[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ` ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հեր­մի­նե Խա­չատ­րյան

 

Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյու­նը, որ ե­րեկ­վա պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րին հա­մախմ­բող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն է, իր ստեղծ­ման ա­ռա­ջին իսկ օ­րից գոր­ծու­նեու­թյան կարևոր ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն ընտ­րել է նյու­թա­պես ու բա­րո­յա­պես ա­ջակ­ցել զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րին, հաշ­ման­դամ մար­տըն­կեր­նե­րին և պա­տե­րազմն ան­ցած ու այ­սօր սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին ծանր վի­ճա­կում գտն­վող ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րին։
Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, գե­նե­րալ-մա­յոր Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ հուն­վա­րի 28-ի՝ Հա­յոց բա­նա­կի կազ­մա­վոր­ման օր­վա կա­պակ­ցու­թյամբ հան­րա­պե­տու­թյան բո­լոր ա­ռա­ջին խմբի հաշ­ման­դամ­նե­րին և տրամադրվեց 150 000-ա­կան դրամ նյու­թա­կան օ­ժան­դա­կու­թյուն։ Մի­ջո­ցառ­մա­նը, ո­րին ներ­կա էին Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի ա­ռա­ջին խմբի հաշ­ման­դամ­նե­րը, ող­ջույ­նի խոս­քով հան­դես ե­կավ Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, գե­նե­րալ- մա­յոր Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը։ ՙՄեր ող­ջա­խո­հու­թյու­նը հու­շում է,- ա­սաց նա,- որ այ­սօր մենք ա­ռա­վել ևս պար­տա­վոր ենք լի­նել միաս­նա­կան ու հա­մախ­մբ­ված, որ­պես­զի կա­րո­ղա­նանք հա­մա­տեղ ու­ժե­րով լու­ծել մեր խն­դիր­նե­րը։ Մենք պար­տա­վոր ենք նաև մշ­տա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րին՚։
Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­վաստ­մամբ` սա ոչ միայն սր­տա­ցա­վու­թյուն է, այլև հո­գա­տար վե­րա­բեր­մունք, ո­րը հայ­րե­նա­սի­րու­թյան ու ազ­գա­պահ­պա­նու­թյան ի­մաստ և ար­ժեք է ստա­նում։
Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան ան­դամ Գա­րուշ Սարգ­սյանն իր խոս­քում մաս­նա­վո­րա­պես ա­սաց.ՙԱր­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան բո­լոր հաշ­ման­դամ­ներս շնոր­հա­կա­լու­թյուն ենք հայտ­նում մեր հան­դեպ պար­բե­րա­բար նմա­նա­տիպ ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լու հա­մար։ Հա­մոզ­ված ենք, որ մենք՝ Ար­ցա­խին սպառ­նա­ցող ցան­կա­ցած վտան­գի դեպ­քում, պատ­րաստ ենք մեր ու­ժե­րի նե­րա­ծին չա­փով ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու սահ­մա­նին կանգ­նած մեր զին­վոր­նե­րին, ինչ­պես դա ե­ղավ 2016թ. ապ­րի­լին։ Մենք մեր ներ­կա­յու­թյամբ ոգևո­րե­ցինք թշ­նա­մու ա­ռաջ կանգ­նած մեր մար­տիկ­նե­րին և նո­րից տե­սանք թշ­նա­մու նա­հան­ջը։ Այս պարգևատ­րումն ա­վե­լի շատ բա­րո­յա­կան է, քան նյու­թա­կան։ Նո­րից շնոր­հա­կա­լու­թյուն՚։
Ա­ռա­ջին խմբի հաշ­ման­դամ Արևիկ Պետ­րո­սյա­նը նույն­պես հայտ­նեց իր շնոր­հա­կա­լու­թյունն ու ե­րախ­տա­գի­տու­թյու­նը։
Ինչ­պես եզ­րա­կաց­րեց Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, գե­նե­րալ-մա­յոր Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը, ժա­մա­նա­կը պա­հան­ջում է, որ այ­սօր ա­վե­լի ու ա­վե­լի ու­շա­դիր և հո­գա­տար լի­նենք Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րում հաղ­թա­նակ կռած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի և նրանց ըն­տա­նիք­նե­րի նկատ­մամբ։ Քան­զի Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի հաղ­թա­կան ո­գին փր­կե­լով ու պահ­պա­նե­լով՝ մենք ա­ռա­ջին հեր­թին փր­կում և ամ­րապն­դում ենք երկ­րի ա­պա­գան ու գա­լիք սե­րունդ­նե­րի հա­վա­տը։

 

;