[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ԶՈ­ՐԱ­ԿՈՉ ԱՍ­ԿԵ­ՐԱ­ՆՈՒՄ

 Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ

ք. Աս­կե­րան

 Հուն­վա­րի 8-ին Աս­կե­րա­նի մշա­կույ­թի տան բա­կը մար­դա­շատ էր. եր­կու տաս­նյակ պա­տա­նի­ներ պատ­րաստ­վում էին հա­մալ­րե­լու ԱՀ ՊԲ շար­քե­րը։

Նո­րա­կո­չիկ­նե­րին ճա­նա­պար­հե­լու և բա­րի ծա­ռա­յու­թյուն մաղ­թե­լու էին ե­կել շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ­ներ Վլա­դի­միր Բա­լա­սա­նյա­նը, Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը, Մես­րոպ քա­հա­նա Խու­նո­յա­նը, ա­զա­տա­մար­տիկ­ներ, հա­րա­զատ­ներ։
Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին` Աս­կե­րա­նի զին­կո­մի­սար Արծ­վիկ Գաբ­րիե­լյա­նը շեշ­տեց.
-Այ­սօր հեր­թա­կան զո­րա­կոչն է, և մենք մեր տղա­նե­րին ճա­նա­պար­հում ենք ՊԲ շար­քե­րը՝ հա­մոզ­ված, որ նրանք ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ են լու­ծե­լու ի­րենց առջև դր­ված խն­դիր­նե­րը։
Ձեզ կոչ եմ ա­նում լի­նել կար­գա­պահ, միաս­նա­կան, զգոն։ Հի­շեք, այս­տեղ ձեր վե­րա­դար­ձին են սպա­սում ձեր հա­րա­զատ­ներն ու ըն­կեր­նե­րը։
Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը շնոր­հա­վո­րե­լով տղա­նե­րին օր­վա առ­թիվ և գնա­հա­տե­լով դրա խոր­հուր­դը, հոր­դո­րեց միշտ բարձր պա­հել շր­ջա­նի պա­տի­վը, միշտ հի­շել, որ հայ­րե­նի­քի պաշտ­պա­նը պետք է կար­գա­պահ, ըն­կե­րա­սեր և պա­տաս­խա­նա­տու լի­նի և կա­րո­ղա­նա անս­խալ տի­րա­պե­տել ի­րեն վե­րա­պահ­ված զի­նա­տե­սա­կին։
Ջեր­մու­թյամբ էր լց­ված Աս­կե­րա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նի տնօ­րեն Ռո­մե­լա Գրի­գո­րյա­նի սր­տի խոս­քը.
-Այ­սօր ձեր գի­տակ­ցա­կան կյան­քի ինք­նադրսևոր­ման ա­ռա­ջին քայլն եք կա­տա­րում, դուք զին­վո­րագր­վում եք Ար­ցա­խի բա­նա­կին, դառ­նում մեր սահ­ման­նե­րի լիի­րավ պա­հա­պան­նե­րը։ Մենք վս­տա­հում ենք ձեզ, ի­մա­ցեք, Ար­ցա­խը Հայ­րե­նիք է, այլ ոչ թե տա­րածք, և դուք կոչ­ված եք այն պաշտ­պա­նե­լու։
Նո­րա­կո­չիկ­նե­րին օրհ­նան­քի խոսք ա­սաց շր­ջա­նը սպա­սար­կող հոգևոր հո­վիվ տեր Մես­րոպ քա­հա­նա Խու­նո­յա­նը. ՙԹող Աստ­ծո ա­ջը լի­նի զո­րա­վիգ ձեզ, թող խա­ղա­ղու­թյան ա­ղավ­նի­նե­րը սա­վառ­նեն Ար­ցա­խի երկ­նա­կա­մա­րում՚։
Սր­տա­ռուչ էր նո­րա­կո­չի­կի պա­պիկ, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­զա­տա­մար­տիկ Սլա­վիկ Ա­ռու­շա­նյա­նի խոս­քը։
-Այ­սօր ես իմ ա­ռա­ջին թոռ­նի­կին եմ ճա­նա­պար­հում մեր երկ­րի ՊԲ շար­քե­րը։ Նրան և բո­լոր տղա­նե­րին մաղ­թում եմ բա­րի ու ան­փոր­ձանք ծա­ռա­յու­թյուն, լի­նել բա­րե­խիղճ, նպա­տա­կաս­լաց և հար­գա­լից ի­րար հան­դեպ։ Ե­թե դուք լավ ծա­ռա­յեք, ու­րեմն մենք ա­պա­հով կզ­գանք մեզ և կհ­պար­տա­նանք ձե­զա­նով։ Մենք՝ հա­րա­զատ­ներս, պետք է գի­տակ­ցենք, որ այս 2 տա­րի դուք անմ­նա­ցորդ նվի­րե­լու եք հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը, և դա պետք է լի­նի ձեր սուրբ ա­ռա­քե­լու­թյու­նը։
Տո­նա­կան մի­ջո­ցա­ռումն ու­ղեկց­վում էր Աս­կե­րա­նի ՙԲերդ՚ հա­մույ­թի երգ ու նվա­գով: Զո­րա­կո­չիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րը, թեև հուզ­ված և ար­դեն իսկ կա­րո­տով լց­ված, հա­վա­տում էին, որ տղա­նե­րը ծա­ռա­յե­լու են հա­վուր պատ­շա­ճի, այն­պես, ինչ­պես բնո­րոշ է իս­կա­կան հա­յոր­դուն, քան­զի նրանք ի­րենց ա­պու­պա­պե­րի ար­ժա­նա­վա­յել զա­վակ­ներն են և հետ­նորդ­նե­րը։

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 10 Հունվարի 2020 12:40