comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019 http://artsakhtert.com Fri, 06 Dec 2019 06:41:19 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27623-2019-10-15-16-56-40 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27623-2019-10-15-16-56-40 Հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հոկտեմբերի 15-ին Երեւանում…

Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 15 Oct 2019 16:55:13 +0000
ՙՄԵՆՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՈՉՆՉԱՑՆՈՂ ԱԶԳ ՉԵՆՔ՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27622-2019-10-15-12-14-21 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27622-2019-10-15-12-14-21 ՙՄԵՆՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՈՉՆՉԱՑՆՈՂ ԱԶԳ ՉԵՆՔ՚
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Վերանորոգվել է Շուշիի մզկիթը

Հոկտեմբերի 14-ին Շուշիում կայացել է Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությունը, որով ազդարարվել է մի քանի տարի առաջ Արցախի կառավարության նախաձեռնությամբ սկսված և ՙԱրևելյան պատմական ժառանգության վերածնունդ՚ (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամի օգնությամբ ընթացած Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը: Այն իրականացվել է ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր սփյուռքից: Ողջունելով ներկաներին՝ ԱՀ մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ վերականգնվել է Շուշիի պատմամշակութային շերտի ևս մեկ հուշարձան, որը կարևոր նշանակություն ունի հայ-իրանական կապերի ամրապնդման տեսանկյունից: ՙԻրանի Իսլամական Հանրապետությունում վերականգնվում են մեր վանքերն ու եկեղեցիները: Իրանական մշակույթի այն հուշարձանները, որոնք գտնվում են Արցախի տարածքում, մասնավորապես Շուշիում, նույնպես արժանացել են մեր հոգածությանը, քանի որ հայ-իրանական բարեկամությունը բավական խոր արմատներ ունի՚,-ասել է նա: Պատմամշակութային հուշարձանն ամբողջովին վերականգնվել է՝ պահպանելով նրա սկզբնական տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև հարևանությամբ գտնվող մեդրեսեի՝ հոգևոր վարժարանի շենքը, բարեկարգվել հարակից տարածքը, կառուցվել պուրակ: ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ (IDeA) հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրերի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանն իր խոսքում երախտագիտությամբ ընդգծել է ԱՀ կառավարության ու հայտնի գործարար, Ավրորա մարդասիրական նախաձեռնության հեղինակ Ռուբեն Վարդանյանի մասնակցությունը ծրագիրը կյանքի կոչելու գործում: ՙՄզկիթի վերականգնումը խորհրդանշական է. այս միջոցառմամբ տրվում է ՙԱվրորա՚ մարդասիրական հերթական ծրագրի մեկնարկը: Հուսով եմ, որ այս կենտրոնը կդառնա զբոսաշրջային հերթական բարեկարգ վայր Արցախի քարտեզին: Տեղեկացնեմ, որ ունենք մեծաթիվ զբոսաշրջիկներ, որոնք շատ են ուզում տեսնել իրանական մզկիթը՚,- նշել է Ս. Ամիրբեկյանը: ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը Արցախի համար ընթացող տարին կրթական ու մշակութային առումով աննախադեպ ակտիվ որակեց, իսկ գիտամշակութային կենտրոնի բացումը կարևորեց մի քանի առումներով` ընդգծելով, որ այն կարող է դառնալ տարածաշրջանում իսլամական մշակույթի հետազոտության կարևոր կենտրոններից մեկը: Նա տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ իրենց գերատեսչությունում արդեն որոշակի քայլեր են արվում, մասնավորապես, ծրագրված է ապագայում շիայական մշակույթի նմուշների ցուցադրություն կազմակերպել կենտրոնում: ՙԿարևոր է, որ մասնագետները ձգտել են պահպանել մզկիթի նախնական տեսքը: Նման քայլերով մենք ևս մեկ անգամ ի ցույց ենք դնում մեր խաղաղասեր բնույթը և ազատ ու անկաշկանդ շփումը այլ մշակույթների հետ՚,-ասել է նա: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը տեղեկացրել է, որ իրանական շիայական մզկիթի վերականգնումն իրականացվել է գիտական օբյեկտիվ հետազոտության հիման վրա, ստեղծվել է համապատասխան մասնագետների խումբ, ուսումնասիրվել են կառույցի պատմությունն ու գործունեությունը: ՙԱյս ժառանգության ուսումնասիրությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք հանգիստ ու վստահ ենք նայում անցյալին, մեր պատմությանը,-նշել է նա: - Մենք ոչինչ ժխտելու կամ վերափոխելու անհրաժեշտություն չունենք, այնպես, ինչպես մեր հարևանն է անում՚: Նա նաև տեղեկացրել է, որ հետազոտությունների ընթացքում մզկիթի արձանագրություններում որևէ ադրբեջանական ու թուրքական տառ անգամ չեն հայտնաբերել, իսկ մզկիթի հարակից տարածքներում գտած փամփուշտների պարկուճները վկայում են, որ այս տեղանքը պատերազմի ընթացքում հարմար վայր է ծառայել դիպուկահարների համար: 1920-ականներին ևս` հայ-թաթարական բախումների ժամանակ` մզկիթն օգտագործվել է ընդդեմ հայ բնակչության: Մզկիթի պատերին պահպանվել են Ղուրանից վերցված գրություններ, որոնց մի մասն արաբերեն է: ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը երախտագիտություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են ծրագրի իրականացմանը: ՙՄտահղացումն առաջացել է, երբ մենք ընկերներով հերթական անգամ այցելել ենք Շուշի: Շուշին Արցախի կարևոր մշակութային կենտրոնն է, որը պետք է պահպանվի և զարգանա: Մենք պետք է պահպանենք մեր ունեցածը և հարգենք մեր պատմությունը: Ունենք բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք պետք է իրականացնենք ըստ հերթականության՚,-ասել է նա:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հատկանշել է, որ բարձր է գնահատում Շուշիի մզկիթի վերականգնումը: ՙԴեռ 1992թ. ես ասել եմ, որ Շուշիում և Ակնայում որևէ մզկիթի ոչ ոք ձեռք չպետք է տա: Սա մեր պատմության անբաժանելի մասն է, և մենք սիրով ենք առերեսվում մեր պատմությանը` ի տարբերություն հարևան երկու ժողովուրդների, որոնք ամբողջ պատմության ընթացքում ջնջում են այլ մշակույթների հետքերն իրենց հողում: Այս մզկիթը կրոնական մշակութային կոթող է, որը մեր դրացի պարսիկ ժողովուրդն է կառուցել: Նրանք մեր վանքերը պահպանում ու նորոգում են, և նույնն էլ մենք պետք է անենք: Մենք հուշարձաններ ոչնչացնող ազգ չենք՚,-ասել է Սրբազանը:

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 15 Oct 2019 12:03:16 +0000