[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՒ­ԼԱ­ՅՈՒՄ ՏԵ­ՂԱԴՐ­ՎԵԼ Է ՀՈՒ­ՇԱՐ­ՁԱՆ Ի ՀԻ­ՇԱ­ՏԱԿ ՀԱՅ ԳԵ­ՆԵ­ՐԱ­ԼԻ

ՙՌու­սաս­տա­նի հա­յե­րի միու­թյուն՚ հա­մա­ռու­սաս­տա­նյան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան Տու­լա­յի մար­զի Ա­լեք­սի­նի շր­ջա­նա­յին բաժ­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, քա­ղա­քա­յին վար­չու­թյան և ռու­սա­կան ռազ­մա­պատ­մա­կան միու­թյան Տու­լա­յի մար­զա­յին բաժ­նի ա­ջակ­ցու­թյամբ Պետ­րովս­կոե միկ­րոշր­ջա­նում տե­ղի է ու­նե­ցել Ա­լեք­սի­նի հողն ա­զա­տագ­րած մար­տիկ­նե­րի և 340-րդ հրաձ­գա­յին դի­վի­զիա­յի հրա­մա­նա­տար Սար­գիս Մար­տի­րո­սյա­նի հի­շա­տա­կին կանգ­նեց­ված հու­շա­կա­ռույ­ցի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը:

1941թ. դեկ­տեմ­բե­րին 340-րդ դի­վի­զիան Սար­գիս Սո­ղո­մո­նի Մար­տի­րո­սյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել Ա­լեք­սի­նի շր­ջա­նի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին: Մար­տե­րի ըն­թաց­քում դի­վի­զիան ոչն­չաց­րել է շուրջ 3000 հիտ­լե­րա­կա­նի:
Դի­վի­զիան ծանր մար­տեր է մղել Ա­լեք­սի­նի շր­ջա­նի Պետ­րովս­կոե ա­վա­նի ա­զա­տագր­ման ժա­մա­նակ: Նրա ու­ժե­րով ա­զա­տագր­վել է 35 բնա­կա­վայր, այդ թվում` Պո­պով­կա, Սենևո գյու­ղե­րը, Սրեդ­նեե կա­յա­րա­նը, Վի­սո­կոե ա­վա­նը: Ա­լեք­սի­նի հո­ղում կռ­վե­լու ըն­թաց­քում դի­վի­զիան ու­նե­ցել է 256 զոհ, 690 վի­րա­վոր, 35 ան­հետ կո­րած:
Հու­շա­կա­ռույ­ցը բա­ցե­լու ի­րա­վուն­քը տր­վել է սե­նա­տոր Ի­գոր Պան­չեն­կո­յին, ՙՅու­նար­միա՚ հա­մա­ռու­սաս­տա­նյան ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան հա­սա­րա­կա­կան շարժ­ման ան­դամ Բոգ­դան Զի­նովևին, Ա­լեք­սի­նի քա­ղա­քա­պետ Է­դուարդ Էկ­սա­րեն­կո­յին, ՙՌու­սաս­տա­նի հա­յե­րի միու­թյուն՚ հա­մա­ռու­սաս­տա­նյան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան շր­ջա­նա­յին բաժ­նի նա­խա­գահ Ռա­ֆիկ Պա­պյա­նին:
Հա­վաք­ված­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ հար­գել են Ա­լեք­սի­նի հո­ղը գեր­մա­նա­ֆա­շիս­տա­կան զավ­թիչ­նե­րից ա­զա­տագ­րած` զոհ­ված մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը և ծա­ղիկ­ներ խո­նար­հել հու­շա­քա­րե­րին:

aleksin.tularegion.ru

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 15 Հունվարի 2020 16:13