comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 http://artsakhtert.com Wed, 11 Dec 2019 18:15:26 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Նախագահ Սահակյանը Դիլիջանում մասնակցել է միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին եւ նոր եկեղեցու հիմնարկեքին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27644-5 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27644-5 Նախագահ Սահակյանը Դիլիջանում մասնակցել է միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին եւ նոր եկեղեցու հիմնարկեքին
Արցախի Հանրապետության Նախագահ…

Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է նաեւ Դիլիջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 18 Oct 2019 20:44:51 +0000
ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27643-2019-10-18-16-51-46 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27643-2019-10-18-16-51-46 ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան…

 Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը շնոր­հա­վո­րել ու ար­գա­սա­բեր աշ­խա­տանք է մաղ­թել՝ ակն­կա­լե­լով բա­րե­փո­խում­նե­րի նա­խա­ձեռ­նում քա­ղա­քա­յին տրանս­պոր­տի, բնա­կա­րա­նա­յին-կո­մու­նալ տն­տե­սու­թյան ո­լորտ­նե­րում, մայ­րա­քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տա-շի­նա­րա­րա­կան դի­մագ­ծի բա­րե­լավ­ման, քա­ղա­քա­ցի­նե­րի հար­ցադ­րում­նե­րին օ­պե­րա­տիվ, լիար­ժեք ար­ձա­գան­քե­լու հա­մա­կար­գի ներ­դր­ման ուղ­ղու­թյամբ։

Պե­տա­կան նա­խա­րա­րը հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի, կա­ռա­վա­րու­թյան և իր ա­նու­նից շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել նախ­կին քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նին ու ա­վա­գա­նու ան­դամ­նե­րին՝ ի­րենց գոր­ծու­նեու­թյան հա­մար։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 18 Oct 2019 16:49:26 +0000
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27642-2019-10-18-14-29-32 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27642-2019-10-18-14-29-32 Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին
Հոկտեմբերի 17-ին Արցախի…

 Հանդիպման ընթացքում քննարկվել է տեղեկատվական դաշտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի հանրային հեռուստաընկերությունների փոխգործակցությանը և մասնագիտական վերապատրաստմանը, տեղեկատվական ասպարեզում մամլո խոսնակների ակտիվ փոխգործակցությանը և ճգնաժամային իրավիճակներում նրանց աշխատանքների համակարգմանը վերաբերող թեմաներ:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից տեղեկատվական դաշտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը և նշել ոլորտում առկա բացթողումները:

Խոսելով համագործակցության մասին՝ Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրել է, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով մշակվել են համատեղ աշխատանքի ծրագրեր և շուտով դրանք կընթացքավորվեն:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 18 Oct 2019 14:28:33 +0000
ՀԻՆ ԱՐ­ՄԵ­ՆԱ­ՎԱՆ՝ ԼՈՒ­ՍԱՆՑ­ՔՈՒՄ ՀԱՅ­ՏՆ­ՎԱԾ ԹԱ­ՂԱ­ՄԱՍ... http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27641-2019-10-18-12-08-01 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27641-2019-10-18-12-08-01 ՀԻՆ ԱՐ­ՄԵ­ՆԱ­ՎԱՆ՝  ԼՈՒ­ՍԱՆՑ­ՔՈՒՄ ՀԱՅ­ՏՆ­ՎԱԾ ԹԱ­ՂԱ­ՄԱՍ...
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հին Ար­մե­նա­վան. մայ­րա­քա­ղա­քի ար­վար­ձա­նա­յին թա­ղա­մաս` գյու­ղա­քա­ղա՞ք, ա­վա՞ն, թե՞... փոր­ձենք պար­զել միա­սին։

Վար­չա­տա­րած­քա­յին ա­ռու­մով այն հան­դի­սա­նում է Ստե­փա­նա­կեր­տի հ.30 թա­ղա­մա­սը, իսկ ան­զեն աչ­քով ու զար­գա­ցա­ծու­թյան աս­տի­ճա­նով գյու­ղա­քա­ղաք է։ Չկա կո­յու­ղի, միջ­թա­ղա­յին ճա­նա­պարհ­ներն աս­ֆալ­տա­պատ չեն, դե՛ ցեխն ու ցե­խաջ­րերն էլ մշ­տա­պես կան ու կան։ Բնա­կիչ­նե­րը հա­մե­մա­տու­թյան եզ­րեր գտ­նե­լու հա­մար հե­ռուն չեն գնում, Նոր Ար­մե­նա­վանն ի­րենց, ինչ­պես ա­սում են, քթ­նե­րի տակ է` բա­րե­կե­ցիկ, աս­ֆալ­տա­պատ, դպ­րոցն ու ման­կա­պար­տեզն էլ հե­տը։ Շուրջ մեկ դա­րից ա­վել տա­րիք ու­նե­ցող Հին Ար­մե­նա­վա­նը ՙպա­հան­ջում՚ է, որ ի­րեն էլ ու­շադ­րու­թյուն դարձ­նեն, ինքն էլ է ու­զում լիար­ժեք քա­ղա­քի տեսք ու­նե­նալ, և այս­պես համ­բե­րա­տար սպա­սում է… Գրե­թե հա­րյուր ծուխ ու­նի թա­ղա­մա­սը, ա­սում է թա­ղա­պետ Կառ­լեն Սարգ­սյա­նը, թա­ղա­մա­սի ու բնակ­չու­թյան խն­դիր­նե­րը մի փոքր դան­դաղ, բայց լուծ­վում են։ Վեր­ջերս փո­ղոց­նե­րի հար­թեց­ման ու խճա­պատ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել, թա­ղա­մա­սի վերևի ու ներքևի հատ­ված­նե­րում նոր աղ­բա­ման­ներ տե­ղադր­վել, ե­թե կո­յու­ղու հար­ցը ար­մա­տա­կան լու­ծում ստա­նա` լավ կլի­նի: Խն­դի­րը բնա­կիչ­նե­րին շատ է նե­ղում ու հու­զում։ Հա­րյու­րա­մյա­կի շեմ ոտք դրած Ռա­ֆիկ քե­ռին ի­րա­վի­ճա­կին հար­մար­վա­ծի հաշտ քմ­ծի­ծա­ղով ա­սում է, որ հի­սու­նա­կան­նե­րից է ապ­րում այս թա­ղա­մա­սում, միայն 27 տուն իր ձեռ­քով է շի­նել ու ա­մեն ան­գամ քա­րը քա­րին դնե­լով վս­տահ էր, որ այն գե­ղե­ցիկ, ժա­մա­նա­կա­կից քա­ղաք կդառ­նա, նրա աչ­քը դեռ այդ ճա­նա­պար­հին է… Ե­թե թա­ղա­մա­սի հետ ոչ մի առն­չու­թյուն չու­նես, դժ­վար թե ջո­կես` որն է հին թա­ղա­մա­սը և ո­րը՝ նո­րը, ու երբ բնա­կիչ­նե­րին հարց­նում ես այդ մա­սին, նրանք զար­մա­նում են քո ան­տե­ղյա­կու­թյու­նից... Պարզ­վում է` բա­ժա­նա­րար գի­ծը հենց ՙՊուզ­տի քարն՚ է որ կա, և հա­վա­նա­բար հաս­ցեն էլ Ա­շոտ Գրա­շու 1 է, ո­րով­հետև նույն վայ­րում՝ Ա­շոտ Գրա­շի 2 հաս­ցեում, մթե­րա­յին խա­նութ է, ո­րի ժպ­տե­րես վա­ճա­ռո­ղու­հին՝ Լիա­նա Հով­սե­փյա­նը, հասց­նում է և՜ հա­ճա­խորդ­նե­րին սպա­սար­կել և՜ մեր հե­տաք­րք­րա­սի­րու­թյու­նը բա­վա­րա­րել, հետն էլ բո­ղո­քում է՝ ո՜չ գյու­ղա­ցի ենք, ո՜չ էլ քա­ղա­քա­ցի, ա­սում է` մատ­նա­ցույց ա­նե­լով շր­ջա­կա մի­ջա­վայ­րը՝ հա­րա­կից ՙար­դու­զար­դով՚։ Հա­ճա­խորդ Աշ­խեն Բա­լա­սա­նյա­նը, ով որ­դու՝ Գո­ռի հետ ե­կել է առևտուր ա­նե­լու, միա­նում է մեր զրույ­ցին, կի­սում վա­ճա­ռո­ղու­հու մտա­հո­գու­թյուն­նե­րը, սա­կայն մեր այն հար­ցին, թե կու­զե­նա՞ր քա­ղա­քի կենտ­րո­նում ապ­րել, հա­կա­դար­ձում է՝ եր­բեք, ու մեր ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րում բերք ու բա­րի­քով ծան­րա­բեռ ծա­ռե­րին: Դրախտ է` ա­սում Աշ­խե­նը, ան­տառն էլ դե­մը, մեզ այս­տեղ լիար­ժեք դրախ­տում զգա­լու հա­մար փոքր¬մոքր շտ­կում­ներ են պետք, և ու­րիշ ո­չինչ։ Ի­ջանք փո­ղոցն ի վար` այ­լոց կար­ծիքն ի­մա­նա­լու, նրանց տրա­մադ­րու­թյուն­նե­րը շո­շա­փե­լու հա­մար ծե­ծե­ցինք հեր­թա­կան դար­բա­սը, մեզ դի­մա­վո­րեց Հա­մեստ ա­նու­նով հար­սի­կը, քիչ անց պար­զե­ցինք, որ միայն ա­նու­նով չէ, բնա­վո­րու­թյամբ էլ է հա­մեստ, նաև ըն­տա­նի­քին նվիր­ված, մի խոս­քով` օ­ջա­խի հարս և շատ աշ­խա­տա­սեր... 13 տար­վա հարս է, և՜ աշ­խա­տան­քի է գնում, և՜ ե­րեք ե­րե­խա­նե­րին խնա­մում, հետն էլ ան­կող­նա­յին հի­վանդ սկե­սուր, կես­րայ­րին խնա­մում, ինչ­պես որ հարգն ու կարգն է։ Բա­կը խնամ­ված, բան­ջա­րա­նո­ցը ՙսան­րած՚` դա էլ Հա­մեստ հար­սի­կի շնորհքն է, ա­սում է ձեռ­նա­փայ­տի օգ­նու­թյամբ մի կերպ դռ­նե­րին հա­սած սկե­սու­րը՝ Զի­բան։ Նրանց ե­րեք զա­վակ­նե­րը Նոր Ար­մե­նա­վան թա­ղա­մա­սի հ.5 դպ­րոցն են հա­ճա­խում, ե­թե նրանց հայ­րի­կը տանն է լի­նում, ավ­տո­մե­քե­նա­յով դպ­րոց է տա­նում¬բե­րում, ու­րեմն մա­քուր են գա­լիս, իսկ ե­թե տան տղա­մար­դը ծա­ռա­յու­թյան մեջ է` փոք­րիկ­նե­րը տուն են հաս­նում ցե­խա­կո­լոլ։ Այս վեր­ջին օ­րե­րին մի փոքր խճա­պա­տել են, բայց դե դա հար­ցի լու­ծում չէ, տե­ղում­նե­րից, անձրևաջ­րե­րից հե­տո է­լի նույն պատ­կերն է։ Մեզ հան­դի­պած հեր­թա­կան բնա­կի­չը Ար­մեն Մար­տի­րո­սյանն էր, հենց մեզ տե­սավ, ա­րագ քայ­լե­րով մո­տե­ցավ, ժպ­տաց տնա­վա­րի ու կան­խեց իմ հեր­թա­կան հար­ցը... Ես ձեզ ճա­նա­չում եմ` ա­սաց, դուք Մխի­թար Սպա­րա­պե­տի փո­ղո­ցում եք ապ­րում, մի քա­նի տա­րի ա­ռաջ մենք այն­տեղ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ ենք կա­տա­րել։ Մի օր արևի տակ եր­կար մնա­լուց հա­մա­րյա ու­շագ­նաց ե­ղա, դուք ինձ դեղ ու ջուր եք բե­րել, շտապ օգ­նու­թյուն կան­չել։ Ու չնա­յած Ար­մե­նը գոր­ծից ու­շա­նում էր, ա­մե­նայն պատ­րաս­տա­կա­մու­թյամբ ցույց էր տա­լիս ա­մեն քուն­ջու­պու­ճախ, խո­սում ի­րենց պայ­ման­նե­րից, ապ­րուս­տից, բա­ղու­բան­ջա­րա­նո­ցից։ 53-ա­մյա Ար­մենն այս թա­ղա­մա­սում է ծն­վել ու մե­ծա­ցել, բայց աս­ֆալ­տի ե­րես չի տե­սել, հի­մա էլ իր ե­րեք զա­վակ­ներն են մե­ծա­նում ու դեռ հայտ­նի չէ նրանք կտես­նեն, թե չէ... ՙՊուզ­տի քար՚¬ից էս կողմ ան­տես­ված ենք։ Դժ­վա­րու­թյուն­նե­րը մի կողմ, խոս­տո­վա­նեց, որ սի­րա­հար­ված է ի­րենց թա­ղա­մա­սին, այն մի ու­րույն բնա­կա­վայր է` կես գյուղ, կես քա­ղաք հաս­կա­ցու­թյամբ։ Ար­մենն ի­րեն այլ մի­ջա­վայ­րում չի պատ­կե­րաց­նում, ե­թե մի փոքր բա­րե­լավ­վեն ի­րենց կո­մու­նալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը, ա­պա ի­րենք, իս­կա­պես, դրախ­տում են՝ մեծ տուն, մա­քուր օդ, ե­րե­խա­նե­րին խա­ղա­լու տեղ ինչ­քան ու­զեք։ Հա­ճախ ե­րե­խա­ներն են ստի­պում թո­նի­րը վա­ռել (ի դեպ, թա­ղա­մա­սում միայն ի­րենք թո­նիր ու­նեն), ըն­տա­նի­քով բո­լո­րում են թոն­րի շուրջ, վա­յե­լում թոն­րա­հա­ցը, ա­պա` ի­րենց այ­գուց քա­ղած միրգն ու բան­ջա­րե­ղե­նը. ինչ­պե՞ս կա­րող են հրա­ժար­վել նման հա­ճույ­քից... Թե չէ, հի­մա վա­ճառ­քի ան­հայտ ծագ­ման այն­քան մթերք­ներ կան, մտա­հոգ ա­սում է Ար­մե­նը, իսկ մերն ու­րիշ է, ա­մեն ինչ է­կո­լո­գիա­պես մա­քուր է ու ա­նա­րատ։

Հայտ­նի ճշ­մար­տու­թյուն է` ե­թե ու­զում ես այս կամ այն ի­րա­դար­ձու­թյան կամ երևույ­թի իս­կու­թյու­նը ի­մա­նալ, ա­պա հարց­րու ե­րե­խա­նե­րին... Մո­տա­կա մար­զահ­րա­պա­րա­կում մեզ հան­դի­պած ե­րե­խա­նե­րը եր­կուսն էին՝ Մա­րատն ու Սու­րե­նը, նրանք վե­րա­դար­ձել են պա­րապ­մունք­նե­րից ու մարզ­վում էին գե­ղե­ցիկ, հար­մա­րա­վետ մար­զահ­րա­պա­րա­կում։ Հենց նրան­ցից էլ տե­ղե­կա­ցանք, որ խա­ղահ­րա­պա­րա­կը բաց­վել է 2013թ. Ֆրան­սիա­յի խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Ֆրան­սուա Ռոշբ­լուա­նի մե­կե­նա­սու­թյամբ և կոչ­վում է նրա ան­վամբ։ Նոր Ար­մե­նա­վա­նից էլ են գա­լիս ի­րենց մոտ մարզ­վե­լու, եր­կու թի­մի են բա­ժան­վում, մր­ցում ի­րար հետ, հե­ծա­նիվ ու ան­վաչ­մուշկ­ներ են քշում, մի խոս­քով, նրանց հա­մար հար­մա­րա­վետ ան­կյուն է, դա­սե­րից հե­տո հան­գս­տա­նա­լու հրա­շա­լի տեղ։ Հա­ջորդ ե­րե­խա­յին, ո­րին հան­դի­պե­ցինք աղ­բյուր¬խաչ­քա­րի մոտ, նույն­պես Սու­րեն էր ա­նու­նը։ Ան­կեղծ ու ան­մի­ջա­կան Սու­րե­նը ՙնա­խա­ձեռ­նու­թյունն՚ ա­րագ իր ձեռ­քը վերց­նե­լով ա­սաց, որ Վա­հա­նի տղան է, այս­տեղ բո­լո­րը լավ են ճա­նա­չում հայ­րի­կին ու մեզ խոս­քի հերթ չտա­լով լրաց­րեց. այ­սօր իր քե­ռու ծնն­դյան օրն է, ա­սաց ու սի­րով մեզ հրա­վի­րեց քե­ռու՝ Գրի­շա­յի ծնուն­դը միա­սին նշե­լու։ Սու­րենն ա­սաց նաև, որ բռնց­քա­մար­տով է զբաղ­վում ու կր­կին հրա­վի­րեց ներ­կա գտն­վել մար­զում­նե­րին, որ ինք­ներս հա­մոզ­վենք, թե նա ինչ­պես է հաղ­թում հեր­թա­կան մր­ցում­նե­րում։ Սու­րե­նի հրա­վեր­նե­րից գո­տեպ­նդ­ված ի­ջանք ձորն ի վար ու զրույ­ցի բռն­վե­ցինք հեր­թա­կան բնակ­չի հետ։ Ա­լիկ Բա­լա­սա­նյա­նի, ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել, պորտն էլ այս­տեղ է կտր­վել, շատ է կապ­ված թա­ղա­մա­սի հետ։ Նրա` ոչ թե կար­ծի­քով, այլ հա­մոզ­մամբ` Հին Ար­մե­նա­վա­նը հե­ռու է քա­ղաք կոչ­վե­լուց, ա­սում ու մատ­նան­շում է բո­լոր փոքր ու մեծ թե­րու­թյուն­նե­րը... Գի­տե՞ք ին­չու են ա­սում քա­ղաք է, հարց­նում ու ինքն էլ իր հար­ցին պա­տաս­խա­նում է, որ ըն­տա­նի կեն­դա­նի­ներ պա­հելն ար­գե­լեն, թե չէ Հին Ար­մե­նա­վա­նից ի՞նչ քա­ղաք, ա­սում ու նե­ղա­ցած շր­ջում է գլու­խը։ Հին Ար­մե­նա­վա­նի փո­ղոց­նե­րի լայնքն ու եր­կա­րու­թյու­նը ՙչա­փե­լով՚, ա­մեն քուն­ջու­պու­ճախ ՙխու­զար­կե­լով՚, ու այ­գի­նե­րից անհ­նա­զանդ դուրս պր­ծած խա­ղո­ղի ող­կույզ­նե­րը համ­տե­սե­լով, հա­սանք Շու­շի տա­նող կամր­ջին։ Ներքևից հրա­շա­լի տե­սա­րան էր բաց­վում, բո­լոր ա­ռանձ­նատ­նե­րը թաղ­ված էին կա­նա­չի մեջ, միայն տա­նիք­ներն էին երևում։ Թա­ղա­մա­սի վեր­ջին կե­տի վեր­ջին խա­նու­թը մտանք, վա­ճա­ռա­սե­ղան­ներն ու դա­րակ­նե­րը լիքն էին, ինչ սիրտդ ու­զի կա, բայց հա­ճա­խորդ չկա: Իսկ երբ մեր զրույ­ցը տե­ղա­փո­խե­ցինք թա­ղա­մա­սի խն­դիր­նե­րին ու ա­ռանձ­նաշ­նորհ­նե­րին, Ին­գա­յի ե­րե­սին ժպիտ հայ­տն­վեց ու ա­սաց, որ շատ է կապ­ված թա­ղա­մա­սի հետ, այն իր պաշ­տա­մուն­քի աս­տի­ճա­նի հաս­նող սի­րե­լի ծնն­դա­վայրն է և իր հա­մար ա­վե­լին է, քան քա­ղա­քը։ Այս­տեղ ու­րիշ է, հո­գին, միկ­րոե­ղա­նակն ու կո­լո­րի­տը տար­բեր­վող, ա­սում է զրու­ցա­կիցս ու հա­վաս­տում, որ հա­րյու­րա­մյա բնա­կա­վայ­րի հիմ­նա­դիր­նե­րից մեկն էլ իր նա­խա­պապ Հայ­րա­պետ Ա­վա­նե­սյանն է ե­ղել... Հայ¬թուր­քա­կան կո­տո­րա­ծի ժա­մա­նակ ողջ ըն­տա­նի­քից միայն իր պապն է կեն­դա­նի մնա­ցել: Մի քա­նի ջա­հել­նե­րով հա­սել են այս­տեղ ու հիմ­նադ­րել թա­ղա­մա­սը։ Ողջ ըն­տա­նի­քով ա­մուր թե­լե­րով կապ­ված են թա­ղա­մա­սին ու մտք­նե­րով չի էլ անց­նում բնա­կու­թյան այլ վայր փնտ­րել։
Իսկ թե ա­ռա­ջի­կա­յում ինչ ծրագ­րեր են նա­խա­տես­ված Հին Ար­մե­նա­վան թա­ղա­մա­սի բա­րե­կարգ­մա­նը հա­մար, պար­զե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նից։ Ներ­կա­յումս Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան մի­ջոց­նե­րով Նոր Ար­մե­նա­վա­նի Վ. Վա­ղար­շյան փո­ղո­ցից կո­յու­ղի է անց­կաց­վում, այն շա­րու­նակ­վե­լու և ընդ­գր­կե­լու է Հին Ար­մե­նա­վան թա­ղա­մասն ամ­բող­ջու­թյամբ։ Թա­ղա­մա­սում փո­ղոց­նե­րի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ են տար­վել, տե­սա­նե­լի ա­պա­գա­յում լուծ­վե­լու է նաև փո­ղոց­նե­րի աս­ֆալ­տա­պատ­ման խն­դի­րը։ Մնում է հու­սալ, տո­գոր­վել լա­վա­տե­սու­թյամբ և սպա­սել։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 18 Oct 2019 12:00:06 +0000
ՄԱԼԸՇԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27640-2019-10-18-11-44-36 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27640-2019-10-18-11-44-36 ՄԱԼԸՇԸ
Ալ­բերտ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ

Սամ­վե­լը մո­տե­ցավ գե­րեզ­մա­նին և ութ կար­միր մե­խակ դրեց։ Նո­յեմ­բե­րյան սո­ղոս­կուն քա­մուց տղա­մար­դը կուչ ե­կավ, բարձ­րաց­րեց օ­ձիքն ու գլա­նակ վա­ռեց...
Ա­մեն տա­րի նո­յեմ­բե­րի 27-ին նա գա­լիս էր հու­շա­հա­մա­լիր, որ ծա­ղիկ­ներ դնի Մա­լը­շի գե­րեզ­մա­նին։ Սո­վո­րույ­թի հա­մա­ձայն մտա­խոհ ծխում էր մի եր­կու գլա­նակ ու լուռ հե­ռա­նում...
Շիր­մա­քա­րից, հա­սա­կով մեկ կանգ­նած, նրան էր նա­յում պե­պեն­նե­րի մի­ջից ժպ­տա­ցող մի տղա՝ զին­վո­րա­կան հա­մազ­գես­տը հա­գին։ Տղա­մար­դը եր­կար նա­յում էր նրա ծի­ծաղ­կուն, չա­րաճ­ճի աչ­քե­րին ու մտո­վի գնում այն ժա­մա­նակ­նե­րը, երբ Ղա­րա­բա­ղում ա­րյու­նա­հեղ մար­տեր էին ըն­թա­նում, և մար­դու կյան­քը գրո­շի ար­ժեք չու­ներ...
Հա­յե­րը դի­մագ­րա­վել էին դե­պի Մար­տա­կերտ թշ­նա­մու անխ­նա հար­ձակ­մա­նը։ Հա­կա­մար­տող եր­կու կող­մե­րը դիր­քա­վոր­վել էին՝ չձեռ­նար­կե­լով որևէ ակ­տիվ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն։ ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նու­մը, ո­րում ծա­ռա­յում էր Սամ­վե­լը, տե­ղա­կայ­վել էր ան­տա­ռում, Կի­չան գյու­ղից ոչ հե­ռու։ Մար­դիկ սկ­սել էին հան­գիստ շունչ քա­շել, և հրա­մա­նա­տա­րը զին­վոր­նե­րին հեր­թով բաց էր թող­նում տնե­րը՝ տեսն­վե­լու ըն­տա­նիք­նե­րի հետ, փո­խե­լու հա­գուստն ու հի­գիե­նան հո­գա­լու։
Մի քա­նի ա­միս ա­ռաջ նրանց էր միա­ցել ոչ բարձ­րա­հա­սակ, վտիտ մի պա­տա­նի՝ տասն­վեց տա­րե­կան։ Խոս­ված­քից հաս­կաց­վում էր, որ Ղա­րա­բա­ղի հար­թա­վայ­րա­յին գյու­ղե­րից է։ Հրա­մա­նա­տա­րը կան­չել էր նրան, խո­սել հե­տը ու խոս­տա­ցել, որ ե­թե տուն չվե­րա­դառ­նա, ա­պա ստիպ­ված կլի­նի ՙքայ­լեր ձեռ­նար­կել՚։ Բայց տղան գնա­լու տեղ չու­ներ. նրա գյու­ղը հա­կա­ռա­կոր­դը օ­կու­պաց­րել էր։ Իսկ հայ­րը ան­հետ կո­րել էր, երբ մի հա­մա­գյու­ղա­ցու հետ պաշտ­պա­նե­լիս էր ե­ղել գյու­ղի թի­կուն­քը, որ բնա­կիչ­նե­րը կա­րո­ղա­նան դուրս գալ ի­րենց տնե­րից։ Ծե­րու­նի­նե­րը, կա­նայք, ե­րե­խա­նե­րը հե­ռա­ցել էին ան­տա­ռի մի­ջով, որ փրկ­վեն սպառ­նա­ցող մա­հից։ Եվ տղա­յի մայրն ու եր­կու քույ­րը ա­պաս­տան էին գտել Ստե­փա­նա­կեր­տի մո­տա­կայ­քում տե­ղա­կայ­ված վրան­նե­րում։
Ֆի­դա­յի­նե­րից մե­կը ճա­նա­չել էր տղա­յի հո­րը, լսել ող­բեր­գա­կան պատ­մու­թյունն ու հաս­տա­տել տղա­յի պատ­մա­ծը։
Հրա­մա­նա­տա­րը ստիպ­ված էր ե­ղել թող­նել պա­տա­նուն՝ ամ­րակ­ցե­լով խո­հա­նո­ցին։ Կան­չել էր թի­կուն­քի գծով տե­ղա­կա­լին ու նրա պա­տաս­խա­նատ­վու­թյա­նը հանձ­նել։ Տղա­յին վերց­րել էին հո­գա­ծու­թյան տակ, ճա­րել նրա հա­գով ա­մե­նից փոքր հա­մազ­գես­տը, ու ե­րե­խա­յի ու­րա­խու­թյա­նը չկար։
Ոչ ոք չգի­տեր, թե ինչ է նրա իս­կա­կան ա­նու­նը. հաշ­վի առ­նե­լով ման­կա­հա­սակ տա­րիքն ու մարմ­նի կազմ­ված­քը՝ սկ­սել էին Մա­լըշ* կո­չել։
Մա­լը­շը ձեռ­նա­հաս պա­տա­նի էր. նրա ձայ­նը կա­րե­լի էր լսել ժա­մա­նա­կա­վոր ճամ­բա­րի բո­լոր ծայ­րե­րից. նա հասց­նում էր բե­րել ան­տա­ռի փայ­տը, կտ­րա­տել, դույ­լե­րով ջուր կրել, օգ­նել խո­հա­րա­րին... Բո­լո­րը գի­տեին, որ ե­թե մի բան խնդ­րեն Մա­լը­շին, մեր­ժում չի լի­նի...
Մի ան­գամ նա կո­րավ։ Բո­լորն ան­հան­գս­տա­ցան, հրա­մա­նա­տա­րը ան­տա­ռը, տե­ղան­քը սան­րե­լու հրա­ման տվեց, բայց ո­րո­նում­ներն ար­դյունք չտ­վե­ցին։ Հա­ղոր­դե­ցին վե­րա­դաս զին­ղե­կա­վա­րու­թյա­նը, ու հրա­ման ե­կավ՝ ինչ գնով էլ լի­նի գտ­նել ե­րե­խա­յին...
Ա­մե­նից շատ մտա­տանջ­վում էր Սամ­վե­լը, ո­րին ա­ռա­ջին օ­րից կապ­վել էր տղան ու ան­վա­նել քե­ռի Սամ­վել։ Ա­վե­լի ուշ բա­ցատ­րել էր, որ Սամ­վե­լը շատ նման է հո­րը։ Ու ժա­մա­նա­կի մեծ մա­սը Մա­լըշն անց էր կաց­նում Սամ­վե­լի կող­քին...
Ե­րեք օ­րից Մա­լը­շը հայ­տն­վեց ստո­րա­բա­ժան­ման տա­րած­քում՝ փո­շու մեջ կո­րած, ճղ­տոտ­ված հա­գուս­տով ու... ձիու վրա... Նրա տա­կի ձին ճեր­մակ էր, ա­ռանց թամ­բի ու պա­րա­նո­ցից թո­կի կտոր էր թրթ­ռում...
Պարզ­վեց, որ Մա­լը­շը վաղ ա­ռա­վո­տյան դուրս էր վա­զել ճամ­բա­րի տա­րած­քից ու ան­տա­ռի ա­րա­հետ­նե­րով հա­սել ա­զե­րի­նե­րի դիր­քեր։ Եր­կու օր նա ե­ղել էր թշ­նա­մուց մի քա­նի քայ­լի վրա, թաքն­վել ան­տա­ռում, սն­վել հա­տապ­տուղ­նե­րով և չգի­տես ինչ հնար­քով ՙգե­րե­վա­րել՚ ձին ու նույն անն­կատ ճա­նա­պար­հով հետ դար­ձել...
Պատ­մե­լով՝ նա բա­ցատ­րեց, որ ցան­կա­ցել էր ա­պա­ցու­ցել, որ հա­սուն է, ու ի­րեն կա­րե­լի է զենք վս­տա­հել...
Հրա­մա­նա­տարն ան­վս­տա­հու­թյամբ լսեց Մա­լը­շին, ին­չից հե­տո կան­չեց հե­տա­խու­զու­թյան ղե­կա­վա­րին, և ար­դեն միա­սին հար­ցաքն­նե­ցին նրան՝ խնդ­րե­լով քար­տե­զի վրա ցույց տալ տե­ղա­շարժ­ման ու­ղին։ Պա­տա­նին, բնա­կա­նա­բար, քար­տե­զից գլուխ չէր հա­նում, բայց նրա խոս­քից ան­մի­ջա­պես հաս­կա­ցան, թե ինչ­պես կա­րե­լի է հաս­նել հա­կա­ռակ կողմ ու վե­րա­դառ­նալ...
Սամ­վե­լը, ծա­ռի տակ նս­տած, քան­դել էր ՙԿա­լաշ­նի­կո­վը՚, մա­սե­րը շա­րել խո­տին ու լա­թով մաք­րում էր։ Հե­տա­խու­զու­թյու­նը հայտ­նել էր, որ ա­զե­րի­ներն ինչ-որ գոր­ծո­ղու­թյուն­ներ են նա­խա­պատ­րաս­տել, և հրա­մա­նա­տա­րը բո­լո­րին հրա­հան­գել էր պատ­րաստ պա­հել զեն­քե­րը։
Մա­լը­շը պառ­կել էր խո­տին, Սամ­վե­լի կող­քին։ Մի տե­սակ լռա­կյաց էր, նման չէր ի­րեն։
—Մա­լըշ, ի՞նչ է ե­ղել. ին­չո՞ւ ես էդ­պես նո­թերդ կի­տել,- մե­քե­նա­յի յու­ղով սր­բե­լով ինք­նա­ձի­գի մա­սը՝ հարց­րեց Սամ­վե­լը ու աչ­քե­րը շե­ղեց պա­տա­նու կող­մը։
Տղան լուռ էր, խո­տի պո­չը շուր­թե­րում պա­հած, ա­պա, չնա­յե­լով Սամ­վե­լի կող­մը, հա­զիվ ար­տա­բե­րեց.
— Ե­րազ եմ տե­սել... Հայ­րի­կը և ու­րիշ տղա­մար­դիկ, ո­րը՝ ինք­նա­ձի­գով, ո­րը՝ որ­սոր­դա­կան հրա­ցա­նով, կրա­կում էին, որ մենք հասց­նենք վա­զել փրկ­վել... Հայ­րի­կը, տես­նե­լով ինձ, բղա­վեց, որ փախ­չեմ... Իմ աչ­քի ա­ռաջ գն­դա­կը դի­պավ հայ­րի­կի գլ­խին... և նա ըն­կավ... Գո­ռա­ցի, վա­զե­ցի մո­տը... Հե­տո զարթ­նե­ցի...
Սամ­վե­լը, լսե­լով տղա­յին, թո­ղեց ինք­նա­ձի­գը մաք­րելն ու սկ­սեց հան­գս­տաց­նել նրան.
—Դա ըն­դա­մե­նը ե­րազ է, Մա­լըշ, մտ­քիցդ հա­նիր... Ողջ է հայրդ... ան­պայ­ման, կվե­րա­դառ­նա տուն... Վեր կաց, գնանք, քիչ հե­տո շա­րա­յին ենք կանգ­նե­լու...
—Քե­ռի Սամ­վել, դուք գնա­ցեք, կհաս­նեմ ձեր հետևից...
Տղա­յի ձայ­նը դո­ղում էր, զգաց­վում էր, որ հա­զիվ է զս­պում ար­ցունք­նե­րը...
Հա­վա­քե­լով ինք­նա­ձի­գը և գցե­լով ու­սից՝ Սամ­վե­լը գնաց ա­ռաջ, դե­պի ճամ­բա­րի կենտ­րոն, որ­տեղ մի քա­նի րո­պեից պետք է շար­վեին...
Չանց­նե­լով և հի­սուն մետր՝ նա լսեց ընկ­նող ա­կա­նի ա­կանջ ծա­կող ձայ­նը։ Բնազ­դո­րեն նետ­վեց գետ­նին։ Եր­կու ա­կան պայ­թեց թի­կուն­քում. այն­տեղ, որ­տեղ քիչ ա­ռաջ Մա­լի­շի հետ էր։ Շրջ­վե­լով՝ տե­սավ տղա­յին՝ ծա­ռի տակ պառ­կած, եր­կու թևե­րը անբ­նա­կա­նո­րեն տա­րա­ծած...
—Մա­լը՛շ...,- ճչաց Սամ­վե­լը, և ցատ­կե­լով վեր, նետ­վեց տղա­յի կող­մը. չնա­յած ճամ­բա­րի ռմ­բա­կո­ծումն ու­ժե­ղա­նում էր...
Հաս­նե­լով պա­տա­նու պառ­կած տե­ղին՝ Սամ­վե­լը կռա­ցավ, դրեց տղա­յի գլու­խը ծն­կին.
—Մի՛ փա­կիր աչ­քերդ, Մա­լը՛շ, հի­մա բու­ժա­կը կգա օգ­նե­լու,- ճչում էր՝ նա­յե­լով պա­տա­նու պե­պե­նա­գույն ե­րե­սին։
Մա­լըշի աչ­քե­րը փակ էին, դեմ­քին ցա­վի տա­րափ էր։ Հան­կարծ ուժ հա­վա­քեց և բա­ցեց կո­պե­րը.
—Հայ­րի՛կ... Քե­ռի՛ Սամ­վել... Ե­րազս...,- շշն­ջաց և, ժպ­տա­լով իր ման­կա­կան ժպի­տով, ջղաձգ­վեց ու... շուն­չը փչեց... Տղա­յի գլու­խը կախ ըն­կավ... Կրծ­քին շո­ղաց փոք­րիկ մե­տա­ղյա խա­չը...
— Մա­լը՛շ...,- ան­զուսպ հե­կե­կաց Սամ­վե­լը...
Տղա­յին հու­ղար­կա­վո­րե­ցին Ստե­փա­նա­կեր­տում, պա­տե­րազ­մում ըն­կած­նե­րի Հու­շա­հա­մա­լի­րում, ո­րով­հետև գյու­ղը, որ­տեղ ծն­վել ու ապ­րել էր Մա­լը­շը, թշ­նա­մու ձեռ­քում էր...
Պա­տե­րազմն ա­վարտ­վեց հրա­դա­դա­րի պայ­մա­նագ­րով։ Շատ ջրեր հո­սե­ցին այդ ժա­մա­նակ­վա­նից։ Սա­կայն Սամ­վե­լը չէր մո­ռա­նում տղա­յին ու ա­մեն տա­րի, նույն օ­րը, գա­լիս էր գե­րեզ­մա­նին այ­ցի, որ­տեղ, հա­սա­կով մեկ կանգ­նած, նրան էր նա­յում ծի­ծաղ­կուն պե­պե­նա­զարդ պա­տա­նին։ Զին­վո­րա­կան հա­մազ­գես­տը հա­գին...

Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց
Ա­նուշ ՍԱՐԳՍՅԱՆԸ


* Մա­լը­շը (ռու­սե­րեն՝ малыш) թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է մա­նուկ, ե­րե­խա, քոր­փա (ծա­նո­թագ­րու­մը՝ թարգմ.)։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 18 Oct 2019 11:42:01 +0000
ՄԱՍ­ՆԱ­ԳԵ­ՏԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27639-2019-10-18-11-37-24 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27639-2019-10-18-11-37-24 Վարդ­գես Օ­ՎՅԱՆ

Մեր բնա­կա­րա­նի ջրա­տար խո­ղո­վա­կը փչա­ցել էր։ Դի­մե­ցինք ԲՇԳ, խոս­տա­ցան ան­մի­ջա­պես մաս­նա­գետ ու­ղար­կել։ Նս­տել ու ան­համ­բեր սպա­սում ենք։ Ան­ցավ մի ժամ, եր­կու, չորս, ան­ցավ հինգ ժամ, իսկ նա չկա։ Եվ երբ հույս­ներս ար­դեն կտ­րել էինք մաս­նա­գե­տից, հան­կարծ հն­չեց դռան զան­գը։ Կինս ան­մի­ջա­պես վեր թռավ, բա­ցեց շքա­մուտ­քի դուռն ու հիաս­թափ­ված նա­յեց ան­ծա­նո­թին։ Գե­ղե­ցիկ սև կոս­տյու­մով, կու­րա­ցու­ցիչ փայլ ար­ձա­կող փող­կա­պով մի ե­րի­տա­սարդ էր՝ ձեռ­քե­րը գր­պան­նե­րում, տո­նա­կան ու վեհ տես­քով։ Հարևան շեն­քում հար­սա­նիք կար, և կինս մտա­ծեց, որ երևի փե­սան է, փա­խել կամ տու­նը շփո­թել է։
- Տի­կին, դուք ԲՇԳ-ից մաս­նա­գետ եք հրա­վի­րե՞լ,- քա­ղա­քա­վա­րի ու հան­դի­սա­վոր հարց­րեց ան­ծա­նո­թը։
Կինս զվարթ ինչ-որ բան ա­սաց, ու մենք՝ ես ու ե­րե­խա­ներս, ու­րա­խու­թյու­նից վեր թռանք։ Լավ չեմ հի­շում, փոք­րիկ աղջ­նակս օ­ծա­նե­լիք թա­փե՞ց, թե՞ տղաս էր թա­քուն օ­դե­կո­լո­նի սր­վակ ջար­դել, բայց երբ ԲՇԳ-ի ե­րի­տա­սարդ մաս­նա­գետն իր սև կոս­տյու­մով ու շլա­ցու­ցիչ փող­կա­պով հայ­տն­վեց մեր բնա­կա­րա­նում, օ­ծա­նե­լի­քի այն­պի­սի սուր հոտ տա­րած­վեց, որ կար­ծես դե­րա­սա­նու­հի­նե­րի մի մեծ խումբ էր ժա­մա­նել մեր տուն։
Ե­րի­տա­սարդ մաս­նա­գետն ուղ­ղեց փող­կապն ու հարց­րեց, թե ինչն ին­չոց է։ Ես հա­մա­ռո­տա­կի պար­զա­բա­նե­ցի ի­րադ­րու­թյու­նը, և նա ան­մի­ջա­պես գոր­ծի ան­ցավ։
- Պետք է լվա­ցա­րա­նը վեր բարձ­րաց­նել ու հա­նել ծն­կաձև խո­ղո­վա­կը,- ա­սաց նա և, ձեռ­քե­րը գր­պան­նե­րում, սպա­սո­ղա­կան ինձ նա­յեց։
Տղա­յիս օգ­նու­թյամբ մի կերպ բարձ­րաց­րի լվա­ցա­րանն ու մեծ դժ­վա­րու­թյամբ հա­նե­ցի խո­ղո­վա­կը։
-Իսկ տա­նը մե­տա­ղա­լար չկա՞, որ­պես­զի խո­ղո­վա­կը մաք­րենք,- հան­գիստ շա­րու­նա­կեց մաս­նա­գե­տը։
Կինս ու աղ­ջիկս նետ­վե­ցին պատշ­գամբ, իսկ որ­դիս դուրս թռավ բակ՝ մե­տա­ղա­լար ո­րո­նե­լու։ Մի քա­նի րո­պե հե­տո տղաս կարմ­րա­տա­կած և, ու­րա­խու­թյու­նից շող­շո­ղա­լով, հևաս­պառ ներս խու­ժեց՝ մե­տա­ղա­լա­րը հետևից քարշ տա­լով։ Մաս­նա­գե­տի ցու­ցու­մով ես ու կինս սկ­սե­ցինք միա­ցյալ ու­ժե­րով մե­տա­ղա­լա­րը խո­ղո­վա­կի մեջ մտց­նել։ Շատ չար­չար­վե­ցինք, բայց ո­չինչ չս­տաց­վեց։ Լա­րը ոչ մի կերպ ա­ռաջ չէր գնում։
- Հ՛ըմ, այդ­պես էլ գի­տեի,- հա­մոզ­ված ա­սաց մաս­նա­գե­տը,- պետք է պա­տը թեթևա­կի քան­դել և խո­ղո­վա­կը հա­նել։
Տղաս ան­մի­ջա­պես մուրճ գտավ, և ես գոր­ծի ան­ցա։
- Ու­ժեղ խփի՜ր, այդ­պես ճնճ­ղու­կի բուն էլ չես քան­դի,- ուղ­ղու­թյուն տվեց մաս­նա­գե­տը, տե­ղա­վոր­վեց աղջ­կաս ա­ռա­ջար­կած ա­թո­ռին, ոտ­քը ոտ­քով գցեց ու շա­րու­նա­կեց.- մե­նակ չի ստաց­վի, մեկն էլ պի­տի խո­ղո­վա­կը ձգի։
Կինս ու տղաս օգ­նու­թյան նետ­վե­ցին, և մենք միա­ցյալ ու­ժե­րով ա­նի­ծյալ խո­ղո­վա­կը դուրս քա­շե­ցինք։ Հե­տո մաս­նա­գետն ա­թո­ռին նս­տած, հրո­վար­տա­կան­ման զա­նա­զան հրա­ման­ներ էր ար­ձա­կում, որն ակն­թար­թո­րեն ի­րա­գոր­ծում էինք։ Մենք մաք­րե­ցինք, լվա­ցինք խո­ղո­վա­կը, նրա ցու­ցում­նե­րով ցեխ ա­րե­ցինք...
Կինս ու տղաս խո­ղո­վակն են պա­հում, իսկ ես ցե­խով ամ­րաց­նում եմ այն (աղ­ջիկս այդ պա­հին մոխ­րա­մա­նը ձեռ­քին, սպա­սար­կում էր մաս­նա­գե­տին)։ Վեր­ջա­պես ա­մեն ինչ պատ­րաստ է։ Մաս­նա­գե­տը նս­տած տե­ղում հան­գիստ շունչ քա­շեց, և մենք ե­րախ­տա­գի­տու­թյամբ նա­յե­ցինք նրան։ Նա ա­ռա­ջին ան­գամ ձեռ­քե­րը հա­նեց գր­պան­նե­րից ու սկ­սեց ման­րա­մասն օ­ճա­ռել ու խնամ­քով լվալ։
- Եր­կու բա­ժա­կից ա­վե­լի չեմ խմե­լու,- հայ­տա­րա­րեց նա։
Կինս ու աղ­ջիկս ի­րա­րով ան­ցան, և շու­տով սե­ղա­նը պատ­րաստ էր։ Մաս­նա­գետն ա­սաց, որ ին­քը միայն կո­նյակ է խմում, և տղաս վա­զեց խա­նութ։
Երբ խմե­ցինք նրա ծանր ու դժ­վա­րին մաս­նա­գի­տու­թյան կե­նա­ցը, նա թույ­լտ­վու­թյուն խնդ­րեց ու ա­սաց, որ ու­զում է այդ կե­նա­ցը ծաղ­կեց­նել եր­գով։ Եվ այն­պի­սի փա­ռա­հեղ կեց­վածք ըն­դու­նեց, որ մենք հան­դի­սա­վոր պատ­րաստ­վե­ցինք լսել Ֆի­գա­րո­յի կա­վա­տի­նան կամ Սա­րո­յի ա­րիան... Ու մեր բնա­կա­րա­նով մեկ տա­րած­վեց հան­րա­հայտ ՙԱ­րա, վայ, վայ՚-ը։
Երկ­րորդ բա­ժա­կից հե­տո նա ա­սաց, որ հի­մա թթի օ­ղի կխ­մի։ Կինս վեր կա­ցավ ու, չգի­տեմ որ­տե­ղից, մի շիշ թթօ­ղի բե­րեց։ Վեր­ջա­պես նա տա­րեր­քի մեջ էր։ Սե­ղա­նի շուրջ նա ի­րեն զգում էր ինչ­պես ձու­կը ջրում։ Ինչ­պես ա­ռա­տու­թյան եղ­ջյու­րից, նրա բե­րա­նից մար­գար­տա­հա­տիկ­նե­րի պես թափ­վում էին կե­նաց­ներ կե­նաց­նե­րի հետևից։ Եվ երբ մենք հա­մա­տեղ ու­ժե­րով դա­տար­կել էինք կո­նյա­կի, օ­ղու և վեր­ջում սե­ղա­նին հայ­տն­ված գա­րեջ­րի, գի­նու և լի­մո­նա­դի շշե­րը, խմել իմ, կնոջս, ե­րե­խա­նե­րիս՝ ա­ռան­ձին-ա­ռան­ձին, Էյ­նշ­տեյ­նի ու Ա­թա­բեկ Խն­կո­յա­նի և սուրբ օ­ջա­խի կե­նաց­նե­րը, կինս մեզ հա­մար թեյ բե­րեց, իսկ մաս­նա­գետն ա­սաց, որ ին­քը սո­վո­րա­բար բա­լի մու­րա­բա­յով թե­յից հե­տո բրա­զի­լա­կան սուրճ խմե­լու սո­վո­րու­թյուն ու­նի...
Վեր­ջա­պես, երբ սե­ղանն ար­դեն լիո­վին մաք­րա­զարդ­վել էր, մաս­նա­գե­տը ե­րե­րա­լով ոտ­քի կանգ­նեց և ա­սաց, որ ժա­մա­նակն է, խնդ­րում է ի­րեն նե­րենք, գոր­ծեր շատ կան, պի­տի հրա­ժեշտ տա։
Նա հան­դի­սա­վոր սեղ­մեց բո­լո­րիս ձեռ­քը, երբ կինս հինգ­հա­զա­րա­նոց խո­թեց նրա ձեռ­քը, նա հա­վա­նու­թյուն տա­լու պես ժպ­տաց և, ծան­րու­մեծ ե­րե­րա­լով, շարժ­վեց դե­պի դու­ռը։ Իսկ օ­ծա­նե­լի­քի բույ­րը մի եր­կու ժամ էլ մնաց մեր բնա­կա­րա­նում և ու­շա­ցած դուրս ե­կավ տի­րոջ ետևից։

;

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 18 Oct 2019 11:36:16 +0000
ԱՍՏՂԱՇԵՆՈՒՄ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ... http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27637-2019-10-18-11-22-51 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27637-2019-10-18-11-22-51 ԱՍՏՂԱՇԵՆՈՒՄ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ...
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱն

 Աստ­ղա­շե­նը նո­րա­կա­ռույց դպ­րոց ու­նի: Եր­կար տա­րի­ներ դա­սապ­րո­ցես­նե­րը կազ­մա­կերպ­վել են գյու­ղի դպ­րո­ցա­կան հին շեն­քում՝ հույ­սով, որ երբևէ նման կր­թօ­ջախ կու­նե­նան: Դրա հա­մար գյուղ մտ­նո­ղին հպար­տու­թյամբ են այն ցույց տա­լիս, ըն­դգ­ծե­լով, որ դպ­րո­ցը կա­հա­վո­րե­լու, գե­ղեց­կաց­նե­լու մեջ մեծ ներդ­րում են ու­նե­ցել նաև ի­րենք՝ ու­սու­ցիչ­ներն ու ա­շա­կերտ­նե­րը:

Սլա­վա Գրի­գո­րյա­նը դպ­րո­ցի տնօ­րենն է, ծն­վել ու մե­ծա­ցել է այս գյու­ղում, բարձ­րա­գույ­նի հա­մար քն­նու­թյուն­նե­րը հանձ­նել է Բա­քու քա­ղա­քում, սո­վո­րել ման­կա­վար­ժա­կա­նի Ստե­փա­նա­կեր­տի մաս­նա­ճյու­ղում: Միշտ վս­տահ է ե­ղել, որ վե­րա­դառ­նա­լու է գյուղ՝ իր գի­տե­լիք­ներն ի սպաս դնե­լու հայ­րե­նի գյու­ղի շե­նաց­մա­նը: Մաս­նա­գի­տու­թյամբ մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ է, մեր օ­րե­րում ար­դեն բա­վա­կա­նին հազ­վա­դեպ ըն­տր­վող մաս­նա­գի­տու­թյուն, ո­րին Ս. Գրի­գո­րյա­նը նվիր­ված է ար­դեն ա­վե­լի քան 3 տաս­նա­մյակ: Ու­սուց­չի կա­րիե­րան սկ­սել է 1974 թվա­կա­նին՝ Դահ­րավ ու­թա­մյա դպ­րո­ցից: Այն­տեղ 12 տա­րի դա­սա­վան­դե­լուց հե­տո տե­ղա­փոխ­վել է Աստ­ղա­շեն: Բայց որ­պես ու­սու­ցիչ եր­կար չի աշ­խա­տել. ըն­դա­մե­նը եր­կու տա­րի հե­տո ըն­տր­վել է կոլ­տն­տե­սու­թյան վար­չու­թյան նա­խա­գահ:
Երբ ար­դեն ան­կախ Ար­ցա­խում ստեղծ­վե­ցին հա­մայ­նք­ներ, 1998 թվա­կա­նին, Ս. Գրի­գո­րյանն ըն­տր­վեց Աստ­ղա­շե­նի հա­մայն­քի ա­ռա­ջին ղե­կա­վա­րը: Սի­րե­լի աշ­խա­տան­քին՝ ու­սուց­չու­թյա­նը նո­րից ան­ցել է 2008 թվա­կա­նից: Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծից ա­ռայ­սօր նաև դպ­րո­ցի տնօ­րենն է:
Դպ­րո­ցը 1989 թվա­կա­նից կրում է Ժան Անդ­րյա­նի ա­նու­նը: Նման ո­րո­շում կա­յաց­վել է դեռ այն ժա­մա­նակ, երբ նշում էին հայտ­նի մտա­վո­րա­կա­նի ու ման­կա­վար­ժի ծնն­դյան 70-ա­մյա­կը: ՙՀենց հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ էլ նման ո­րո­շում կա­յաց­վեց, քա­նի որ այդ հե­ղի­նա­կա­վոր մտա­վո­րա­կա­նը, ման­կա­վարժն ու մե­ծա­տա­ռով Մար­դը՝ մեր հա­մա­գյու­ղա­ցին, ար­ժա­նի է, որ իր հայ­րե­նի գյու­ղի կր­թօ­ջախն իր ա­նու­նը կրի՚,-մեր զրույ­ցի ըն­թաց­քում ա­սաց Ս. Գրի­գո­րյա­նը:
ՙԴպ­րո­ցը մինչև 2014 թվա­կա­նը գոր­ծել է հին շեն­քում, ո­րը 1949 թվա­կա­նին է կա­ռուց­վել և չէր բա­վա­րա­րում ա­շա­կեր­տի ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րը, չէր հա­մա­պա­տաս­խա­նում կր­թու­թյան ար­դի չա­փա­նիշ­նե­րին՚,- շա­րու­նա­կում է տնօ­րե­նը` ե­րախ­տա­գի­տու­թյան խոսք ա­սե­լով պատ­կան մար­մին­նե­րին, որ ձեռ­նար­կել են նոր դպ­րո­ցի կա­ռու­ցու­մը:
Հի­շեց­նենք, որ այն կա­ռուց­վել է պե­տա­կան ծրագ­րե­րով և ար­դեն 5 տա­րի է աստ­ղա­շեն­ցի մա­նուկ­ներն այս գե­ղե­ցիկ, բա­րե­կարգ ու կա­հա­վոր­ված շեն­քում են սո­վո­րում: Դպ­րո­ցը կա­ռուց­վել է 120 ա­շա­կեր­տի հաշ­վար­կով, այն ժա­մա­նակ ա­շա­կերտ­նե­րի թի­վը 70 էր: Ցա­վոք, դրանց թի­վը գնա­լով նվա­զել է, այլ ոչ թե ա­ճել: Հի­մա Աստ­ղա­շե­նի նո­րա­կա­ռույց դպ­րո­ցում 57 ա­շա­կերտ կա: Հի­շա­տակ­ման է ար­ժա­նի այն հան­գա­ման­քը, որ դպ­րո­ցի ա­մեն ան­կյու­նում ձե­ռա­գործ աշ­խա­տանք­նե­րի ցու­ցադ­րու­թյուն և պլա­կատ­ներ ու պա­տի թեր­թեր կա­յին. երևում է, որ աստ­ղա­շեն­ցի­նե­րը ստեղ­ծա­րար գա­ղա­փար­նե­րի կրող­ներ են: ՙՊե­տու­թյու­նը, ճիշտ է, կա­հա­վո­րել է դպ­րո­ցը, տրա­մադ­րե­լով կա­հույք, այլ անհ­րա­ժեշտ պա­րա­գա­ներ: Բայց ընդ­հա­նուր կա­հա­վո­րու­մը կա­տար­վել է ա­շա­կերտ­նե­րի և ու­սու­ցիչ­նե­րի ճա­շա­կով և ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րով: Մեծ օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վել բա­րե­րար­նե­րի կող­մից: Հա­մա­գյու­ղա­ցի Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի ու նրա հոր՝ Վի­լեն Կա­րա­պե­տյա­նի ա­նուն­ներն այս­տեղ ա­ռան­ձին ջեր­մու­թյամբ են հի­շում:
Տնօ­րե­նի խոս­քով` դպ­րո­ցը, կա­րե­լի է ա­սել, ոչ մի բա­նի կա­րիք չու­նի: Մի­միայն ա­շա­կերտ­նե­րի: Ա­պա­հով­ված են մաս­նա­գետ­նե­րով բո­լոր ա­ռար­կա­նե­րի գծով: Ու­սու­ցիչ­նե­րը տե­ղա­ցի են: Դպ­րո­ցը գոր­ծում է կա­բի­նե­տա­յին հա­մա­կար­գով. ու­նեն պատ­մու­թյան, լեզ­վի-գրա­կա­նու­թյան, մա­թե­մա­տի­կա­յի ու ֆի­զի­կա­յի, աշ­խար­հագ­րու­թյան կա­բի­նետ­ներ, քի­միա­յի և ֆի­զի­կա­յի լա­բո­րա­տո­րիա­ներ: Վեր­ջինս մաս­նա­կի է կա­հա­վոր­ված, քի­միա­յի կա­բի­նե­տը դեռ կա­հա­վոր­ված չէ: Տնօ­րե­նը մտա­հոգ­ված է ա­շա­կերտ­նե­րի թվի նվազ­մամբ՝ դա­սա­րան­նե­րի կոմպ­լեկտ­նե­րի թիվն այս տա­րի կր­ճատ­վեց՝ հասց­վե­լով 10-ի: Այդ պատ­ճա­ռով ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րը դժ­վա­րա­ցել են: ՙԱն­ցած ու­սում­նա­կան տա­րում թո­ղար­կել ենք 11 շր­ջա­նա­վարտ, դպ­րոց ենք ըն­դու­նել ըն­դա­մե­նը 7 հո­գու՚՝ տնօ­րե­նի խոսքն ար­դա­րաց­ման ե­րանգ ու­ներ: Ներ­քին միգ­րա­ցիա­յի ար­դյուն­քում գյու­ղից այլ վայ­րեր տե­ղա­փոխ­վող­ներ լի­նում են, ա­սենք, աշ­խա­տան­քի բե­րու­մով, կամ այլ նպա­տա­կով: Յու­րա­քան­չյուր ըն­տա­նիք, թող­նե­լով գյու­ղը, իր հետ կա­րող է մի քա­նի ա­շա­կերտ տա­նել, ինչն ան­չափ ցա­վա­լի է: ՙԺո­ղո­վուր­դը հո­ղի վրա ամ­րապ­նդ­վում է այն դեպ­քում, երբ ե­կա­մուտ ու­նի, սո­ցիա­լա­կան ու կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը թույլ են տա­լիս նոր­մալ ապ­րե­լու,-ա­սում է Ս. Գրի­գո­րյա­նը:-Մեծ ու­շադ­րու­թյուն պի­տի դարձ­վի են­թա­կա­ռուց­վածք­նե­րին, հատ­կա­պես՝ ճա­նա­պարհ­նե­րին, ա­ռա­վե­լա­պես՝ մայ­րա­քա­ղա­քին ու շրջ­կենտ­րոն­նե­րին կա­պող ու­ղի­նե­րին: Մեր գյու­ղում այդ ճա­նա­պարհն ըն­դա­մե­նը 3 կմ է: Բազ­միցս ենք բարձ­րաց­րել այդ հար­ցը, գի­տենք, որ ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րի հետ է կապ­ված, բայց անհ­րա­ժեշտ է լու­ծել՚:
Իսկ գյու­ղում աշ­խա­տա­տեղ ստեղ­ծե­լու հար­ցը վի­ճար­կե­լի է: Գյու­ղա­ցին ին­քը պի­տի աշ­խա­տա­տեղ ստեղ­ծի և՜ իր, և՜ իր ըն­տա­նի­քի ան­դա­մի հա­մար: Հա­մա­գյու­ղա­ցի բա­րե­րար­ներն էլ ա­ռա­ջարկ­ներ են ներ­կա­յաց­րել տու­րիզ­մի ո­լոր­տում: Բայց այդ ա­ռա­ջար­կը դեռևս գործ­նա­կան կի­րա­ռու­թյուն չի ստա­ցել: ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո սպաս­վում է նոր ակ­տի­վու­թյուն: Այն­պես որ՝ Աստ­ղա­շե­նում լա­վա­տես են ու պատ­րաստ ներգ­րավ­վե­լու գյու­ղի զար­գաց­ման, ա­սել է թե՝ սե­փա­կան բա­րե­կե­ցու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­ման ծրագ­րե­րին:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 18 Oct 2019 11:20:34 +0000
ԱՅՑ ՇՈՒ­ՇԻԻ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱԼ­ՍԱ­ՐԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27636-2019-10-18-11-11-56 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27636-2019-10-18-11-11-56 ԱՅՑ ՇՈՒ­ՇԻԻ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱԼ­ՍԱ­ՐԱՆ
Ա­լի­սա ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճում օ­րերս ՙԱր­ցա­խի հել?ո­ֆի­կա­ցիան՚ թե­մա­յով դա­սա­խո­սու­թյամբ հան­դես ե­կավ տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հե­ղի­նակ Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը։

Բա­նա­խոսն անդ­րա­դար­ձել է արևա­յին ու սո­վո­րա­կան է­ներ­գիա­յի տար­բե­րու­թյուն­նե­րին, արևա­յին տեխ­նի­կա­յի և տեխ­նո­լո­գիա­նե­րի զանգ­վա­ծա­յին կի­րա­ռու­թյա­նը գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում (բնա­կա­րան­նե­րի ջե­ռու­ցում, կեն­ցա­ղա­յին տաք ջրով ա­պա­հո­վում, արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով գյուղմ­թերք­նե­րի վե­րամ­շա­կում), է­կո­լո­գիա­պես մա­քուր սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյան կազ­մա­կերպ­մա­նը, նշել, թե որն է եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի բո­վան­դա­կու­թյու­նը, ինչ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն­ներ է այն պա­րու­նա­կում, ինչ­պես կա­րե­լի է օգտ­վել դրա­նից և ինչ կտա այն Ար­ցա­խին։ ՙԱրևա­յին տեխ­նի­կան մարդ­կանց հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի է­կո­լո­գիա­պես մա­քուր սնունդ ար­տադ­րել, գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում փոքր և մի­ջին բիզ­նե­սը զար­գաց­նել: Դպ­րոց­նե­րի, ման­կա­պար­տեզ­նե­րի, հի­վան­դա­նոց­նե­րի, գոր­ծա­րան­նե­րի, ձկ­նա­բու­ծա­րան­նե­րի, ջեր­մոց­նե­րի, չո­րա­նոց­նե­րի, ա­ռանձ­նատ­նե­րի և այլ­նի հա­մար մշակ­ված են մի­ջին և բարձր հզո­րու­թյան ան­հա­տա­կան արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­ներ, ո­րոնք ան­հա­մե­մատ ա­վե­լի է­ժան ու հու­սա­լի են, կա­րող են հեշ­տու­թյամբ սպա­սարկ­վել և ծա­ռա­յել մինչև 50 տա­րի։ Այն էա­պես կբարձ­րաց­նի ֆեր­մե­րա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի շա­հու­թա­բե­րու­թյու­նը, ին­չը մարդ­կանց կշա­հագ­րգ­ռի ձեռք բե­րել DVH տի­պի արևա­յին տեխ­նի­կա, ո­րի զար­գա­ցումն ու տա­րա­ծու­մը կն­պաս­տեն նաև Եր­կիր մո­լո­րա­կի է­կո­լո­գիա­կան մաք­րու­թյա­նը։ Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի խն­դի­րը լու­ծե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է պատ­րաս­տել ին­ժե­նե­րա­կան և գի­տա­կան կադ­րե­րի մի ստ­վար բա­նակ, տեխ­նի­կա­կան և տե­սա­կան գի­տու­թյուն­նե­րը զար­գաց­նել մի շարք կարևոր ուղ­ղու­թյուն­նե­րով՝ ջեր­մա­տեխ­նի­կա, նյու­թե­րի դի­մադ­րու­թյուն, մե­քե­նա­շի­նու­թյուն, կի­րա­ռա­կան օպ­տի­կա, ծրագ­րա­վո­րում, է­լեկտ­րո­նի­կա, սնն­դի ար­տադ­րու­թյուն, այլ հա­րա­կից գի­տու­թյուն­ներ՚,-իր խոս­քում ըն­դգ­ծել է Վ. Հա­մա­զաս­պյա­նը։
Դա­սա­խո­սու­թյան ըն­թաց­քում նա նաև ցու­ցադ­րել է տե­սա­նյութ, բնու­թագ­րել ան­հա­տա­կան հե­լիո­հա­մա­կար­գե­րի նմուշ­նե­րի կա­ռուց­վածքն ու կի­րա­ռու­թյու­նը, հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը։
Դա­սա­խո­սու­թյա­նը ներ­կա տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, բու­հի ռեկ­տոր Հով­հան­նես Թոք­մա­ջյա­նը ող­ջու­նել է նմա­նա­տիպ դա­սա­խո­սու­թյուն­նե­րի անց­կա­ցու­մը հա­մալ­սա­րա­նում և նշել, որ Վ. Հա­մա­զաս­պյա­նը դա­սա­խո­սու­թյուն­նե­րով կր­կին հան­դես կգա բու­հում, նրա հետ կհա­մա­գոր­ծակ­ցեն արևա­յին տեխ­նի­կա ձեռք բե­րե­լու և այն փորձ­նա­կան կի­րա­ռե­լու հա­մալ­սա­րա­նի ու­սում­նա­փոր­ձա­րա­րա­կան լա­բո­րա­տո­րիա­յում ար­տադր­վող տար­բեր սնն­դամ­թերք­նե­րի մշակ­ման հա­մար։
Վեր­ջում Վ. Հա­մա­զաս­պյա­նը ներ­կա­նե­րին հյու­րա­սի­րել է արևա­յին սար­քե­րի մի­ջո­ցով պատ­րաստ­ված քաղց­րե­ղե­նով։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 18 Oct 2019 11:06:14 +0000