[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄ... ԴՐՎԱԳՆԵՐ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ար­դեն քա­նի՛-քա­նի տաս­նա­մյակ բա­ցա­հայ­տում եմ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի իմ հե­րո­սի կեր­պա­րը ու այդ­պես էլ նրա հե­րո­սա­կա­նու­թյան ա­ռեղծ­վա­ծայ­նու­թյու­նը, նրա ո­գե­ղեն կեր­պա­րը, կեն­սե­րա­կը սնու­ցող աղ­բյուրն ինձ հա­մար այդ­պես էլ մնում է չբա­ցա­հայտ­ված։

…Օ­րերս էր, ծա­նո­թա­ցա ա­զա­տա­մար­տիկ Առ­նոլդ Այ­վա­զյա­նի հետ: Ու­շա­դիր զն­նե­լուց հան­գե­ցի այն մտ­քին, որ պա­տե­րազ­մա­կան խա­չու­ղի­նե­րում նրան չեմ հան­դի­պել, դա այն դեպ­քում, երբ աչքս միշտ պա­տե­րազ­մի ՙճու­տո՚-նե­րի, ՙգն­դի որ­դի­ներ՚-ի վրա էր, և ես ա­մե­նուր փնտ­րում էի նրանց: Առ­նոլ­դի պա­րա­գա­յում ինձ մխի­թա­րե­ցի ժո­ղովր­դա­կան խոս­քով՝ ՙԼավ է ուշ, քան եր­բեք…՚։
…1989 թվա­կա­նին Բաք­վից փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճա­կով, վեր­ջին գնաց­քով Աղ­դամ կա­յա­րան հա­սած Առ­նոլդ Այ­վա­զյան ըն­դա­մե­նը 13 տա­րե­կան էր։ Կար­գին մարզ­ված, գե­րա­զանց ֆի­զի­կա­կան տվյալ­ներ ու­նե­ցող պա­տա­նին տա­տիկ-պա­պի­կի հետ նախ բնա­կու­թյուն հաս­տա­տեց հայ­րե­նի Լու­սա­ձոր (Մեհ­թի­շեն) գյու­ղում։ Բաք­վի թ. 10 դպ­րո­ցում ՙին­տեր­նա­ցիո­նա­լիս­տա­կան՚ կր­թու­թյուն ու դաս­տիա­րա­կու­թյուն ստա­ցած Առ­նոլ­դի ման­կա­կան ե­րա­զանք­ներն ա­վարտ­վե­ցին Աղ­դա­մում՝ երբ մի խումբ քոչ­վոր-ազ­գայ­նա­կան­ներ քա­րե­րով զին­ված ջար­դե­ցին գնաց­քի ի­րենց կու­պեի ա­պա­կի­նե­րը։ Հաս­տատ­վե­լով հայ­րե­նի գյու­ղում` Առ­նոլդն ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու դպ­րոց էր հա­ճա­խում, հետն էլ գյու­ղի կաթ­նապ­րան­քա­յին ֆեր­մա­յում աշ­խա­տում։ Եվ իր պա­տա­նե­կան, սա­կայն ար­դեն մարզ­ված ու­ժեղ ձեռ­քե­րով 30 կով էր կթում։ Գյու­ղա­կան կյան­քը նրա հա­մար նո­րու­թյուն չէր, ա­մեն տա­րի ար­ձա­կուրդ­նե­րին, նրանք հինգ ե­րե­խա­նե­րով՝ քույր-եղ­բայր­նե­րով գյուղ ՙդաչ՚ էին գա­լիս։ Որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, այդ տա­րի­նե­րը նա ե­րա­նու­թյամբ չի հի­շում, ա­մեն ան­գամ սթ­րես էր տա­նում, երբ պա­պի­կը Բա­քու մեկ­նե­լուց ա­ռաջ խու­զում էր գլու­խը, իսկ ինքն ա­մա­չում էր պլպ­լան գլ­խով ըն­կեր­նե­րի աչ­քին երևա­լուց։ Բայց այս ան­գամ ու­րիշ էր, նրանք վե­րա­դար­ձել էին մե­կընդ­միշտ և ար­դեն ինք­նու­րույն մտա­ծող ու գոր­ծող պա­տա­նին նոր մի­ջա­վայ­րում իր հաս­տա­տուն տեղն էր ո­րո­նում… Ու գտավ, գտավ նախ գյու­ղի ա­ռա­ջին կա­մա­վո­րա­կան­նե­րի շար­քում: Եր­կու եղ­բայր­նե­րով պայ­քա­րի հոր­ձա­նուտ մտան բո­լո­րան­վեր: Կրտ­սեր եղ­բայ­րը՝ Ար­մե­նը շատ էր փոքր, նրա բա­ժին պայ­քա­րը հե­տո էր գա­լու։ Եղ­բայր­նե­րից ա­վա­գը՝ Ա­րա­րա­տը մեծ ներդ­րում ու­նե­ցավ ՊԲ ՀՕՊ հա­մա­կար­գի կազ­մա­վոր­ման գոր­ծում։
Հըն­թացս զար­գա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի` Առ­նոլ­դը մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք­ներ էր կա­տա­րում։ Ա­մե­նա­փոքրն էր, բո­լո­րը սի­րում էին նրան, հոգ տա­նում, բայց նա շատ էր չա­րաճ­ճի, միշտ մի օ­յին բե­րում էր: Պատ­կերն ա­վե­լի կամ­բող­ջա­նա, ե­թե ա­սենք, որ նա ըն­դա­մե­նը 14 տա­րե­կա­նում ար­ժա­նա­ցավ Շու­շիի ա­զա­տագ­րու­թյան հա­մար մե­դա­լի։ Հե­տա­գա­յում էլ շատ մե­դալ­նե­րի ու պատ­վոգ­րե­րի է ար­ժա­նա­ցել, բայց Շու­շիի­նը նրա հա­մար բարձր է բո­լոր պարգևնե­րից։

Շու­շին բո­լոր հաղ­թա­նակ­նե­րի սկիզբն էր, ա­վե­տի­սը հե­տա­գա բո­լոր հաղ­թա­նակ­նե­րի, որն այլևս ա­վարտ չու­նե­ցավ: Ա­ռայ­սօր էլ այն յու­րա­քան­չյուր հա­յի սր­տում է` որ­պես հաղ­թա­նակ­նե­րի հիմն ու խոր­հր­դա­նիշ։ Ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում նա բազ­մա­թիվ մար­տա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի է մաս­նա­կա­ցել, դառն ու դա­ժան օ­րեր շատ է տե­սել, իսկ ա­մե­նա­սար­սա­փե­լին Քա­րագլ­խին էր ։ Ձո­րա­կի գյու­ղե­րից կազմ­ված միա­ցյալ մար­տա­կան ջո­կա­տի կազ­մում, ո­րի հրա­մա­նա­տարն էր Սամ­վել Հա­կո­բյա­նը, նրանք մաս­նակ­ցել են Ջան­հա­սան, Քյո­սա­լար, Ֆին­գա, Շռ­լան, Լի­սա­գոր, Լա­չին բնա­կա­վայ­րե­րի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Առ­նոլ­դը նաև ուղ­ղու­թյան հրա­մա­նա­տար Սեյ­րան Օ­հա­նյա­նի կա­պա­վորն էր, մեծ ու ծանր ռա­ցիան շա­լա­կած, հրա­մա­նա­տա­րի ան­խա­փան կապն էր ա­պա­հո­վում։ Մի գի­շեր Լի­սա­գո­րում մնա­լուց հե­տո ա­ռա­վո­տյան ի­րենց մոտ է ե­կել Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նը (Կո­ման­դո­սը), շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել հա­ջող­ված ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան հա­մար և հրա­հան­գել գնալ Լա­չի­նի ուղ­ղու­թյամբ։
Առ­նոլ­դը հի­շում-վեր­հի­շում է գլ­խով ան­ցա­ծը, ու ա­սես ե­րեկ էր. ՙՈղջ ձո­րա­կում ըն­դա­մե­նը մեկ ա­կա­նա­նետ էր, երբ ԲՏՐ-ը գա­լիս էր գյու­ղի ֆեր­մա­յի վրա, այն Խո­ջա­լուի քթի տակ էր, ես սպի­տակ ձիս հե­ծած գնում էի ա­կա­նա­նե­տի հետևից ու ղու­շի թևով բե­րում, հասց­նում էի, որ թուր­քե­րին հեր­թա­կան դա­սը տանք՚։ Հի­շում է, թե ինչ­պես, երբ 26-ի դիր­քեր էր բարձ­րա­նում, շի­նելն ի­րե­նից ծանր էր, բայց մե­ծե­րից ետ չմ­նա­լու հա­մար ա­մեն ա­ռա­ջադ­րանք կա­տա­րում էր լուռ ու ան­տր­տունջ և ա­մե­նա­կարևո­րը՝ մե­ծա­վա­րի։ Ցուրտ էր, ձյուն ու անձրև, ու երբ մար­տիկ­նե­րով բո­լո­րում էին կրա­կի շուր­ջը, տղա­ներն ի­րենց ա­րան­քում պատս­պա­րում էին ՙՃու­տո՚-ին, ով փոր­ձում էր նրան­ցից ոչ մի քայլ ետ չմ­նալ։ Ու նա, վա­ռո­դի հոտն առ­նե­լով, օր օ­րի առ­նա­կա­նա­նում-թրծ­վում էր որ­պես իս­կա­կան մար­տիկ։ Ժա­մա­նակ է ե­ղել բլին­դա­ժում ԴՇԿ-ա­յի փամ­փուշ­տը կտ­րել են, շի­նե­լից մի կտոր կտ­րե­լով ամ­րաց­րել, սո­լյա­րա­յու­ղով թա­թա­խել, որ լույս ու­նե­նան, մի փոքր տա­քա­նան ու լրիվ սևա­ցել, ան­ճա­նա­չե­լի են դար­ձել, այն­պես, որ ի­րար էլ չէին ճա­նա­չում։ Ջո­կա­տի տղա­նե­րը նրան ու հա­մա­գյու­ղա­ցի Քա­ջի­կին չարուկրակ էին ա­սում և դա իր պատ­ճառն ու­ներ, քա­նի ան­գամ են ար­գել­ված տե­ղից, չե­զոք գո­տուց խփ­ված տան­կից մի բան թռց­րել բե­րել…Նա­խիջևա­նիկ-Փիր­ջա­մա­լին հա­րա­կից 5-րդ պոս­տում էին թուր­քի պայ­թած տան­կից ինքն ու նույն Քա­ջի­կը տան­կի մարտ­կո­ցը հա­նել բե­րել են, որ բլին­դա­ժում լույս ու­նե­նան, ա­ռա­վո­տյան արթ­նա­ցան, ի­րար չէին ճա­նա­չում այն­քան էին մրոտ­վել։ Շատ ամ­պեր են նրանց գլ­խով ե­կել-ան­ցել, հինգ ան­գամ վի­րա­վո­րել ու կր­կին շարք է վե­րա­դար­ձել, իսկ երբ պա­տե­րազմն ար­դեն ա­վարտ­վել էր, ե­ղավ ան­կան­խա­տե­սե­լին… 1995թ. 4-րդ գու­մար­տա­կում էր ծա­ռա­յում. ՙՍյուրպ­րիզ՚ ա­կա­նա­նե­տի փոր­ձարկ­ման ժա­մա­նակ դիր­քե­րում կորց­րեց աջ ձեռ­քը։ Առ­նոլ­դը նաև հրե­տա­նա­յին բրի­գա­դի կազ­մա­վոր­ման ա­կունք­նե­րում է ե­ղել։ Նաև բո­լոր պաշտ­պա­նա­կան շր­ջան­նե­րում հե­տա­խու­զու­թյուն է ի­րա­կա­նաց­րել, նախ­կին հե­տա­խույ­զի հա­մար այ­սօր էլ այն գաղտ­նիք­նե­րի շար­քից է, ո­րի մա­սին հրա­ժար­վեց բարձ­րա­ձայ­նել։ 1996թ. բա­նա­կից զո­րացր­վե­լուց հե­տո եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է ՙՍեյս­միկ պաշտ­պա­նու­թյան արևե­լյան ծա­ռա­յու­թյուն՚ ՊՈԱԿ-ում, տար­բեր պաշ­տոն­ներ զբա­ղեց­րել։

Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին ՙԵղ­նիկ­ներ՚ փու­թաց, մի ձեռ­քով ի՞նչ պի­տի ա­ներ` կա­սեք, իսկ նա կպա­տաս­խա­նի՝ այն ինչ եր­կու ձեռ­քով շա­տե­րը չեն կա­րող ա­նել…գի­տե՞ս ինչ այ­գի ու բան­ջա­րա­նոց ու­նեմ, ա­սում է հա­մա­ցան­ցի իր անձ­նա­կան է­ջում, ցույց տա­լիս իր տաս­նյակ կգ կշ­ռող դդումն ու ե­րե­սիդ ծի­ծա­ղող ե­լա­կը։ Սի­րում է որ­սի գնալ, ողջ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում նաև այդ ՙգոր­ծով՚ է զբաղ­վել, հմ­տու­թյուն ձեռք բե­րել, ՙռազ­վեդ­չիկ՚ շուն էլ ու­նի՝ իր հա­վա­տա­րիմ ըն­կերն է՝ հաս­կա­ցող ու ՙբա­րե­կիրթ՚։
Բայց ին­չով էլ, որ զբաղ­վի, ինչ նոր հե­տաք­րք­րու­թյուն էլ գտ­նի իր հա­մար, միևնույն է, չի մո­ռա­նում հայ­րե­նի Լու­սա­ձո­րը, երբ ցե­րե­կով դա­սի էր նս­տում, հասց­նում նաև հոր­թե­րին ա­րա­ծեց­նել… 10 ա­շա­կերտ էին, 11 ու­սու­ցիչ, ե­րե­կո­յան ու­սուց­չի հետ գնում էին դիր­քեր պա­հե­լու, խոս­տո­վա­նում է, որ կար­գին ա­շա­կերտ չե­ղավ, բայց մար­տիկ դար­ձավ, վկա­յու­թյու­նը`ան­ցած մար­տա­կան ու­ղին։ Պա­տե­րազ­մի ու խա­ղա­ղու­թյան ա­րան­քում, նաև պրոֆ­տե­խու­սում­նա­րա­նում փե­շակ է սո­վո­րել, կար­գին զո­դող¬վար­պետ է, թե հարկ լի­նի` եր­կա­թից մարդ էլ կսար­քի։
Երբ ռումբն ըն­կել է ԱրՊՀ-ին հա­րա­կից հան­րա­կա­ցա­րա­նի վրա, որ­տեղ ըն­տա­նի­քով մեկ սե­նյակ ու­նեին, ա­մեն ինչ տակ­նուվ­րա է ե­ղել: Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար ու իր նախ­կին հրա­մա­նա­տար Սամ­վել Հա­կո­բյա­նի միջ­նոր­դու­թյամբ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի 2-րդ կար­գի հաշ­ման­դա­մին սե­փա­կան տուն է հատ­կաց­վել, իր այդ փոք­րիկ հո­ղակ­տո­րը նա այ­սօր
դրախ­տի է վե­րա­ծել։ Շատ է սի­րում նաև ձկ­նոր­սու­թյամբ զբաղ­վել։
Վեր­ջերս, երբ ներ­կա­յաց­րել են հեր­թա­կան պարգևին, հրա­ժար­վել է, ա­սել է` տվեք զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րին։
Առ­նոլդն ա­մեն ին­չից շատ ու­զում է, որ այլևս պա­տե­րազմ չլի­նի։ Ե­թե լի­նի, ին­քը ա­ռա­ջին­նե­րից մեկն է գնա­լու, բայց նոր խեղ­ված ճա­կա­տագ­րեր, նոր ա­վե­րա­ծու­թյուն­ներ չի ցան­կա­նա և ոչ մե­կին։ Ին­քը տե­սել է պա­տե­րազմ կոչ­ված այդ ա­հա­վոր հրե­շի աչ­քե­րը, չի ու­զում, որ ե­կող սե­րունդն էլ տես­նի։ Քա­նի՛¬քա­նի ջա­հել ըն­կեր է կորց­րել, կորց­նում է նաև պա­տե­րազ­մից հե­տո` ին­սուլ­տից ու ին­ֆարկ­տից, չեն դի­մա­նում, պա­տե­րազ­մա­կան սթ­րես­ներն ի­րենց սև գոր­ծը շա­րու­նա­կում են։ Ա­մե­նա­կարևորն այս կյան­քում նրա հա­մար ճշ­մա­րիտ հե­րոս լի­նելն է… ՙՄեր հա­կա­ռա­կորդ­ներն էլ հե­րոս­ներ ու­նեն,¬ ա­սում է ու որ­քան ինձ է հայտ­նի, ա­վե­լի շատ են, քան մեր հե­րոս­նե­րը, որ ան­նա­խա­դեպ հաղ­թա­նակ­ներ պարգևե­ցին հա­մայն հա­յու­թյա­նը։ Աշ­խար­հի հե­րոս­նե­րը ինձ հա­մար մեր մայ­րերն են, որ մեր մեջ ճշ­մա­րիտ ապ­րե­լու հուն­դեր են սեր­մա­նել մայ­րա­կան կա­թի հետ, ազ­նիվ, մա­քուր լի­նել են սո­վո­րեց­րել, սո­վո­րեց­րել են, որ ինչ­քան էլ դժ­վար լի­նի, եր­բեք չլ­քենք մեր ըն­կեր­նե­րին։ Օ­ջա­խի, հայ­կա­կան ա­վան­դույթ­նե­րի հան­դեպ սեր ու պատ­կա­ռանք են նե­րար­կել մեզ…՚։
…Մենք էլ, մեր հեր­թին, շնոր­հա­կալ լի­նենք նման մայ­րե­րին, ով­քեր իս­կա­կան հե­րոս­ներ են պարգևել ազ­գին և ով­քեր շա­րու­նա­կում են ծնունդ տալ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի մեր հե­րո­սին։

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 12 Փետրվարի 2020 11:29