[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆ, ՈՐ ԻՐԱՎԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ…

 

 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

(Հան­դի­սա­վո­րու­թյամբ նշ­վեց
Հայ­րե­նյաց պաշտ­պա­նի օ­րը)

 

Հուն­վա­րի 28-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի մեծ դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ հան­դի­սա­վոր ե­րե­կո՝ նվիր­ված Հայ­րե­նյաց պաշտ­պա­նի օր­վան։
Ներ­կա էին՝ ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, ԱԺ խոս­նակ Ա­շոտ Ղու­լյա­նը, պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, ՀՀ անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Ար­մեն Գրի­գո­րյա­նը, ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պետ, գե­նե­րալ¬լեյ­տե­նանտ Ար­տակ Դավ­թյա­նը, ՊԲ բարձ­րաս­տի­ճան սպա­յա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ։

Մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ հար­գե­ցին հայ­րե­նի­քի հա­մար նա­հա­տակ­ված­նե­րի սուրբ հի­շա­տա­կը։
Զե­կուց­մամբ հան­դես ե­կավ ԱՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, ՊԲ հրա­մա­նա­տար, գե­նե­րալ¬լեյ­տե­նանտ Կա­րեն Աբ­րա­հա­մյա­նը։
-Պա­տիվ ու­նեմ հայ­տա­րա­րե­լու, որ այ­սու­հետ հուն­վա­րի 28-ը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում կնշ­վի որ­պես Հայ­րե­նյաց պաշտ­պա­նի օր,¬ ա­սաց պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը։-Այս ի­րո­ղու­թյունն, ան­շուշտ, մի ա­ռան­ձին շուք է հա­ղոր­դում մեր ժո­ղովր­դի հա­մար դա­րե­րի ըն­թաց­քում պաշ­տե­լի դար­ձած զին­վո­րա­կա­նի կեր­պա­րին։
Կ. Աբ­րա­հա­մյա­նի դի­տարկ­մամբ` միայն տո­նա­կան օ­րով չի չափ­վում այն ան­սահ­ման հո­գա­տա­րու­թյու­նը և ու­շադ­րու­թյու­նը, ո­րին տևա­կա­նո­րեն, տա­րի­ներ շա­րու­նակ ար­ժա­նա­նում էին հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րը՝ երկ­րի ղե­կա­վա­րու­թյան և հա­րա­զատ ժո­ղովր­դի կող­մից։ Այդ է վկա­յում զին­վո­րա­կան­նե­րի և նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան, կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մանն ուղղ­ված հետևո­ղա­կան աշ­խա­տան­քը, նո­րա­կա­ռույց բնա­կա­րան­ներն ու զո­րա­նոց­նե­րը, կեն­ցա­ղա­յին օ­բյեկտ­ներն ու շի­նու­թյուն­նե­րը, զին­ծա­ռա­յող­նե­րի դրա­մա­կան բա­վա­րար­ման բարձ­րա­ցու­մը, ա­ռաջ­նագ­ծում հար­մա­րա­վետ և ա­պա­հով կա­ցա­րան­նե­րի կա­ռու­ցու­մը, մար­տա­կան դիր­քե­րը շուր­ջօ­րյա խմե­լու ջրով և է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով ա­պա­հո­վու­մը և շատ ու շատ ու­րիշ կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյան ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցու­մը։
Ըստ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի` հայ­րե­նյաց պաշտ­պան հաս­կա­ցու­թյունն ու­ղիղ այն­քան տա­րե­կան է, ինչ­քան տա­րիք ու­նի հայ ազ­գը։ Հայկ Նա­հա­պե­տից մինչև մե­րօ­րյա հե­րոս­ներ, ա­պա­գա հայ­րե­նյաց պաշտ­պան­ներ, բո­լորն էլ ար­ժա­նի են մե­ծա­րան­քի և ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մուն­քի։ Նրա դի­տարկ­մամբ` անհ­րա­ժեշտ է ճիշտ ըն­կա­լել և սերն­դե­սե­րունդ փո­խան­ցել այն ճշ­մար­տու­թյան ի­մաս­տը, որ հայ­րե­նի­քի պաշտ­պա­նը միայն զին­վո­րա­կա­նը չէ, միայն նա չէ, ով հա­մազ­գեստ է կրում, ով ու­սա­դիր ու­նի։ Ե­թե այս մտայ­նու­թյամբ դի­տար­կենք տոն օ­րը, ա­պա այն ամ­բող­ջա­կան և ի­մաս­տա­վոր­ված չի լի­նի եր­բեք։ Մի ա­ռի­թով մեր երկ­րի նա­խա­գա­հին ուղղ­ված այն հար­ցին, թե որ­քան է Ար­ցա­խյան բա­նա­կի թվա­կազ­մը, նա պա­տաս­խա­նեց՝ 150.000, այ­սինքն՝ ու­ղիղ այն­քան, ինչ­քան բնակ­չու­թյուն ու­նի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի եզ­րա­հան­գու­մը միան­շա­նակ էր. ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան ենք բո­լորս, և այս տո­նը, ի­րա­վամբ, կա­րե­լի է հա­մա­րել հա­մա­ժո­ղովր­դա­կան՚։ Հա­մա­ժո­ղովր­դա­կան, ո­րով­հետև ան­կախ պե­տա­կա­նու­թյան կերտ­ման ճա­նա­պար­հին` մե­ծից փոքր, ա­հել ու ջա­հել, հա­մախ­մբ­ված կա­րո­ղա­ցանք ստեղ­ծել ազ­գա­յին բա­նակ։ Բա­նակ, ո­րը մեր ժո­ղովր­դի դա­րա­վոր ե­րա­զանքն է և ա­մե­նա­մեծ ձեռք­բե­րու­մը, իսկ բա­նա­կը, ըստ զե­կու­ցո­ղի, հա­սա­րա­կու­թյան հիմ­նա­սյունն է, երկ­րի ու ժո­ղովր­դի պաշտ­պանն ու ա­պա­վե­նը։ Հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի գե­րա­գույն խն­դի­րը ե­ղել և մնում է պե­տու­թյան, հայ­րե­նի­քի և ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը, իսկ գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը՝ հայ­րե­նի­քի ամ­բող­ջա­կա­նու­թյան և ազ­գա­յին, պե­տա­կան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյու­նը։ Բա­նա­կը ժո­ղովր­դից ձևա­վոր­ված սր­բա­զան մա­սունք է, պե­տու­թյան բա­բա­խող սիր­տը, ո­րի կեն­սա­գոր­ծու­նեու­թյամբ էլ պայ­մա­նա­վոր­ված է 21¬րդ դար ոտք դրած հա­յի լի­նե­լիու­թյու­նը։
Ա­պա պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը հս­տա­կո­րեն ձևա­կեր­պեց այն ե­րեք կե­տից բաղ­կա­ցած ու­ղերձ­նե­րը, ո­րոնք ի­րենց մեջ ներ­կա ու գա­լիք սե­րունդ­նե­րին ուղղ­ված բա­զում պատ­գամ­ներ են պա­րու­նա­կում։
Շնոր­հա­վո­րե­լով Հայ­րե­նյաց պաշտ­պա­նի օր­վա կա­պակ­ցու­թյամբ, ՊԲ հրա­մա­նա­տա­րը մաղ­թեց խա­ղաղ ու ստեղ­ծա­գործ աշ­խա­տանք, բար­գա­վա­ճում, հա­վաս­տիաց­նե­լով, որ զին­ված ու­ժերն այ­սու­հետ ևս կա­նեն ա­մեն հնա­րա­վո­րը՝ հա­նուն մեր ժո­ղովր­դի խա­ղաղ ա­րա­րում­նե­րի, և բարձր կպա­հեն Հայ­րե­նյաց պաշտ­պա­նի պա­տի­վը։
Ող­ջույ­նի խոս­քում ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պետ, գե­նե­րալ¬լեյ­տե­նանտ Ար­տակ Դավ­թյա­նը բարձր գնա­հա­տեց Զին­ված Ու­ժե­րի և Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի դե­րը տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան ու խա­ղա­ղու­թյան պահ­պան­ման գոր­ծում, հա­վաս­տիաց­նե­լով, որ ոչ միայն կպահ­պա­նեն խա­ղա­ղու­թյու­նը, այլև հարկ ե­ղած դեպ­քում նաև կպար­տադ­րեն հաղ­թա­նակ։ Նա միա­ժա­մա­նակ վս­տա­հեց­րեց, որ Զին­ված Ու­ժե­րի առջև դր­ված խն­դիր­նե­րը միան­շա­նակ ի­րենց լու­ծու­մը, կգտ­նեն և ողջ անձ­նա­կազ­մով պատ­վով կկա­տա­րեն ի­րենց գլ­խա­վոր ա­ռա­քե­լու­թյու­նը։
Մի­ջո­ցա­ռումն ա­վարտ­վեց տո­նա­կան հա­մեր­գով ու Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ան­ցած ու­ղու վա­վե­րագ­րու­թյու­նը փաս­տող տե­սա­հո­լո­վակ­նե­րի ցու­ցադ­րու­թյամբ։
;