[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱ­ՍՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ ՊԱՏ­ՄՈՒՄ ԵՆ, ՓԱՍ­ՏԵ­ՐԸ՝ ՎԿԱ­ՅՈՒՄ, ՀԻ­ՇԱ­ՏԱԿ­ՆԵ­ՐԸ՝ ՀԱ­ՎԵՐ­ԺԱՑ­ՎՈՒՄ...

Վար­դի­թեր ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

ք. Շու­շի

 (ՀԱՅ­ՐԵ­ՆԱ­ԿԱՆ ՄԵԾ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄՈՒՄ ԱՆ­ՀԱՅՏ ԿՈ­ՐԱԾ  ՀԱՅ ԶԻՆ­ՎՈ­ՐԻ ՄԱ­ՍՈՒՆՔ­ՆԵՐՆ ԱՄ­ՓՈՓ­ՎԵ­ՑԻՆ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ ՀՈ­ՂՈՒՄ)

 

Մեծ Հայ­րե­նա­կա­նի հի­շա­տակ­ներն ամ­փո­փող վկա­յու­թյուն­նե­րը տաս­նյակ-հա­րյու­րա­վոր մա­տյան­ներ են կազ­մում, դրանք չեն խամ­րում, այլ կայծ­կլ­տում են, դառ­նում ա­սուպ­ներ... Այդ վկա­յու­թյուն­ներն ան­գամ տաս­նա­մյակ­ներ հե­տո տա­կա­վին շա­րու­նակ­վում են հայտ­նա­բեր­վել: Նրան­ցից ա­մեն մե­կի ճա­կա­տա­գի­րը մի ու­րույն պատ­մու­թյուն է, մի լիա­րյուն կյան­քի ար­տա­ցո­լում։

Հեր­թա­կան այս պատ­մու­թյու­նը եր­կար ճա­նա­պարհ է ան­ցել, հայ­րե­նի Բեր­դա­ձո­րից ձգ­վե­լով դե­պի Ան­դր­կով­կաս ու հաս­նե­լով մինչև Կերչ ու Ղրիմ` վերջ­նա­կան հան­գր­վան գտ­նե­լով ար­ցա­խյան հո­ղում։
Եր­վանդ Հա­րու­թյու­նյա­նը ծնն­դով Շու­շիի շր­ջա­նի Մեծ շեն գյու­ղից էր, նա հա­զար թե­լե­րով կապ­ված էր հայ­րե­նի բնօր­րա­նին։ Այն ժա­մա­նակ­վա Բա­քուն հա­յա­շատ քա­ղաք­նե­րից էր, որ­տեղ տե­ղա­փոխ­վել էր Եր­վան­դը բարձ­րա­գույն կր­թու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով, ո­րից հե­տո աշ­խա­տում էր որ­պես ռևի­զոր՝ միա­ժա­մա­նակ օգ­նե­լով գյու­ղում մնա­ցած բազ­ման­դամ ըն­տա­նի­քին։
Երբ սկս­վել է Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մը, ե­րես­նա­մյա Եր­վանդն ա­ռա­ջին զի­նա­կո­չիկ­նե­րից էր, որ անձ­նու­րաց մար­տն­չեց՝ մնա­լով հա­վերժ ե­րի­տա­սարդ՝ ան­հայտ ճա­կա­տագ­րով ...
Նա մար­տն­չել է Թա­մա­նյան դի­վի­զիա­յում՝ հա­սել Կերչ,Ղրիմ։ Նրա գրած և գյուղ ու­ղար­կած նա­մակ­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ է հա­ղոր­դում եղ­բայ­րը՝ այժմ ինն­սու­նա­մյա Վա­հան Հա­րու­թյու­նյա­նը։ Ա­սում է, որ զին­վոր եղ­բոր նա­մակ­նե­րը տո­գոր­ված էին լա­վա­տե­սու­թյամբ, այն ժա­մա­նակ­վա հայ­րե­նա­սի­րա­կան բարձր ո­գով. ՙՄեր գործն ար­դար է։ Թշ­նա­մին կջախ­ջախ­վի։ Հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու՚։ Բայց քա­ռա­սու­ներ­կու­սի գար­նա­նը կապն ընդ­հատ­վում է, իսկ մոր՝ Սո­ֆյա Հա­րու­թյու­նյա­նի սիր­տը տագ­նա­պում է... Նույն ժա­մա­նա­կաըն­թաց­քում նրա ա­վագ որ­դին՝ Ա­շո­տը, մար­տն­չում էր Բե­լա­ռու­սա­կան ռազ­մա­ճա­կա­տում, ո­րի հետ կա­պը նույն­պես կտր­վում է...
Մինչև կյան­քի վեր­ջը տա­ռա­պյալ մայ­րը սպա­սում էր որ­դի­նե­րի վե­րա­դար­ձին. Գնում, կանգ­նում էր գյու­ղի ծայ­րին և եր­կա՛ր-եր­կար նա­յում հե­ռուն, որ­տե­ղից երևում էին բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը... Եվ այդ­պես խու­նա­ցած աչ­քե­րով ու տր­տում հո­գով նա հրա­ժեշտ տվեց աշ­խար­հին։
Եր­վանդ և Ա­շոտ Հա­րու­թյու­նյան­նե­րի հի­շա­տա­կը սր­բո­րեն պահ­վեց ողջ գեր­դաս­տա­նում թե՜ եղ­բայր­նե­րի՝ Վա­հա­նի ու Բո­րի­սի, թե՜ քույ­րե­րի՝ Մա­րու­սյա­յի, Լի­զա­յի, Արևի ըն­տա­նե­կան հար­կե­րում։ Ա­վագ քրոջ՝ Մա­րու­սյա­յենց տան պա­տին կախ­ված գոր­գին փակց­ված էին գեր­դաս­տա­նի երևե­լի­նե­րի մե­ծա­դիր նկար­նե­րը, կենտ­րո­նում՝ ան­հայտ ճա­կա­տագ­րով զին­վոր եղ­բայր­նե­րի նկար­ներն էին՝ մի շր­ջա­նա­կի մեջ առն­ված։ Վիշ­տը սր­տում՝ կյան­քից հե­ռա­ցան նաև ա­վագ քույր Մա­րու­սյան, հե­տո` Լի­զան։
Տա­րի­ներն անց­նում էին, բայց գեր­դաս­տա­նի ապ­րող­նե­րի հի­շո­ղու­թյու­նից չէր ջնջ­վում ան­հայտ ճա­կա­տագ­րով եղ­բայր­նե­րի հի­շա­տա­կը։
Ղրի­մի՝ Ռու­սաս­տա­նի հետ վե­րա­միա­վո­րու­մից հե­տո ընդ­լայն­վե­ցին շփում­նե­րը։ ՌԴ-ում և ար­տերկ­րում ա­ռայ­սօր գոր­ծող ո­րո­նո­ղա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը չեն դա­դա­րեց­րել ի­րենց աշ­խա­տանք­նե­րը. նրանք մաք­րում են տա­րածք­նե­րը ա­կան­նե­րից, փնտ­րում ան­հայտ կո­րած մար­տիկ­նե­րի ա­ճյուն­ներ։
Տե­ղե­կու­թյուն­նե­րը հա­ղոր­դում են, որ զին­վոր­ներն ի­րենց հետ ու­նե­ցել են մահ­վան պար­կուճ կամ մե­դա­լիոն (րՎպՐՑ­վՈÿ ՍՈտ­րց­սՈ ՌսՌ Վպ­ՊՈսՌՏվ): Դա սև պլաստ­մա­սե փոք­րիկ ու նեղ ա­նոթ է, ո­րի մեջ պահ­վում են զին­վո­րի տվյալ­նե­րը։ Հա­տուկ բլան­կի մեջ զին­վո­րը լրաց­նում է իր տվյալ­նե­րը, գցում պար­կու­ճը և կա­րում գր­պա­նում, որ չկորս­վի: Բայց բո­լո­րը չէին պա­հում պար­կուճ­նե­րը՝ են­թադ­րե­լով, որ այն մահ է խոր­հր­դան­շում, այլ գոր­ծա­ծում էին ծխա­մոր­ճի տեղ։
Վեր­ջին մի քա­նի ա­միս­նե­րի ըն­թաց­քում Ղրի­մի անվ­տան­գու­թյան ֆե­դե­րալ ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում Թեո­դո­սիա քա­ղա­քի մա­տույց­նե­րում գտել են հո­ղա­ծածկ խրա­մատ՝ ե­րե­սուն­մեկ զին­վո­րի մա­սունք­նե­րով: Ո­րո­նում­նե­րից պարզ­վում է, որ միայն մեկ զին­վոր ու­նի մահ­վան պար­կուճ, ո­րը պատ­կա­նում է Եր­վանդ Հա­րու­թյու­նյա­նին։ Ու­ժեղ ռմ­բա­կո­ծու­թյան ժա­մա­նակ զոհ­վել էին բո­լոր զին­վոր­նե­րը, հողն էլ լց­վել է նրանց վրա:
Կազ­մա­կեր­պու­թյունն սկ­սել է փնտ­րել հա­րա­զատ-բա­րե­կամ­նե­րին։
-Կազ­մա­կեր­պու­թյունն ու­նի կայ­քէջ- պատ­մում է Եր­վան­դի եղ­բո­րոր­դին՝ մոսկ­վաբ­նակ Ման­վել Հա­րու­թյու­նյա­նը։-Այդ կայ­քում կար­դա­ցի, որ փնտ­րում են զոհ­վա­ծի հա­րա­զատ­նե­րին Բաք­վում, որ­տեղ գրանց­ված էր Եր­վան­դը։ Կար­դա­ցի և կապ հաս­տա­տե­ցի ո­րո­նո­ղա­կան ջո­կա­տի հրա­մա­նա­տա­րի հետ։ Ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի կան­չով դեկ­տեմ­բե­րի չոր­սին ար­դեն Թեո­դո­սիա­յում էի, որ­տեղ հար­ցու­պա­տաս­խան­նե­րով ճշ­տում­ներ են կա­տա­րել՝ հա­մոզ­վե­լու տվյալ­նե­րի ճշ­տու­թյան մեջ: Ման­վե­լը ո­րո­շել է հո­րեղ­բոր մա­սունք­նե­րը փո­խադ­րել հայ­րե­նիք։ Մեկ այլ խրա­մա­տում գտել էին ևս մի հա­յոր­դու մա­սունք­ներ։ Թեո­դո­սիա­յի մշա­կույ­թի պա­լա­տում կազ­մա­կերպ­վել է հի­շա­տա­կի ա­րա­րո­ղու­թյուն։ Ման­վե­լը դի­մել է ՌԴ պաաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը, որ­տեղ դեմ չգ­նա­ցին նրա ո­րոշ­մա­նը։ Լու­րը հայտ­նեց Ստե­փա­նա­կեր­տի բա­րե­կամ­նե­րին։ Տե­ղում հար­ցով սկ­սե­ցին զբաղ­վել հա­րա­զատ­նե­րը, նրանց զա­վակ­նե­րը՝ Բո­րի­սը, Ծո­վի­նա­րը, Ժու­լյան, ԱՄՆ-ից՝ Յու­րին,շա­տե­րը... Բո­լոր նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը կա­տար­ված էին։
Ղրի­մի կա­ռա­վա­րու­թյան և տե­ղի հայ հա­մայն­քի ջան­քե­րով եր­կու հա­յոր­դի­նե­րի մա­սունք­նե­րը տե­ղա­փոխ­վե­ցին Երևան։ Մա­սունք­նե­րը Երևա­նում հանձ­նել են Եր­վանդ Հա­րու­թյու­նյա­նի եղ­բոր թո­ռա­նը՝ Ռա­դիկ Հա­րու­թյու­նյա­նին, ո­րը ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ մա­սունք­նե­րը Շու­շիի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Վլ. Կա­սյա­նի կող­մից հատ­կաց­ված փո­խադ­րա­մի­ջո­ցով հասց­րեց Շու­շի, որ­տե­ղից էլ Ստե­փա­նա­կերտ՝ պա­պի եղ­բոր՝ Բո­րի­սի օ­ջախ, որ­տե­ղից վեր­ջին հան­գր­վան էին գտել գեր­դաս­տա­նի նա­հա­պետ­նե­րը, հայ­րը՝ Սա­ֆա­րին, ու մայրր՝ Սո­ֆյան։
Ի դեպ, հա­ջորդ օ­րը ներ­կա­յա­ցուց­չա­կան խում­բը Նո­յեմ­բե­րյա­նի շր­ջա­նի Կո­թի գյու­ղում հո­ղին հանձ­նեց մյուս հա­յոր­դու` Հով­սեփ Բաբ­լու­մյա­նի մա­սունք­նե­րը։
Կա­տար­վեց զին­վո­րա­կան ա­րա­րո­ղա­կարգ։ Հն­չեց հի­շա­տա­կի խոսք, և խոր­հր­դա­յին բա­նա­կի սպա, մա­յոր Եր­վանդ Հա­րու­թյու­նյանն ամ­փոփ­վեց հայ­րե­նի հո­ղում՝ իր վշ­տա­հար մոր կող­քին...
Մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րը տար­բեր են լի­նում։ Գու­ցե չպետք է վեր­ջա­կե­տել, և այս պատ­մու­թյու­նը գտ­նի իր շա­րու­նա­կու­թյու­նը, քան­զի ութ­սու­նա­կան­նե­րին Ե. Հա­րու­թյու­նյա­նի կի­նը ե­կել և բնակ­վում էր Ստե­փա­նա­կեր­տում։ Պա­տե­րազ­մա­կան թո­հու­բո­հում ա­մեն ինչ ի­րար է խառն­վում։ Ուր է նա՝ ոչ ոք չգի­տի: Ա­սում են՝ դուստ­րը չկա, իսկ գու­ցե մի օր թոռ­նե­րը գտ­նեն պա­պի հետ­քե­րը և գան խո­նարհ­վե­լու Մեծ Հայ­րե­նա­կա­նի զին­վո­րի շիր­մին։
Այս պատ­մու­թյու­նը մի­լիո­նա­վոր­նե­րից մե­կի կյան­քի վա­վե­րա­ցումն է, ո­րը փաս­տում է, որ ոչ ոք չի մո­ռաց­վել։

 

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 13 Հունվարի 2020 16:14