Logo
Print this page

ԶԻՆ­ՎՈ­ՐՅԱԼԴ՝ Ա­ԶԱ­ՏԱ­ՐԱՐ, ԽԱ­ՂԱ­ՂԱ­ՐԱՐԴ՝ ՇԻ­ՆԱ­ՐԱՐ...

Կա­մո ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Դժ­վա­րին ճա­կա­տա­գի­րը՝ շր­ջա­փակ­ման, գո­յա­մար­տի, ցա­վի, տա­ռա­պան­քի, վշ­տի, սո­վի, բա­զում կո­րուստ­նե­րի և ար­հա­վիր­քի ճա­նա­պար­հը քեզ հետ, եր­կի՜ր, քո հա­զա­րա­վոր նվի­րյալ­նե­րի հետ կի­սեց 1989-ի Բաք­վի ՙսև հուն­վա­րի՚ ջար­դե­րից մա­զա­պուրծ և կնոջ՝ տի­կին Գա­լյա­յի և ե­րեք փոք­րիկ­նե­րի հետ Ստե­փա­նա­կերտ տե­ղա­փոխ­ված շի­նա­րար-ին­ժե­ներ, 34-ա­մյա Ար­կա­դի Տո­նյա­նը։ Այ­սօր­վա պես հի­շում եմ այդ օ­րե­րը։

Նա՝ իմ ման­կու­թյան, պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րի լա­վա­գույն ըն­կե­րը, Հադ­րու­թի շր­ջա­նի Բա­նա­ձոր գյու­ղի Տո­նանց աշ­խա­տա­սեր, ա­րա­րող հս­կա գեր­դաս­տա­նի հա­րյու­րա­վոր շա­ռա­վիղ­նե­րից մե­կը, փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճա­կով ծվա­րել էր ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի շեն­քի վերևի հար­կի մի փոք­րիկ սե­նյա­կում, կորց­րած իր ծնն­դա­վայ­րը, տուն-տե­ղը, աշ­խա­տան­քը։ Նա մինչև վերջ չէր պատ­կե­րաց­նում, որ Սում­գա­յի­թում տե­ղի ու­նե­ցած սպան­դը կա­րող էր ա­վե­լի մեծ չա­փե­րով, ա­վե­լի սան­ձար­ձակ կեր­պով կրկն­վել նաև Բաք­վում։ Մի քա­ղա­քում, որ­տեղ նա ման­կա­պար­տեզ ու դպ­րոց է հա­ճա­խել, պիո­նե­րա­կան և կո­մե­րի­տա­կան եր­գեր ու բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ է հն­չեց­րել 26 կո­մի­սար­նե­րի հու­շա­հա­մա­լի­րում, Լե­նի­նի պա­լա­տում, որ­տեղ նա քայ­լում էր Շա­հու­մյա­նի, Միր­զո­յա­նի, Ա­վա­գյա­նի, Բաղ­րա­մյա­նի, Բա­բա­ջա­նյա­նի, Շիր­վան­զա­դեի փո­ղոց­նե­րով, մի քա­ղա­քում, ո­րը տաս­նյակ տա­րի­ներ Շու­շիի և Թբի­լի­սիի հետ ե­ղել է Ան­դր­կով­կա­սի հա­յու­թյան հոգևոր-մշա­կու­թա­յին կենտ­րո­նը: Մի քա­ղաք, որ մինչև ջար­դերն ու հա­յա­թա­փու­թյու­նը ու­ներ 250 հա­զար հայ ազ­գաբ­նակ­չու­թյուն։ Սում­գա­յի­թյան վայ­րա­գու­թյուն­նե­րից հե­տո նա ցնց­վեց, տագ­նա­պեց, խոր վիշտ ապ­րեց, բայց, ինչ­պես բաք­վե­ցի շատ հա­յե­րի, երևա­կա­յու­թյան մեջ չէր տե­ղա­վոր­վում, որ նույ­նը կա­րող էր կրկն­վել 2 մի­լիո­նա­նոց, ին­տեր­նա­ցիո­նալ Բաք­վում։ Ո­րո­շեց մի քիչ էլ համ­բե­րել, հզոր Մոսկ­վան ուր որ է կո­լո­րի հան­ցա­գործ­նե­րի ձեռ­քը, և ա­մեն ինչ նո­րից կդր­վի իր տե­ղը։ Սա­կայն… չա­րա­չար սխալ­վեց։ Բաք­վում կա­տար­վեց ու կրկն­վեց նույն սցե­նա­րը` ա­վե­լի դա­ժան, ա­ներևա­կա­յե­լի մո­լուց­քով ու կա­տա­ղու­թյամբ։ Մար­դաս­պան­նե­րը հռ­չակ­վե­ցին Ադր­բե­ջա­նի ան­կա­խու­թյան պայ­քա­րի հե­րոս­ներ, սուրբ գոր­ծի նա­հա­տակ­ներ, և այ­սօր նրանց պատ­վին կա­ռուց­ված ծա­ռու­ղին հա­մար­վում է Ադր­բե­ջա­նի ա­մե­նասր­բա­զան վայ­րը։ Նույն թուր­քը, նույն ձե­ռա­գի­րը։

 

* * *


Մինչև դա­ժան ի­րո­ղու­թյուն­նե­րը մեծ եղ­բայ­րը՝ Գա­րի­կը, ըն­տա­նի­քով ար­դեն տե­ղա­փոխ­վել էր Մոսկ­վա, փոքր եղ­բայ­րը՝ Է­դի­կը մեկ­նել էր Հա­յաս­տան, այն­տեղ քիչ ժա­մա­նակ մնա­լուց հե­տո վե­րաբ­նակ­վեց Սո­չի քա­ղա­քում։ Հայ­րը, կնոջ մա­հից հե­տո, 80-ա­կան­նե­րին տե­ղա­փոխ­վել էր Բա­նա­ձոր, շե­նաց­րել Տո­նունց պա­պե­նա­կան օ­ջա­խը և ապ­րում էր գյու­ղում։
Ստե­փա­նա­կեր­տում բնա­կու­թյուն հաս­տա­տած Ար­կա­դին ար­դեն հասց­րել էր աշ­խա­տան­քի անց­նել ՙԱ­րա­րատ­շին՚ շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նում։ Ցա­վը, վիշ­տը հո­գու մեջ սեղ­մած, նա դար­ձավ Ար­ցա­խյան շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րից մե­կը։ Հյու­սի­սա­յին Ար­ցա­խի, Շա­հու­մյա­նի և Հադ­րու­թի շր­ջա­նի 12 բնա­կա­վայ­րե­րի բռ­նա­տե­ղա­հա­նու­թյու­նից 5 շա­բաթ ա­ռաջ, 91-ի ապ­րի­լի 5-ին, թուրք ա­հա­բե­կիչ­նե­րը Բա­նա­ձո­րի գի­նու գոր­ծա­րա­նի պա­հա­կա­կե­տում դա­ժա­նա­բար, ատր­ճա­նա­կի 7-8 կրա­կո­ցով սպա­նե­ցին Ար­կա­դիի հո­րը՝ գոր­ծա­րա­նի պա­հակ, 66-ա­մյա Ա­շոտ Տո­նյա­նին։ Նա դար­ձավ Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռա­ջին նա­հա­տակ­նե­րից մե­կը։

Թուր­քը օր-օ­րի ա­վե­լի սան­ձար­ձակ էր դառ­նում։ Ադր­բե­ջա­նի ամ­բողջ տա­րած­քը հա­յա­թա­փե­լուց հե­տո, իսկ դա շուրջ կես մի­լիոն հա­յե­րի բռ­նա­տե­ղա­հա­նու­թյուն էր, թու­նա­վոր օ­ձը իր գա­լար­նե­րի մեջ ա­ռավ 140-հա­զա­րա­նոց ան­կա­խու­թյան և ինք­նո­րոշ­ման ձգ­տող փոքր մար­զը՝ Ար­ցախ-Ղա­րա­բա­ղը։ Դա, այս­պես կոչ­ված, Կենտ­րո­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան պլա­նա­վո­րած ՙԿոլ­ցո՚ (օ­ղակ) հոր­ջորջ­ված գոր­ծո­ղու­թյունն էր։ 29 տա­րի ա­ռաջ երկ­րի եր­կինքն ու հո­ղը՝ ի պա­տաս­խան խա­ղաղ ցույ­ցե­րի, ծվատ­վե­ցին հրե­տա­նու և ՙԳրադ՚ կա­յանք­նե­րի ար­ձա­կած ար­կե­րից ու հր­թիռ­նե­րից։ Նպա­տակն ա­ռա­վել քան պարզ էր. հա­յա­թա­փել նաև հայ­կա­կան վեր­ջին հան­գր­վա­նը՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մար­զը։ Չկա հայ, չկա ինք­նա­վա­րու­թյուն, չկա պրոբ­լեմ ու գլ­խա­ցա­վանք։ Կոր­ծան­վող կայս­րա­պե­տու­թյու­նը և թուրք ա­զե­րին փոր­ձե­ցին ջլա­տել ար­ցախ­ցու կամքն ու ո­գին։ Նրանք կար­ծես թե ա­մեն ինչ ճիշտ էին հաշ­վար­կել, մո­ռա­նա­լով միայն գե­րա­գույն ճշ­մար­տու­թյու­նը. Աստ­ված­ներն են դա­տում բա­րուն ու չա­րին, ար­դա­րին ու ա­նար­դա­րին…
Թշ­նա­մուն դի­մա­կա­յե­լու ե­լած հա­զա­րա­վոր­նե­րի զար­կին իր զար­կը միաց­րեց Տո­նյա­նը։
1992թ. նա ար­դեն ՊԲ 4-րդ պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրե­տա­նու շտա­բի պետն էր։ Կոփ­ված սպա էր, բարձր գի­տե­լիք­նե­րով, գա­ղա­փա­րի և հայ­րե­նա­սի­րու­թյան տեր զին­վո­րա­կան։ Նույնն էր սո­վո­րեց­նում և պա­հան­ջում նաև են­թա­կա­նե­րից։ Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վա­րում էր սառ­նասր­տո­րեն, ա­ռանց խու­ճա­պի, միշտ զգաստ էր ու ձիգ, հրե­տա­նու հաշ­վարկ­նե­րը կա­տար­վում էին անս­խալ ու ճշգ­րիտ։ Մաս­նակ­ցել է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Սր­խա­վենդ, Կի­չան, Մա­նիք­լու, Հադ­րու­թի շր­ջա­նի Վե­ղեր, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նա­խիջևա­նիկ, Փր­ջա­մալ, Աղ­բու­լաղ գյու­ղե­րի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։ Նրա հրե­տա­նա­յին մարտ­կոց­նե­րի ճշգ­րիտ կրա­կի ա­պա­հո­վու­մը հա­ջո­ղու­թյամբ են պսա­կել Շու­շի քա­ղա­քի, Լա­չի­նի մի­ջանց­քի, Աղ­դամ քա­ղա­քի և Հո­րա­դի­զի ա­զա­տագր­ման ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Չես կա­րող ան­թա­քույց հպար­տու­թյան զգա­ցում չու­նե­նալ, ըն­թեր­ցե­լով քո հայ­րե­նակ­ցի, Ար­ցա­խյան գո­յա­մար­տի խի­զախ և անձ­նու­րաց հրե­տա­նա­վո­րի սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տար, ՙՈս­կե ար­ծիվ՚ շքան­շա­նի աս­պետ, Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ-մա­յոր Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի և զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Դա­վիթ Սա­ֆա­րյա­նի՝ ի­րենց մար­տա­կան ըն­կե­րոջ սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը բնու­թագ­րող գրա­ռում­նե­րը։
ՙ1994թ. մար­տին Բաշ Քեր­վեն­դի ուղ­ղու­թյամբ Ար­կա­դի Տո­նյա­նի կրա­կի ճշտգր­ման ար­դյուն­քում խոց­վել է թշ­նա­մու մեկ տանկ, իսկ մար­տի 28-ին Կա­րա­կալ­լու-Շիր­վան­լու ուղ­ղու­թյամբ հա­կա­ռա­կոր­դի գրո­հող 18 միա­վոր զրա­հա­տեխ­նի­կա­յից կրա­կի ճշգրտ­ման ար­դյուն­քում հա­կա­ռա­կոր­դը կորց­րել է եր­կու միա­վոր զրա­հա­տեխ­նի­կա և տաս­նյակ հետևա­կա­յին­ներ։ Ար­ցա­խյան գո­յա­մար­տի ակ­տիվ մաս­նա­կի­ցը պարգևատր­վել է ՙԱ­րիու­թյան հա­մար՚, ՙՇու­շիի ա­զա­տագր­ման հա­մար՚, ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դալ­նե­րով, ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով։ Շուրջ 11 տա­րի Ար­ցա­խի զին­ված ու­ժե­րում ծա­ռա­յե­լուց հե­տո, երբ հող հայ­րե­նին աս­տի­ճա­նա­բար բու­ժեց պա­տե­րազ­մի հասց­րած վեր­քե­րը, և ար­ցախ­ցին լծ­վեց խա­ղաղ ու ստեղ­ծա­րար աշ­խա­տան­քի, Ար­կա­դին 2003թ. զո­րացր­վեց ու կր­կին իր շի­նա­րա­րա­կան գոր­ծու­նեու­թյու­նը սկ­սեց մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում։ Բարձ­րա­գույն կր­թու­թյամբ ին­ժե­ներ-շի­նա­րա­րը նո­րից ձեռքն ա­ռավ շի­նա­րա­րա­կան գծագ­րե­րը ու շի­նա­րա­րի մուր­ճը։ Կա­ռու­ցել է Շոշ գյու­ղի դպ­րո­ցա­կան շեն­քը, հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րա­կան տան մաս­նա­շեն­քը, վե­րա­շի­նել և վե­րա­նո­րո­գել թշ­նա­մու հար­ված­նե­րից ա­վեր­ված և վթար­ված օ­բյեկտ­ներ։
Բայց կա­տար­վածն անս­պա­սե­լի էր. այն ցն­ցեց բո­լո­րին, հա­րա­զատ­նե­րին, մար­տա­կան ըն­կեր­նե­րին, ծա­նոթ­նե­րին։ 2007թ. նո­յեմ­բե­րի 6-ին նրա բա­րի, սա­կայն ցավ ու վշ­տով, տա­ռա­պան­քով լե­ցուն սիրտն այլևս դա­դա­րեց բա­բա­խել։ Նրա ա­նունն ընդգրկված է ԼՂՀ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի փառ­քի հու­շա­մա­տյա­նում։ Հանգ­չում է Ստե­փա­նա­կեր­տի Ա­ջափ­նյակ թա­ղա­մա­սի՝ նախ­կին Ներ­քին և Վե­րին Մա­լի­բեյ­լու գյու­ղե­րի լեռ­նա­լան­ջի հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տա­նը։ Դա այն տա­րածքն է, որ­տե­ղից թշ­նա­մու կրա­կա­կե­տե­րը մահ էին սփ­ռում քա­ղա­քին, և ո­րոնք չե­զո­քաց­րել է մա­յոր Ար­կա­դի Տո­նյա­նի հրե­տա­նին։

 

 

 

Last modified onՈւրբաթ, 20 Մարտի 2020 15:27
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.