[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ԺԱ­ՆԻ ՀԵՐ­ԹԱ­ՓՈԽ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

 Ա­մա­նօ­րյա տո­նե­րից հե­տո Հադ­րու­թի շր­ջա­նում մեկ­նար­կեց ձմե­ռա­յին ա­ռա­ջին զո­րա­կո­չը։ Հուն­վա­րի 8-ին շր­ջա­նի զին­վո­րա­կան կո­մի­սա­րիա­տի բա­կում հա­վաք­վել էին նո­րա­կո­չիկ­նե­րի ծնող­ներ, հա­րա­զատ­ներ, հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, Պաշտ­պա­նա­կան գն­դի հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մը։ 22 պա­տա­նի պատ­րաստ­վում է հա­մալ­րել Ար­ցա­խի ՊԲ շար­քե­րը։

Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին՝ Հադ­րու­թի զին­կո­մի­սար Անդ­րեյ Ներ­սի­սյա­նը շնոր­հա­վո­րեց ներ­կա­նե­րին նոր տար­վա և Սուրբ Ծնն­դյան օ­րե­րի առ­թիվ և նշեց, որ օ­րը խոր­հր­դան­շա­կան է բո­լո­րի հա­մար, քան­զի հա­յոց բա­նա­կը հա­մալր­վում է խե­լա­ցի ու շր­ջա­հա­յաց նո­րա­կո­չիկ­նե­րով։ Նա հա­մոզ­մունք հայտ­նեց, որ ծա­ռա­յու­թյու­նը մեր բա­նա­կում նրանց ա­վե­լի առ­նա­կան և կա­մա­յին կդարձ­նի, իսկ եր­կու տա­րի անց նրանք տուն կդառ­նան իս­կա­կան տղա­մարդ դար­ձած, ա­ռա­վել ինք­նավս­տահ ու հա­մար­ձակ։ Միա­ժա­մա­նակ նա նո­րա­կո­չիկ­նե­րին հոր­դո­րեց ան­ձն­վի­րա­բար ծա­ռա­յել Հայ­րե­նի­քին, անմ­նա­ցորդ նվիր­վել այդ սուրբ գոր­ծին, ինչ­պես դա ա­րել են ա­վագ սե­րուն­դը ար­ցա­խյան գո­յա­մար­տում և ապ­րի­լյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից յու­րա­քան­չյուր մար­տիկ։ Նա նո­րա­կո­չիկ­նե­րին մաղ­թեց բա­րի ծա­ռա­յու­թյուն և բա­րի վե­րա­դարձ։
Ի­րենց ե­լույթ­նե­րում Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Կա­մո Պետ­րո­սյա­նը, վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Ար­թուր Մի­նա­սյա­նը, Պաշտ­պա­նա­կան գն­դի հրա­մա­նա­տա­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման հար­ցե­րի գծով տե­ղա­կալ Ար­տակ Վա­նյա­նը շնոր­հա­վո­րե­ցին նո­րա­կո­չիկ­նե­րին բա­նակ զո­րա­կոչ­վե­լու կա­պակ­ցու­թյամբ: Նրանք վս­տա­հու­թյուն հայտ­նե­ցին, որ նոր զո­րա­կո­չի ար­դյուն­քում Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը կհա­մալր­վի նա­խորդ­նե­րի ձեռք­բե­րում­նե­րը գե­րա­զան­ցե­լու պատ­րաստ հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րով։ Նրանք միա­ժա­մա­նակ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին նոր­կո­չիկ­նե­րի ծնող­նե­րին հպարտ ու կրթ­ված սե­րունդ դաս­տիա­րա­կե­լու հա­մար։ Երգ ու ե­րաժշ­տու­թյան ներ­քո նո­րա­կո­չիկ­նե­րը զին­կո­մի­սա­րիա­տի շեն­քից շարժ­վե­ցին դե­պի Հադ­րու­թի Սուրբ Հա­րու­թյուն ե­կե­ղե­ցի, որ­տեղ քա­հա­նա Տեր Մաթևո­սը կա­տա­րեց ո­գե­կոչ­ման ա­րա­րո­ղու­թյուն և մո­մա­վա­ռու­թյուն։

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 13 Հունվարի 2020 15:56