[ARM]     [RUS]     [ENG]

ՆՐԱ ՀՐԱԺԵՇՏԻ ՄԵՂԵԴԻՆ...

 

 

 

Դա­վիթ ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱՆ

Ստե­փա­նա­կերտ

Հայրենյաց պաշտպանն այսօր կդառնար 50 տարեկան

Կանգ­նել եմ ա­հա սև ժա­պա­վե­նով ե­րիզ­ված մե­ծա­դիր լու­սան­կա­րիդ ա­ռաջ և ինձ մե­ղա­վոր եմ զգում ան­զոր գտն­վե­լուս հա­մար: Ե­րազ­կոտ, թախ­ծոտ հա­յացքդ ան­վերջ սղո­ցում է սիրտս: Ու ան­ցած օ­րե­րի հու­շե­րը հան­գիստ չեն տա­լիս: Հա­վա­տալ չի լի­նում: Կյան­քում քեզ միշտ կեն­սու­րախ ու ժպ­տա­դեմ եմ տե­սել Ռո­մա, սի­րե­լիս: Այդ երբ­վա­նի՞ ց ես այդ­պես ՙինք­նամ­փոփ՚ դար­ձել:

Չնա­յած ման­կու­թյունդ Բաք­վում է ան­ցել, սա­կայն ինքդ էիր հա­ճախ խոս­տո­վա­նում. օ­տար ու գորշ շր­ջա­պա­տում էիր միշտ քեզ զգում, միշտ ՙփշե­րի վրա՚: Եվ ափ­սո­սում էիր անց­կաց­րածդ տա­րի­նե­րի հա­մար: ՙԳո­նե մի կար­գին օդ լի­ներ շն­չեինք: Ա­նար­դա­րու­թյուն­ներն ու ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն­ներն այն­քան շատ էին, որ շն­չա­հեղձ էինք լի­նում: Յու­րա­քան­չյուր քայ­լա­փո­խի վի­րա­վո­րում էին մեր ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: Հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին քո­ղարկ­ված ար­շա­վանք էր սկս­վել հա­յե­րիս դեմ: Մի քիչ էլ, որ շա­րու­նակ­վեր, կեղծ եղ­բայ­րու­թյուն ու բա­րե­կա­մու­թյուն հոր­ջոր­ջող ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը, հա­վա­նա­բար, մեզ կար­գե­լեին մայ­րե­նի լեզ­վով խո­սել… Հա­յե­րի հան­դեպ թշ­նա­մանքն այն­քան էր խո­րա­ցել, որ ե­ղեռ­նի հոտ էր փչում…՚,- զրույ­ցի ժա­մա­նակ մի ա­ռի­թով դառ­նա­ցած պատ­մել էիր դու:
Ման­կու­թյանդ ու պա­տա­նե­կու­թյանդ տա­րի­նե­րին հա­ճախ էիր ծնող­նե­րիդ ծնն­դա­վայ­րը գնում, ուր ա­մեն ինչ հո­գե­հա­րա­զատ էր դար­ձել քեզ: Դպ­րո­ցա­կան ար­ձա­կուրդ­նե­րի օ­րե­րին, հատ­կա­պես ամ­ռա­նը, գյուղ էին գա­լիս, ու պա­պե­նա­կան օ­ջա­խում այն­պես հպարտ և ու­րախ էիր զգում քեզ: Ա­մե­նուր հա­րա­զատ­նե­րով ու բա­րե­կամ­նե­րով էիր շր­ջա­պատ­ված, իսկ գյու­ղի տղեր­քի հետ ըն­կե­րու­թյունն այն­քան հա­ճե­լի էր ու հի­շո­ղու­թյուն­նե­րով լի, որ ար­ձա­կուրդ­ներն ա­վարտ­վե­լուց եր­բեք չէիր ու­զում նրան­ցից բա­ժան­վել ու միշտ ար­ցուն­քա­խառն աչ­քե­րով էիր հրա­ժեշտ տա­լիս նրանց: Ման­կու­թյանդ ա­րա­հետ­նե­րի կան­չը քեզ հան­գիստ չէր տա­լիս և հեռ­վից այն­պես շատ էիր կա­րո­տում լե­ռան ծե­րին ծվա­րած քո փոք­րիկ գյու­ղին ու նրա մարդ­կանց, զար­մա­նահ­րաշ ու խոր­հր­դա­վոր բնու­թյա­նը, գե­տա­փին փռ­ված պա­պե­նա­կան մեղ­րա­ծոր այ­գի­նե­րին…
Տա­րի­նե­րը սա­հե­ցին ա­րագ: Դպ­րոցն ա­վար­տե­լուց զին­ծա­ռա­յու­թյան մեկ­նե­ցիր ԽՍՀՄ բա­նա­կի շար­քե­րը: Ու երբ տուն դար­ձար` տնո­վի ու­րա­խա­նա­լու ա­ռի­թը չու­նե­ցար, ո­րով­հետև տխուր-տր­տում տե­սար ծնող­նե­րիդ ու հա­րա­զատ­նե­րիդ: Սում­գա­յի­թում հա­յե­րի ե­ղեռն էր կազ­մա­կերպ­վել: Խժդ­ժու­թյուն­ներ էին տե­ղի ու­նե­նում նաև Բաք­վում: Ցե­ղաս­պա­նու­թյու­նը սպառ­նում էր նաև այս­տեղ: Ու հայրդ` Է­դուարդ Ա­վե­տի­սյա­նը, չէր կա­րող իր ըն­տա­նի­քը հանձ­նել բախ­տի քմա­հա­ճույ­քին: Ո­րո­շու­մը հաս­տատ էր ու վճ­ռա­կան` յու­րո­վի ար­ձա­գան­քել ար­ցա­խյան շարժ­մա­նը, վե­րա­դառ­նալ ծնն­դա­վայր ու շե­նաց­նել հայ­րա­կան օ­ջա­խը:
Հա­պա­ղե­լը վտան­գա­վոր էր; Եվ շատ չան­ցած ըն­տա­նի­քով հան­գր­վան գտաք հա­րա­զատ լեռ­նաշ­խար­հում: Աշ­խա­տող ձեռ­քի պա­կաս էր զգաց­վում տն­տե­սու­թյու­նում: Հայրդ ո­րո­շեց ա­նաս­նա­պա­հա­կան ֆեր­մա գնալ, իսկ դու նա­խընտ­րե­ցիր քո` շի­նա­րա­րի մաս­նա­գի­տու­թյու­նը: Թվում էր ա­մեն ինչ իր հու­նով էր ըն­թա­նում: Ա­վաղ, եր­կար չտևեց ան­դոր­րը: Մութ ամ­պեր կու­տակ­վե­ցին հայ­րե­նի­քի վրա: Եվ կռիվ ու ա­րյուն ե­ղավ նաև հայ­րե­նի Ար­ցա­խում:

Որ­պես կա­մա­վո­րա­կան, նա­խընտ­րել էիր ՙհան­գր­վա­նել՚ Աս­կե­րա­նի շր­ջա­նի պաշտ­պա­նա­կան գն­դում: Հե­տա­խույ­զի պատ­վա­վոր, հա­մար­ձակ պար­տա­կա­նու­թյունն էր ՙգայ­թակ­ղել՚ քեզ: Եվ դու սի­րով էիր հանձն ա­ռել այն կա­տա­րել: Մար­տա­կան հանձ­նա­րա­րու­թյուն էիր ստա­ցել` հա­կա­ռա­կոր­դի ու­ժե­րի տե­ղա­բաշխ­ման ու ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի մա­սին` տվյալ­ներ բե­րել: Ա­մե­նա­բարդ ու դժ­վա­րին ի­րա­վի­ճակ­նե­րում կա­րո­ղա­նում էիր ա­րագ կողմ­նո­րոշ­վել: Քո քա­ջու­թյան ու հա­մար­ձա­կու­թյան մա­սին լավ գի­տեին գու­մար­տա­կում: Ա­մեն ան­գամ ՙսու­սիկ-փու­սիկ՚ անց­նե­լով թշ­նա­մու կող­մը, վե­րա­դառ­նա­լուց աշ­խա­տում էիր ան­պայ­ման ՙկեն­դա­նի լե­զու՚ հետդ բե­րել:
Ու մի օր էլ, երբ հանձ­նա­րա­րու­թյունդ կա­տա­րե­լիս հայ­տն­վել էիր թշ­նա­մու կրա­կա­կե­տում, կա­րո­ղա­ցար ոչ միայն ծա­ծուկ դուրս պրծ­նել ծու­ղա­կից, այլև քեզ հետ գե­րի վերց­նել ե­րեք աս­կյա­րի: Որ­տե­ղից որ­տեղ թուրք սպա­յի զին­վո­րա­կան հա­մազ­գեստ էիր ձեռք գցել: Կես­գի­շե­րին հա­գած-կա­պած հայ­տն­վել էիր հա­կա­ռա­կոր­դի խրա­մա­տում: Պա­հա­կա­կե­տում նն­ջող ա­զե­րի­նե­րին արթ­նաց­րիր ու սկ­սե­ցիր վարժ թուր­քե­րե­նով հայ­հո­յել ու ա­նի­ծել: Նրանք հան­կար­ծա­կիի ե­կան և ա­ղա­չե­ցին հրա­մա­նա­տա­րին չհայտ­նել: Ու, մինչև կս­թափ­վեին, դու ճարպ­կու­թյամբ զի­նա­թա­փե­ցիր նրանց ու քշե­ցիր մե­րոնց կող­մը: Եր­կար ժա­մա­նակ ըն­կեր­ներդ հար­ցու­փորձ էին ա­նում ու խնդ­րում ման­րա­մասն պատ­մել ի­րո­ղու­թյան մա­սին, իսկ դու, որ ան­քուն էիր ու հոգ­նած, շա­տա­խո­սու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար կա­տա­կով պա­տաս­խա­նե­ցիր. ՙՀե­տաքր­քիր մար­դիկ եք, այդ ոչ­խար­նե­րին թո­ղած` ինձ եք հարց­նո՞ւմ…՚: Տղա­նե­րը կուշտ ծի­ծա­ղե­ցին և վեր­ջա­պես հան­գիստ թո­ղե­ցին քեզ:
Դու մաս­նակ­ցե­ցիր Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու, Հադ­րու­թի շր­ջան­նե­րի մի շարք բնա­կա­վայ­րե­րի հա­մար մղ­ված կռիվ­նե­րին ու միշտ անվ­րեպ էիր: Չլդ­րան գյու­ղի ա­զա­տագր­ման ժա­մա­նակ, երբ վի­րա­վոր­վել էիր, գն­դա­ցի­րը չլ­քե­ցիր այն­քան ժա­մա­նակ, մինչև ար­ժա­նի փո­խա­րի­նող ու­ղար­կե­ցին: Վեր­քերդ դեռ կար­գին չէին ա­պա­քին­վել: Ու, որ­քան էլ, որ մայրդ` Վա­լե­րյան ա­ղեր­սում էր գո­նե մի քա­նի օր էլ մնալ` մինչև լրիվ ա­պա­քին­վես, դու ան­զի­ջում էիր. ՙՄամ, բա ե­ղա՞վ: Ըն­կեր­ներս այն­տեղ ա­րյուն են տա­լիս, իսկ ես հան­գիստ պառ­կե՞մ: Մար­դիկ ի՞նչ կա­սեն: Չէ, ես գլուխ պա­հող­նե­րից չեմ: Իմ տե­ղը մար­տա­դաշ­տում է…՚:
Հա­ջորդ օ­րը դու պետք է մեկ­նեիր դիր­քեր: Ե­րե­կո­յան մորդ խնդ­րե­ցիր ե­ղած-չե­ղա­ծից տղեր­քի հա­մար ու­տե­լիք դնել: Ա­պա եր­կար ժա­մա­նակ ձեռքդ էիր ա­ռել լու­սան­կար­նե­րի ալ­բոմն ու չէիր բա­ժան­վում: Ա­սես կա­րոտդ առ­նել էիր ու­զում բո­լո­րից: Մինչև կես­գի­շեր նվա­գե­ցիր կի­թառդ ու թախ­ծոտ եր­գե­ցիր: Մայրդ ար­ցուն­քա­խառն աչ­քե­րով մո­տե­ցավ, համ­բու­րեց ճա­կատդ ու խնդ­րեց քնել. ՙՄեղք ես, Ռո­մա, գնա, աչք փա­կիր, ա­ռա­վո­տյան շուտ ես ել­նե­լու՚: Իսկ դու շր­ջե­ցիր ու թե. ՙՄամ, ին­չո՞ւ ես մտա­տանջ­վում, շու­տով կռի­վը կա­վարտ­վի ու ա­մեն ինչ լավ կլի­նի: Մի քիչ էլ համ­բե­րիր` ա­մա­ռը հարս եմ բե­րե­լու տուն…՚:
Լու­սա­դե­մին տնո­վի ար­դեն ոտ­քի վրա էիք: Սի­րա­լիր փար­վե­ցիր մորդ: Հե­տո հորդ հետ պինդ գր­կա­խառն­վե­ցիր և ու­սա­պարկդ մեջ­քիդ առ­նե­լով ա­րագ դուրս թռար տնից: Եր­բեք այդ­պես հրա­ժեշտ չէիր տվել ծնող­նե­րիդ: Ռո­մա, քեզ ի՞նչ էր պա­տա­հել…
Հե­տո ա­վե­լի թեժ ու վճ­ռա­կան կռիվ­ներ ե­ղան: Նոր հաղ­թա­նակ­ներ տո­նե­ցիր ըն­կեր­նե­րիդ հետ: Մաս­նակ­ցե­ցիր Աղ­դա­մի, Ֆի­զու­լու, Ջաբ­րա­յի­լի կրա­կա­կե­տե­րի լռեց­մա­նը: Մի քա­նի օր հե­տո խու­ճա­պա­հար թշ­նա­մին ստիպ­ված զի­նա­դա­դար պետք է կն­քեր ար­ցա­խյան կող­մի հետ: Սա­կայն ճա­կա­տա­գիրն ա­նո­ղոք էր: 1994-ի ապ­րի­լի 14-ին Գյու­լի­ջա­յի մո­տա­կայ­քում թշ­նա­մու դեմ մղ­վող ա­հեղ մար­տե­րից մե­կում դու… Ու­ղիղ մեկ ա­միս հե­տո միայն մե­րոնց հա­ջող­վեց գե­րու հետ փո­խա­նա­կել ու ա­զե­րի­նե­րից ստա­նալ քո և նա­հա­տակ­ված մյուս ե­րեք ըն­կեր­նե­րիդ ա­ճյու­նը…
Այդ ի՞նչ ա­րիր, Ռո­մա, տխուր լա­րով, իմ կի­թա­ռա­հար բա­րե­կամ, ին­չո՞ւ այդ­քան թախ­ծոտ հն­չեց­րիր հրա­ժեշ­տի քո մե­ղե­դին…

Հ.Գ. Ռո­մա Ա­վե­տի­սյա­նի կի­թա­ռը` նրա անձ­նա­կան ի­րե­րի և մյուս մա­սունք­նե­րի հետ պահ­վում է Ար­ցա­խի զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի թան­գա­րա­նում:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Փետրվարի 2020 15:47