[ARM]     [RUS]     [ENG]

ՉԾՈՒ­ԼԱ­ՆԱՆՔ ՊԱՅ­ՔԱ­ՐԵԼ ԾՈՒ­ԼՈՒ­ԹՅԱՆ ԴԵՄ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ի­րա­կա­նում ա­ռա­վել ան­կեղծ, ու­շա­դիր ու հետևո­ղա­կան լի­նե­լու դեպ­քում կն­կա­տենք, որ ա­ռօ­րյա կյան­քում մեզ հան­դի­պող մի շարք խն­դիր­նե­րի ու դժ­վա­րու­թյուն­նե­րի հիմ­քում ըն­կած է ծու­լու­թյու­նը: Ան­տե­սա­նե­լի մի թշ­նա­մի, որն, ընդ­հա­նուր առ­մամբ, չի թող­նում մեզ ա­ռաջ շարժ­վել: Ծու­լու­թյան պատ­ճա­ռով հնա­րա­վոր է, որ մարդն իր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի զգա­լի մա­սը եր­բեք էլ չօգ­տա­գոր­ծի՝ ար­դյուն­քում մնա­լով ձեռ­նու­նայն ու հու­սալք­ված:

Նրան թվում է, այլևս ոչն­չի ու­նակ չէ և ըն­դա­մե­նը դառ­նում է սպա­ռող, ցան­կա­նում է, որ ի­րեն ա­մեն ինչ տր­վի, իսկ փո­խա­րե­նը՝ ո­չինչ չա­նի: Մարդ հաշտ­վում է այս մտ­քի հետ՝ ծու­լա­նա­լով պայ­քա­րել ծու­լու­թյան դեմ: Այս­պի­սի մի ա­սաց­վածք կա ծու­լու­թյան մա­սին. ՙԵրբ ծույ­լին ու­զում ես մի տեղ ու­ղար­կել, ա­սում է՝ ճա­նա­պար­հին ա­ռյուծ կա՚: Ա­յո, ծույլ մար­դը մշ­տա­պես ար­դա­րա­ցում­ներ կգտ­նի, մե­ղա­վոր­ներ կփնտ­րի իր ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար, բայց դժ­վար թե գի­տակ­ցի, որ ծու­լու­թյունն ըն­դա­մե­նը բա­րիք գոր­ծե­լու ան­կա­րո­ղու­թյունն է: Կյան­քը ճիշտ կա­ռու­ցե­լու և լիար­ժեք ապ­րե­լու հա­մար ճա­նա­պար­հի խո­չըն­դոտ­նե­րը պետք է հաղ­թա­հա­րել, լի­նի դա ա­ռյուծ, թե մեկ այլ թաքն­ված գի­շա­տիչ: Աշ­խա­տան­քում է մարդ կա­տա­րե­լա­գործ­վում, բա­ցա­հայ­տում նոր շնորհ­ներ ու կա­րո­ղու­թյուն­ներ, այն ուժ և վս­տա­հու­թյուն է հա­ղոր­դում մար­դուն: Բայց այս­տեղ շա­տե­րը կա­րող են չհա­մա­ձայ­նել ինձ հետ, փնո­վել ինձ տո­ղե­րիս հա­մար, մտա­ծե­լով՝ իսկ ո՞վ է հրա­ժար­վում աշ­խա­տան­քից, կամ կա, ար­դյո՞ք, մե­կը, ով խն­դիր­ներ ու­նի, կա­րի­քի մեջ է և հրա­ժար­վում է ի­րեն ըն­ձեռն­ված աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Թե­պետ ան­հա­վա­նա­կան է հն­չում, ի­րա­կա­նում, սա­կայն, պատ­կերն ա­ռա­վել քան շո­շա­փե­լի է...
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի աշ­խա­տան­քի և զբաղ­վա­ծու­թյան գոր­ծա­կա­լու­թյան պետ Համ­լետ Պետ­րո­սյա­նի հա­վաստ­մամբ` 2019 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 1-ի դրու­թյամբ գոր­ծա­կա­լու­թյու­նում որ­պես աշ­խա­տանք փնտ­րող հաշ­վառ­ված է 1630 անձ (1294 կին, 336 տղա­մարդ), ո­րից 1537-ը (1217 կին, 320 տղա­մարդ) ստա­ցել են գոր­ծա­զուր­կի կար­գա­վի­ճակ: Ի դեպ, նա­խա­րա­րու­թյու­նը հա­մա­գոր­ծակ­ցում է մի շարք մաս­նա­վոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ՝ փոր­ձե­լով հնա­րա­վո­րինս լրաց­նել բիզ­նես նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով ներ­կա­յա­ցող ՙԵ­րե­մյան Փրո­ջեքթս՚ կազ­մա­կեր­պու­թյանը:
2019 թվա­կա­նի փետր­վար ամ­սին ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ո­րոշ­մամբ` Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի զո­րա­մա­սե­րում և դիր­քե­րում զին­ծա­ռա­յող­նե­րի սնն­դի կազ­մա­կեր­պու­մը փորձ­նա­կան ծրագ­րով վս­տահ­վեց մաս­նա­վոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, ո­րոն­ցից մե­կը հայ­կա­կան ռես­տո­րա­նա­յին ո­լոր­տի ա­ռա­ջա­տար­նե­րից ՙԵ­րե­մյան Փրո­ջեքթս՚ ըն­կե­րու­թյունն է: Ու­տեստ­նե­րի ա­րագ պատ­րաստ­ման ու ո­րա­կի բա­րե­լավ­ման նպա­տա­կով ըն­կե­րու­թյունն Ար­ցա­խի զո­րա­մա­սե­րում կա­տա­րել է խո­հա­նո­ցա­յին տեխ­նի­կա­յի և սպաս­քի վե­րա­զի­նում, ճա­շա­րա­նա­յին հատ­վա­ծի թար­մա­ցում՝ ներդ­նե­լով բարձ­րա­կարգ և ժա­մա­նա­կա­կից նո­րա­գույն սար­քա­վո­րում­ներ և հար­մա­րու­թյուն­ներ: Ծրագ­րի շր­ջա­նա­կում ըն­կե­րու­թյու­նը հա­մա­գոր­ծակ­ցում է Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի ֆեր­մե­րա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի ու ան­հատ­նե­րի հետ: Ծրագ­րի ար­դյուն­քում բաց­վել է շուրջ 150 նոր աշ­խա­տա­տեղ, իսկ ընդ­հա­նուր նա­խա­տես­վում է 300 աշ­խա­տա­տեղ՝ 150-200 հա­զար դրամ մի­ջին աշ­խա­տա­վար­ձով: Ըն­կե­րու­թյու­նը ձևա­վո­րել է աշ­խա­տան­քա­յին խումբ, ո­րը գոր­ծուղ­վել է Ար­ցա­խի զո­րա­մա­սեր՝ վե­րա­պատ­րաս­տե­լու և օգ­նե­լու ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րին մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րը կա­տա­րե­լա­գոր­ծե­լու հար­ցում: 2020 թվա­կա­նի ա­ռա­ջին 6 ամս­վա ըն­թաց­քում նա­խա­տես­վում է ծրա­գիրն ամ­բող­ջու­թյամբ ա­վար­տին հասց­նել և այլ զո­րա­մա­սե­րում ևս սնն­դի մա­տա­կա­րա­րու­մը նույն սկզ­բունք­նե­րով ի­րա­կա­նաց­նել:


Ար­դյուն­քում բա­զում աշ­խա­տա­տե­ղեր ու նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ...Հե­տաքր­քիր է, իսկ ինչ տե­ղա­շարժ ու ոգևո­րու­թյուն ա­ռա­ջաց­րեց այս նա­խա­ձեռ­նու­թյունն ար­ցախ­ցի­նե­րի մոտ: Ըստ ՙԵ­րե­մյան Փրո­ջեքթս՚ կազ­մա­կեր­պու­թյան Ար­ցա­խում գոր­ծող ՙՍնունդ բա­նա­կին՚ նա­խագ­ծի մարդ­կա­յին ռե­սուրս­ներ մաս­նա­գետ Թա­մար Բա­բա­յա­նի՝ նա­խա­դե­պը չու­նե­ցող այս ծրա­գի­րը, որ­պես զին­վո­րի ո­րա­կյալ սնն­դի ա­պա­հո­վում, ա­ռա­քե­լու­թյուն է, նաև՝ սե­փա­կան ջան­քե­րով աշ­խա­տան­քին հա­մա­պա­տաս­խան ար­դա­րա­ցի վաս­տակ ստա­նա­լու հրա­շա­լի հնա­րա­վո­րու­թյուն: Տե­ղա­շարժն ու ակ­տի­վու­թյունն ակն­հայտ են մեր հա­սա­րա­կու­թյան մեջ, ի­րա­կա­նաց­վող ծրա­գի­րը՝ փաստ: Մար­դիկ շա­հագր­գռ­ված են նոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով, ու­րախ՝ զին­վո­րին փո­խան­ցե­լով  ի­րենց հո­գու մի մաս­նի­կը: Տի­կին Ռաի­սան էլ, ով շուրջ 20 տա­րի է իր խո­հա­րա­րա­կան ձիր­քով գո­հաց­նում է մեր զին­վոր­նե­րին, բարձր է գնա­հա­տում նոր հա­մա­կար­գի գոր­ծու­նեու­թյու­նը: Ա­սում է՝ մեր աշ­խա­տան­քը հա­ճե­լի ե­ռու­զեռ է, երբ կուշտ ու հա­գե­ցած է զին­վո­րը, ա­պա ու­րախ և հան­գիստ ենք նաև մենք:
Թ. Բա­բա­յա­նի հա­վաստ­մամբ, սա­կայն, նա­խա­գի­ծը դեռևս ու­նի չհա­մալր­ված աշ­խա­տա­կազմ: Ու­նեն բա­զում դի­մորդ­ներ, ով­քեր տա­րաբ­նույթ պատ­ճառ­նե­րով հրա­ժար­վում են աշ­խա­տե­լուց՝ ան­գոր­ծու­թյու­նը գե­րա­դա­սե­լով ար­դար ու ե­կամ­տա­բեր վաս­տա­կից: Խու­սա­փում պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, հե­ռա­վո­րու­թյու­նը հաղ­թա­հա­րե­լու կամք....Ա­հա ա­ռա­ջին հա­յաց­քից հիմ­նա­կան թվա­ցող պատ­ճառ­նե­րից մե­կը: Բայց ա­ռա­վել ան­կեղծ ու ան­մի­ջա­կան զրույց­նե­րից պար­զե­ցինք, որ կա­նանց մոտ ՙճա­նա­պար­հի ա­ռյուծ՚ հան­դի­սա­ցո­ղը հայ տղա­մար­դու նա­հա­պե­տա­կան ո­գին է...Ան­շուշտ, պայ­քա­րելն ու աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­վելն այս պա­րա­գա­յում շատ ա­վե­լի բարդ է: Այ­նուա­մե­նայ­նիվ, հու­սալք­վել պետք չէ...Ա­վան­դա­կան կարծ­րա­տի­պը չի կա­րող գե­րա­դաս­վել գի­շե­րու­զօր մեր սահ­ման­նե­րը հս­կող զին­վոր­նե­րի կուշտ, հար­մա­րա­վետ, բա­րե­կե­ցիկ ծա­ռա­յու­թյու­նից:

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 05 Փետրվարի 2020 15:29