[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՅՈՑ ԲԱ­ՆԱ­ԿԻ ՕՐ­ՎԱ ՇՆՈՐ­ՀԱ­ՎՈ­ՐԱՆ­ՔՈՎ՝ ԶՈ­ՐԱ­ՄԱ­ՍԵ­ՐՈՒՄ

Վե­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Նա­խա­ձեռ­նող խմ­բի ղե­կա­վար, ԱՀ Ա­ԿԱՀՄ նա­խա­գահ

 Ա­մե­րի­կյան հն­դիկ­նե­րի մոտ ըն­դուն­ված է ա­սել՝ տղա ես ծն­վել, մար­տիկ պի­տի լի­նես... Հե­տաքր­քիր է, երբ դեռ ա­մե­րի­կյան մայր­ցա­մա­քը քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի կող­մից չէր հայտ­նա­բեր­վել ու բռ­նա­տիր­վել, մար­տիկ­ներն ու՞մ դեմ պի­տի կռ­վեին, բի­զոն­նե­րի՞... Իսկ ին­չու՞ ոչ, երբ նրանց կյան­քը կախ­ված էր կեն­դա­նա­կան այդ տե­սա­կի առ­կա­յու­թյու­նից։ Բա­ցի այդ, կա­յին նաեւ հնդ­կա­կան ցե­ղեր, ո­րոնք հա­կա­մար­տու­թյան մեջ էին հենց այդ ա­րեա­լի պատ­ճա­ռով. պայ­քա­րում էին ի­րենց գո­յու­թյունն ա­պա­հո­վող այդ հարս­տու­թյանն ա­վե­լի շատ տի­րա­նա­լու հա­մար։

Ինչ եմ ու­զում ա­սել. այն, որ մարդ­կու­թյու­նը որ­քան հի­շում է ի­րեն՝ միշտ գտն­վել է մեծ ու փոքր կռիվ­նե­րի ու պա­տե­րազմ­նե­րի մեջ ու հենց դրա հա­մար էլ ստեղ­ծել է բա­նակ։ Ե­րա­նի դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը չլի­ներ: Բայց քա­նի դա ե­րե­ւա­կա­յու­թյան աշ­խար­հից է, ա­պա ե­թե եր­կիր ես եւ ու­նես քո լի­նե­լու­թյանն սպառ­նա­ցող հա­րե­ւան կամ այլ թշ­նա­մի, պետք է ու­ժե­ղաց­նես բա­նակդ, խա­ղա­ղու­թյուն տեն­չա­լով հան­դերձ՝ միշտ պատ­րաստ լի­նես պա­տե­րազ­մի եւ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան։
Մեր փոքր ու ե­րի­տա­սարդ եր­կի­րը հար­ձա­կո­ղա­կան պա­տե­րազմ չի վա­րել, նրա շատ խո­սուն ան­վամբ ՝ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը եւ Հա­յաս­տա­նի ընդ­հա­նուր Զին­ված ու­ժե­րը կազ­մա­վոր­վել ու թրծ­վել են Ադր­բե­ջա­նի ծա­վա­լա­պաշ­տա­կան ագ­րե­սիան հետ մղե­լու պայ­քա­րում՝ փառ­քով պսա­կե­լով ի­րենց ա­նու­նը...
Վեր­ջերս ՙՍա­տա­րում հա­րա­զատ բա­նա­կին՚ կո­չի մեր Նա­խա­ձեռ­նող խում­բը հենց Հա­յոց բա­նա­կի և Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նի օր­վա առն­չու­թյամբ ու շնոր­հա­վո­րան­քով ե­ղավ ՊԲ եր­կու զո­րա­մա­սում։
ՊԲ Հա­րավ-ա­րե­ւե­լյան ուղ­ղու­թյան զույգ զո­րա­մա­սում էլ հան­դի­պումն ան­ցավ բո­վան­դա­կա­լից։ Մեր խմ­բում ընդգրկված էին տո­ղե­րիս հե­ղի­նա­կը, ներ­կա­յաց­նում էին. նրա ղե­կա­վա­րը` ԶԱՀՄ նա­խա­գահ Ար­թուր Առս­տա­մյա­նը, ՙՄիա­ցյալ Հա­յաս­տան՚ հայ­րե­նա­սի­րա­կան ՀԿ նա­խա­գահ Ար­թուր Գրի­գո­րյա­նը, ՙԱյ­գե­շատ՚ արհ­միու­թյուն­նե­րի նա­խա­գահ Ալ­վի­նա Ծատ­րյա­նը, ՙՀաղ­թա­նա­կած սե­րունդ՚ ՀԿ ղե­կա­վար Գե­ւորգ Միր­զո­յա­նը, նման այ­ցե­րին մշ­տա­պես մշա­կու­թա­յին ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման, Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի տան մե­ներ­գիչ Մավ­րիկ Ա­վա­նե­սյա­նը, խմ­բին ու­ղեկ­ցող ՊԲ սպա՝ կա­պի­տան Դա­վիթ Սա­ֆա­րյա­նը՝ ՙԳո­յա­մարտ՚ հե­ռուս­տած­րագ­րի լրագ­րո­ղով եւ օ­պե­րա­տո­րով հան­դերձ, ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­գա­պի Հայ­րու­նին, զոհ­ված եւ ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­ներ։
Շնոր­հա­վո­րե­լով մեր զին­վո­րա­կան­նե­րին, մենք զո­րա­մա­սե­րին հանձ­նե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի թիվ 3 դպ­րո­ցի կող­մից պատ­րաստ­ված տո­նա­կան նվեր­նե­րը, իսկ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից բուժ­պա­րա­գա­ներ բուժ­կե­տե­րին։
Այդ ծրագ­րի հիմ­քը կազ­մող երգն ու պա­րը վա­րա­կիչ էին եւ շր­ջան էին նե­րա­ռում բո­լո­րին...
Ի դեպ, ես զրու­ցե­ցի զին­վոր­նե­րից մե­կի՝ Ար­ման Բար­սե­ղյա­նի հետ, ո­րը, պարզ­վեց, ստե­փա­նա­կերտ­ցի է ու նոր է զո­րա­կոչ­վել ժամ­կե­տա­յին ծա­ռա­յու­թյան։ Նրա տրա­մադ­րու­թյու­նը բարձր էր, հա­յաց­քը՝ պարզ ու ՙկար­դաց­վող՚... Հարց­րի` ինչ­պե՞ս է զգում ի­րեն նոր պայ­ման­նե­րում, ա­սաց` գե­րա­զանց. շատ բան ա­սող:
-Ըն­դա­մե­նը 20 օր է, -ա­սաց,- ինչ ծա­ռա­յում եմ, դեռ եր­դում էլ չենք տվել, բայց ինձ թվում է, վա­ղուց եմ այս­տեղ... Ինձ դուր են գա­լիս բա­նա­կա­յին խիստ կար­գա­պա­հու­թյու­նը, ար­դեն նոր ո­րա­կով ֆի­զի­կա­պես կոփ­վե­լը, հա­մագն­դե­ցի­նե­րիս հետ շփու­մը... Մի խոս­քով, ինձ նոր­մալ եմ զգում։ Ան­գամ մտա­ծում եմ ժամ­կե­տա­յին ծա­ռա­յու­թյունս ա­վար­տե­լուց հե­տո բա­նա­կում մնա­լու մա­սին... Ին­չու՞ ոչ, բա­նա­կում էլ կա, չէ՞, հեր­թա­փո­խի, սերն­դա­փո­խու­թյան խն­դիր ... Պետք լի­նի, կսո­վո­րեմ ՝ ինչ հար­կա­վոր է։
Չորս հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն ներ­կա­յաց­նող­ներս չոր­սա­կան պատ­վո­գիր ու շնոր­հա­կա­լա­գիր հանձ­նե­ցինք զին­վոր­նե­րին։ Մաս­նա­վո­րա­պես ես մեր կազ­մա­կեր­պու­թյան՝ Ա­ԿԱՀՄ պատ­վոգ­րով պար­գե­ւատ­րե­ցի նաեւ թիվ 36534 զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րի ԱՀ­ՏԱ գծով տե­ղա­կալ, փոխ­գն­դա­պետ Մխի­թար Հով­հան­նի­սյա­նին, իսկ ՙՀայ­րե­նիք եւ հա­վատ՚ մե­դա­լով՝ թիվ 35383 զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Գոռ Իշ­խա­նյա­նին։
Զույգ զո­րա­մա­սե­րից էլ բա­ժան­վե­ցինք հա­րա­զա­տի պես։ Բայց ին­չու՞ ՙպես՚. բա­նակն ու նրա յու­րա­քան­չյուր զին­վորն ու սպան ոչ միայն մեր անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վորն են, երկ­րի ա­պա­վե­նը, այ­լեւ՝ յու­րա­քան­չյու­րիս սր­տին մոտ ու բարձր գնա­հատ­վող հա­րա­զա­տը։

 

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 03 Փետրվարի 2020 17:06