[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ Ա­ԶԱ­ՏԱ­ՄԱՐ­ՏԻ ՀԵ­ՐՈՍ ՆՈ­ՐԱՅՐ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԻ ՄԱ­ՍԻՆ

Փետր­վա­րի 15-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ կի­նո­ռե­ժի­սոր, սցե­նա­րիստ Սամ­վել Թադևո­սյա­նի ՙԱր­դա­րու­թյան մար­տիկ­ներ՚ ֆիլ­մա­շա­րից ՙՄար­տա­կեր­տի Նո­րիկ՚ վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մի ա­ռաջ­նա­խա­ղը։

Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին հե­րո­սի մար­տա­կան ըն­կեր­ներ, հա­րա­զատ­ներ, հա­մա­գյու­ղա­ցի­ներ, զին­վո­րա­կան­ներ։ Կի­նո­դի­տու­մը նա­խա­ձեռ­նել էին ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը Հա­մազ­գա­յին հայ կր­թա­կան և մշա­կու­թա­յին միու­թյան Ար­ցա­խի գրա­սե­նյա­կի հետ հա­մա­տեղ։

Նման ֆիլ­մե­րով կարևոր­վում են Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում ան­մա­հա­ցած հե­րոս­նե­րը, նրանց կա­տա­րած գոր­ծը, հայ­րե­նի­քին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյու­նը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ՙՄար­տա­կան խաչ՚ ա­ռա­ջին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի հե­րոս Նո­րայր Դա­նիե­լյա­նի կյանքն ու գոր­ծու­նեու­թյու­նը խի­զա­խու­թյան ու սխ­րան­քի օ­րի­նակ են սե­րունդ­նե­րի հա­մար։ Նա իր ապ­րած կարճ կյան­քով նվի­րու­մի, հայ­րե­նի­քին ծա­ռա­յե­լու բա­ցա­ռիկ օ­րի­նակ տվեց։ Ծն­վել է 1967թ. օ­գոս­տո­սի 1-ին Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Վար­դա­ձոր (նախ­կին Գյու­լա­թաղ) գյու­ղում։ 1984 թվա­կա­նից սո­վո­րել է Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տում։ 1989-ից մաս­նակ­ցել է Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին։ 1990թ. վե­րա­կա­ռու­ցել է Ջա­նյա­թա­ղի դաշ­տա­յին օթևա­նը` հիմ­նադ­րե­լով Քա­ջա­վան գյու­ղը։ 1990թ. հոկ­տեմ­բե­րի 4-ին ձեր­բա­կալ­վել է, պահ­վել Շու­շիի, ա­պա Բաք­վի բան­տե­րում։ 1990թ. ապ­րի­լի վեր­ջին փո­խա­նակ­մամբ ա­զատ է ար­ձակ­վել, նույն թվա­կա­նին դար­ձել Մար­տա­կեր­տի պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տար։ Մաս­նակ­ցել է Մար­տա­կեր­տի, Քար­վա­ճա­ռի, Կու­բաթ­լուի շր­ջան­նե­րի ինք­նա­պաշտ­պա­նա­կան և ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։ 1993-ին ըն­տր­վել է ԼՂՀ Գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր։ 1993թ. հոկ­տեմ­բե­րի 18-ին Խա­չե­նի մոտ յու­րա­յին­նե­րի ձեռ­քով դա­վադ­րա­բար սպան­վել է։
Կի­նո­ֆիլ­մի ռե­ժի­սո­րը և հե­ղի­նա­կը 1989-1994թթ. պար­բե­րա­բար գա­լիս էր Ար­ցախ։ Ե­ղել է գրե­թե բո­լոր մար­տա­կան շր­ջան­նե­րում, նկա­րա­հա­նում­ներ է կա­տա­րել, ո­րոնց հի­ման վրա հե­տա­գա­յում ստեղ­ծել է ֆիլ­մեր, ֆիլ­մա­շա­րեր, ինչ­պես, օ­րի­նակ՝ ՙԽո­նարհ հե­րոս­նե­րը՚, որն ընդ­գր­կում է 30 ֆիլմ։ 2004-ին նկա­րա­հա­նել է ՙՏղերք, մենք ե­կանք՚ կար­ճա­մետ­րաժ ֆիլ­մը, 2006-ին՝ ՙՉկ­րակ­ված փամ­փուշտ­ներ՚ լիա­մետ­րաժ խա­ղար­կա­յին ֆիլ­մը, 2008-ին` ՙՏաք ա­րա­հետ­ներ՚ գե­ղար­վես­տա­կան ֆիլ­մը, 2010-ին` ՙԱր­դա­րու­թյան մար­տիկ­նե­րը՚, 2011-ին` ՙՀա­վեր­ժա­կան կտակ՚ լիա­մետ­րաժ խա­ղար­կա­յին ֆիլ­մը, 2012-ին` ՙՄիա­ցում՚ վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մը։ 2018-ին սկ­սել է ի­րա­գոր­ծել ՙԶո­րա­կանչ՚ ֆիլ­մա­շա­րի աշ­խա­տանք­նե­րը՝ անդ­րա­դառ­նա­լով ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի հե­րոս­նե­րի մար­տա­կան ու­ղուն և ման­րա­մաս­նե­րին։ 2019-ից սկ­սել է թո­ղար­կել ՙԻմ Ար­ցախ՚ 30 մա­սից բաղ­կա­ցած ֆիլ­մա­շա­րը։

Ցու­ցադ­րու­թյու­նից ա­ռաջ խոս­քով հան­դես ե­կավ ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը՝ խոր­հր­դան­շա­կան հա­մա­րե­լով Նո­րայր Դա­նիե­լյա­նի մա­սին ֆիլ­մի ա­ռաջ­նա­խաղն Ար­ցա­խում կազ­մա­կեր­պե­լը։ Նա կարևո­րեց նաև վա­վե­րագ­րու­թյան դե­րը` պատ­մա­կան ճշ­մար­տու­թյու­նը` հա­վաս­տի ու հա­մո­զիչ, սե­րունդ­նե­րին փո­խան­ցե­լու գոր­ծում։ Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ Ս. Թադևո­սյա­նը ՙԽո­նարհ հե­րոս­ներ՚ ֆիլ­մա­շա­րի հա­մար Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի հրա­մա­նագ­րով ար­ժա­նա­ցել է ՙՎա­չա­գան Բա­րե­պաշտ՚ մե­դա­լի։
Սամ­վել Թադևո­սյան.- Իմ կեն­սագ­րու­թյան մի մեծ հատ­ված՝ 30 տա­րի, նվի­րել եմ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի պատ­մու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լուն։ Ես տե­սա պա­տե­րազ­մը, ինչ­պես շատ-շա­տե­րը և հայ­րե­նա­սի­րու­թյուն բա­ռին զգու­շո­րեն եմ մո­տե­նում։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի նա­հա­տակ­նե­րը հո­ղը սր­բաց­րին ի­րենց ա­րյու­նով. ես ծա­նոթ էի այն­պի­սի լե­գենդ­նե­րի, ինչ­պի­սիք են Ա­շոտ Ղու­լյա­նը (Բե­կոր), Մե­րու­ժան Մո­սի­յա­նը, Տո­ղի Վի­գե­նը, Իշ­խան Վար­դա­նը, շատ-շա­տե­րը, ով­քեր բա­ցա­ռիկ կա­մա­յին հատ­կու­թյուն­նե­րով կա­րո­ղա­ցան Ար­ցախ աշ­խար­հը հռ­չա­կել ան­կախ։ Մաս­նակ­ցել եմ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին որ­պես օ­պե­րա­տոր, իսկ 2000 թվա­կա­նից ար­դեն որ­պես ռե­ժի­սոր սկ­սե­ցի իմ շար­քե­րը Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի և նրա հե­րոս­նե­րի մա­սին։ Ան­ձամբ ճա­նա­չել եմ Նո­րայր Դա­նիե­լյա­նին. Ար­ցա­խի հե­րոս Պետ­րոս Ղևոն­դյա­նի միջ­նոր­դու­թյամբ հան­դի­պել եմ, երբ Մար­տա­կեր­տի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի հրա­մա­նա­տար էր։ Եր­կու ան­գամ էլ հան­դի­պել եմ Դրմ­բո­նում, հե­տո Ստե­փա­նա­կեր­տում` Բեր­ձո­րի ա­զա­տագ­րու­մից հե­տո։
ՙՄար­տա­կեր­տի Նո­րիկ՚ ֆիլ­մը ստեղ­ծե­լիս նե­րա­ռել եմ ոչ միայն իմ, այլև Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան, ինչ­պես նաև այլ օ­պե­րա­տոր­նե­րի, հե­ռուս­տալ­րագ­րող­նե­րի աշ­խա­տանք­ներ, նյու­թեր, կադ­րեր։ Նո­րայր Դա­նիե­լյա­նի մա­սին ֆիլ­մը ստեղծ­վեց և՜ նրանց, և՜ մար­տա­կան ըն­կեր­նե­րի, և՜ հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ։ Նրանց օգ­նու­թյամբ ստեղծ­վեց հե­րո­սի կեր­պա­րը, ո­րին ես մո­տե­նում էի մե­ծա­գույն զգու­շու­թյամբ, որ­պես­զի ՙսայ­թա­քում՚ չու­նե­նամ, պատ­մու­թյու­նը ներ­կա­յաց­նեմ այն­պես, ինչ­պես ե­ղել է, քա­նի որ գործ ու­նեի բա­ցա­ռիկ մի կեր­պա­րի հետ, ում կյան­քը ե­ղե­րա­կան ա­վարտ ու­նե­ցավ։ Իմ ե­րախ­տա­գի­տու­թյու­նը ՙՍի­սա­կան՚ ջո­կա­տի հրա­մա­նա­տար Ա­շոտ Մի­նա­սյա­նին, ով օգ­նել է ֆիլ­մի խա­ղար­կա­յին տե­սա­րան­նե­րը ստեղ­ծե­լու գոր­ծին։
Այժմ ես աշ­խա­տում եմ ՙԻմ Ար­ցախ՚ ֆիլ­մա­շա­րի վրա, ո­րը բաղ­կա­ցած կլի­նի 30 մա­սից։ Դա տա­րեգ­րու­թյուն է, որ­տեղ նե­րառ­ված կլի­նի Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի պատ­մու­թյու­նը` սկ­սած 1989-ից: Ֆիլ­մա­շա­րի հա­մար ընտ­րել եմ 30 հե­րոս­նե­րի, ով­քեր ողջ են, ով­քեր առ­նչ­վել են պա­տե­րազ­մի հետ, ով­քեր մաս­նակ­ցել են ա­զա­տա­մար­տին, պաշտ­պա­նել են երկ­րա­մա­սը` որ­պես մեր հայ­րե­նի­քի ա­զատ ու ան­կախ մի հատ­ված։
Ես սի­րում եմ իմ գոր­ծը, կա­տա­րում եմ իմ հա­մեստ աշ­խա­տան­քը, մո­ռա­ցու­մից փր­կում եմ պատ­մու­թյան դր­վագ­նե­րը, հե­րոս­նե­րի ա­նուն­նե­րը, կա­տա­րած գոր­ծը, մար­տա­կան ու­ղին։
Ար­տա­քին թշ­նա­ման­քի, ա­տե­լու­թյան ու չա­րու­թյան դեմ մենք որ­պես պատ­վար կանգ­նեց­նում ենք մեր պատ­մու­թյու­նը, մեր ար­վես­տը։
Դա­վիթ Իշ­խա­նյան.- Մեր մար­տա­կան մկր­տու­թյու­նը ստա­ցանք դեռ ու­սա­նո­ղու­թյան տա­րի­նե­րին, երբ սո­վո­րում էինք Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տում։ Ու­սա­նո­ղա­կան միու­թյու­նը, որ ստեղծ­վել էր, կար­ծեմ, բա­ժան­վել էր մի քա­նի խմ­բի, և գնա­ցել էինք թեժ կե­տե­րը։ Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջա­նը ա­մե­նա­թեժ, ա­մե­նա­լար­ված կետն էր, ուր մեկ­նե­ցինք խմ­բով` որ­պես շին­ջո­կատ, ո­րի մեջ ես էի և Նո­րի­կը։ Նա խմ­բի պա­տաս­խա­նա­տուն էր։ Դեռ այն ժա­մա­նակ ընդ­գծ­ված երևում էր նրա` որ­պես ա­ռաջ­նոր­դի, հրա­մա­նա­տա­րի կեր­պա­րը։ Մի քա­նի ան­գամ էլ հան­դի­պե­ցինք, երբ տղա­նե­րը վե­րա­դար­ձան գե­րու­թյու­նից հյուծ­ված, բայց ո­գով անն­կուն, ան­նա­հանջ, պատ­րաստ պայ­քա­րի մինչև վերջ։ Տա­րի­քին ան­հա­րիր զար­մա­նա­լի հա­սու­նու­թյուն ու­ներ, ար­տա­սո­վոր ա­ռինք­նող, ի­րեն են­թար­կեց­նող ուժ կար նրա մեջ։ Քա­ջա­վա­նը փաս­տո­րեն ա­ռա­ջին ռազ­մա­կա­նաց­ված բնա­կա­վայրն էր ա­զե­րի­նե­րով բնա­կեց­ված շր­ջա­կա գյու­ղե­րի հար­ձա­կում­նե­րից պաշտ­պան­վե­լու հա­մար։ Հա­կա­ռա­կոր­դի ոչ մի գոր­ծո­ղու­թյուն ան­պա­տաս­խան չէր մնում։ Մի դր­վագ տղա­նե­րի պատ­մա­ծից իմ հի­շո­ղու­թյան մեջ է։ Գե­րու­թյան մեջ Քա­ջա­վա­նի տղա­նե­րը, հա­կա­ռակ խոշ­տան­գում­նե­րի, պահ­պա­նում էին ի­րենց մարդ­կա­յին ու ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նի գլ­խա­վոր դա­տա­խազ Գա­յի­բո­վը, որ ան­ձամբ հար­ցաքն­նել էր տղա­նե­րին, զայ­րա­ցած գո­ռա­ցել է. ՙՍա ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տո՞ւտ է, թե՞ ռազ­մա­կան ու­սում­նա­րան՚։ 1993թ. մարտ ամ­սին ես, Մե­րու­ժան Մո­սի­յա­նը, Մար­տու­նու տղա­նե­րը Նո­րի­կին հան­դի­պել ենք Քար­վա­ճա­ռի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան ժա­մա­նակ։ Հե­տո ես ու Նո­րի­կը` որ­պես Ար­ցա­խի գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր­ներ և զին­վո­րա­կան­ներ, նիս­տե­րի դահ­լի­ճում հան­դի­պում էինք։ Նո­րի­կը` որ­պես հրա­մա­նա­տար, կա­մա­յին հատ­կա­նիշ­նե­րով իր շուրջն էր հա­մախմ­բել զին­վոր­նե­րի և 1992թ. Սր­խա­վենդ-Կի­չան հատ­վա­ծում ա­զե­րի­նե­րի ա­ռաջ­խա­ղաց­ման կա­սեց­ման գոր­ծում մեծ դեր կա­տա­րեց: Առ­հա­սա­րակ, Նո­րայր Դա­նիե­լյա­նի դե­րա­կա­տա­րու­թյունն այն օ­րե­րին շատ մեծ էր։

 

Հատ­ված ՙԿար­կառ­ներ՚ վի­պա­կից


Բա­քու, Շու­վե­լյան։ Բան­տի հս­կիչ­ներն ար­տա­կարգ խան­դա­վա­ռու­թյան մեջ են։
-Մե­րոնք նոր գյու­ղեր են վերց­րել։ Օ­րե­րի հարց է մնա­ցել, Ղա­րա­բա­ղի վեր­ջը ե­կել է,- ա­սաց հս­կի­չը և փա­կեց ակ­նա­տը։ 
ՙՍո­բե­սեդ­նիկ՚ պար­բե­րա­կա­նից պատռ­ված մի կտոր էր ըն­կել կա­լա­նա­վոր­նե­րի ձեռ­քը, որ­տեղ գր­ված էր ՙԿոլ­ցո՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան մա­սին։ 
-Տղերք, կգժ­վեմ, ե­թե իմ Մար­տա­կեր­տը վերց­նեն։ -Տա­րուց ա­վե­լի տղա­նե­րը բան­տում էին։ Նո­րի­կը բռ­նեց գլու­խը։- Տես­նես ինչ է կա­տար­վում դր­սում։ Մի՞­թե պայ­քա­րի բո­լոր մի­ջոց­նե­րը սպառ­վել են։ Բայց չէ՞ որ մեր ան­տառ­նե­րը, մեր աշ­խար­հագ­րա­կան դիր­քը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս եր­կար պայ­քա­րե­լու։ 
Հան­կարծ դր­սից հա­ռա­չանք­նե­րի և մուր­ճի հար­ված­նե­րի խուլ ձայ­ներ լս­վե­ցին։ Նո­րիկն ըն­դոստ վեր թռավ։ 
-Տղերք, նոր է­տապ են բե­րել։ 
Խցի դու­ռը բաց­վեց, և խոշ­տանգ­ված մի մար­մին շպր­տե­ցին ներս։ Բեր­դա­ձոր­ցի Պետ­րո­սյան Հրա­չիկն էր, ո­րին Նո­րի­կը շատ լավ գի­տեր, ճա­նա­չում էր, երբ ու­սա­նո­ղա­կան խմ­բով գնա­ցել էին օգ­նե­լու ինք­նա­պաշտ­պա­նու­թյա­նը։ Ան­վախ Հրա­չը…Տղա­ներն ուշ­քի բե­րե­ցին, և մի քա­նի ժա­մից հե­տո սկ­սեց պատ­մել ի­րենց գլ­խով ան­ցա­ծը։ Որ ա­զե­րի­նե­րի ձեռ­քին են Հադ­րու­թի շր­ջա­նի 14 գյու­ղե­րը, որ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը սկս­վել է Գե­տա­շե­նից և Մար­տու­նա­շե­նից։ Որ Ղա­րա­բա­ղի ամ­բողջ տա­րած­քում զանգ­վա­ծա­յին ձեր­բա­կա­լու­թյուն­ներ են կա­տար­վում։ Հրա­չիկն ա­սաց, որ խոր­հր­դա­յին զոր­քե­րի դեմ ան­զոր գտն­վե­ցին։ 
-Հաս­կա­նո՞ւմ եք, տղերք, Ղա­րա­բա­ղը չլի­նի՝ ես կգժ­վեմ։- Նո­րի­կը պա­տե­պատ էր խփ­վում։ Գի­շե­րը վրա հա­սավ, և գրգռ­ված նյար­դե­րին քու­նը հան­գս­տու­թյուն չբե­րեց։

* * *
Հա­նել են աշ­խա­տեց­նե­լու։ Կեղ­տոտ ու գար­շա­հոտ ա­ղյուս­ներ պի­տի տե­ղա­փո­խեն։ 
Նո­րայ­րը մի կողմ քաշ­վեց։ Դա­գա­նա­կը շա­չեց մեջ­քին։ 
-Պի­տի տա­նես։
-Չեմ տա­նի։ 
-Պի­տի տա­նես,- մուր­ճի տա­փակ ու լայն բե­րա­նը ի­ջավ Նո­րայ­րի դեմ­քին, ու քթից ա­րյուն ժայթ­քեց։ 
Եր­կու հս­կիչ ևս մո­տե­ցան…, և կա­լա­նա­վո­րը թա­վալ­վեց գետ­նին։ Մի քա­նի վայր­կյան անց բարձ­րա­ցավ, սր­բեց ա­րյու­նը, շի­տակ ու հա­մար­ձակ նա­յեց ա­վագ հս­կի­չին՝ չեմ տա­նի։ 
-Պի­տի տա­նես։ Պի­տի տա­նես,- հևում է ա­զե­րին, զայ­րույ­թից դի­մագ­ծե­րը ծռմռ­վել են, և քր­տին­քի կա­թիլ­նե­րը հո­սում են ճա­կա­տից։ 
Կա­լա­նա­վո­րի մար­մի­նը ջղա­ձիգ գա­լար­վում է գետ­նին։ 
Հս­կի­չը նս­տեց տախ­տակ­նե­րի կույ­տին ու փն­չաց­նում է.
-Կմեռց­նեմ, կամ քա­րե­րը պի­տի տա­նի։ 
Ա­ռա­ջա­ձոր­ցի ծե­րու­նին չո­քեց ա­զե­րիի ա­ռաջ.
-Խնա­յիր, նա­չալ­նիկ, չի հաս­կա­նում` ինչ է ա­նում։ Ջա­հել է։ 
-Հաս­կա­նում է, էն էլ ո՛նց է հաս­կա­նում։ Չի հաս­կա­նում՝ հաս­կաց­նել կտամ։ Պի­տի կա­տա­րի ա­սածս։
-Ես քա­րե­րը կտա­նեմ, բո­լո­րը, գի­շերն էլ կաշ­խա­տեմ…
Ա­զե­րին վեր կա­ցավ՝ մի ծանր փայտ ձեռ­քին։ Մի­շան չո­քե­չոք, ճա­կա­տը գետ­նին կպց­նե­լով կտ­րեց դե­մը.
-Խնա­յիր, նա­չալ­նիկ, ա­սածդ կա­նի, ես պատ­գա­րակ կսար­քեմ, քա­րե­րը կշա­րեմ, ես ու ին­քը միա­սին կբռ­նենք կտա­նենք, քո ա­սա­ծը կլի­նի,- ծե­րու­նին հնա­րը գտավ ու զգաց, որ նա, այլ ելք չու­նե­նա­լով, տե­ղի է տա­լիս։ 
-Քո կամ­քը կլի­նի, շեֆ, քո ու­զա­ծը, քո ա­սա­ծը, այ կտես­նես,- չո­քած տե­ղից բարձ­րա­նում, ու­րա­խա­ցած ա­րագ-ա­րագ վրա է տա­լիս ծե­րու­նին…

Էջը` 
Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆԻ

 

 

Last modified onՉորեքշաբթի, 19 Փետրվարի 2020 15:21