[ARM]     [RUS]     [ENG]

ՁՄԵ­ՌԱ­ՅԻՆ ԶՈ­ՐԱ­ԿՈ­ՉԸ՝ ՊԱՏ­ՇԱՃ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Ձմե­ռա­յին զո­րա­կո­չի մեկ­նար­կը տր­ված է։ Օ­րերս Մար­տու­նու զին­կո­մի­սա­րիա­տից ՊԲ շար­քե­րը հա­մալ­րե­լու մեկ­նե­ցին շր­ջա­նի 18 տա­րին լրա­ցած մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ։

Մար­տու­նու տա­րած­քա­յին զին­կոմ, փոխ­գն­դա­պետ Ար­սեն Ա­ղա­բե­կյա­նի կող­մից ա­ռա­ջին կար­գադ­րու­թյուն­նե­րը ստա­նա­լուց հե­տո զո­րա­կո­չիկ­ներն ու նրանց հա­րա­զատ­նե­րը ճա­նա­պարհ­վե­ցին դե­պի Մար­տու­նու Սուրբ Ներ­սես Մեծ ե­կե­ղե­ցի։ Շր­ջա­նի տա­րած­քում տե­ղա­կայ­ված Ն զո­րա­մա­սի հոգևոր սպա­սա­վոր Նա­րեկ սար­կա­վագ Թոր­գո­մյա­նի օրհ­նու­թյու­նը ստա­նա­լուց հե­տո զո­րա­կո­րիկ­նե­րը Սուրբ խո­րա­նի առջև միաս­նա­կան ա­ղոթք հղե­ցին առ Աստ­ված՝ երկ­նա­յին Տի­րո­ջից խնդ­րե­լով խա­ղա­ղու­թյուն ու ան­փոր­ձանք ծա­ռա­յու­թյուն։
Շր­ջա­նում զո­րա­կո­չի հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռու­մը կա­յա­ցավ ան­կա­խու­թյան հա­մար ի­րենց կյան­քը հայ­րե­նի­քի զո­հա­սե­ղա­նին դրած հա­յոր­դի­նե­րի հի­շա­տա­կին կա­ռուց­ված հու­շա­հա­մա­լի­րում։
Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ՝ զո­րա­կո­չիկ­նե­րը ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին ան­մահ հե­րոս­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող ար­ձան­նե­րի պատ­վան­դա­նին։
Հայ­րե­նի­քի պաշտ­պան­նե­րին շր­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան ա­նու­նից բա­րե­մաղ­թան­քի խոսք ա­սաց շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Վա­դիմ Դա­նիե­լյա­նը. ՙՅու­րա­քան­չյուր զո­րա­կոչ ինք­նին տոն է, բա­նա­կա­շի­նու­թյան մաս կազ­մող կարևո­րա­գույն մի գոր­ծըն­թաց, ո­րի պատ­շաճ կազ­մա­կեր­պու­մը բո­լո­րիս պատ­վի ու հայ­րե­նի­քի հան­դեպ ու­նե­ցած պա­տաս­խա­նատ­վու­թյան ար­տա­հայ­տու­թյունն է։ Ա­մե­նայն բա­րիք ձեզ, ա­ռող­ջու­թյուն ու տո­կու­նու­թյուն՚,- ա­սաց նա։
Հայ­րե­նի­քին ան­ձն­վի­րա­բար ծա­ռա­յե­լու պատ­գա­մով ե­լույթ ու­նե­ցավ զին­կո­մի­սար Ար­սեն Ա­ղա­բե­կյա­նը։ Հու­զիչ և պար­տա­վո­րեց­նող էր զո­րա­կո­չի­կի ծնող Նել­սոն Սարգ­սյա­նի ե­լույ­թը, ով իր որ­դուն ա­վագ սերն­դին գե­րա­զան­ցե­լու ո­գով է դաս­տիա­րա­կել։ ՙԴուք հա­մալ­րում եք այն բա­նա­կի շար­քե­րը, ո­րը փա­ռա­վոր հաղ­թա­նակ­ներ է կռել, տվել կեն­դա­նի լե­գենդ­ներ, ո­րը հա­մար­վում է մեր անվ­տա­գու­թյան գլ­խա­վոր ե­րաշ­խի­քը։ Որ­դիս, ես քեզ հայ­րա­կան պատ­գամ եմ տա­լիս։ Կծա­ռա­յես այն­պես, ինչ­պես մենք ենք ծա­ռա­յել։ Ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ու լր­ջու­թյամբ կկա­տա­րես քո ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, իսկ հարկ ե­ղած դեպ­քում ես և իմ հա­սա­կա­կից­նե­րը անհ­րա­ժեշտ դեպ­քում կլի­նենք ձեր կող­քին՚։
Օրհ­նու­թյան խոս­քով հան­դես ե­կավ Նա­րեկ սար­կա­վա­գը։
Մի­ջո­ցառ­ման վեր­ջում հայ­րե­նա­սի­րա­կան խրոխտ եր­գե­րի հն­չյուն­նե­րի տակ պար բռ­նե­ցին զո­րա­կո­չիկ­ներն ու նրանց հա­րա­զատ­նե­րը։ Ծնող­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի հա­մար ա­ռա­վել հու­զում­նա­ռատ ու պար­տա­վո­րեց­նող այդ պա­հին զո­րա­կո­չի­կի մայր Ա­նուշ Ղա­զա­րյանն իր որ­դուն և նրա զո­րա­կո­չիկ ըն­կեր­նե­րին մաղ­թեց տո­կու­նու­թյուն, երկ­րին` խա­ղա­ղու­թյուն։

 

 

 

Last modified onՈւրբաթ, 10 Հունվարի 2020 15:52