[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԵՑ­ՑԵ ԱՅՆ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱ­ԼՈՒ՚

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ան­հատ­ներ են ծն­վում, ո­րոնք ա­սու­պի պես շատ կարճ կյանք են ու­նե­նում, բայց ար­ձա­կած լույ­սով ապ­րե­լու ուղ­ղու­թյուն են տա­լիս ազ­գին, ժո­ղովր­դին: Այդ­պի­սին էր Մով­սես Գոր­գի­սյա­նը, ով ա­ռա­ջին­նե­րից էր, որ ըն­դգ­ծեց բա­նա­կի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:

1988թ. մա­յի­սի 28-ին բազ­մա­հա­զար հան­րա­հա­վա­քին իր ՙԿեց­ցե՜ ա­զատ և ան­կախ Հա­յաս­տա­նը: Կեց­ցե՜ այն Հա­յաս­տա­նը, որ վաղն է գա­լու՚ կո­չով, ծա­ծա­նած ե­ռա­գույ­նով, վեր բարձ­րաց­ված ձեռ­քե­րով, ո­րոն­ցից մի հս­կա ազ­դե­ցիկ ուժ էր բխում, կա­րո­ղա­ցավ կայ­ծակ­նո­րեն հե­ղա­փո­խել և պայ­քա­րը տա­նել Հա­յաս­տա­նի ինք­նո­րոշ­ման գա­ղա­փա­րի ուղ­ղու­թյամբ (տո­ղե­րիս հե­ղի­նա­կը` ներ­կա գտն­վե­լով այդ հան­րա­հա­վա­քին, իր վրա է զգա­ցել­Գոր­գի­սյա­նից բխող այդ ու­ժը): Վս­տահ էր, որ Ար­ցա­խին լա­վա­գույնս կա­րող է զո­րա­վիգ լի­նել միայն ինք­նիշ­խան Հա­յաս­տա­նը: Նա շատ ա­րագ հաս­կա­ցավ բա­նա­կի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը և իր հզոր խոս­քով նպաս­տեց դրա ստեղծ­մա­նը: Դրա մա­սին շեշ­տել է նաև ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Սեյ­րան Օ­հա­նյա­նը Մ. Գոր­գի­սյա­նի 50-ա­մյա­կին նվիր­ված իր խոս­քում. ՙՄով­սես Գոր­գի­սյա­նը գա­ղա­փա­րի մար­տիկ էր, սա­կայն նա ոչ միայն գա­ղա­փար­ներ տա­րա­ծեց, այլ նաեւ սկ­սեց դրանք կյան­քի կո­չել: Մով­սես Գոր­գի­սյանն ա­ռա­ջին­նե­րից էր, ով բարձ­րաց­րեց կա­նո­նա­վոր բա­նակ ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը, եւ այ­սօր Մով­սե­սի գա­ղա­փար­նե­րը պաշտ­պա­նում եւ ի­րա­գոր­ծում է հա­յոց բա­նա­կի զին­վո­րը՚:
Նա ա­ռա­ջին­նե­րից էր, ով մարմ­նա­վո­րեց իր իսկ գա­ղա­փա­րը, ով զին­վո­րի հա­մազ­գեստ հա­գավ, զենք վերց­րեց և 1990-ի հուն­վա­րին հայ­կա­կան ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հետ շտա­պեց Ե­րաս­խա­վան, որ­տեղ Նա­խիջևա­նի կող­մից ադր­բե­ջան­ցի­նե­րը կրա­կում էին հայ բնակ­չու­թյան վրա: Հայ­կա­կան ու­ժե­րը պայ­թեց­րին ադր­բե­ջա­նա­կան հե­նա­կետ դար­ձած գի­նու գոր­ծա­րա­նը, ոչն­չաց­րին հե­տա­խու­զա­կան խում­բը: Առջևում էր գտն­վում նաև ադր­բե­ջան­ցի­նե­րի բարձ­րա­դիր հե­նա­կե­տի կրա­կա­պատ­նե­շը, ո­րը Գոր­գի­սյա­նի ջո­կա­տը ճեղ­քեց, ո­րից հե­տո դրա հս­կո­ղու­թյունն ան­ցավ հայ­կա­կան ու­ժե­րին: Ցա­վոք, զոհ­վեց ազ­գի զին­վո­րը, սա­կայն իր գա­ղա­փար­նե­րը ժո­ղովր­դին ու­ղե­նիշ դար­ձան:
Մով­սես Գոր­գի­սյա­նը ծն­վել է 1961թ. Երևա­նում: 1984 թվա­կա­նին ա­վար­տել է Երևա­նի պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի կուլ­տու­րա­յի ֆա­կուլ­տե­տի ռե­ժի­սո­րա­կան բա­ժի­նը: Նույն թվա­կա­նին նկա­րա­հան­վել է Ար­ման Մա­նա­րյա­նի և Հեն­րիկ Մար­գա­րյա­նի ՙՈս­կին և հո­ղը՚ ֆիլ­մում` մարմ­նա­վո­րե­լով Սան­թու­րի կեր­պա­րը: 1986-1987 թվա­կան­նե­րին աշ­խա­տել է Գո­րի­սի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում: 1987 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին ԽՍՀՄ տա­րած­քում ա­ռա­ջին բա­ցա­հայտ գոր­ծող քա­ղա­քա­կան այ­լընտ­րան­քա­յին կազ­մա­կեր­պու­թյան` Պա­րույր Հայ­րի­կյա­նի ստեղ­ծած Ազ­գա­յին ինք­նո­րո­շում միա­վոր­ման (ԱԻՄ) վար­չու­թյան ան­դամ էր: Ա­ռա­ջին­նե­րից էր, որ դուրս ե­կավ պայ­քա­րի Խոր­հր­դա­յին Միու­թյան դեմ: Պա­րույր Հայ­րի­կյա­նի, Անդ­րա­նիկ Մար­գա­րյա­նի, Ա­շոտ Նա­վա­սար­դյա­նի հետ միա­սին ե­ղել է 1967 թվա­կա­նին Հայ­կազ Խա­չատ­րյա­նի ստեղ­ծած Ազ­գա­յին Միա­ցյալ Կու­սակ­ցու­թյան (ԱՄԿ) գաղտ­նի կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ: Նրա մար­տա­կան ո­գին նաև գե­նե­րով էր փո­խանց­ված: Հե­րո­սի պա­պե­րը սե­րել են Ա­րեւմ­տյան Հա­յաս­տա­նից: Մով­սես Գոր­գի­սյա­նի պա­պը` Սամ­վել Գոր­գի­սյա­նը, կամ ինչ­պես նրան էին կո­չում` Սա­մի Չաու­շը, 1915թ. թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան կազ­մա­կեր­պած բռ­նի տե­ղա­հա­նու­թյու­նից ու ջար­դե­րից տու­ժած, թո­ղեց խա­ղաղ աշ­խա­տանքն ու դար­ձավ պայ­քա­րի մար­տիկ, բա­զում վճ­ռո­րոշ մար­տե­րի, այդ թվում նաեւ Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տի մաս­նա­կից:
Ար­ցա­խյան պա­տե­րազ­մից հե­տո, 1996 թվա­կա­նին Մով­սես Գոր­գի­սյանն ար­ժա­նա­ցավ Ազ­գա­յին հե­րո­սի կոչ­ման: Թաղ­ված է Ծի­ծեռ­նա­կա­բեր­դում:
;

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 29 Հունվարի 2020 17:30