն ե­րաշ­խիք­նե­րը, որ մեզ հայ պա­հե­լու ուժ են պարգևել։ Հա­վատքն առ Աստ­ված ե­ղել է ազ­գա­յին-պե­տա­կան ինք­նա­գի­տակ­ցու­թյամբ զին­վո­րա­կա­նի ձևա­վոր­ման կարևո­րա­գույն ազ­դա­կը։ Որ­պես այդ­պի­սին, այն այ­սօր էլ հայ զին­վո­րա­կա­նի գա­ղա­փա­րա­կա­նու­թյան կե­նա­րար աղ­բյուրն է, կրո­ղը, տա­րա­ծողն ու պահ­պա­նո­ղը՚։
Այ­նու­հետև զո­րա­կո­չիկ­նե­րը, վի­ճա­կա­հա­նու­թյան մի­ջո­ցով, ո­րո­շե­ցին ի­րենց հե­տա­գա ծա­ռա­յու­թյան վայ­րը։
Զո­րա­կո­չիկ­նե­րը վս­տա­հեց­նում են. դառ­նա­լու են հա­յոց բա­նա­կի ար­ժա­նի զին­վոր­ներ։

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 20 Դեկտեմբերի 2019 15:10