[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՆ ԶԻՆ­ՎՈ­ՐԻ ՉԱ­ՎԱՐՏ­ՎՈՂ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Նախ­կի­նում Մար­տա­կեր­տի, այժմ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Ակ­նա­բերդ (նախ­կին Ու­մուդ­լու) գյու­ղի քայ­լող պատ­մու­թյունն է 83-ա­մյա Մե­րու­ժան Գրի­գո­րյա­նը։ Գրել նրա մա­սին` նշա­նա­կում է վեր­հի­շել խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին տաս­նա­մյակ­նե­րով ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից ՙբա­րե­կա­մա­բար՚ զավթ­ված այդ գյու­ղի ան­ցյալն ու ներ­կան: Մար­տա­կեր­տում ու Շա­հու­մյա­նում հայտ­նի դեմք է Մե­րու­ժան քե­ռին: Ապ­րում է իր բարդ ու դժ­վար ճա­կա­տագ­րի կա­մոք ստեղծ­ված ու­րույն կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյամբ ու կյան­քի սե­փա­կան օ­րենք­նե­րով: Գյու­ղի կենտ­րո­նում` գրե­թե իր տան դի­մաց գտն­վող փոք­րիկ հու­շա­հա­մա­լի­րում, հանգ­չում են ա­զա­տա­մար­տիկ որ­դին ու կի­նը, նաև իր տա­պա­նա­քարն է այն­տեղ` նկա­րով, ծնն­դյան թվով:

Տա­րի­քի հետ չխո­սող խրոխտ քայլ­ված­քը, հրա­մա­նա­տա­րա­կան բարձր ձայնն ու թավ մո­րուքն ա­վե­լի տպա­վո­րիչ են դարձ­նում նրա կյան­քի` ա­վան­դազ­րույ­ցի նման­վող պատ­մու­թյու­նը: Պա­պե­րը Վար­դե­նի­սի շր­ջա­նի Վար­դե­նի­կում էին ապ­րում: Հայ­րը Մեծ Հայ­րե­նա­կա­նից վե­րա­դար­ձել ու էլ չէր կա­րո­ղա­ցել ապ­րել հա­րա­զատ հո­ղում: ՙԳյու­ղա­ցի­նե­րը սկ­սել են խեթ աչ­քով նա­յել, դու պատ­կե­րաց­նում ես` ան­գամ սկ­սել են նա­մակ­ներ գրել է՜լ շրջ­կոմ, է՜լ Մոսկ­վա, որ նա պա­տե­րազ­մին չի մաս­նակ­ցել: Հայրս` հաշ­ման­դամ մարդ, չի դի­մա­ցել ու ըն­տա­նի­քը վերց­րել, ու­նե­ցած-չու­նե­ցածն էլ մի էշ ու մի քա­նի քր­ջեր էին` է­շի տա­նե­լու բան՚,-պատ­մում է Մե­րու­ժան քե­ռին: Ըն­տր­ված նոր բնա­կա­վայ­րը 40-ա­կան­նե­րի Ու­մուդ­լուն էր` Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ադր­բե­ջա­նաբ­նակ գյու­ղը: Այս­պես նրանք դար­ձել են ար­ցա­խյան օ­տա­րա­ցած գյու­ղի միակ հայ ըն­տա­նի­քը, ճա­կա­տի զո­ռով դի­մա­ցել տա­րի­ներ ու տաս­նա­մյակ­ներ ու չեն հե­ռա­ցել նաև Շարժ­ման վտան­գա­վոր օ­րե­րին:
Մե­րու­ժան Գրի­գո­րյա­նը չգի­տի, թե երբ է սկս­վել հարևան թուր­քե­րի հետ իր լուռ պա­տե­րազմն ու երբ կա­վարտ­վի այն: ՙԳի­տես հե՞շտ է ապ­րե­լը, երբ հո­ղը քոնն է, իսկ դրա­ցիդ թուրքն է, ու մե­կը չի, եր­կու­սը չի: Դեմ­քիդ ժպ­տում է, ո­րով­հետև դու ի­րե­նից խե­լոք ես, ու ին­քը միշտ քո խել­քի ու խոր­հր­դի կա­րիքն ու­նի, բայց մտա­ծում է` ոնց քեզ կուլ­տու­րա­կան ձևով ա­սի` գնա, իմն ա ար­դեն էս գյու­ղը: Ո­րով­հետև քո ապ­րե­լը նրան խան­գա­րում է ի­րեն տեր զգալ: Ի­րենք շատ էին, ես` մե­նակ` իմ հինգ հո­գա­նոց ըն­տա­նի­քով: Ապ­րում Էինք, որ ա­սեմ վատ էինք ապ­րում, սխալ կլի­նի, հինգ զա­վակ ու­նե­ցանք: Ան­հան­գիստ էինք, բայց խեղ­ճա­ցած` եր­բեք՚:
53 տա­րե­կա­նում ա­զա­տա­մար­տիկ դառ­նալն ու հե­տա­գա­յում կա­նո­նա­վոր բա­նա­կում մար­տն­չե­լու պատ­մու­թյու­նը վա­ղուց աս­քի հն­չո­ղու­թյուն ու­նեն շր­ջա­կա գյու­ղե­րում: Հայտ­նի ՙՈւ­տյոս՚ ջո­կա­տի հրա­մա­նա­տա­րու­թյունն էր ստանձ­նել զագ­լիկ­ցի հե­րոս Ար­թուր Խա­չատ­րյա­նի մա­հից հե­տո: ՙԼու­սա­հո­գի Նո­րիկ Դա­նիե­լյա­նը ռա­ցիա­յով կապ­վում էր` ՙՄե­րուժ քե­ռի՚, ես ա­սում էի` մեր ա­նու­նը ժայռ է, այլ ա­նուն մի՜ տվեք: Շար­ժումն սկս­վեց, թուր­քե­րը սկզ­բից կուչ ե­կան, հե­տո սկ­սե­ցին լկ­տիու­թյուն­ներ ա­նել: Ես ի­րենց մեջ Շտիռ­լից էի դար­ձել, ոչ ոք չգի­տեր` ինչ գոր­ծի եմ՚:
Երբ Սր­խա­վեն­դում մի ամ­բողջ ըն­տա­նիք էին պա­տանդ վերց­րել, Մար­տա­կեր­տի Ազ­գա­յին ճա­կա­տի ղե­կա­վա­րը` Վի­գեն Շի­րի­նյա­նը, դի­մեց Ու­մուդ­լուի միակ հայ բնակ­չի օգ­նու­թյա­նը. փո­խա­նա­կե­լու հա­մար գե­րի­ներ էին պետք: Վեց ադր­բե­ջան­ցի­ներ գե­րե­վար­վե­ցին Մե­րու­ժան քե­ռու ծա­ծուկ օգ­նու­թյամբ: Դեպ­քից մի քա­նի օր հե­տո` 1991թ. դեկ­տեմ­բե­րի 15-ին հայ­տն­վեց բան­տում: Մեկ ա­միս հե­տո ի­րեն ևս փո­խա­նա­կե­ցին վեց ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ: Ա­զա­տա­մար­տիկ որ­դին` Մա­յիսն էր հո­գա­ցել: Ակ­նա­բեր­դի դի­մաց Սար­սան­գի ամ­բար­տակն է. 1960-ա­կան­նե­րի վեր­ջե­րին սկս­ված շի­նա­րա­րու­թյան ամ­բողջ ըն­թաց­քում Մե­րուժ քե­ռին որ­պես վա­րորդ շի­նա­րա­րու­թյան ե­րեք ղե­կա­վար է փո­խել` հայ, ռուս, ադր­բե­ջան­ցի ու ե­րե­քի կող­մից հարգ­ված է ե­ղել հա­վա­սա­րա­պես` ա­սում են հարևան գյու­ղի` Զագ­լի­կի տա­րեց­նե­րը: Մեկ ա­միս գե­րու­թյան մեջ մնա­լուց հե­տո տե­ղա­փոխ­վել է ա­վագ որ­դու մոտ` Մար­տա­կերտ. ՙՄի ա­միս դի­մա­ցա: Ա­սա­ցի` չէ, ես պի­տի թշ­նա­մուս մո­տի­կից տես­նեմ, ե­կա Զագ­լիկ, մեր ջո­կա­տի հետ ա­մեն օր հե­ռա­դի­տա­կով հետևում էի` ով է մտ­նում իմ տու­նը, նա­յում էի տանս ծխին ու հա­ռա­չում: Գյուղն ա­զա­տագր­վեց, մի տա­րի բա­ցա­կա­յու­թյու­նից հե­տո մտա մեր բա­կը, քա­րերն էի համ­բու­րում: Ի՛նչ օ­րեր ենք քա­շել՚: Հինգ տաս­նա­մյա­կի սահ­մա­նը վա­ղուց ան­ցած` հասց­րել է մաս­նակ­ցել Մար­տա­կեր­տի ա­զա­տագր­ման բո­լոր մար­տե­րին: Գնա­հատ­վել է նրա սխ­րան­քը, ՙՄար­տա­կան խաչ՚ շքան­շան ու­նի, շատ այլ մե­դալ­ներ:
Մար­տե­րում բո­լո­րից ա­ռաջ էր ընկ­նում, գե­րա­զանց տի­րա­պե­տում էր ադր­բե­ջա­նե­րե­նին` պատ­մում է մար­տա­կան ըն­կե­րը` վա­ղու­հաս­ցի Զո­րիկ Բախ­շի­յա­նը: Իսկ 5 գե­րի բե­րե­լու նրա պատ­մու­թյու­նը ա­ռաս­պե­լի է նման:

ՙԿի­չա­նը ա­զա­տագ­րե­լուց հե­տո մտանք Չլդ­րան, այն­քան ա­րագ կա­տար­վեց, որ հարևան պոս­տի թուր­քը դեռ տե­ղյակ չէր կա­տար­վա­ծին: Մի քա­նի հո­գով մո­տե­ցանք դրանց դիր­քե­րին, զին­վո­րա­կան վրա­նը դա­տարկ` հեռ­վից ջուր էին բե­րում, թե ինչ զահ­րու­մար, չեմ հի­շում: Տղա­նե­րին ա­սա­ցի` դուք թաքն­վեք, տես­նեմ ինչ եմ ա­նում: Մտա վրա­նը, կա­պի­տա­նա­կան հա­մազ­գես­տը դրած էր, հա­գա, դուրս ե­կա դրանց դի­մա­վո­րե­լու: Ավ­տո­մա­տի մի պա­հես­տա­տուփ դա­տար­կե­ցի դրանց գլ­խա­վերևում, սկ­սե­ցի ի­րենց լեզ­վով գոռ­գո­ռալ, բա­ցատ­րու­թյուն պա­հան­ջել, թե ին­չու են հա­յե­րը քթ­նե­րիս տակ` պոստն ան­տեր թո­ղել: Ա­սա­ցի` վի­րա­վոր­վել եմ, մո­տե­ցեք, տես­նենք ինչ ենք ա­նում, երբ հա­սան ինձ, փաս­տաթղ­թեր պա­հան­ջե­ցի, ներ­կա­յաց­րին, զեն­քերն առգ­րա­վե­ցի ու հե­տո լե­զուս փո­խե­ցի: Բե­րե­ցինք հանձ­նե­ցինք հրա­մա­նա­տա­րու­թյա­նը, կարևոր փաս­տաթղ­թեր էլ կա­յին: Եր­կու ա­միս անց էլ Կի­չա­նում ռազ­մա­կան օ­դա­չուին բռ­նե­ցի: Եղ­բայրս` Ա­րա­րա­տը, դա­սա­խոս էր Ստե­փա­նա­կեր­տի ինս­տի­տու­տում, ար­կա­կո­ծու­թյու­նից զոհ­վեց: Որ­դուն կորց­րած կնոջս լա­ցը հաս­նում էր Զագ­լիկ, 6 տա­րի լա­ցեց, հի­վան­դա­ցավ ու մա­հա­ցավ, գնաց իր զա­վա­կի մոտ: Ես էլ եմ էն­տեղ, նկարս կա, մահ­վանս թի­վը չկա, ու ա­սել եմ` չպի­տի գր­վի: Թող թուրքն ի­մա­նա, որ Մե­րու­ժը սաղ է, յոթ մի­լիոն էին գնա­հա­տել իմ գլու­խը՚:
Մե­րուժ քե­ռին գյու­ղում հո­ղա­մաս ու­նի, արտ է մշա­կում: ՙՉորս կող­մը` ան­տառ, դի­մա­ցը` ծով: Դրախ­տա­վայր է մեր գյու­ղը,-ա­սում է նա: - Նո­րիկն էր պատ­մում Դա­նիե­լյան. Ռո­բերտ Քո­չա­րյա­նը հեռ­վից նա­յում էր գյու­ղին ու միշտ ա­սում էր, որ ա­զա­տագ­րենք, Ղա­րա­բա­ղի ա­մե­նա­հա­րուստ գյու­ղե­րից մեկն է դառ­նա­լու: Որ ի­մա­ցել է իմ ըն­տա­նի­քի պատ­մու­թյու­նը, ա­սել է` Մե­րու­ժա­վան պի­տի լի­նի էդ գյու­ղի ա­նու­նը: Հե­տո ո­րոշ­վեց, որ Ակ­նա­բերդ պի­տի լի­նի, ո­չինչ, ես չեմ նե­ղա­ցել՚:
Հին զին­վո­րի մե­նա­խո­սու­թյան հպարտ ցավն ու հաղ­թա­նա­կած մար­դու ոգևո­րու­թյան խտաց­ված ե­րանգ­նե­րը մեզ են փո­խանց­վում` ան­դառ­նա­լիո­րեն դառ­նա­լով նաև մեր ապ­րա­ծը: Խա­չիկ Դաշ­տեն­ցի հե­րոս­նե­րին է հի­շեց­նում Մե­րուժ քե­ռին: Այ­սօր էլ նա շա­րու­նա­կում է իր պա­տե­րազ­մը հեռ­վից վայ­րա­հա­չող թուր­քի, ա­նար­դար հա­յի, սխալ ա­րար­քի ու վատ հարևա­նի հետ: ՙԼսած կա՞ս, ա­սում են` հա­յի մա­հը թուր­քի կյանքն է, թուր­քի մա­հը` հա­յի կյան­քը: Ու­րիշ բա­ցատ­րու­թյուն չկա,- մեզ ճա­նա­պար­հե­լիս ա­սում է նա: - Էդ հա­մա­տեղ ապ­րե­լը, հարևա­նու­թյուն ա­նե­լը ժա­մա­նա­կա­վոր պատ­մու­թյուն կդառ­նան, ա­նի­մաստ բա­ներ են: Մեր հարևանն ի­րենք են, հա, ու­րի­շը չկա, խա­ղաղ կապ­րենք, ե­թե ձեն­նե­րը կտ­րած մնան՚:
Ամ­բողջ մի գյուղ ադր­բե­ջան­ցի ու մի աղ­քատ հայ ըն­տա­նիք, ու դար­ձյալ հաղ­թո­ղը հայն է: Ի՞նչն էր պա­կա­սում նրանց այդ մե­նա­մար­տում սե­փա­կան պա­տի­վը պա­հե­լու հա­մար: Թերևս Մե­րու­ժան քե­ռու կեն­սու­նա­կու­թյու­նը, չգի­տես որ խոր­քե­րից ու­ժի ու հե­րո­սու­թյան անս­պառ պա­շար­ներ հայտ­նա­բե­րե­լու ու­նա­կու­թյու­նը, ար­ցախ­ցի տղա­մար­դուն հա­տուկ` ա­մե­նաօր­հա­սա­կան պա­հին ան­գամ կա­տա­կե­լու և ինք­նա­հեգ­նե­լու կա­րո­ղու­թյունն ու ան­վր­դով կեց­ված­քը, նաև, որն ա­մե­նա­կարևորն է, իր հաղ­թա­նա­կին հա­վա­տա­լու կամքն ու պայ­քա­րե­լու ո­գին: Այս­քա­նը:

 

 

 

 

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 19 Մարտի 2020 12:03