[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵ­ՌԱ­ՑՈՂ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ՎԵՐ­ՋԻՆ ՀԵ­ՐՈ­ՍՆԵ­ՐԻՑ ՄԵ­ԿԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ նրանք հաղ­թա­նակ կեր­տած միակ սե­րունդն էին, մեր խոր­հր­դա­յին ման­կու­թյան ի­րա­կան հե­րոս­նե­րը։ Նրանց ա­մեն մա­յի­սի հրա­վի­րում էին դպ­րոց։ Մեր կող­քին ապ­րող ու աշ­խա­տող պա­պերն ու տա­տե­րը հան­կարծ դառ­նում էին վե­հա­շուք ու հպարտ, կոր­չում ոս­կե­գույն շքան­շան­նե­րում, նրանք գա­լիս ու եր­կար-բա­րակ ան­հա­վա­տա­լի հու­շեր էին պատ­մում՝ պա­տա­նե­կան մեր երևա­կա­յու­թյան մեջ նշ­մա­րե­լի դարձ­նե­լով մեծ պար­տե­րազ­մի պատ­կե­րը։ Հե­տո նրանց պա­տե­րազ­մը հե­ռա­ցավ, ե­ղավ մեր պա­տե­րազ­մը, ո­րի մաս­նա­կի­ցը դար­ձանք բո­լորս՝ դիր­քե­րի վե­րած­ված գյու­ղա­բա­ժան­նե­րում ու բա­կե­րում, երբ մեր հույսն ու պաշտ­պա­նը միայն մենք էինք։ Թերևս միայն այդ օ­րե­րին հա­վա­տա­ցինք պա­պե­րի դա­ժան պատ­մու­թյուն­նե­րին, և ե­կավ մեր հեր­թը մեր զա­վակ­նե­րին ա­սե­լու՝ այն­պես չլի­նի, որ հան­կարծ կրկն­վի։

Հե­տա­գա­յում շատ եր­կր­նե­րում Խոր­հր­դա­յին զին­վո­րի հան­դեպ փոխ­վեց վե­րա­բեր­մուն­քը, հետ­խոր­հր­դա­յին մի շարք եր­կր­նե­րում նրանց սխ­րան­քը նսե­մաց­վեց, ստա­ցավ այլ, բո­լո­րո­վին հա­կա­ռակ նշա­նա­կու­թյուն։ Մենք՝ հա­յերս, չու­րա­ցանք երկ­րորդ աշ­խար­հա­մար­տին մաս­նակ­ցած մեր պա­պե­րի հե­րո­սու­թյու­նը, և գու­ցե հենց դրա հա­մար ու­նե­ցանք հայ­կա­կան դի­վի­զիա­նե­րի հաղ­թա­կան ըն­թաց­քը շա­րու­նա­կող ազ­գա­յին բա­նակ։
Այ­սօր նախ­կին Խոր­հր­դա­յին պե­տու­թյու­նում Մեծ հայ­րե­նա­կան ան­վա­նումն ստա­ցած պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի շար­քերն ա­մե­նուր խիստ նոս­րա­ցել են։ Տա­րեց­տա­րի նվա­զող հե­րո­սա­կան սերն­դից է Հադ­րու­թի շր­ջա­նում ապ­րող 96-ա­մյա Գրի­գո­րի Ա­մի­րյա­նը։
Գրի­գոր պա­պը հարգ­ված ու ճա­նաչ­ված մարդ է շր­ջա­նում. ե­ղել է հայ­րե­նի գյու­ղի՝ Ա­զո­խի կոլ­տն­տե­սու­թյան ղե­կա­վա­րը, են­թաշր­ջա­նի գլ­խա­վոր գյու­ղատն­տե­սը։ Այ­սօր էլ, չնա­յած տա­րի­քին, զար­մա­նա­լիո­րեն կայ­տառ ու ա­ռույգ է, տե­ղյակ աշ­խար­հի ան­ցու­դար­ձին, աս­տի­ճան­նե­րով իջ­նե­լիս մո­ռա­նում է ձեռ­նա­փայ­տին հեն­վել։ ՙՄիայն ա­կանջ­նե­րից եմ խեղճ,- ա­սում է,- աղ­ջիկս ա­սում է՝ քո հե­ռուս­տա­ցույ­ցը ողջ գյուղն է լսում՚։
Ա­մեն տա­րի մա­յի­սյան տո­նե­րին Գրի­գոր պա­պը հագ­նում է տո­նա­կան կոս­տյու­մը, մե­դալ­նե­րի ու շքան­շան­նե­րի ա­ռա­տու­թյու­նից միայն այդ օ­րե­րին է մի փոքր կո­րա­նում նրա թի­կուն­քը։ Մեր զրույ­ցը նախ­կին հե­տա­խույ­զը սկ­սում է հա­րա­զատ շր­ջա­նի մա­սին պատ­մա­կան տե­ղե­կատ­վու­թյամբ. շր­ջա­նից Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տին մաս­նակ­ցել է 6555 մարդ, ո­րոնց ու­ղիղ կե­սը չի վե­րա­դար­ձել տուն։ Հադ­րու­թից էին Ա­վիա­ցիա­յի մար­շալ Ար­մե­նակ Խան­փե­րյան­ցը, ԽՍՀՄ հե­րոս­ներ Ա­շոտ Կաս­պա­րո­վը, Ար­մեն Հայ­րի­յա­նը, բազ­մա­թիվ այլ ա­նուն­ներ է հն­չեց­նում մեր հե­րո­սը, ով­քեր ար­ժա­նա­ցել են բարձր պարգևնե­րի։
Գ. Ա­մի­րյա­նը ծն­վել է 1925թ., ա­վար­տել է գյու­ղի յոթ­նա­մյա դպ­րո­ցը, ըն­դուն­վել Հադ­րու­թի ման­կա­վար­ժա­կան տեխ­նի­կում։ Ար­դեն պա­տե­րազմն սկս­վել էր, ու երբ 18-ը լրա­ցավ՝ զո­րա­կոչ­վեց բա­նակ, կր­թու­թյու­նը կի­սատ մնաց։

Վե­տե­րա­նը տա­րի­քին ան­հա­մա­պա­տաս­խան ճշգր­տու­թյամբ վեր­հի­շում է պա­տե­րազ­մի իր ա­ռա­ջին օ­րե­րը. ՙ1943-ին ֆա­շիստ­ներն ար­դեն Մա­խաչ­կա­լա էին հա­սել։ Մեզ տա­րան Բա­քու, ա­պա՝ Դաղս­տան. 3 ա­միս ու­սում­նա­ռու­թյու­նից հե­տո ան­մի­ջա­պես հայ­տն­վե­ցի կռ­վի դաշ­տում՚։ Մար­տն­չել է 416-րդ դի­վի­զիա­յի կազ­մում։ Ե­րի­տա­սարդ ու ան­փորձ տղա­յին մար­տե­րը միան­գա­մից թր­ծե­ցին, ընդգրկվեց հե­տա­խու­զա­կան ջո­կա­տում։ ՙԳի­շեր­նե­րը մենք թշ­նա­մու գրա­ված տա­րածք­ներն էինք թա­փան­ցում, տե­ղե­կու­թյուն­ներ բե­րում, որ զորքն ա­ռաջ շարժ­վի՚։ Հյու­սի­սա­յին Կով­կա­սի բո­լոր բնա­կա­վայ­րերն ա­զա­տագ­րե­լուց հե­տո հա­սել է հյու­սի­սա­յին Ուկ­րաի­նա։ ՙՔաղ­ցի ու սո­վի մեջ էինք, ի­րար հետ սև հա­ցի վեր­ջին կտորն էինք կի­սում, ու­տում էինք՝ ինչ պա­տա­հի։ Թեհ­րա­նում Մեծ ե­ռյա­կի հան­դի­պու­մից հե­տո խոր­հր­դա­յին բա­նա­կի վի­ճա­կը լա­վա­ցավ։ Վեր­ջա­պես դեն նե­տե­ցի հա­րյուր ան­գամ մե­տա­ղա­լա­րե­րով կապկ­պած ճտ­քա­կո­շիկ­ներս՚։
Մինչև Ուկ­րաի­նա­յի Զա­պո­րո­ժիե քա­ղաք է ձգ­վել հե­տա­խույ­զի մար­տա­կան ճա­նա­պար­հը։ Շատ ըն­կեր­ներ է կորց­րել, ո­րոնց այ­սօր էլ հի­շում է ա­նուն առ ա­նուն։ Հեր­թա­կան հե­տա­խու­զա­կան ա­ռա­ջադ­րան­քի ժա­մա­նակ թշ­նա­մին նկա­տել է նրանց, Գրի­գոր պապն այդ գի­շե­րը չորս ըն­կեր է կորց­րել, ինքն էլ մեջ­քի հատ­վա­ծում ծանր վի­րա­վո­րում ստա­ցել։ 1944թ. վեր­ջին նրան զո­րաց­րել են, բու­ժու­մը շա­րու­նա­կել է Ստե­փա­նա­կեր­տի հոս­պի­տա­լում։ Հաղ­թա­նա­կը դի­մա­վո­րել է հա­րա­զատ գյու­ղում։
Պետք է ա­սել, որ նախ­կին հե­տա­խույ­զի ետ­պա­տե­րազ­մյան տա­րի­նե­րը պա­կաս հե­րո­սա­կան չէին։ ՙՄեր Ա­զո­խից 200 ե­րի­տա­սարդ է մեկ­նել ռազ­մա­ճա­կատ, 100-ն է վե­րա­դար­ձել։ Ծանր տա­րի­ներ էին, գյու­ղի տն­տե­սու­թյու­նը քայ­քայ­ված էր, ո­րով­հետև միայն կա­նայք ու ծեր տղա­մար­դիկ էին մնա­ցել գյու­ղում։ 7 տա­րի կոլ­տն­տե­սու­թյունն եմ ղե­կա­վա­րել, ոտ­քի կանգ­նեց­րել գյու­ղը։ Ըն­տա­նիք եմ կազ­մել, ինքս մի­նու­ճար զա­վակ էի, ո­րո­շել էի՝ ե­թե ողջ մնամ, մեծ ըն­տա­նիք պի­տի ու­նե­նամ՚,-ա­սում է նա։ Յոթ զա­վակ է մե­ծա­ցել Ա­մի­րյան­նե­րի ըն­տա­նի­քում՝ չորս որ­դի և ե­րեք դուստր։ Բո­լո­րին բարձ­րա­գույն կր­թու­թյան է տվել Գրի­գոր պա­պը, ա­վե­լին՝ նրանց հետ հե­ռա­կա ա­վար­տել է Երևա­նի գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տը. շր­ջա­նում ճա­նաչ­ված գյու­ղատն­տես է ե­ղել։
ՙԺա­մա­նա­կին մենք մի ընդ­հա­նուր հայ­րե­նիք ու­նեինք՝ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը, այ­սօր մենք մեր ան­կախ պե­տու­թյունն ու­նենք, ես էլ իմ ներդ­րումն ու­նեմ՝ իմ զա­վակ­նե­րի մի­ջո­ցով։ Բժիշկ որ­դիս՝ Էլ­մա­նը, պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ռազ­մա­կան վի­րա­բույժ էր, բազ­մա­թիվ զին­վոր­նե­րի կյան­քեր է փր­կել, ի­րա­վա­բան որ­դիս՝ Սեյ­րա­նը, եր­կար տա­րի­ներ ի­րա­վա­կան հա­մա­կար­գում է աշ­խա­տել։ Եր­կար կյանք եմ ապ­րել, բայց երբևէ իմ զա­վակ­նե­րի որևէ ա­րար­քի հա­մար գլուխս չեմ կա­խել։ Իմ հպար­տու­թյունն են զա­վակ­ներս, 16 թոռ­նիկ­ներս ու 26 ծոռ­ներս՚։
Չնա­յած անձրևոտ ե­ղա­նա­կին, Գրի­գոր պա­պը մեզ ու­ղեկ­ցում է մինչև մե­քե­նան՝ այդ ըն­թաց­քում խո­սե­լով ան­հան­գիստ աշ­խար­հի վեր­ջին նո­րու­թյուն­նե­րի, ձե­նը չկտ­րող Ադր­բե­ջա­նի ու ա­վար­տը չերևա­ցող հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քի մա­սին։
Պայ­մա­նա­վոր­վում ենք մեր զրույ­ցը շա­րու­նա­կել նրա 100-ա­մյա­կին։

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 21 Մայիսի 2020 07:15