[ARM]     [RUS]     [ENG]

ՄՆԱ­ՅՈՒՆ ՈՒ ՀԻ­ՇԱՐ­ԺԱՆ Է­ՋԵՐ...

Սիր­վարդ Մար­գա­րյան

 Ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով որ­քան հե­ռա­նում ենք Ար­ցա­խյան շարժ­ման ու պա­տե­րազ­մի տա­րի­նե­րից, այն­քան նո­րո­վի են հառ­նում ոչ հե­ռու ան­ցյա­լի անց­քերն ու ի­րա­դար­ձու­թյու­նե­րը… Այն­քան ա­վե­լի պարզ, հս­տակ ու նո­րո­վի են հառ­նում մեր հե­րոս­նե­րի սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Նրանք շատ չէին, սա­կայն շատ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը գտան սե­փա­կան կամ­քը վա­հան դարձ­նե­լով ու կեն­դա­նի սուր դառ­նա­լով, պատ­րաստ ող­ջա­կիզ­ման՝ հա­նուն պատ­մա­կան հայ­րե­նի­քի բռա­չափ հատ­վա­ծի։ Ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նով չհայ­տա­րար­ված պա­տե­րազ­մի կի­զա­կե­տում հայ­տն­ված Ար­ցախ-Երկ­րի կա­մա­վո­րա­կան­նե­րը ան­նա­խա­դեպ հաղ­թա­նակ­նե­րի կերտ­ման ա­ռա­ջա­մար­տիկ­ներ դար­ձան՝ ժա­մա­նա­կի պա­հանջ հրա­մա­յա­կա­նով։ Նրանց սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին շատ է գր­վել ու դեռ կգր­վի, ու ժա­մա­նա­կի ծի­րում նրանք ի­րենց հա­վերժ կեն­դա­նի ներ­կա­յու­թյամբ կլու­սա­վո­րեն սե­րունդ­նե­րի ճշ­մա­րիտ ու ան­խո­տոր ճա­նա­պար­հը։ Աս­վա­ծի վկա­յու­թյուն­նե­րից է գրող, ԱՀ ոս­տի­կա­նու­թյան փոխ­գն­դա­պետ Գա­գիկ Բեգ­լա­րյա­նի հե­ղի­նա­կու­թյամբ նո­րերս լույս տե­սած ՙԵս մի զարկն եմ… Շու­շիի գունդ՚ ստ­վա­րա­ծա­վալ գիր­քը։

Կազ­մող-հե­ղի­նա­կի խոս­տո­վա­նու­թյամբ՝ ժո­ղո­վա­ծուն կազ­մե­լիս օգտ­վել է թեր­թե­րից, գր­քե­րից, հա­մա­ցան­ցից, գրա­ռել է մաս­նա­կից­նե­րի ու ա­կա­նա­տես­նե­րի հու­շե­րը՝ փոր­ձե­լով մեկ ՙտա­նի­քի՚ տակ հա­վա­քել գն­դի մա­սին շա­րադր­ված նյու­թե­րը և ամ­փոփ գր­քով ներ­կա­յաց­նել ըն­թեր­ցող­նե­րին։ Հե­ղի­նա­կի դի­տարկ­մամբ՝ բո­լո­րիս պարտքն է ե­կող սե­րունդ­նե­րին, աշ­խար­հի բո­լոր ծա­գե­րում ապ­րող հա­յե­րին ու մեր բա­րե­կամ ժո­ղովր­դին փո­խան­ցել ա­նուն առ ա­նուն պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կած, ինչ­պես ի­րենց ա­րյամբ պաշտ­պա­նած, այն­պես էլ հպար­տու­թյամբ տուն վե­րա­դար­ձած մեր հե­րոս­նե­րի կյանքն ու գոր­ծու­նեու­թյու­նը։ Իսկ մար­տա­դաշտ մտած ա­մեն մի զին­վոր, լի­նի կին թե տղա­մարդ, հե­րոս է։
Գր­քի հիմ­նա­կան ՙհե­րո­սը՚ Շու­շիի գունդն է /յո­թե­րորդ պաշտ­պա­նա­կան շր­ջան/, որն իր կարևոր դերն է ու­նե­ցել հաղ­թա­նակ­նե­րի կերտ­ման ճա­նա­պար­հին։ ՊԲ հա­մա­կար­գում ստեղծ­ված զո­րա­մա­սե­րից, թերևս, ա­մե­նա­կարճ կե­սագ­րու­թյունն ու­նե­ցավ Շու­շիի պաշտ­պա­նա­կան շր­ջա­նը։ Այն կազ­մա­վոր­վեց 1993 թ. սկզբ­նե­րին և գոր­ծեց մինչև 1996 թ. ապ­րի­լի 1-ը։ Սա­կայն այդ ան­չափ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում զո­րա­մա­սի անձ­նա­կազ­մը կա­րո­ղա­ցավ կեր­տել իր ու­րույն ձե­ռա­գի­րը։ Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան հա­մար մղ­ված մար­տե­րում ի­րենց կյան­քը զո­հա­բե­րե­ցին գն­դի 128 մար­տիկ­ներ, տաս­նյակ ա­զա­տա­մար­տիկ­ներ պագևատր­վե­ցին շքան­շան­նե­րով ու մե­դալ­նե­րով։ ԼՂՀ ՙՄար­տա­կան խաչ՚ շքան­շա­նի ար­ժա­նա­ցան Վ. Իշ­խա­նյա­նը, Վ. Կա­սյա­նը, Ս. Բեգ­լա­րյա­նը /հետ­մա­հու/, Վ.Ա­վա­գյա­նը, Ս. Հա­րու­թյու­նյա­նը, Վ. Գևոր­գյա­նը, Գ. Ա­ռուս­տա­մյա­նը, Մ. Թա­ռա­նյա­նը, Ա. Ա­ղա­ջա­նյա­նը /հետ­մա­հու/, Վ. Համ­բար­ձու­մյա­նը, Գ. Ա­ռա­քե­լյա­նը, Մ. Սարգ­սյա­նը և ու­րիշ­ներ։
Խնամ­քով կազմ­ված փաս­տա­վա­վե­րագ­րա­կան ժո­ղո­վա­ծուն հայտ է ներ­կա­յաց­նում լրաց­նե­լու գն­դի տղա­նե­րի սխ­րանք­նե­րի մա­սին պա­տու­մա­շա­րե­րը։ Միայն նման բա­զում հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի շնոր­հիվ հնա­րա­վոր կդառ­նա ի մի բե­րե­լու Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ամ­բող­ջա­կան պատ­մու­թյու­նը։ Ժո­ղո­վա­ծուի խմ­բա­գիր ու գր­քում ընդգրկված մի շարք ակ­նարկ­նե­րի հե­ղի­նակ, գրող-եր­գա­հան Դա­վիթ Մի­քա­յե­լյա­նի տե­սան­կյու­նով, մեր՝ ապ­րող­նե­րիս պարտքն է հա­վեր­ժաց­նել ա­զա­տա­մար­տի նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը և տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին հասց­նել շա­րու­նակ­վող պայ­քա­րը։ Այդ ա­ռու­մով Գա­գիկ Բեգ­լա­րյա­նի Շու­շիի պաշտ­պա­նա­կան գն­դի ան­ցած ճա­նա­պար­հի մա­սին կազ­մած գիր­քը խոր հար­գանք ու խո­նար­հում է նա­հա­տակ­ված մար­տիկ­նե­րի պայ­ծառ հի­շա­տա­կին։ Մար­տա­կան գուն­դը մաս­նակ­ցել է Ար­ցա­խի ա­մե­նա­տար­բեր բնա­կա­վայ­րե­րի ա­զա­տագր­ման թեժ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ընդ­հա­նուր հաղ­թա­նա­կի մեջ ու­նե­ցել իր ար­ժա­նի ներդ­րու­մը։
Գր­քում բեր­ված փաս­տե­րը, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վա­վե­րա­կա­նու­թյունն ու կեն­դա­նի վկա­յու­թյուն­նե­րը հա­վաս­տումն են այն ի­րո­ղու­թյան, որ Շու­շիի պաշտ­պա­նա­կան գուն­դը ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի ժա­մա­նակ սկզբ­նա­վոր­ված այն ա­ռա­ջին զո­րա­մա­սե­րից է, որ, ձևա­վոր­վե­լով կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի ընտ­րա­նիով, մար­տա­կան փա­ռա­վոր ճա­նա­պարհ է ան­ցել՝ պա­տե­րազ­մի տա­րեգ­րու­թյան մեջ թող­նե­լով մնա­յուն, հի­շար­ժան է­ջեր՝ լի սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րով, ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րով և ան­մո­ռա­նա­լի հի­շո­ղու­թյուն­նե­րով։ Պատ­մու­թյունն այդ՝ խի­զախ հրա­մա­նա­տար Վա­չա­գան Իշ­խա­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, կեր­տել են գն­դի տղա­նե­րը՝ շար­քա­յին զին­վո­րից մինչև հրա­մա­նա­տար։ Սամ­վել Հա­րու­թյու­նյա­նը, ով կռ­վում էր Վա­չա­գան Իշ­խա­նյա­նի գլ­խա­վո­րած վաշ­տում, հպար­տու­թյամբ է պատ­մում մար­տա­կան այն ըն­կեր­նե­րի մա­սին, ո­րոնք ոչ մի վտան­գի ա­ռաջ կանգ չէին առ­նում և հա­ճախ ՙմա­հը նրանց կող­քով էր անց­նում՚։ Գր­քում զգա­լի տեղ է հատ­կաց­ված պա­տե­րազ­մի աղ­ջիկ­նե­րին ու նրանց կա­տա­րած սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րին։ Ի­րա­կան փաս­տերն ու երևույթ­ներն ամ­բող­ջա­նում են նրանց ու Շու­շիի գն­դին ձոն­ված չա­փա­ծո տո­ղե­րով, ո­րոնց հե­ղի­նակ­նե­րը ար­ցախ­ցի­նե­րին /և ոչ միայն/ քաջ հայտ­նի մար­դիկ են, ո­մանք էլ ժա­մա­նա­կի թե­լադ­րան­քով գրի­չը սրով փո­խա­րի­նած նվի­րյալ­ներ։ Ժո­ղո­վա­ծուի ՙար­ժա­նիք­նե­րից՚ են նաև գր­քի է­ջե­րում զե­տեղ­ված և ար­դեն պատ­մա­կան դար­ձած լու­սան­կար­նե­րը, ո­րոնք էլ ի­րենց հեր­թին լրաց­նում, ամ­բող­ջաց­նում ու ա­ռա­վել հա­վաս­տի են դարձ­նում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կի­զա­կե­տում հայ­տն­ված ու պա­տե­րազ­մի բո­վում թրծ­ված նվի­րյալ­նե­րի կեր­պար­նե­րը։
Կազ­մող-հե­ղի­նա­կի ջան­քե­րով գր­քում զե­տեղ­վել են նաև Շու­շիի գն­դի զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի կեն­սագ­րա­կան հա­կիրճ տվյալ­նե­րը։

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 20 Մայիսի 2020 12:35