comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Մեր մասին http://artsakhtert.com Thu, 24 Oct 2019 06:52:42 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՄԻ ՔԻՉ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26616-2019-05-08-14-32-26 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26616-2019-05-08-14-32-26 ՄԻ ՔԻՉ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՙԱզատ Արցախ՚ թերթը…

 ՙՂարաբաղի գեղջուկը՚, որի մի քանի համար լույս էր տեսել Շուշիում, 1923թ. հուլիսի 16-ից, հանդիսանում է թերթի նախակարապետը։ Հինգ համարից հետո Շուշիից Ստեփանակերտ տեղափոխվեց մի փոքրիկ, խղճուկ տպարան, որը հետո հարստացավ Ս. Կիրովի ջանքերով, և թերթն անվանվեց ՙԽորհրդային Ղարաբաղ՚։ 

Տպաքանակն առաջին 5 տարում հետևյալն էր. 500, 700, 1000, 1700, 2300, 4600 օրինակ (1928-ին)։ 1932-ից թերթը դարձել է ամենօրյա։ 
1980 թվականից սկսել է հրատարակվել ՙԽորհրդային Ղարաբաղի՚ կրկնօրինակը՝ ռուսերեն։ 
Ուծացման, համատարած հրաժարումի մռայլ տարիներին ՙԽորհրդային Ղարաբաղը՚ հայախոս այցելու էր բոլորի տներում, միշտ էլ արտահայտել է ժողովրդին հուզող խնդիրները, իղձերը, հույսերը։ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի (1988-1994) ժամանակաշրջանում թերթը եղել է տարեգիր` և՜ գրչի մշակ, և՜ զինվոր։ Նշենք, որ 1988-ին` Շարժման տարիներին, բաժանորդների թիվը հասել էր 100 հազարի, 1998-ին 3000 էր։ 
Այժմ` գլխավոր խմբագիրների մասին. 
ՙՂարաբաղի գեղջուկի՚ խմբագիրն էր Սերո Մանուցյանը։ Հետագայում թերթի խմբագիրներն էին Սուրեն Հախումյանը, Անդրանիկ Ավագյանը, Մ. Խաչյանը, Ա. Բալայանը, Գ. Ղազարյանը, Գ. Հովհաննիսյանը, Հ. Շահրամանյանը, Ա. Ավագյանը, Լազր Գասպարյանը, Հովհաննես Արզումանյանը (ամենաերկարակյացը՝ 1966-1984), Եղիշե Սարգսյանը (1984-ից մինչև 1988-ը)։ 
1988-1992թթ. թերթի գլխավոր խմբագիրն էր Մաքսիմ Հովհաննիսյանը։ 
Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի (1991-1992) հրամանով թերթը վերանվանվում է ՙԱրցախ՚։ 
1992-1994թթ. թերթը խմբագրել է Կոմիտաս Դանիելյանը։ 
1994թ. մայիսից մինչև 1995թ. մարտի 1-ը թերթը գլխավորել է Գեղամ Բաղդասարյանը, իսկ 1995-1998թթ.՝ նորից Մաքսիմ Հովհաննիսյանը։ 1998-ից` նորից Գեղամ Բաղդասարյանը։ 
Նշենք, որ 1994-1998թթ. թերթը կոչվել է ՙԼՂ Հանրապետություն՚։
1998 թվականին թերթը վերանվանվել է ՙԱզատ Արցախ՚։ 
1999թ. հոկտեմբերին գլխավոր խմբագիր է նշանակվել Միքայել Հաջյանը, ում 2000-ին փոխարինել է Հայկազ Ղահրիյանը։ 
2004-2007թթ. թերթի գլխավոր խմբագիրն էր Մարսել Պետրոսյանը։ 
2007-2008թթ., մի շատ կարճ ժամանակամիջոց (7-8 ամիս), թերթը գլխավորել է Մուրադ Պետրոսյանը, ում փոխարինել է Լեոնիդ Մարտիրոսյանը (2008-2018)։ 
2018-ից թերթի գլխավոր խմբագիրն է Նորեկ Գասպարյանը։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 14:31:34 +0000
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ-ԳԱՍՊԱՐՅԱՆ ՆՈՐԵԿ ԱԼԲԵՐՏԻ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26615-2019-05-08-14-30-54 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26615-2019-05-08-14-30-54 ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ-ԳԱՍՊԱՐՅԱՆ ՆՈՐԵԿ ԱԼԲԵՐՏԻ
1959-ին եմ ծնվել,…

  Բանասիրական կրթություն եմ ստացել։ Իսկ գրել սկսել եմ 15 տարեկանից և մինչ օրս հասցրել եմ գրել ընդամենը տասներկու գիրք, մեկը՝ մի քիչ լավ, մեկը՝ մի քիչ վատ, բայց բոլորն էլ, կարծում եմ, անկեղծ։ Մտադիր եմ գրել մի քանիսը ևս, և բանաստեղծություն, և պատմվածք, որը հաջողվի։ 

Նաև լրագրությամբ եմ զբաղվում։ Վաստակավոր լրագրող եմ։ Տասնյակ փաստավավերագրական հեռուստաֆիլմերի հեղինակ եմ։
Համոզված եմ, որ հայրենասիրությունը պատերազմից հետո վերածվել է հայրենապաշտության։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 14:27:16 +0000
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ-ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՀԱՄՈՅԻ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26614-2019-05-08-13-01-26 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26614-2019-05-08-13-01-26 ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ-ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՀԱՄՈՅԻ
Ծնվել է 1952թ.…

 Բուհն ավարտելուց հետո երեք տարի աշխատել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, իսկ 1979թ.ից աշխատանքի է անցել ՙՍովետական Ղարաբաղ՚ մարզային թերթում։ 1986-88թ. եղել է Ղարմետաքսկոմբինատի ՙՄետաքսագործ՚ թերթի խմբագիրը։ 1988ի փետրվարից հրավիրվել է ԼՂ նորաբաց հեռուստախմբագրություն, աշխատել տարբեր պաշտոններում. բաժնի վարիչ, հասարակականքաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, ստեղծագործական միավորման տնօրեն։

1998թ. սեպտեմբերից վերադարձել և աշխատանքի է անցել ՙՍովետական Ղարաբաղ՚ իրավահաջորդը հանդիսացող ՙԱզատ Արցախ՚ թերթ՝ նախ որպես բաժնի վարիչ, ապա 2005թ. ապրիլից առայսօր՝ գլխավոր խմբագրի առաջին տեղակալ։
ործունեության 40 տարիներին երկու անգամ արժանացել է ԼՂՀ Ազգային ժողովի՝ ՙՏարվա լավագույն լրագրող՚ մրցանակի, 2009թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալի։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 13:00:35 +0000
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՏԵՂԱԿԱԼ-ԲԱԲԱՅԱՆ ԷՎԻԿԱ ՎԱՉԻԿԻ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26613-2019-05-08-12-59-50 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26613-2019-05-08-12-59-50 ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՏԵՂԱԿԱԼ-ԲԱԲԱՅԱՆ ԷՎԻԿԱ ՎԱՉԻԿԻ
Ծնվել է Բաքու…

 2005 թվականից աշխատում է որպես ‘’Ազատ Արցախ’’ թերթի գլխավոր խմբագրի տեղակալ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 12:59:08 +0000
ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ- ԻՇԽԱՆՅԱՆ ՌՈՒԶԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26612-2019-05-08-12-58-37 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26612-2019-05-08-12-58-37 ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ- ԻՇԽԱՆՅԱՆ ՌՈՒԶԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
Ծնվել է 1965թ.…

 1987-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

Արցախի տեղեկատվական դաշտում է արդեն երեք տասնամյակ, համագործակցել է հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ։ 2006-2007թթ. եղել է ՙՀավատ՚ երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 
ՙԱրցախ - Ֆրանսիա՚ բարեկամության շրջանակի քարտուղարն է։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 12:57:39 +0000
ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ- ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԱՈՒՐԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26611-2019-05-08-12-56-48 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26611-2019-05-08-12-56-48 ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ- ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԱՈՒՐԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ
Ծնվել է 1955թ.…

 Ավարտել է Ասկերանի շրջանի Նորագյուղի միջնակարգ դպրոցը։ 1973թ. ընդունվել և 1978-ին ավարտել է Բաքվի Վ.Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը։

1978-1988թթ. աշխատել է Մ.Գորկու անվան մարզային (ներկայում՝ Մ. Մաշտոցի անվան հանրապետական) գրադարանում։ 1988-1993թթ. աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում։ 1993-ից առ այսօր աշխատում է ՙԱզատ Արցախ՚ թերթի խմբագրությունում՝ սկզբում որպես թղթակից, մեկնաբան, իսկ 1998-ից մինչև 2019թ.հունվարի 1-ը՝ լրատվության բաժնի վարիչ։ 2019թ. հունվարից աշխատում է որպես ավագ խմբագիր։ 2002-2014թթ. համատեղության կարգով խմբագրել է ՙԱրցախի համալսարան՚ թերթը։ Հեղինակ է մեկ գրքի՝ ՙՍարդարաշեն. խոսում են անմահները՚։
2015թ. ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 12:55:52 +0000
ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ- ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՐԱՄԱՅԻՍԻ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26610-2019-05-08-12-55-19 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26610-2019-05-08-12-55-19 ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ- ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՐԱՄԱՅԻՍԻ
Սվետլանա Արամայիսի Խաչատրյան:

 Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1981-1994թթ. աշխատել է Ասկերանի շրջանային ՙԿարմիր դրոշ՚ թերթում, 1997-ից առայսօր` ՙԱզատ Արցախ՚ թերթում: Համատեղությամբ խմբագրում է կրթագիտական ՙԼուսարար՚ թերթը:

ԼՂՀ Եղիշեի անվան պետական մրցանակի դափնեկիր է, ԼՂՀ վաստակավոր լրագրող:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 12:54:20 +0000
ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ-ՎԱՆՅԱՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՐԱՉԻԿԻ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26609-2019-05-08-12-53-51 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26609-2019-05-08-12-53-51 ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ-ՎԱՆՅԱՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՐԱՉԻԿԻ
Ծնվել է 1977թ.…

 1983-1994թթ. սովորել է նույն քաղաքի Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում։

Ընդունվել և 1999թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 2000թ.-ից աշխատում է ՙԱզատ Արցախ՚ թերթի խմբագրությունում։ 
2013 թվականից Արցախի ներդրումային հիմնադրամի տեղեկագրի խմբագիրն է։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 12:53:22 +0000
ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ-ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԵՐԳԵՅԻ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26608-2019-05-08-12-52-58 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26608-2019-05-08-12-52-58 ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ-ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԵՐԳԵՅԻ
Ծնվել է 1974թ.`…

 1992-1997թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1997թ. աշխատանքի է ընդունվել ՙԼՂ Հանրապետություն՚ թերթում, սկզբում` որպես սրբագրիչ, 2000թ-ից. աշխատում է որպես լրագրող: 2000-2001թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ստեփանակերտի թիվ 9 դպրոցում: 2014-15թթ. համատեղության կարգով աշխատել է ԼՂՀ Դատական դեպարտամենտի մամուլի քարտուղարի, 2018 թվականին` ԱՀ Արհմիությունների ֆեդերացիայի ՙԱրհմիություններ՚ պաշտոնաթերթ խմբագրի պաշտոններում: Ներկայում աշխատում է ‘’Ազատ Արցախ’’ թերթի խմբագրությունում, որպես ավագ խմբագիր: Ունի երկու դուստր:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 12:52:17 +0000
ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ-ԲԱԼԱՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԼԵՎՈՆԻ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26607-2019-05-08-12-48-58 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26607-2019-05-08-12-48-58 ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ-ԲԱԼԱՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԼԵՎՈՆԻ
Ծնվել է 1960թ.,…

 1979-ին ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: 1987-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: 1987-98թթ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններում: 1998-ից առ այսօր աշխատում է ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթում` սկզբից որպես թարգմանիչ, ապա` որպես լրագրող: 2005-ին հիմնադրել է Հադրութի շրջանի Տող գյուղում արվեստի դպրոց, որն առ այսօր ղեկավարում է: 2017-ին շնորհվել է ԱՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 12:47:38 +0000