[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆ­ԴԻ­ՍԱ­ՎՈՐ ՆՇ­ՎԵՑ ՎԱ­ՐԱՆ­ԴԱ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻ Օ­ՐԸ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Փետր­վա­րի 17-ին լրա­ցավ Մար­տու­նու շր­ջա­նի Ղա­րա­դաղ­լու (այժմ՝ Վա­րան­դա) գյու­ղի ա­զա­տագր­ման 28-րդ տա­րե­դար­ձը։ 

Հա­մա­ձայն շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նի հա­մա­պա­տաս­խան կար­գադ­րու­թյան՝ փետր­վա­րի 17-ը դար­ձել է Վա­րան­դա հա­մայն­քի օր։

Վա­րան­դա­յի հա­մայն­քա­պե­տա­րա­նի, դպ­րո­ցի և շր­ջարհ­կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի միու­թյան հա­մա­տեղ ու­ժե­րով՝ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում մար­տի­րոս­ված վա­րան­դա­ցի­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղի մոտ կազ­մա­կերպ­վեց օր­վան նվիր­ված հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռում։ Ներ­կա էին շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նը, շրջ­վար­չա­կազ­մի պա­տաս­խա­նա­տու­ներ, ԱՀ Աֆ­ղանս­տա­նի պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի միու­թյան նա­խա­գահ Վահ­րամ Ղահ­րա­մա­նյա­նը, հա­րա­կից հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ, դպ­րո­ցի ա­շա­կերտ­ներ և ու­սու­ցիչ­ներ, հա­մայն­քի բնա­կիչ­ներ։
Ներ­կա­նե­րի կող­մից հար­գան­քի տուրք մա­տուց­վեց. ծաղ­կեպ­սակ դր­վեց և թարմ ծա­ղիկ­ներ խո­նարհ­վե­ցին սուրբ նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձա­նի պատ­վան­դա­նին։
Օր­վա մեծ խոր­հուրդն ամ­փո­փող նե­րա­ծա­կան խոս­քով բաց­վեց Վա­րան­դա­յի ա­զա­տագր­ման 28-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված հան­դի­սա­վոր ցե­րե­կույ­թը։
Զե­կույ­ցով հան­դես ե­կավ Վա­րան­դա հա­մայն­քի նո­րըն­տիր ղե­կա­վար Ա­լի­նա Սևլի­կյա­նը։ ՙՂա­րա­դաղ­լուի ա­զա­տագ­րու­մը բա­ցա­ռիկ նշա­նա­կու­թյուն ու­ներ Ար­ցա­խի և մեր ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի հա­մար՚,- նշեց հա­մայն­քա­պե­տը։ Տե­ղե­կաց­րեց, որ 1999թ. հա­մայն­քում կար ըն­դա­մենն ե­րեք տուն, հի­մա՝ 23 տն­տե­սու­թյուն՝ 104 բնա­կի­չով։ Նրա խոս­քե­րով՝ Վա­րան­դան ե­րի­տա­սար­դա­ցող հա­մայնք է, ա­մեն տա­րի նկատ­վում է բնակ­չու­թյան աճ։ Իր գոր­ծու­նեու­թյու­նը հա­մայն­քի ղե­կա­վա­րը նպա­տա­կաուղ­ղել է ե­րի­տա­սարդ­նե­րի հայ­րե­նա­դար­ձու­թյա­նը, նրանց սե­փա­կան հո­ղում ար­մա­տա­վո­րե­լուն։
Դպ­րո­ցի տնօ­րեն Նաի­րա Ու­լու­բա­բյա­նը Ղա­րա­դաղ­լուի ա­զա­տագր­ման հա­մար մղ­ված պայ­քա­րի ա­կա­նա­տեսն էր, Մուշ­կա­պա­տի բար­ձունք­նե­րից հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի հետ սր­տատ­րոփ սպա­սու­մով հետևում էր մար­տի ըն­թաց­քին։ Այ­սօր էլ այդ տե­սա­րանն աչ­քի ա­ռաջ է, ար­կե­րի պայ­թյուն­նե­րի ձայ­նե­րը՝ ա­կանջ­նե­րում։ Նա խոս­տո­վա­նում է, որ երբևէ չի մտա­ծել, որ ին­քը մի օր դառ­նա­լու է Վա­րան­դա հա­մայն­քի բնա­կիչ։
Նա խոսքն ա­վար­տեց բա­րե­մաղ­թան­քով. թող այ­սու­հետ հե­րոս­նե­րը լի­նեն ոչ թե մար­տի դաշ­տում, այլ կր­թու­թյան և գի­տու­թյան բնա­գա­վա­ռում։
Ա­ռա­ջին տա­րում կա­ռուց­վեց ե­րեք, երկ­րորդ տա­րում՝ ութ տուն, ո­րոնք բա­ժան­վե­ցին վե­րաբ­նա­կիչ­նե­րին։ Տա­րի­նե­րով հա­մայն­քում լույս չկար, ջուր չկար. հար­ցե­րը լուծ­վե­ցին Ար­մեն Գևոր­գյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ և շրջ­վար­չա­կա­զի ղե­կա­վար Վա­չե Ա­դա­մյա­նի ա­ջակ­ցու­թյամբ։ Այդ օր­վա­նից Վա­րան­դան ա­ճում ու զար­գա­նում է։
Մեր ա­ռանձ­նազ­րույ­ցի ժա­մա­նակ Ա.Գևոր­գյա­նը տե­ղե­կաց­րեց, որ Վա­րան­դա հա­մայն­քը հիմ­նադր­վել է 1999 թվա­կա­նին։ Այդ ժա­մա­նակ ին­քը կա­ռա­վա­րու­թյան կող­մից նշա­նակ­վել էր լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ։ Նա խո­սեց նաև գյու­ղի ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րից:
Հե­տաքր­քիր պատ­մա­կան դր­վագ­ներ ներ­կա­յաց­րե­ցին ԱՀ Աֆ­ղանս­տա­նի պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի միու­թյան նա­խա­գահ Վահ­րամ Ղահ­րա­մա­նյա­նը, Մար­տու­նու շր­ջա­նի Պա­ռա­վա­թումբ հա­մայն­քի ղե­կա­վար Սա­սուն Սարգ­սյա­նը և գյու­ղի թո­շա­կա­ռու բնա­կիչ­ներ։ Օր­վա մեծ խոր­հր­դի մա­սին խո­սեց նաև շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Վա­դիմ Դա­նիե­լյա­նը։
Ցե­րե­կույթն ա­վարտ­վեց ա­շա­կերտ­նե­րի ու­ժե­րով կազ­մա­կերպ­ված փոք­րիկ ու գե­ղե­ցիկ տո­նա­կան ծրագ­րով։ Վեր­ջում շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նը Վա­րան­դա­յի մի խումբ բնա­կիչ­նե­րի գյու­ղի զար­գաց­ման գոր­ծում ու­նե­ցած ա­վան­դի հա­մար պարգևատ­րեց պատ­վոգ­րե­րով։
Վա­րան­դան ա­պա­գա ու­նե­ցող գյուղ է, ո­րով­հետև այս­տե­ղի յու­րա­քան­չյուր բնա­կիչ հույ­սով ու հա­վա­տով է լց­ված ա­պա­գա­յի հան­դեպ, լա­վա­տե­սո­րեն է նա­յում վաղ­վա օր­վան։ Այս­տեղ բնակ­վում են ա­րա­րող, քա­րից հաց քա­մող մար­դիկ, ով­քեր պա­հում ու շե­նաց­նում են գյուղն ի­րենց իսկ գո­յու­թյամբ։

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 24 Փետրվարի 2020 16:19