[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ­ՐԵ­ՆԻ ՀՈ­ՂԻ ՆՎԻ­ՐՅԱ­ԼԸ

Ա­նա­հիտ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ 

ք. Շու­շի

 Հին շե­նը Շու­շիի շր­ջա­նի ծայ­րա­մա­սա­յին գյու­ղե­րից է։ Գյու­ղի բնա­կիչ­նե­րի հիմ­նա­կան զբաղ­մուն­քը մեղ­վա­բու­ծու­թյունն է։ Հին շե­նի մեղ­րի համ­բա­վը վա­ղուց դուրս է ե­կել շր­ջա­նի և հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րից։

Մեղ­վա­բու­ծու­թյու­նից բա­ցի հին­շեն­ցի­ներն զբաղ­վում են նաև դաշ­տա­վա­րու­թյամբ և ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Մեր­ձա­կա ա­զատ ալ­պյան մար­գա­գե­տին­նե­րը ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման հա­մար լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ են տա­լիս, և հին­շեն­ցի­նե­րը ձգ­տում են բաց չթող­նել այդ հնա­րա­վո­րու­թյու­նը։
1991-ին օ­մո­նի ՙթեթև՚ ձեռ­քով գյու­ղը, մեծ կո­րուստ­ներ կրե­լով, բռ­նա­գաղ­թել էր… Սա­կայն ա­զա­տագ­րու­մից հե­տո հին­շեն­ցի­նե­րը վե­րա­դար­ձել են և նո­րից լծ­վել գյու­ղի շե­նաց­ման գոր­ծին։ Գյու­ղի ե­րեք տաս­նյա­կից ա­վե­լի զա­վակ­ներ ի­րենց մա­տաղ կյան­քը նվի­րել են ա­զա­տա­մար­տին, և այ­սօր գյու­ղի տա­րած­քում վեր է խո­յա­նում նրանց հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղը… Այժմ փյու­նի­կի պես վե­րածն­ված գյուղն ապ­րում է լիար­ժեք կյան­քով։
Հա­մայն­քի ղե­կա­վար Սամ­վել Սարգ­սյա­նը հայ­րե­նի հող ու ջրին նվիր­ված մարդ է։ Այն դժ­վար տա­րի­նե­րին նա նոր էր վե­րա­դար­ձել զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից, սա­կայն Հայ­րե­նի­քը վտան­գի մեջ էր, և նա նո­րից է լծ­վել հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծին։ Սամ­վե­լը հուզ­մուն­քով է դր­վագ­ներ վեր­հի­շում այն մյուս կյան­քից, որն, ա­սես, մնա­ցել է սար ու ձո­րի ետևում։ Կյան­քը շա­րու­նակ­վում է, ան­ցյա­լի վա­րա­գույ­րը պետք է ծած­կել, փառք տալ հե­րոս­նե­րին, և նրանց հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նե­լու ա­մե­նա­լավ ա­պա­ցույ­ցը հայ­րե­նի հո­ղը շեն պա­հելն է` հա­մոզ­ված է նախ­կին զին­վո­րա­կա­նը, ա­զա­տա­մար­տի­կը, 3 որ­դի­նե­րի հայ­րը… Նա հա­մայն­քը ղե­կա­վա­րել է շուրջ 19 տա­րի` 2006 թվա­կա­նից մինչև 2018-ը։ Այս տար­վա ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում կր­կին հաս­տատ­վեց հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի քվեն, և Սամ­վել Սարգ­սյա­նին կր­կին վս­տահ­վեց հա­մայն­քի ղե­կը։ Նրա ղե­կա­վար­ման տա­րի­նե­րին գյու­ղում անց է կաց­վել կա­յուն գոր­ծող հե­ռա­կապ, հիմ­նա­նո­րոգ­վել է մշա­կույ­թի տու­նը, բա­րե­կարգ­վել են գյու­ղա­մի­ջյան և դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը։ Կա­ռուց­վել է գյու­ղա­պե­տա­րա­նի նոր շենք, որ­տեղ տե­ղա­կայ­ված են ժա­ման­ցի կենտ­րոն, 250-տե­ղա­նոց կեն­ցա­ղի տուն, գոր­ծում է վար­սա­վի­րա­նոց, կո­շի­կի նո­րոգ­ման կետ, բուժ­կետ, խա­նութ։ Անց է կաց­վել գի­շե­րա­յին լու­սա­վո­րու­թյուն։ Վե­րա­նորգ­վել է գյու­ղի դպ­րո­ցը, գոր­ծում է ջե­ռուց­ման հա­մա­կարգ։ Ներ­կա­յումս շա­րու­նակ­վում են գյու­ղի փո­ղոց­նե­րի սա­լա­հա­տակ­ման, փո­ղո­ցա­մերձ հիմ­նա­պա­տե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։
Գյու­ղի դպ­րոցն ու­նի 14 ա­շա­կերտ, ո­րոնց դա­սա­վան­դում է 9 ու­սու­ցիչ։ Գյու­ղա­պե­տը քաջ գի­տակ­ցում է, որ միայն ա­շա­կերտ­նե­րի թվա­քա­նա­կի բարձ­րաց­մամբ է գյու­ղը գյուղ մնում և ու­ղի­ներ է ո­րո­նում վե­րաբ­նա­կեց­ման մի­ջո­ցով գյու­ղը շե­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ։ Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Վ. Կա­սյա­նի ա­ջակ­ցու­թյամբ լուծ­վում են ծա­գող բո­լոր խն­դիր­նե­րը, ինչն էլ ե­րի­տա­սարդ­նե­րին գյու­ղում պա­հե­լու կարևո­րա­գույն պայ­ման­նե­րից մեկն է։ Այս հա­մոզ­մունքն ու­նի Հին շե­նի գյու­ղա­պետ Սամ­վել Սարգ­սյա­նը, որն իր ե­րեք որ­դի­նե­րի հետ լծ­վել է հայ­րե­նի լեռ­նաշ­խար­հի շե­նաց­ման գոր­ծին և միայն դրա մեջ է տես­նում իր կո­չումն ու ա­ռա­քե­լու­թյու­նը։

;

Last modified onԵրկուշաբթի, 17 Փետրվարի 2020 16:19