comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2019 http://artsakhtert.com Sat, 14 Dec 2019 20:57:02 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՄԻ ՔԻՉ ԷԼ ՍԻ­ՐՈ ԵՎ ՈՉ ՍԻ­ՐՈ ՄԱ­ՍԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27653-2019-10-21-16-06-38 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27653-2019-10-21-16-06-38 ՄԻ ՔԻՉ ԷԼ ՍԻ­ՐՈ ԵՎ ՈՉ ՍԻ­ՐՈ ՄԱ­ՍԻՆ
Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Մե­կը, թվում է, մեզ ի­րար մոտ, ի­րար կող­քի պա­հող զգա­ցու­մը, ո­րը մենք հա­ճախ սեր ենք ան­վա­նում, գո­ղա­ցել, թաքց­րել է հե­ռա­վոր մի տեղ, և ոչ մե­կին չի հա­ջող­վում գտ­նել այն, թե­պետ, ե­թե ճիշ­տը խո­սե­լու լի­նենք, կար­գին փնտ­րող էլ չկա։ Ա­վե­լին, մենք ար­դեն սո­վո­րել ենք ապ­րել ա­ռանց այդ կաթ­նաղ­բյու­րի, հար­մար­վել ենք՝ մո­ռա­նա­լով դրա գո­յու­թյան մա­սին։ Դա է­լի ո­չինչ, դի­մա­նալ կա­րե­լի է, սար­սա­փե­լին ան­մի­ջա­պես, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, դրա տե­ղը զբա­ղեց­րած ա­տե­լու­թյունն է, ար­հա­մար­հան­քը, ան­տար­բե­րու­թյու­նը, ա­նանձ­նա­կա­նի բա­ցա­կա­յու­թյու­նը, այս­պես կոչ­ված, հնի ու նո­րի ան­վեր­ջա­նա­լի հա­կա­սու­թյու­նը, ճիշտ կլի­նի ա­սել՝ հա­կա­մար­տու­թյու­նը։

Ին­չո՞ւ։ Հարց­նելն էլ մի տե­սակ ա­մոթ է։ Սեն­տի­մեն­տալ էլ։ Պար­զու­նակ։ Մարդ կլի­նի կծի­ծա­ղի էլ։ Ի­րա­վուն­քի ու մո­տեց­ման հարց է։ Մե­ղադ­րե­լը՝ ա­նի­մաստ ու անտ­րա­մա­բա­նա­կան։ Բո­լո­րը բո­լո­րին մե­ղադ­րում են, նե­րե­լը բա­ցառ­վում է, բա­րե­կամ չկա, հեն­ման կետ գո­յու­թյուն չու­նի։ Խոս­քը զրկ­վել է ջեր­մու­թյու­նից ու գույ­նից։ Բո­լո­րը կա­րող են եր­կիր ղե­կա­վա­րել ա­ռանց այդ եր­կի­րը շա­լա­կե­լու, ա­ռանց այդ երկ­րի ծան­րու­թյունն զգա­լու։
Չգի­տես ին­չո՞ւ, է­լի հի­շե­ցի քսան­հինգ տա­րի կոլ­տն­տե­սու­թյուն ղե­կա­վա­րած պա­պիս։ Մի ան­գամ, երևի ար­դեն թո­շա­կա­ռու էր, կոլ­տն­տե­սա­յին ընդ­հա­նուր ժո­ղո­վից ե­կավ տուն, կյան­քում ա­ռա­ջին ան­գամ ու­շունց տվեց ու մի քա­նի բառ շա­րեց զար­մա­ցած տա­տիս ոտ­քե­րի տակ.
-Ա­րա, էս հին­չը՞ն ա­նում...
Դա նշա­նա­կում էր, որ տն­տե­սու­թյու­նը ճիշտ չէին ղե­կա­վա­րում, որ ոտ­քով չէին հաս­նում շրջ­կենտ­րոն, որ գի­շեր­նե­րը չէին նն­ջում գրա­սե­նյա­կի չոր ա­թոռ­նե­րին նս­տած, որ ու­նե­ցա­ծը հա­վա­սար չէին բա­ժա­նում, որ նեղ օր­վա հա­մար պա­հա­ծը չէին տա­լիս չորս¬հինգ ե­րե­խա դպ­րոց ու­ղար­կող­նե­րին...
-Ա­նա­հիտ, ստի կա­րել­չընք եր­կիր պա­հինք...
Ծանր ու ա­ղի են հին տա­րի­նե­րը։ Գի­շե­րա­յին ձեր­բա­կա­լու­թյուն­ներ, Մեծ Հայ­րե­նա­կան, ե­րաշտ... հա­մա­տա­րած աղ­քա­տու­թյուն... ա­նա­մու­սին կա­նայք, անտ­ղա­մարդ տներ... փր­կու­թյու­նը հարևա­նի ուսն էր, տաք խոս­քը, լի­քը բու­ռը, տա­տիս ե­փած ճա­շը` ամ­բողջ բա­կի հա­մար, մխի­թա­րող հա­յաց­քը... այդ­պես ամ­բողջ գյու­ղը, քա­ղա­քը, եր­կի­րը... թե չէ, ապ­րել չէր լի­նի, կոլ­խո­զի նա­խա­գահն էլ ո­չինչ չէր կա­րող ա­նել... կոլ­խո­զի նա­խա­գահն էլ կմ­նար մե­նակ, գյուղն էլ, տունն էլ... Մո­րա­կան տատս էլ չէր կա­րող մե­ծաց­նել ֆրոն­տում մնա­ցած Ռու­բեն պա­պիս որ­բե­րին...
Ի՞նչ կա­տար­վեց մեզ հետ։ Էդ ո՞ր սա­տա­նան մտավ մեր տու­նը, ինչ­պե՞ս կորց­րինք զին­վո­րի մեր զգո­նու­թյու­նը։ Ինչ­քան մտա­ծում եմ, ու­րիշ­նե­րին մե­ղադ­րե­լը տղա­մարդ­կա­յին չէ։ Ո՜չ մե­ղադ­րե­լով բան կփոխ­վի, ո՜չ էլ էդ ա­նի­ծյալ սա­տա­նա­յին ա­նընդ­հատ հե­տապն­դե­լով։ Եվ ես, որ եր­բեք էլ ան­ցյա­լա­պաշտ չեմ ե­ղել, սկ­սել եմ վա­խե­նալ այս ան­հաս­կա­նա­լի թիկ­նո­ցով ներ­կա­յից, այս ի­րա­րան­ցու­մից, այս մեր­ժո­ղա­կա­նու­թյու­նից... Պարզ­վում է` ո՜չ հե­րոսն է հե­րոս, ո՜չ ռա­միկն է ռա­միկ, գրողն, ընդ­հան­րա­պես, նման չէ գրո­ղի, ու­սու­ցի­չը բա­նի պետք չէ, նա­խա­րա­րը չի ճա­նա­չում եր­կի­րը, ե­րես­փո­խա­նը ե­րե­խա է... մեր ապ­րած տա­րի­ներն էլ ա­նի­մաստ էին ու ա­մուլ։ Այ­սինքն՝ ո­չինչ։ Այ­սինքն՝ սուտ, հե­քիաթ հո­րի­նո­ղի կեր­պար­նե­րով ու եր­կն­քից ընկ­նող խն­ձոր­նե­րով։ Ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ, ո՞վ է ում խա­բում, որ­տե՛ղ են բա­նա­կա­նու­թյու­նը, երկ­րա­շեն մտա­ծու­մը... հո­ղի հո­տը զգա­լու ու­նա­կու­թյունն ու այդ հո­ղին պինդ կանգ­նե­լու ու­ժը…
Մտա­ծում եմ, մի՞­թե շատ չենք քն­նար­կում ղե­կա­վար­նե­րին, մեր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, մարդ­կանց ֆի­նան­սա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, փոր­ձում ի­մա­նալ ա­մեն ինչ, ա­մե­նուր հայտ­նել մեր ՙհե­ղի­նա­կա­վոր՚ կար­ծի­քը, նույ­նիսկ պար­տադ­րել՝ հա­մոզ­ված, որ միակ ճշ­մա­րի­տը մենք ենք։ Եվ այդ գոր­ծով զբաղ­ված են բո­լո­րը՝ մեծ թե փոքր, կին, թե տղա­մարդ, մաս­նա­գետ ու ոչ մաս­նա­գետ։ Ան­տար­բեր մարդ չկա։ Հա­ճույ­քով քն­նարկ­ման տա­րածք ենք տե­ղա­փո­խում հատ­կա­պես իշ­խա­նա­վոր­նե­րի կա­նանց հա­գու­կա­պը, նս­տել¬վեր­կե­նա­լը, խոսքն ու լռու­թյու­նը։ Փակ տա­րածք գո­յու­թյուն չու­նի։ Եվ ար­դա­րա­ցու­մը՝ ժո­ղո­վուր­դը պետք է ա­մեն ինչ ի­մա­նա։ Եվ զվարթ քն­նար­կում­նե­րի մաս­նա­կից­նե­րից ոչ մե­կը չի մտա­ծում, որ հենց դա է խան­գա­րում ժո­ղովր­դին տես­նել այն, ինչ պի­տի տես­նի, լսել այն, ինչ ուղ­ղա­կի պար­տա­վոր է լսել, որ իր տե­սածն ու լսածն այ­սօր ուղ­ղա­կի մի փոք­րիկ ա­րար է մո­նու­մեն­տալ ներ­կա­յա­ցու­մից, ըն­դա­մե­նը ան­մեղ մի դր­վագ, հապ­ճեպ ձևա­վոր­ված մի պատ­կեր։

Ի՞նչ ենք ու­զում, ընդ­հան­րա­պես, ին­չո՞ւ են մեզ այս­քան հե­տաք­րք­րում մարդ­կանց անձ­նա­կա­նը, ու­րի­շի խո­հա­նո­ցը, նն­ջա­սե­նյա­կը, հար­սա­նի­քը, ծնն­դյան ա­րա­րո­ղու­թյու­նը, ու­րի­շի նույ­նիսկ ե­կե­ղե­ցի հա­ճա­խե­լը... Տխուր է։ Պապս, հաս­տատ, կա­սեր.
-Ա­րա, էս հին­չը՞ն ա­նում...
Ո­չինչ։ Ճիշտ բան եմ ա­սում՝ ո­չինչ։ Եվ ա­մե­նա­տա­րօ­րի­նա­կը` ոչ մե­կը չի գի­տակ­ցում, որ ին­քը մատն­ված է հոգևոր պա­րա­պուր­դի, որ ին­քը պար­զա­պես խա­ղից դուրս է, և եզ­րա­յինն էլ վա­ղուց բարձ­րաց­րել է դրո­շա­կը...
Չգի­տեմ, գու­ցե լավ բան չեմ ա­սում, բայց մեր մա­սին ու­նե­ցած մեր կար­ծի­քը հա­ճախ ի­րա­կա­նու­թյու­նից բա­վա­կա­նին հե­ռու է։ Ու­զում եմ ա­սել` ա­մեն մարդ չէ, որ կա­րող է ա­ռաջ­նորդ լի­նել, քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վել, վր­ձին վերց­նել, գիրք ա­րա­րել, ծառ տն­կել... ե­ղա­ծից էլ բա­ժին հա­նել, ու­րի­շի ինչ­քին չմո­տե­նալ...
Մեզ մեզ­նից լավ ոչ մե­կը չի հաս­կա­նա։ Մենք մեր լավն էլ գի­տենք, վատն էլ, մեր ա­րածն էլ, չա­րածն էլ, նույ­նիսկ՝ ա­նե­լի­քը։ Գի­տենք, որ քա­րի տակ ինչ է թաքն­ված, որ ան­ձա­վում ու ձո­րում, ում մոտ ինչ կա, ով ինչ է ա­րել մինչև հի­մա և ինչ է ու­զում ա­նել։ Ո՞վ է նվի­րյա­լը և ոչ նվի­րյա­լը։ Եվ, ա­մե­նա­սար­սա­փե­լին, մեզ միայն ու­րի­շը չէ, որ սպա­նում է, հենց մեր տան ա­ռաջ, հա­զա­րա­մյա քա­ղա­քի ա­մե­նա­բա­նուկ փո­ղո­ցում, իսկ մի քա­նիսն էլ, է­լի իմ ցե­ղա­կից­նե­րից, հա­մար­ձակ­վում են չճա­նա­չել մի ամ­բողջ երկ­րի ընտ­րու­թյու­նը, իմ ընտ­րու­թյու­նը...
Մի բան էլ ա­սեմ. ըն­դա­մե­նը մի քա­նի օր դր­սում, այ­սինքն՝ մի ու­րիշ տեղ հայ­տն­ված հայ մար­դը վե­րա­դառ­նա­լուց հե­տո իր պարտքն է հա­մա­րում ա­միս­ներ, տա­րի­ներ շա­րու­նակ իր թա­ղա­մա­սում, ըն­կեր­նե­րին ու բա­րե­կամ­նե­րին, նույ­նիսկ ան­ծա­նոթ­նե­րին ե­րա­նու­թյամբ ու զար­մա­ցած ներ­կա­յաց­նել այն­տեղ տե­սածն ու չտե­սա­ծը, այդ երկ­րի նիստն ու կա­ցը, ժո­ղովր­դա­վա­րու­թյունն ու օ­րենք­նե­րը, գե­ղե­ցիկ շեն­քերն ու բնա­կիչ­նե­րին՝ չմո­ռա­նա­լով խոսքն իր եզ­րա­փա­կել այս­պես.
-Այն­տեղ յու­րա­քան­չյու­րը զբաղ­ված է իր գոր­ծով։ Հարևա­նը հարևա­նին չի ճա­նա­չում։ Մար­դիկ ժա­մա­նակ չու­նեն ու­րիշ­նե­րից խո­սե­լու։
Իսկ մենք այդ գոր­ծի հա­մար, ու­զում եմ ա­սել` ու­րիշ­նե­րից խո­սե­լը, ժա­մա­նակ շատ ու­նենք, ուղ­ղա­կի անս­պառ, ան­վեր­ջա­նա­լի, ա­մե­նա­քի­չը մի հա­զար տար­վա պա­շար։ Չխո­սենք, հենց փո­ղո­ցում էլ, աշ­խա­տա­վայ­րում կու­շա­թափ­վենք, ամ­բող­ջա­կան չենք լի­նի, և ոչ մե­կը մեզ­նով չի հե­տաքր­քր­վի։ Խո­սելն է­լի ո­չինչ, այդ խո­սե­լու մեջ ի՛նչ ա­սես կա` է ՜լ վի­րա­վո­րանք, է ՜լ ար­հա­մար­հանք, է ՜լ թշ­նա­մանք, է ՜լ ա­տե­լու­թյուն... ըստ մեր այդ սո­վո­րու­թյան, բո­լո­րը վատն են, ոչ մեկն իր տե­ղում չէ։ Մե­զա­նից վա­տը չկա։ Եվ եր­կիրն էլ եր­կիր չէ։ Բա չա­սե՞ս սուտ ա­սո­ղի հերն եմ ա­նի­ծել, չա­սե՞ս, որ այս պլպ­լա­ցող գույն¬գույն արևի տակ մեր երկ­րից լա­վը չկա, որ մեր լավն էլ է մե­րը, մեր վատն էլ, և ե­թե մի բան լավ չենք ա­նում, բո­լորս ենք մե­ղա­վոր, մե­ծից` փոքր։ Չար­չա­րանքն էլ միայն մի մար­դու հա­մար չէ, ոչ էլ հա­րյուր մար­դու, ոչ էլ, օ­րի­նակ, հա­զար, տա­սը մի­լիո­նից յու­րա­քան­չյու­րը դրա­նից բա­ժին ու­նի և այդ տա­սը մի­լիո­նից յու­րա­քան­չյու­րը մեր ու­նե­ցա­ծի տերն է, չու­նե­ցա­ծի էլ։
Թող մի քիչ վե­րա­ցա­կան հն­չի, բայց ես շա­րու­նա­կե­լու եմ մեզ­նից գո­ղա­ցած այդ կե­նա­րար երևույ­թի ո­րո­նում­նե­րը, աչք չեմ փա­կե­լու, մե­նա­կու­թյու­նից չեմ վա­խե­նա­լու, գել ու գա­զան ար­հա­մար­հե­լու եմ, չեմ թաքն­վե­լու սե­լավ­նե­րից ու մր­րիկ­նե­րից, և գտ­նե­լու եմ, ի­հար­կե, ե­թե դեռ չեն հասց­րել հո­շո­տել դրան­ցից ո­չինչ չհաս­կա­ցող­նե­րը...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Mon, 21 Oct 2019 16:00:26 +0000
ՆՈՐ ԼԻՑՔԵՐՈՎ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27652-2019-10-21-15-58-03 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27652-2019-10-21-15-58-03 Արևա­յին ե­ղա­նա­կը, ար­ցա­խյան…

 Աշ­խար­հի բո­լոր ծա­գե­րից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կա­նա­դա­յից, Լի­բա­նա­նից ու Հու­նաս­տա­նից ժա­մա­նած պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի կազ­մում քիչ չեն քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներն ու մտա­վո­րա­կան­նե­րը, ով­քեր ի­րենց հա­յան­պաստ գոր­ծու­նեու­թյամբ մինչ այժմ լուրջ հա­ջո­ղու­թյուն­ներ են ար­ձա­նագ­րել՝ ի շահ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չե­լիու­թյան ընդ­լայն­ման ու Հայ Դա­տի պաշտ­պա­նու­թյան։ Մաս­նա­վո­րա­պես, ԱՄՆ-ից ժա­մա­նած պատ­վի­րա­կու­թյան կազ­մում են կոնգ­րե­սա­կան­ներ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չած նա­հանգ­նե­րից։ Կա­նա­դա­յից՝ պաշ­տո­նյա­ներ, ով­քեր ա­ռիթ են ու­նե­ցել Ար­ցա­խի դրո­շը ծա­ծա­նե­լու ի­րենց գե­րա­տես­չա­կան կա­ռույց­նե­րի շի­նու­թյուն­նե­րին։ Եվ այդ ա­մենն այն պա­րա­գա­յում, երբ նույ­նիսկ չեն ե­ղել Ար­ցա­խում։ ԱՄՆ-ի, Կա­նա­դա­յի և Լի­բա­նա­նի Հայ Դա­տի հանձ­նախմ­բե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի խոս­քով, ար­ցա­խյան տպա­վո­րու­թյուն­ներն ամ­րապն­դել են ի­րենց պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի կազ­մում ընդգրկված օ­տա­րազ­գի գոր­ծիչ­նե­րի հաս­տա­տա­կա­մու­թյու­նը՝ հա­նուն Ար­ցա­խի ու ար­դա­րու­թյան ի­րենց գոր­ծու­նեու­թյունն ու ծրագ­րե­րը նոր ա­վյու­նով շա­րու­նա­կե­լու հա­մար։ Գործ­նա­կան ծրագ­րե­րի տես­լա­կան­ներ, ար­դեն իսկ, ուր­վագ­ծում են։

-Ա­ռա­ջին հեր­թին պետք է նկա­տել, որ հա­մա­ժո­ղո­վը Ար­ցա­խը պա­շա­րե­լու և մե­կու­սաց­նե­լու ադր­բե­ջա­նա­կան նկր­տում­նե­րի հեր­թա­կան ձա­խող­ման վկա­յու­թյունն է, - մեզ հետ զրույ­ցում նշում է ՀՅԴ Լի­բա­նա­նի Հայ Դա­տի մարմ­նի ա­տե­նա­պետ Վահ­րամ Էմ­մի­յա­նը։ Նրա հա­վաստ­մամբ, Ար­ցա­խի ու Ստե­փա­նա­կեր­տի գե­ղեց­կու­թյունն ու կար­գու­կա­նո­նը մեծ տպա­վո­րու­թյուն են գոր­ծել Լի­բա­նա­նի պատ­վի­րա­կու­թյան վրա։ Նրանք ե­կան, ծա­նո­թա­ցան քա­ղա­քա­կան դեմ­քե­րի հետ, տե­սան ժո­ղովր­դի բա­րու­թյունն ու հյու­րըն­կա­լու­թյու­նը, և այդ ա­մե­նի ար­ձա­գանքն ու ազ­դե­ցու­թյու­նը տևա­կան կլի­նի ա­պա­գա­յում։ Լի­բա­նա­նից ժա­մա­նած Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի պատ­վի­րա­կու­թյան կազ­մում ընդգրկված է մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց ներ­կա­յաց­նող լրագ­րող, Լի­բա­նա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­ներ՝ պատ­մա­բան ու մի­ջազ­գայ­նա­գետ, ինչ­պես նաև Ա­սո­րի­նե­րի լի­գա­յի ընդ­հա­նուր քար­տու­ղա­րը։ Վահ­րամ Էմ­մի­յա­նը հա­վաս­տում է, որ լի­բա­նան­ցի պատ­վի­րակ­նե­րը վե­րա­դար­ձին պատ­րաստ­վում են հե­ռուս­տա­տե­սու­թյամբ, հոդ­ված­նե­րով և այլ հրա­պա­րա­կում­նե­րով կի­սել ար­ցա­խյան տպա­վո­րու­թյուն­նե­րը։ Մինչ այդ նրանք պատ­րաստ­վում են նախ ի­րենց հա­մար հնա­րա­վո­րինս խոր­քա­յին բա­ցա­հայ­տել Ար­ցա­խի պատ­մու­թյու­նը, հու­շար­ձան­նե­րը, բնա­կա­վայ­րերն ու մարդ­կանց։
ԱՄՆ-ից Ար­ցախ է ժա­մա­նել մեկ տաս­նյա­կից ա­վե­լի բա­րե­կամ, ո­րոնց թվում են կոնգ­րե­սա­կան­ներ, նա­հան­գա­յին պաշ­տո­նյա­ներ։ Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի խոր­հր­դի ան­դամ Ա­նի Չաղ­լա­սյա­նի հա­ղորդ­մամբ՝ նրանք ե­կել են ա­վե­լի լավ ճա­նա­չե­լու Ար­ցա­խը։
-Աշ­խա­տե­լով Հայ Դա­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, նրանք գի­տեն ինչ­քան մեծ է Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին կարևո­րու­թյու­նը հա­յու­թյան հա­մար։ Տե­ղում ան­ձամբ ծա­նո­թա­նա­լու հե­տաք­րու­թյու­նը նրանց բե­րեց Ար­ցախ, ո­րի ճա­նաչ­ման բա­նաձևին ան­ձամբ նպաս­տել էին։ (Ա­ռար­կա­յա­կան կլի­նի նշել, որ ԱՄՆ շուրջ 9 նա­հանգ ար­դեն ճա­նա­չել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը)։ Ար­ցախ­ցի­նե­րի ան­կեղ­ծու­թյունն ու հյու­րըն­կա­լու­թյու­նը տպա­վո­րել է նաև ա­մե­րի­կա­ցի բա­րե­կամ­նե­րին։ Զրու­ցակ­ցիս խոս­քով` թեև ա­ռայժմ վաղ է խո­սել գործ­նա­կան ծրագ­րե­րի ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին, այ­դու­հան­դերձ, ան­չափ կարևոր է, որ­պես­զի ա­մե­րի­կա­ցի կոնգ­րե­սա­կան­նե­րը վե­րա­դար­ձին ի­րենց ար­ցա­խյան տպա­վո­րու­թյուն­ներն ու տե­ղե­կու­թյուն­նե­րը կի­սեն գոր­ծըն­կեր­նե­րի հետ։ Ա­ռա­վել ևս, այն հա­մա­տեքս­տում, որ վեր­ջին շր­ջա­նում Կոնգ­րե­սի քն­նարկ­ման օ­րա­կարգ է մտել Ար­ցա­խում ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նող ՙThe HALO Trust՚ կազ­մա­կեր­պու­թյան ֆի­նան­սա­վոր­ման դա­դա­րեց­ման հար­ցը։ Ա­նի Չաղ­լա­սյա­նի կար­ծի­քով, կարևոր է, որ­պես­զի նման խն­դիր­նե­րը միայն հայ գոր­ծիչ­նե­րը չբարձ­րաց­նեն։ Խո­սե­լով Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից ու հե­ռան­կա­րից, զրու­ցա­կիցս հա­մոզ­մունք հայտ­նեց, որ Ար­ցա­խի ճա­նաչ­ման շուրջ տար­վող աշ­խա­տանքն այ­լընտ­րանք չու­նի։ ՙՊի­տի շա­րու­նա­կենք մեր բռ­նած ու­ղին։ Խոս­քը վե­րա­բե­րում է մաս­նա­վո­րա­պես ԱՄՆ-ի նա­հանգ­նե­րի կող­մից Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյա­նը։ Այդ գոր­ծում պայ­քա­րե­լու ենք բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով՚,- ման­րա­մաս­նել է Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի խոր­հր­դի ներ­կա­յա­ցու­ցի­չը։
Տո­րոն­տո­յի ՀՅԴ Հայ Դա­տի գրա­սե­նյա­կի ա­տե­նա­պետ Հա­րութ Մա­թո­սյա­նի հա­ղորդ­մամբ` ի­րենց 4- հո­գա­նոց պատ­վի­րա­կու­թյան կազ­մում ընդգրկված են քա­ղա­քա­յին ու նա­հան­գա­յին պաշ­տո­նյա­ներ։ Նպա­տակն այն է, որ վե­րա­դար­ձին նրանք ձեռ­նա­մուխ լի­նեն Ար­ցա­խի ճա­նաչ­ման ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հաս­տատ­ման գոր­ծին։ ՙԲա­ցի այդ, նա­խա­տե­սում ենք գա­լիք սեպ­տեմ­բե­րի 2-ին, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դրո­շը բարձ­րաց­նել քա­ղա­քա­պե­տա­րա­նի շեն­քի վրա՚,- ման­րա­մաս­նեց Հ. Մա­թո­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ նա­խա­տե­սում են Տո­րոն­տո­յի ո­րոշ զբո­սայ­գի­ներ ու վայ­րեր հայ­կա­կան ա­նուն­նե­րով վե­րան­վա­նե­լու գոր­ծըն­թաց նա­խա­ձեռ­նել։
-Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու հա­մար Կա­նա­դա­յի 2 նա­հանգ­նե­րից Քվե­բեկն ու Օն­թա­րիոն ներ­կա­յաց­նող 6 պաշ­տո­նյա­նե­րի ընդգրկմամբ պատ­վի­րա­կու­թյուն է ժա­մա­նել, խոս­քը շա­րու­նա­կում է,-Հայ Դա­տի Կա­նա­դա­յի և Մոն­րեա­լի ներ­կա­յա­ցու­ցիչ Աբ­րա­համ Նի­զիբ­լյա­նը՝ ման­րա­մաս­նե­լով, որ պատ­վի­րակ­նե­րը քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րի և նա­հան­գա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի բա­րե­համ­բավ պաշ­տո­նյա­ներ են, ո­րոնք գոր­ծուն մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել տար­բեր ա­տյան­նե­րում հա­յան­պաստ ծրագ­րե­րի, ո­րո­շում­նե­րի ըն­դուն­մանն ու ի­րա­գործ­մա­նը։
-Մինչև հի­մա նրանք Ար­ցա­խը միայն մեր պատ­մա­ծով, թղ­թե­րով ու լու­սան­կար­նե­րով գի­տեին։ Հի­մա, նրանց ու­րա­խու­թյունն ակ­ներև է, ո­րով­հետև տեղ չմ­նաց, որ չլու­սան­կար­վեին,-ժպ­տում է Ա. Նի­զիբ­լյա­նը։ Ա­ռա­ջի­կա­յում կա­նա­դա­ցի պատ­վի­րակ­նե­րը նույն­պես կշր­ջա­գա­յեն Ար­ցա­խում։ Կմաս­նակ­ցեն Բեր­քի տո­նին, ինչ­պես նաև նա­խա­տե­սում են այ­ցե­լել ՙThe HALO Trust՚ կազ­մա­կեր­պու­թյան Ստե­փա­նա­կեր­տի գրա­սե­նյակ։
ՙԱր­ցա­խյան այ­ցի այս օ­րե­րին բո­լո­րիս հա­մա­կած խան­դա­վա­ռու­թյու­նը, ջերմ տպա­վո­րու­թյուն­ներն ու քն­նար­կում­նե­րը նոր լիցք են՝ նոր թե­մա­ներ վեր­հա­նե­լու, ծրագ­րեր կազ­մե­լու և դրանք գործ­նա­կան հո­ղի վրա դնե­լու հա­մար՚,-ամ­փո­փեց մեր հայ­րե­նա­կի­ցը։
Հա­վե­լենք, որ Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րը, ծրագ­րի հա­մա­ձայն, ճա­նա­չո­ղա­կան շր­ջայ­ցով կլի­նեն Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րում, կծա­նո­թա­նան պատ­մա-ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րին, կհան­դի­պեն բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ու հա­մա­գոր­ծա­կից քա­ղաք­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ, կլի­նեն կր­թա­կան ու մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րում, այ­լուր։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 21 Oct 2019 15:54:50 +0000
ՙՀԵՌԱՆԿԱՐ՚-Ի ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27651-2019-10-21-15-49-13 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27651-2019-10-21-15-49-13 ՙՀԵՌԱՆԿԱՐ՚-Ի ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 ՙՀե­ռան­կար՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան գրա­սե­նյա­կը Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծում է ս.թ. հոկ­տեմ­բե­րի 1-ից։ Նո­րաս­տեղծ կազ­մա­կեր­պու­թյու­նը հա­վակ­նում է հա­մախմ­բել Ար­ցա­խի ստեղ­ծա­րար ու նա­խա­ձեռ­նող ե­րի­տա­սար­դու­թյա­նը՝ նպաս­տե­լով նրանց շա­րու­նա­կա­կան կր­թու­թյա­նը, մտահ­ղա­ցում­նե­րի ու նա­խագ­ծե­րի ի­րա­գործ­մա­նը։

Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծա­վար Է­րիկ Լա­լա­յա­նի հա­ղորդ­մամբ ՝ ակ­տիվ ե­րի­տա­սար­դու­թյա­նը հա­մախմ­բող նման կա­ռույց ստեղ­ծե­լու մտահ­ղա­ցումն ա­ռա­ջա­ցել է ըն­թա­ցիկ տար­վա ապ­րի­լին, Դի­լի­ջա­նում կազ­մա­կերպ­ված թրեյ­նինգ­ների ժամանակ։ Այս ըն­թաց­քում ՙՀե­ռան­կար՚-ը հասց­րել է մի շարք պա­հանջ­ված ծրագ­րեր կյան­քի կո­չել: Կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ­նե­րը մաս­նակ­ցել են մի­ջազ­գա­յին, տն­տե­սա­գի­տա­կան կոն­ֆե­րանս-թրեյ­նին­գի, հա­մա­հայ­կա­կան և տե­ղա­կան ճամ­բար­նե­րի, ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վել ա­ռա­ջա­դեմ ու­սա­նող­նե­րի, կազ­մա­կեր­պել ե­րի­տա­սար­դա­կան ծրա­գիր ՙԵ­րիտ­դուզ՚ և այլն։
-Այս ա­մե­նը լավ մեկ­նա­կետ է նոր մտահ­ղա­ցում­նե­րի և ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րի հա­մար։ Իր ծրագ­րե­րի շր­ջա­նա­կում ՙՀե­ռան­կար՚-ը մաս­նա­վո­րա­պես ձգ­տում է Ար­ցա­խում նպաս­տել նաև ոչ ֆոր­մալ կր­թու­թյան տա­րած­մա­նը, քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան բարձ­րաց­մանն ու նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյան խթան­մա­նը, ինչ­պես նաև այդ շր­ջա­նակ­նե­րում ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել ե­րի­տա­սար­դու­թյան գա­ղա­փար­նե­րին ու նա­խագ­ծե­րին,-ման­րա­մաս­նել է Է. Լա­լա­յա­նը, հա­վե­լե­լով, որ կազ­մա­կեր­պու­թյունն իր ծրագ­րում բա­վա­կա­նին ընդ­գր­կուն տեղ է հատ­կաց­րել կր­թա­կան նա­խագ­ծե­րի ա­ջակց­մա­նը և ոչ միայն. ՙԸստ կա­նո­նադ­րու­թյան` մեր գոր­ծու­նեու­թյունն ընդ­գր­կում է շուրջ 18 ո­լորտ, որ­պես­զի կա­րո­ղա­նանք ա­ջակ­ցել մեզ դի­մող­նե­րի մե­ծա­մաս­նու­թյա­նը՚։
Խո­սե­լով ա­ռա­ջի­կա գործ­նա­կան ծրագ­րե­րի մա­սին` ՀԿ գոր­ծա­վա­րը մաս­նա­վո­րա­պես տե­ղե­կաց­րեց, որ նա­խա­տես­վում են անգ­լե­րե­նի ու­սուց­ման անվ­ճար դա­սըն­թաց­ներ, քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան բարձ­րաց­մա­նը միտ­ված թրեյ­նինգ­ներ և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րին դի­մե­լու ար­դյու­նա­վետ ձևե­րի, ինչ­պես նաև ինք­նա­կեն­սագ­րա­կա­նը (CV) ճիշտ կազ­մե­լու վե­րա­բե­րյալ դա­սըն­թաց։
-Բա­ցի այդ, ձեռ­նա­մուխ կլի­նենք Մ. Մաշ­տո­ցի ան­վան հան­րա­պե­տա­կան գրա­դա­րա­նի գր­քա­յին ֆոն­դի ցան­կի է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կի ստեղծ­մա­նը, ո­րի շնոր­հիվ հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձեռ­վի օն­լայն տար­բե­րա­կով ծա­նո­թա­նալ այս կամ այն գր­քի առ­կա­յու­թյա­նը գրա­դա­րա­նում,- հա­վե­լեց Է. Լա­լա­յա­նը։
Խո­սե­լով կազ­մա­կեր­պու­թյան ծրագ­րե­րի պա­հանջ­վա­ծու­թյան մա­սին, մեր զրու­ցա­կի­ցը որ­պես օ­րի­նակ մաս­նա­վո­րա­պես, նշեց, որ ՙՀե­ռան­կար՚-ի նա­խա­ձեռ­նած անգ­լե­րե­նի անվ­ճար դա­սըն­թաց­նե­րին մաս­նակ­ցե­լու հայ­տա­դի­մում­նե­րի թվա­քա­նա­կը գե­րա­զան­ցել է նա­խա­տես­վա­ծը, ին­չը հիմք է հան­դի­սա­ցել դրանք ըստ փու­լե­րի կազ­մա­կեր­պե­լու հա­մար:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 21 Oct 2019 15:45:13 +0000
ՃՅՈՒ­ՂԻ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՊԻ­ԼՈ­ՏԱ­ՅԻՆ ԾՐԱ­ԳԻՐ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27650-2019-10-21-15-41-27 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27650-2019-10-21-15-41-27 ՃՅՈՒ­ՂԻ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՊԻ­ԼՈ­ՏԱ­ՅԻՆ ԾՐԱ­ԳԻՐ
Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆք. Մար­տու­նի

 Մեր երկ­րի տն­տե­սու­թյան գե­րա­կա ճյու­ղե­րից մեկն ա­նաս­նա­պա­հու­թյունն է։ Ո­լոր­տի զար­գաց­ման, ա­նա­սուն­նե­րի մթե­րատ­վու­թյան բարձ­րաց­ման գոր­ծում կարևոր­վում է ա­ռա­ջա­վոր տեխ­նո­լո­գիա­նե­րի և գի­տա­կան փոր­ձի կի­րա­ռու­մը:

Թեև մեր հան­րա­պե­տու­թյու­նում բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րը նպաս­տա­վոր են, այ­նուա­մե­նայ­նիվ, առ­կա ա­նաս­նա­շեն­քե­րի ոչ բար­վոք վի­ճա­կը, կեն­դա­նի­նե­րի պահ­ված­քի և խնամ­քի կա­նոն­նե­րի հա­մա­տա­րած խախ­տում­ներն ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման հա­մար խո­չըն­դո­տող գոր­ծոն­ներ են։
Նա­խորդ ամ­սում կա­ռա­վա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված` ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման խթան­ման պի­լո­տա­յին ծրա­գի­րը հենց այս խն­դիր­նե­րի լու­ծու­մանն է հե­տա­մուտ։ Ծրագ­րի նպա­տա­կը հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա ա­նաս­նա­շեն­քե­րը նոր տեխ­նո­լո­գիա­նե­րով ար­դիա­կա­նաց­նելն է, դրանց լիար­ժեք օգ­տա­գոր­ծու­մը, մր­ցու­նակ և ար­դյու­նա­վետ ա­նաս­նա­բու­ծու­թյուն ու­նե­նա­լը, ինչն իր հեր­թին կն­պաս­տի հան­րա­պե­տու­թյու­նում գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը։
Ինչ­պես տե­ղե­կաց­նում է ԱՀ ԳՆ ա­նաս­նա­բու­ծու­թյան և ա­նաս­նա­բու­ժու­թյան վար­չու­թյան պետ Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը, ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա ա­նաս­նա­շեն­քե­րը լիար­ժեք չեն օգ­տա­գործ­վում, հիմ­նա­կա­նում է­լեկտ­րի­ֆի­կաց­ված և ջրա­ֆի­կաց­ված չեն, ա­նաս­նա­շեն­քե­րում աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են մարդ­կա­յին ռե­սուր­սի հաշ­վին, ա­նաս­նա­շեն­քերն ա­պա­հով­ված չեն կեն­դա­նի­նե­րի խմե­լու, ինչ­պես նաև ա­նաս­նա­շեն­քե­րի մաք­րու­թյան հա­մար մշ­տա­կան հո­սող ջրով։ Դրանք գե­րա­զան­ցա­պես պայ­մա­նա­վոր­ված են ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող սու­բյեկտ­նե­րի և գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի սղու­թյամբ, ճյու­ղի մե­քե­նա­յաց­ման մի­ջոց­նե­րի բարձր գնե­րով: Առ­կա այս դժ­վա­րու­թյուն­նե­րի հաղ­թա­հար­ման հիմ­նա­կան մի­ջո­ցը պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ա­վե­լա­ցումն է։
Կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյան հա­մա­ձայն՝ Մար­տու­նու շր­ջա­նում 20-500 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի բուծ­մամբ զբաղ­վում է 76 ֆեր­մեր, ո­րից 45-ի մոտ ա­նաս­նա­շենքն է­լեկտ­րի­ֆի­կաց­ված է, իսկ 31-ի մոտ՝ ոչ, ջրա­ֆի­կա­ցումն առ­կա է 42-ի մոտ, իսկ 34-ի մոտ այն բա­ցա­կա­յում է։ 50-2000 գլուխ մանր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի բուծ­մամբ շր­ջա­նում զբաղ­վում է 43 ֆեր­մեր, ա­նաս­նա­շեն­քե­րում է­լեկտ­րաէ­ներ­գիան առ­կա է 20-ի մոտ, իսկ 23-ի դեպ­քում՝ ոչ, ջրա­ֆի­կա­ցու­մը` 24-ի մոտ, իսկ 19-ի մոտ բա­ցա­կա­յում է։ 40 ֆեր­մեր զբաղ­վում է խո­զե­րի բուծ­մամբ, ո­րոն­ցից է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով ա­պա­հով­ված է 25 ա­նաս­նա­շենք, իսկ 15-ը՝ ոչ, ջուրն առ­կա է 18 ա­նաս­նա­շեն­քում, 22-ի մոտ բա­ցա­կա­յում է։
Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում է­լեկտ­րի­ֆի­կա­ցում և ջրա­ֆի­կա­ցում կի­րա­կա­նաց­վեն այն շա­հա­ռու­նե­րի հա­մար, ով­քեր վա­րում են ստա­ցիո­նար ա­նաս­նա­պա­հու­թյուն, տի­րա­պե­տում են տա­սը և ա­վե­լի պայ­մա­նա­կան գլուխ գյու­ղատն­տե­սա­կան կեն­դա­նի­նե­րի, ա­նաս­նագլ­խա­քա­նա­կը հա­մա­րա­կալ­ված է, ու­նեն ա­նաս­նագլ­խա­քա­նակն ա­վե­լաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն և ա­նաս­նա­բու­ծու­թյունն ի­րա­կա­նաց­նում են հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան 2018թ. մա­յի­սի 21-ի Ն 391-Ն ո­րոշ­մամբ հաս­տատ­ված` ա­նաս­նա­բու­ծու­թյա­նը ներ­կա­յաց­վող պար­տա­դիր պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Ստա­ցիո­նար ա­նաս­նա­պա­հու­թյան վա­րումն հա­վաստ­վում է շրջ­վար­չա­կազ­մի կամ հա­մայն­քի ղե­կա­վա­րի կող­մից տր­ված տե­ղե­կան­քով, իսկ ա­նաս­նա­շեն­քի նկատ­մամբ գույ­քա­յին ի­րա­վունք­նե­րի պե­տա­կան գրանց­ման վկա­յա­կա­նի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում ծրագ­րից օգտ­վե­լու պար­տա­դիր պայ­ման է հան­դի­սա­նում շրջ­վար­չա­կազ­մի կամ հա­մայն­քի ղե­կա­վա­րի կող­մից տր­ված տե­ղե­կան­քը ա­նաս­նա­շեն­քը տվյալ հայ­տա­տուի կող­մից փաս­տա­ցի օգ­տա­գործ­վե­լու վե­րա­բե­րյալ։
ՙԾրագ­րի շր­ջա­նակ­նե­րում պե­տա­կան ներդ­րում­նե­րը կա­տար­վում են յու­րա­քան­չյուր պայ­մա­նա­կան գլուխ գյու­ղատն­տե­սա­կան կեն­դա­նու հաշ­վով՝ ա­ռա­վե­լա­գույ­նը 70000 ՀՀ դրա­մի չա­փով, ո­րից 70 տո­կո­սը՝ ան­հա­տույց, իսկ 30 տո­կո­սը՝ ԼՂՀ գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մի մի­ջո­ցով՝ ան­տո­կոս փո­խա­ռու­թյան տես­քով, հինգ տա­րի մար­ման ժամ­կե­տով, ա­ռա­վե­լա­գույ­նը մեկ տա­րի ար­տո­նյալ ժամ­կե­տով՝ պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված պայ­ման­նե­րով՚,- պար­զա­բա­նում է վար­չու­թյան պե­տը։
Պե­տա­կան ներդ­րում­նե­րով կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից հե­տո հայ­տա­տուի կող­մից առն­վազն յոթ տա­րի տվյալ ա­նաս­նա­շեն­քում պետք է ա­պա­հով­վի նպա­տա­կա­յին ա­նաս­նա­բու­ծա­կան գոր­ծու­նեու­թյուն։ Հա­կա­ռակ դեպ­քում՝ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի տե­ղադր­ման ուղ­ղու­թյամբ կա­տար­ված պե­տա­կան ներդ­րում­նե­րը են­թա­կա են վե­րա­դարձ­ման պետ­բյու­ջե՝ ընդ ո­րում, փո­խա­ռու­թյան տես­քով տրա­մադր­ված գու­մար­նե­րը՝ վա­ղա­ժամ­կետ։
Պա­տաս­խա­նա­տուի խոս­քով՝ ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը հնա­րա­վո­րու­թյուն կտա ա­նաս­նա­շեն­քերն ա­պա­հո­վել է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով և ջրով, ինչն իր հեր­թին նա­խադ­րյալ­ներ կս­տեղ­ծի մատ­չե­լի մե­խա­նիզմ­նե­րի կի­րառ­մամբ մե­քե­նա­յաց­նել ա­նաս­նա­պա­հու­թյու­նը՝ ա­պա­հո­վե­լով ա­ռա­վել անվ­տանգ սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյուն։ ՙԳյու­ղատն­տե­սա­կան կեն­դա­նի­նե­րի պահ­ված­քի հա­մար նպաս­տա­վոր պայ­ման­նե­րի ա­պա­հով­մամբ կհաս­նենք ա­նաս­նա­պա­հա­կան մթեր­քի ար­տադ­րու­թյան շա­հա­վետ կազ­մա­կերպ­մա­նը, ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­մա­նը, կեն­դա­նի­նե­րի մթե­րատ­վու­թյան բարձ­րաց­մա­նը, նրանց ան­կո­րուստ վե­րար­տադ­րու­թյան ա­պա­հով­մա­նը, հի­վան­դու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րի ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­մա­նը՚,- ա­սում է Ն. Մու­սա­յե­լյա­նը և եզ­րա­փա­կում, որ ծրա­գի­րը գոր­ծում է մինչև 2020թ. հուն­վա­րի 1-ը, սա­կայն դրա­կան ար­ձա­գան­քի դեպ­քում կի­րա­կա­նաց­վի նաև հա­ջոր­դող տա­րի­նե­րին։

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 21 Oct 2019 15:32:06 +0000
ԵՎ Ե­ՂԵՒ ԼՈՅՍ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27649-2019-10-21-15-25-31 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27649-2019-10-21-15-25-31 ԵՎ Ե­ՂԵՒ ԼՈՅՍ
Վար­դու­հի ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ

(Նվիր­վում է Ար­ցա­խի թե­մի վե­րա­բաց­ման 30-րդ տա­րե­դար­ձին)

Քրիս­տո­սի տես­քով մեր ո­րո­նում­նե­րում ար­դա­րու­թյունն է, ճշ­մար­տու­թյու­նը, լույսն ու սե­րը։ Լույսն ա­րար­չա­գոր­ծու­թյան ար­դյունք է, ո­րով, ըստ սաղ­մո­սեր­գուի, ե­րան­վեց ՙայն ազ­գը, ո­րի օգ­նա­կա­նը Տեր Աստ­վածն է՚։ Հա­յոց երկ­նա­կա­մա­րում Ար­ցա­խյան շարժ­ման նա­խօ­րյա­կին երևա­ցել էր, աստ­ղա­գետ­ներն ա­սում են, Հալ­լե­յի աստ­ղը, և ըն­կալ­վել էր որ­պես երկ­նա­յին նշան։ Ի դեպ, ո­րո­շա­կի պար­բե­րա­կա­նու­թյամբ այն ազ­գիս զգաց­նել է տա­լիս իր հո­վա­նա­վո­րու­թյու­նը։ Եր­կն­քի խոր­հր­դա­վո­րու­թյու­նը մեզ ներ­կա­յա­նում է իբրև բաղ­ձա­լի ե­րա­զանք, որ­տեղ Աստ­ված իր տանն է, իր նս­տա­վայ­րում, ով մեզ հա­մար ի­րա­վա­ցիո­րեն ար­դար դա­տա­վոր է։ Տեառ­նըն­դա­ռա­ջին նա ի­ջավ եր­կն­քից՝ գա­հե բար­ձուն­քից, ան­տե­սա­նե­լի ա­ռաջ­նոր­դեց հան­րա­հա­վա­քը հա­յե­րիս ա­զատ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի շե­փո­րա­հա­րու­թյամբ։ Դա 1988 թվա­կա­նին էր, փետր­վա­րի 13-ին։ Լույ­սի կի­զա­կե­տը Ստե­փա­նա­կերտն էր։ Ան­հա­պաղ հոգևոր սահ­ման­նե­րի ա­զա­տագ­րում էր պետք, լույ­սի ա­նար­գել հոսք։ Ա­մե­նայն Հա­յոց 130-րդ կա­թո­ղի­կոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազ­գեն Ա-ն ար­ձա­կեց Ար­ցա­խի պատ­մա­կան թե­մի վե­րա­բաց­ման կոն­դա­կը։

Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյանն այ­սօր­վա պես է հի­շում. ՙԵրբ որ սկս­վեց Ար­ցա­խյան (Հա­մազ­գա­յին) շար­ժու­մը, Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը դի­մում­ներ հղեց Բաք­վի իշ­խա­նու­թյա­նը և Ա­մե­նայն Հա­յոց հայ­րա­պե­տին՝ Ար­ցա­խի պատ­մա­կան թե­մի վե­րա­բաց­ման խնդ­րան­քով։ Դեռևս 1988թ. նո­յեմ­բե­րի 25-ին Մոսկ­վա­յի կրո­նի նա­խա­րա­րու­թյունն ար­տո­նեց վե­րա­բա­ցել եր­կու վանք և եր­կու ե­կե­ղե­ցի։ 1989թ. մար­տի 10-ին Վազ­գեն Ա Վե­հա­փա­ռի օրհ­նու­թյամբ ես, Տեր Մի­քա­յել ա­բե­ղա Ա­ջա­պա­հյա­նը (ներ­կա­յումս՝ ար­քե­պիս­կո­պոս, Շի­րա­կի թե­մի ա­ռաջ­նորդ), Վր­թա­նես ա­բե­ղա Աբ­րա­հա­մյա­նը (ներ­կա­յումս՝ ե­պիս­կո­պոս, Հա­յոց զին­ված ու­ժե­րի հոգևոր ա­ռաջ­նորդ), Տեր Թա­դեոս քա­հա­նա Գևոր­գյա­նը (ներ­կա­յումս՝ Ուկ­րաի­նա­յի թե­մի հոգևոր սպա­սա­վոր) և Տեր Մկր­տիչ քա­հա­նա Թով­մա­սյա­նը (ներ­կա­յումս՝ Ա­րա­րա­տյան հայ­րա­պե­տա­կան թե­մի հոգևոր սպա­սա­վոր) ծա­ռա­յու­թյան նշա­նակ­վե­ցինք Ար­ցա­խում՝ թե­մը վե­րա­բա­ցե­լու ա­ռա­քե­լու­թյամբ՚։
Նո­րան­շա­նակ հոգևո­րա­կան­նե­րի ա­ռա­ջին այցն Ար­ցախ ե­ղավ 1988թ. մար­տի 12-ին։ Եվ 30 տա­րի անց, որ­պես կա­յա­ցած ի­րո­ղու­թյուն, Ար­ցա­խի թե­մի վե­րա­բաց­ման պատ­մու­թյունն այլևս վեր­հու­շի ձև է ստա­նում։
Դեմ-հան­դի­ման նո­րան­շա­նակ թե­մի ա­ռաջ­նորդն էր՝ չորս ե­րի­տա­սարդ հոգևո­րա­կան­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ և հա­յոց հայ­րա­պե­տի սր­բա­լույս կոն­դա­կով Ար­ցա­խի թե­մի տա­րածք հռ­չակ­ված Ար­ցա­խի Լեռ­նա­յին և Հյու­սի­սա­յին շր­ջան­նե­րը։
Գոր­ծում էր ա­վե­տա­րա­նա­կան պատ­գա­մը՝ բա­խի՜ր և կբաց­վի, փնտ­րի՜ր և կգտն­վի, հայ­ցի՜ր և կտր­վի։ Նյու­թա­կան և հոգևոր կա­րիք­նե­րի հո­գա­ծու­թյան հա­մար պատ­րաս­տա­կամ էին բո­լո­րը։
Քա­րոզ­վում էր ար­քե­նի խոս­քը, միա­ժա­մա­նակ վեր էին հառ­նում Աստ­ծո տնե­րը։ Գան­ձա­սա­րի խո­րա­նը վա­րա­գու­րե­լու հա­մար ձող էր պետք։ Ար­ցա­խում չկար։ Հա­յաս­տա­նից դժ­վար էր բե­րել։ Բայց Տի­րոջ հա­մար փակ դռ­ներ ու ճա­նա­պարհ­ներ չկան, և ել­քը գտն­վեց։ Տեր Մի­քա­յել ար­քե­պիս­կո­պոս Ա­ջա­պա­հյա­նի վկա­յու­թյամբ՝ աշ­խար­հիկ օ­րենք­նե­րով եր­ջա­նիկ պա­տա­հա­կա­նու­թյամբ, հոգևոր օ­րենք­նե­րով Աստ­ծո նա­խախ­նա­մու­թյամբ ռազ­մա­կան մեծ մի ուղ­ղա­թի­ռով ստաց­վեց Գան­ձա­սար տե­ղա­փո­խել ձողն ու վա­րա­գույ­րը և է­լի՝ ե­կե­ղե­ցուն անհ­րա­ժեշտ սպասք։ Սա մի փոք­րիկ դր­վագ է հա­զա­րա­վոր այն փոր­ձու­թյուն­նե­րից ու դժ­վա­րու­թյուն­նե­րից, ո­րոնք հաղ­թա­հար­վել են նաև այն պարզ պատ­ճա­ռով, որ Մի­քա­յել Սր­բա­զա­նի խոս­քով՝ ե­րա­նե­լի ժա­մա­նակ­ներ էին և ի­րենք էլ՝ ե­րի­տա­սարդ, ա­վյու­նով լց­ված, պատ­վախն­դիր սպա­սա­վոր­ներ։
Ար­ցա­խի թե­մի այ­սօ­րիկ պատ­մու­թյան վե­րա­հաշ­վարկն սկս­վում է աստ­վա­ծըն­ծա պա­տա­րա­գով, ո­րը մա­տուց­վեց Պարգև ե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի հան­դի­սա­պե­տու­թյամբ ու ձե­ռամբ, հոգևոր դա­սի մաս­նակ­ցու­թյամբ։ 1989 թվա­կանն էր, հոկ­տեմ­բե­րի 1-ը՝ Վա­րա­գա Սուրբ խա­չի շար­ժա­կան տո­նով։ Վե­րա­կան­գն­վեց Հա­յոց ա­ռա­ջին հայ­րա­պետ Սուրբ Գրի­գոր Լու­սա­վոր­չի թո­ռան՝ Ար­ցա­խի ա­ռա­ջին ե­պիս­կո­պոս Սուրբ Գրի­գո­րի­սի հիմ­նադ­րած կա­թո­ղի­կո­սա­կան ա­թո­ռը։ Ա­ռաջ­նոր­դա­նիստ հռ­չակ­վեց Գան­ձա­սա­րը, ո­րը յոթ­նա­մե­ծար սուրբ Գրի­գոր Տաթևա­ցու ա­ռա­ջար­կով հա­վակ­նու­թյուն ու­ներ ժա­մա­նա­կին հռ­չակ­վել Մայր ա­թոռ։ Գա­ղա­փա­րը պաշտ­պա­նում էր նաև Հով­հան Ո­րոտ­նե­ցին։
Հոգևոր ցն­ծու­թյան մեջ էին Ար­ցախն ու ար­ցախ­ցին։ Մեր մեղ­քե­րի հա­մար սուրբ սե­ղա­նին ա­նա­րյուն պա­տա­րագ­վեց Քրիս­տոս, խոր­հր­դա­վո­րա­պես փր­կագն­վեց Մե­սիան՝ ճշ­մա­րիտ որ­թա­տունկն ու կե­նաց հա­ցը։
Ազ­գա­յին զար­թոն­քը հոգևոր վե­րա­զար­թոն­քով վա­վե­րաց­վեց։ Հոգևոր շր­ջա­փա­կու­մը տե­ղի տվեց։ Հա­սուն գի­տակ­ցու­թյամբ էին մար­դիկ մո­տե­նում մկր­տու­թյան ա­վա­զա­նին՝ դառ­նա­լով Քրիս­տո­սի մաս­նիկն ու Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու զա­վա­կը։
Այդ տա­րի­նե­րին Ար­ցա­խում ա­մե­նա­շատ ըն­թերց­վող գիր­քը ՙՄան­կա­կան Աստ­վա­ծա­շունչն՚ էր։ Շատ մա­նուկ­ներ ու պա­տա­նի­ներ, Քրիս­տո­սի հրա­շա­գոր­ծու­թյուն­նե­րից ոգևոր­ված, կյան­քի նպա­տակ էին դարձ­րել բժշ­կու­թյու­նը։ Մե­ծերն ու փոք­րե­րը խա­ղա­ղու­թյամբ էին ե­րա­զում ու կա­ռու­ցում։ Իսկ ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան հա­կա­մար­տու­թյունն օ­րա­վուր ա­հագ­նա­նում էր։ Ֆի­զի­կա­կան հաղ­թար­շավն առջևում էր։

Ար­ցա­խյան պայ­քա­րին զին­վո­րագր­վե­ցին Գան­ձա­սար սքան­չե­լի­քը, Դա­դի­վանք գե­ղա­տե­սի­լը, Ա­մե­նափր­կիչ հո­յա­կեր­տը, Ա­մա­րաս ե­պիս­կո­պո­սա­նիս­տը, Գտիչ խո­նարհ­վա­ծը, ակ­նա­հա­ճո ու գողտ­րիկ մեր բո­լոր ե­կե­ղե­ցի­ներն ու վան­քե­րը։ Ար­ցա­խում հոգևոր ծա­ռա­յու­թյան էին նշա­նակ­վում նո­րաօծ հոգևո­րա­կան­ներ։ Նրանց պայ­քա­րով հս­տակ պա­տաս­խան էր տր­վում թե­րա­հա­վատ­նե­րին ու վախ­կոտ­նե­րին. Քրիս­տոս պատ­գա­մել է նաև սրով…
Պա­տե­րազ­մի վե­րած­ված ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քարն Ար­ցա­խում դար­ձել էր դժոխ­քի ու խա­չե­լու­թյան գող­գո­թա, ո­րը հաղ­թա­հար­վել էր ար­ժա­նա­պատ­վո­րեն։ Խունկ ու սաղ­մոս նա­հա­տակ­ված հոգևո­րա­կան­նե­րի ու աշ­խար­հա­կան­նե­րի հի­շա­տա­կին, բյուր ա­ղոթք ու մոմ, խա­ղա­ղու­թյուն նրանց հո­գի­նե­րին ու մար­մին­նե­րին, խո­նար­հում և աստ­վա­ծա­յին լույս նրանց շի­րիմ­նե­րին։
Դա­ժան օ­րենք­նե­րով պա­տե­րազմ էր։ Բայց կյանքն Ար­ցա­խում շա­րու­նակ­վում էր։ ՙՀո­րին­վա­ծով խի­զախ, կա­ռուց­ված­քով ի­մաս­տուն՚ մեր ե­կե­ղե­ցի­նե­րը վե­րա­կեն­դա­նա­նում էին, կա­ռուց­վում էին նո­րե­րը։ Ար­ցա­խյան սր­բատ­նե­րում, ինչ­պես ժա­մա­նա­կին Ե­րու­սա­ղե­մում՝ Վեր­նա­տա­նը, ան­տե­սա­նե­լիո­րեն հայ­տն­վում էր Խա­չյա­լը, բազ­մում սուրբ սե­ղա­նին։ Խան­ձա­րու­րից բա­րուր­ված ման­կան պես ըն­դար­ձակ­վում էր նրա խոս­քը, հոգևոր ծե­սերն ու խոր­հուրդ­նե­րը դառ­նում էին կեն­ցաղ ու կեն­ցա­ղա­վա­րու­թյուն։ Խոս­քի հա­մա­ձայն՝ մենք երկ­րի վրա գան­ձեր էինք ա­րա­րում եր­կն­քի հա­մար. որ­տեղ ձեր գան­ձերն են, այն­տեղ են ձեր հո­գի­նե­րը։ Իսկ հոգևոր ան­հա­վա­տա­լի հրաշք­նե­րի պա­կաս Ար­ցա­խում չէր զգաց­վում։

Ինչ­պես ժա­մա­նա­կը երկ­րի վրա բա­ժան­վում էր Քրիս­տո­սից ա­ռաջ ու Քրիս­տո­սից հե­տո, ժա­մա­նա­կա­կից­նե­րիս հա­մար կյան­քը դա­սա­կարգ­վում է մինչև թե­մի վե­րա­բա­ցում և հե­տո։ Պա­տա­րա­գը, որ­պես Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու գլ­խա­վոր ծես, ըն­կալ­վում է կեն­սա­կան հույժ կարևոր անհ­րա­ժեշ­տու­թյուն։
Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Ար­ցա­խի պատ­մա­կան թեմ հայ­րա­պե­տա­կան ա­ռա­ջին այ­ցով ժա­մա­նել էր Վազ­գեն Ա Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սը։ Դա 1957 թվա­կա­նին էր։ Նրա սր­բա­լույս կոն­դա­կով 1989 թվա­կա­նին թե­մի վե­րա­բա­ցու­մից հե­տո հով­վա­պե­տաան այ­ցերն Ար­ցախ ա­ռա­վել հա­ճա­խա­կի դար­ձան։ Դե­պի Ար­ցախ թափ ա­ռավ նաև ուխ­տեկ­նե­րի եր­թը։ Ար­ցա­խը սր­բա­վայր է, որ­տեղ Աստ­ծո հետ վե­րա­նո­րոգ­վող յու­րա­քան­չյու­րի ուխ­տը հա­վերժ վե­րա­նո­րոգ­ման հիմ­քերն է դնում։ Ու մե­կեն, ու հան­կարծ Ար­ցա­խում են հին ուխ­տա­վոր­նե­րը՝ նո­րե­րի հետ, խմ­բե­րով ու ան­հա­տա­պես։ Նրանք ծն­կա­ծալ ու ձեռ­նա­մած ա­ղո­թում են տե­ղաբ­նակ­նե­րի հետ։ Հոգևոր ծե­սե­րին լիար­ժեք մաս­նակ­ցու­թյու­նը, պա­տա­րա­գի բուն բա­ցա­հայ­տու­մը են­թադ­րում են դարձ ա­կունք­նե­րին, ինք­նաըն­ծա­յում հա­յոց կա­նո­նաց­ված ու սր­բաց­ված լեզ­վին ու եր­գին, ա­նանց ար­ժեք­նե­րին ու ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը։
Շատ հոգևո­րա­կան­ներ որ­պես հոգևոր սպա­սա­վո­րու­թյան մեկ­նա­կետ Ար­ցախն էին ընտ­րում։ Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նում ե­րեբմն ըն­դա­ռա­ջում էին նրանց։ Ար­ցա­խի թե­մում նրանց ծա­ռա­յու­թյու­նը հիշ­վում է որ­պես ինք­նան­վի­րու­մի և կա­յաց­ման շր­ջան։ Ո­մանց հա­մար թե­մը հա­րա­զատ օ­ջախ է ծա­ռա­յու­թյան մեկ­նար­կից սկ­սած։ Ո­մանք խոս­տո­վա­նում են՝ Ար­ցախն ա­ռա­ջին սի­րո նման էր։ Ար­ցա­խում պար­տա­վոր­ված են ծա­ռա­յել նաև նրանց փո­խա­րեն, ով­քեր ա­ղոթ­քի մեջ են Ար­ցա­խի ու ար­ցախ­ցու հա­մար։ 30 տա­րի ա­ռաջ վե­րահռ­չակ­ված ու վե­րա­հառն­ված թե­մը ներ­կա­յա­նում է շո­շա­փե­լի ամ­փո­փագ­րով։ Հի­շենք միայն մեկ փաստ. ու­նենք 90 վե­րա­կան­գն­ված, հիմ­նա­նո­րոգ­ված ու նո­րա­կա­ռույց մա­տուռ­ներ, վան­քեր ու ե­կե­ղե­ցի­ներ…
Հոգևոր կյան­քը բնա­կա­նոն ըն­թացք էր ստա­նում, երբ 2016 թվա­կա­նին ապ­րի­լյան քա­ռօ­րյան նո­րից հա­մախմ­բեց ազ­գիս։ Աշ­խար­հաս­փյուռ թե­մե­րից գա­լիս էին հոգևո­րա­կան­ներ, սահ­մա­նագ­ծի եր­կայն­քով նրանց այ­ցե­րը հա­մադր­վում էին ա­ղոթ­քով ու զո­րակ­ցու­թյամբ, հի­շեց­նե­լով ա­վե­տա­րա­նա­կան պատ­գա­մը՝ սուր վերց­նո­ղը սրով կընկ­նի։ Ար­ցա­խի թե­մա­կալ ա­ռաջ­նորդն աս­պե­տո­րեն շա­րու­նա­կում է նվի­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան ֆի­զի­կա­կան և հոգևոր բնագ­ծում։ Հոգևոր դասն իր բուն ա­ռա­քե­լու­թյա­նը՝ Ա­վե­տա­րա­նի խոս­քի քա­րոզ­մա­նը լիար­ժեք տր­վե­լու լա­վա­գույն ժա­մա­նակ­ներ է ապ­րում։
Ստե­փա­նա­կեր­տի մայր տա­ճա­րի օծ­մամբ վե­րաի­մաս­տա­վոր­վեց թե­մի վե­րա­բաց­ման խո­րա­խոր­հուր­դը։ Մեր հնա­մե­նի հա­վա­տը ե­րի­տա­սար­դա­նում է։ Մեր հա­վա­տը, փառք Տի­րո­ջը, ման­կա­նում է։ Հա­վատն է մղում հրաշք­նե­րի։ Հա­վատն Ար­ցա­խում ճամ­փա­բա­ժան է դար­ձել՝ մինչև 1988 և հե­տո… Հե­տոն օրհ­նա­բեր է։
Վաղ է ա­սել՝ թե­մը հաս­կա­քա­ղի մեջ է, բայց հոգևոր քա­րոզ­չու­թյան ու դաս­տիա­րա­կու­թյան պտուղ­նե­րը նշ­մար­վում են։ Ուր­վագծ­վում է Ար­ցա­խի թե­մի տես­լա­կա­նը։ Բա­րի հո­վիվն ու Խա­ղա­ղու­թյան Իշ­խա­նը մա­նուկ հա­վա­տը կրող­նե­րին ա­ռաջ­նոր­դում է ե­րա­զանք­նե­րի ի­մաս­տուն և լու­սե ճա­նա­պար­հով։ Ար­ցա­խում խոս­քի ճա­նա­պար­հը տա­նում է դե­պի Բեթ­ղե­հե­մյան աստղ։ Ճշ­մա­րիտ, ճշ­մա­րիտ է աս­վում՝ խոս­քի դեմ մե­ղան­չելն անհ­նա­րին է և դժ­վար է ցրել խա­վա­րը… Լոյս ե­ղի­ցի։ Եվ ե­ղեւ լոյս…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 21 Oct 2019 15:21:09 +0000
ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ Ա­ՌՈՂ­ՋԱ­ՊԱ­ՀԱ­ԿԱՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ` ՈՒ­ՇԱԴ­ՐՈՒ­ԹՅԱՆ Ա­ՌԱՆՑ­ՔՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27648-2019-10-21-15-08-16 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27648-2019-10-21-15-08-16 ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ Ա­ՌՈՂ­ՋԱ­ՊԱ­ՀԱ­ԿԱՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ`  ՈՒ­ՇԱԴ­ՐՈՒ­ԹՅԱՆ Ա­ՌԱՆՑ­ՔՈՒՄ
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, հն­գօ­րյա այ­ցով Ար­ցա­խում էին Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ՙAdventist Health Glendale՚ բժշ­կա­կան կենտ­րո­նի ա­վե­լի քան 50 բժիշկ-մաս­նա­գետ­ներ, ո­րոնք ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ՙՀան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն՚ ՓԲԸ-ում, ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վո­րու­մում, ու­ռուց­քա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյու­նում, մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նում, հան­րա­պե­տու­թյան մի քա­նի շր­ջան­նե­րում ցու­ցա­բե­րել են բարձ­րա­կարգ բու­ժօգ­նու­թյուն՝ բազ­մապ­րո­ֆիլ նեղ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի գծով։ Նրանց շար­քում էր օն­կո­լոգ-ա­րյու­նա­բան Միհ­րան ՇԻ­ՐԻ­ՆՅԱ­ՆԸ, ում հետ ու­նե­ցած մեր հար­ցազ­րույ­ցը ներ­կա­յաց­նում ենք ստորև։

- Բժիշկ Շի­րի­նյան, սա Ձեր ո՞­րե­րորդ այցն է Ար­ցախ և ինչ­պի­սի՞ ա­ռա­քե­լու­թյամբ։
- Երկ­րորդ ան­գամ ենք Ար­ցա­խում։ Ան­ցյալ տա­րի դար­ձյալ ե­կել էինք այս­պի­սի մեծ խմ­բով։ Այս ան­գամ մեր խմ­բում ընդգրկված է 27 բժիշկ՝ տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րով, մնա­ցա­ծը բուժ­քույ­րեր, տեխ­նի­կա­կան մասն ա­պա­հո­վող մաս­նա­գետ­ներ են։ Ե­կել ենք Ար­ցա­խի մեր գոր­ծըն­կեր բժիշկ­նե­րին օգ­նե­լու, նա­խա­պես գրանց­ված հի­վանդ­նե­րին հե­տա­զո­տե­լու, խոր­հր­դատ­վու­թյուն­ներ, վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ կա­տա­րե­լու։ Նաև` ո­րոշ քա­նա­կու­թյամբ անհ­րա­ժեշտ դե­ղո­րայք ու գոր­ծիք­ներ ենք բե­րել...
- Որ­պես ու­ռուց­քա­բան՝ այս մի քա­նի օր­վա ըն­թաց­քում քա­նի՞ հի­վան­դի եք հե­տա­զո­տել, խոր­հուրդ­ներ տվել։
- Մոտ 150 հի­վան­դի կա՜մ ան­ձամբ եմ տե­սել, կա՜մ հա­րա­զատ­նե­րի մի­ջո­ցով եմ տե­ղե­կա­ցել նրանց հի­վան­դու­թյան պատ­մու­թյա­նը և խոր­հր­դատ­վու­թյուն­ներ ա­րել։ Մե­ծա­մա­սամբ կա՜մ թո­քի քաղց­կեղ են, կա՜մ էլ կրծ­քա­գեղ­ձի։ Ու­ռուց­քի, քաղց­կե­ղի զա­նա­զան տե­սակ­ներ կան, բայց ա­մե­նից շատ տա­րած­վածն ու խնդ­րա­հա­րույ­ցը այս եր­կուսն են։
- Ըստ Ձեզ՝ ո՞րն է չա­րո­րակ հի­վան­դու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը։
- Հիմ­նա­կա­նում ծխա­խոտն է։ Կան հի­վանդ­ներ, ո­րոնք 10-15 տա­րի ա­ռաջ են թո­ղել ծխե­լը, բայց մինչ այդ ծխել են եր­կար տա­րի­ներ։ Այ­սինքն` կապ չու­նի, որ այլևս չեն ծխում, քա­նի որ եր­կար ժա­մա­նակ ծխե­լիս են ե­ղել։ Որ­պես ու­ռուց­քա­բան՝ ու­զում եմ իմ մաս­նա­գի­տու­թյան մա­սով քա­րոզ­չու­թյուն տա­նել ծխա­խո­տի դեմ պայ­քա­րի գոր­ծում։ Ներ­կա­յում թո­քի ու­ռուց­քով հի­վանդ­նե­րը շա­տա­ցել են, և պատ­ճա­ռը մե­ծա­մա­սամբ ծխելն է։
Մյուս խն­դի­րը կա­նանց կրծ­քա­գեղ­ծի քաղց­կեղն է, որ նույն­պես շատ տա­րած­ված է։ Կա­նայք, հատ­կա­պես 40-ից հե­տո, պար­բե­րա­բար պետք է հե­տա­զոտ­վեն մա­մոգ­րա­ֆով։ Այս­տեղ գա­լով ես իմ առջև նաև այդ խն­դիրն եմ դրել՝ ինչ­պե՞ս ա­նել, որ կա­րո­ղա­նանք կա­նանց հա­մո­զել, տե­ղե­կաց­նել այդ մա­սին։ Չէ՞ որ ինչ­քան շուտ հայտ­նա­բեր­վի հի­վան­դու­թյու­նը, այն­քան ար­դյու­նա­վետ կլի­նի ի­րա­կա­նաց­վե­լիք բու­ժու­մը։ Մենք տար­բեր գյու­ղե­րում ենք ե­ղել, և պարզ­վել է, որ մեր հա­ճա­խորդ­նե­րից շա­տե­րը տա­րի­նե­րով բժշ­կի դի­մած չկան։ Ան­գամ ե­թե ա­ռող­ջա­կան որևէ խն­դիր են ու­նե­նում՝ սպա­սում են այն­քան, որ հի­վան­դու­թյու­նը խո­րա­նում է...

- Գո՞հ եք տե­ղի մաս­նա­գետ­նե­րից, բուժ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից։
- Ար­ցա­խի ու­ռուց­քա­բա­նա­կան կենտ­րո­նը հո­յա­կապ հի­վան­դա­նոց է՝ հար­մա­րա­վետ պայ­ման­նե­րով։ Հպարտ ենք, որ այս­պի­սի կենտ­րոն կա Ար­ցա­խում, որ­տեղ տար­վա կտր­ված­քով ու­ռուց­քա­բա­նա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող շուրջ 650 հո­գի մաս­նա­գի­տաց­ված բուժ­ման կամ վե­րահս­կո­ղու­թյան կա­րիք է ու­նե­նում։ Բա­վա­կա­նին լավ՝ հո­գով-սր­տով նվիր­ված բժիշկ­ներ են այս կենտ­րո­նում աշ­խա­տում։ Այ­սինքն` մաս­նա­գետ­ներ կան Ար­ցա­խում, բայց, դժ­բախ­տա­բար, բուժ­ման անհ­րա­ժեշտ մի­ջոց­նե­րը, դե­ղո­րայ­քը չկան։ Այն դե­ղա­մի­ջոց­նե­րը, որ կի­րառ­վում են Եվ­րո­պա­յում և Ա­մե­րի­կա­յում, այս­տեղ բա­ցա­կա­յում են։ Քի­միա­թե­րա­պիան ար­վում է նոր­մալ, բայց ժա­մա­նա­կա­կից շատ դե­ղո­րայք չկա։ Կան հի­վանդ­ներ, ո­րոնք ի­մու­նո­թե­րա­պիա­յի կա­րիք ու­նեն, բայց Ար­ցա­խում դա չեն ստա­նում, քա­նի որ այն շատ թանկ դեղ է՝ 2000-3000 եվ­րո, (ՙօպ­տի­վա՚), ո­րով մենք մեր հի­վանդ­նե­րին բու­ժում ենք լրիվ անվ­ճար։
-Պա­րոն Շի­րի­նյան, մի՞­թե հնա­րա­վոր չէ կան­խար­գե­լել քաղց­կե­ղը։ Չա­րո­րակ այս հի­վան­դու­թյու­նը թերևս ա­մե­նից շատն է տա­րած­ված Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում։ Հի­վան­դու­թյու­նը կան­խար­գե­լե­լու ի՞նչ մի­ջոց­ներ կա­ռա­ջար­կեիք։
- Թո­քի, մի­զա­ծո­րա­նի, կո­կոր­դի ու կե­րակ­րա­փո­ղի քաղց­կե­ղը, կաս­կած չկա, որ հիմ­նա­կա­նում ծխա­խո­տից են ա­ռա­ջա­նում։ Բայց ծխո­ղը միայն ի­րեն չի վնա­սում, այլ նաև կող­քի­նին։ Եվ այ­սօր մեր թիվ 1 խն­դի­րը ծխող­նե­րի թի­վը նվա­զեց­նելն է, ին­չը նպա­տակ ու­նենք ի­րա­կա­նաց­նել բնակ­չու­թյան շր­ջա­նում քա­րոզ­չու­թյուն տա­նե­լով։ Երկ­րորդ խն­դի­րը՝ կրծ­քա­գեղ­ծի քաղց­կե­ղով հի­վանդ­նե­րի թվի նվա­զե­ցումն է. հաս­տատ չգի­տենք, թե ին­չից է այն ա­ռա­ջա­նում, դրա հա­մար էլ ա­մե­նից դյու­րի­նը, ինչ­պես ա­սա­ցի, 40-նն անց կա­նանց հոր­դո­րելն է, որ­պես­զի պար­բե­րա­բար հե­տա­զոտ­վեն մա­մոգ­րա­ֆով։ Որ­քան շուտ հայտ­նա­բեր­վի հի­վան­դու­թյու­նը, այն­քան վեր­ջի­նիս հաղ­թա­հար­ման շան­սերն ա­վե­լի մեծ են: Հարկ է հի­շել, որ քաղց­կե­ղի շատ տե­սակ­ներ սկզբ­նա­կան շր­ջա­նում ա­նախ­տա­նիշ են զար­գա­նում, սա­կայն հի­վան­դու­թյու­նը հատ­կա­պես վտան­գա­վոր է դառ­նում, երբ ար­հա­մարհ­վում են հի­վան­դու­թյան դրսևո­րում­նե­րը, քա­նի որ դրանք չեն ըն­կալ­վում որ­պես քաղց­կե­ղը վկա­յող ախ­տա­նիշ: Այդ պատ­ճա­ռով ո­րոշ ախ­տա­նիշ­նե­րի ա­ռա­ջաց­ման կամ եր­կար պահ­պան­ման դեպ­քում անհ­րա­ժեշտ է դի­մել ու­ռուց­քա­բա­նի խոր­հր­դատ­վու­թյա­նը։
Դժ­բախ­տա­բար, քաղց­կե­ղի հի­վան­դա­ցու­թյան ա­ռու­մով Հա­յաս­տա­նը 10 եր­կր­նե­րի շար­քում է։ Պատ­ճա­ռը հս­տակ չենք կա­րող ա­սել, բայց իմ կար­ծի­քով թե՜ Հա­յաս­տա­նում և թե՜ Ար­ցա­խում պա­տե­րազմն իր հետևանք­ներն է թո­ղել։
- Ձեր հոր­դո­րը Ար­ցա­խի բնակ­չու­թյա­նը։
- Խոր­հուրդ կտա­յի ճիշտ սն­վել, ա­վե­լի շատ բան­ջա­րե­ղեն օգ­տա­գոր­ծել և խու­սա­փել խո­լես­տե­րին պա­րու­նա­կող սնն­դամ­թեր­քից։ Այն ա­մե­նը, ին­չի մեջ առ­կա են քի­միա­կան նյու­թեր՝ ան­կաս­կած, քաղց­կե­ղի պատ­ճառ կա­րող են դառ­նալ։ Մեզ հա­մար մեծ ու­րա­խու­թյուն է տես­նել, որ օ­րե­ցօր Ար­ցա­խը զար­գա­նում է, ստեղծ­վում է նո­րը, բնակ­չու­թյան կեն­սա­մա­կար­դակն էլ բարձ­րա­նում է։ Շնոր­հա­կա­լու­թյուն նրանց, ո­րոնց շնոր­հիվ ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել այս կենտ­րո­նը։ Մենք շա­րու­նա­կե­լու ենք մեր մաս­նակ­ցու­թյու­նը բե­րել Ար­ցա­խում ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։ Հու­սով եմ՝ Աստ­ված ինձ այն­քան կա­րո­ղու­թյուն կտա, որ ես ա­մեն տա­րի կկա­րո­ղա­նամ գալ այս­տեղ և աշ­խա­տել մեր բա­րե­կամ­նե­րի հետ։ Գնա­լուց կփոր­ձենք Ար­ցա­խի ու­ռուց­քա­բա­նա­կան կենտ­րոնն ընդ­գր­կել մեզ մոտ գոր­ծող կազ­մա­կեր­պու­թյան մեջ, այն­ժամ կհա­ջող­վի անվ­ճար դե­ղո­րայք հասց­նել այս­տեղ։ Ար­ցա­խի չճա­նաչ­վա­ծու­թյան խն­դի­րը խո­չըն­դոտ­ներ է ստեղ­ծում այս հար­ցում, բայց ա­մեն դեպ­քում մենք դա կփոր­ձենք ա­նել։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 21 Oct 2019 15:06:08 +0000
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27647-2019-10-21-14-56-11 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27647-2019-10-21-14-56-11 ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ար­դեն 7-րդ ան­գամ ՀՀ ՙՀայ¬ա­մե­րի­կյան ա­ռող­ջու­թյան կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի բժիշկ¬մաս­նա­գետ­ներն Ար­ցա­խում կազ­մա­կեր­պե­ցին ՙԲաց դռ­նե­րի օր՚, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում կա­տար­վե­ցին կրծ­քա­գեղ­ձի և վա­հա­նաձև գեղ­ձի սո­նոգ­րա­ֆիկ անվ­ճար հե­տա­զո­տու­թյուն­ներ, մա­մոգ­րա­ֆիա, խոր­հր­դատ­վու­թյուն­ներ։ Ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վել է տե­ղի բժիշկ­նե­րի հետ հա­մա­տեղ, ին­չի ար­դյուն­քում տա­րեց­տա­րի ո­լոր­տի նո­րույթ­ներն ու մաս­նա­գի­տա­կան փոր­ձը փո­խանց­վում են ար­ցախ­ցի մաս­նա­գետ­նե­րին։ Սկ­րի­նին­գա­յին նման հե­տա­զո­տու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում մար­դու օր­գա­նիզ­մում քաղց­կե­ղա­ծին բջիջ­նե­րը հայտ­նա­բե­րել վաղ շր­ջա­նում և կա­տա­րել հա­մա­պա­տաս­խան բու­ժում, կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ։

Հայ¬ա­մե­րի­կյան ա­ռող­ջու­թյան կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րեն Խա­չա­նուշ Հա­կո­բյա­նի պար­զա­բան­մամբ՝ նման հե­տա­զո­տու­թյուն­նե­րի շնոր­հիվ ախ­տո­րո­շում են կրծ­քա­գեղ­ձի և ար­գան­դի պա­րա­նո­ցի, վա­հա­նաձև գեղ­ձի քաղց­կեղ­նե­րը դեռևս վաղ փու­լում: ՙՎա­հա­նաձև գեղ­ձը մար­դու օր­գա­նիզ­մի հոր­մո­նալ հա­մա­կար­գի գլ­խա­վոր օր­գանն է, իսկ կրծ­քա­գեղ­ձը` հոր­մոն-կա­խյալ օր­գան։ Քա­նի որ քաղց­կե­ղը շատ նենգ հի­վան­դու­թյուն է և զար­գաց­ման փու­լում այն որևէ ախ­տա­նիշ չի ու­նե­նում, զգաց­նել չի տա­լիս, ուս­տի 40-50 տա­րե­կան կա­նայք, որ­պես­զի ապ­րեն ա­ռողջ և եր­կար, պետք է տա­րին մեկ ան­գամ հե­տա­զոտ­վեն։ Եվ քա­նի որ քաղց­կե­ղի դեպ­քերն ըստ վի­ճա­կագ­րու­թյան ա­վե­լի շատ ար­ձա­նագր­վում են 50-ից բարձր տա­րի­քի կա­նանց շր­ջա­նում, ուս­տի վեր­ջին­ներս պետք է հե­տա­զոտ­վեն տա­րին 2 ան­գամ՚,¬նշեց Խ. Հա­կո­բյա­նը։
Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով` կրծ­քա­գեղ­ձի քաղց­կե­ղից տա­ռա­պում է կա­նանց 30%-ը։ Մաս­նա­գետ­նե­րը փաս­տում են, որ այդ հի­վան­դու­թյան հետևան­քով մահ­վան դեպ­քե­րի թիվն ա­վե­լի քիչ կլի­նի, ե­թե կա­նայք հետևեն կրծ­քա­գեղ­ձի ա­ռող­ջու­թյա­նը և կա­տա­րեն ա­մե­նամ­սյա ինք­նազն­նում­ներ, ինչ­պես նաև դի­մեն բժշ­կա­կան հե­տա­զո­տու­թյան։ Յու­րա­քան­չյուր կին, ան­կախ այն հան­գա­ման­քից` ին­քը անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նի, թե չէ, պետք է են­թարկ­վի ընդ­հա­նուր քն­նու­թյան։ Քա­նի որ կրծ­քա­գեղ­ձի քաղց­կե­ղի հա­վա­նա­կա­նու­թյունն ա­ճում է տա­րի­քին զու­գա­հեռ, ուս­տի 40 տա­րե­կա­նից հե­տո բժշ­կի ցու­ցու­մով պետք է են­թարկ­վել մա­մոգ­րա­ֆիկ հե­տա­զո­տու­թյան։ Դա կրծ­քա­գեղ­ձի հյուս­ված­քի ռենտ­գեն ստու­գումն է` նվա­զա­գույն ճա­ռա­գայթ­մամբ։ Ժա­մա­նա­կին կա­տար­ված բո­լոր այդ հե­տա­զո­տու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս դեպ­քե­րի 90%-ը բու­ժել հա­ջո­ղու­թյամբ դեռևս հի­վան­դու­թյան սկզբ­նա­վոր­ման վաղ փու­լում։ Ժա­մա­նա­կա­կից կյան­քի ա­րա­գըն­թաց ռիթ­մը, բնա­կա­նա­բար, իր ազ­դե­ցու­թյունն է թող­նում մար­դու օր­գա­նիզ­մի, հատ­կա­պես էն­դոկ­րին հա­մա­կար­գի վրա։ Մշ­տա­կան սթ­րես­նե­րից ու լար­վա­ծու­թյու­նից ա­ռա­ջա­նում են մի շարք հի­վան­դու­թյուն­ներ՝ պայ­մա­նա­վոր­ված հատ­կա­պես էն­դոկ­րին հա­մա­կար­գի հա­վա­սա­րակշ­ռու­թյան խախտ­մամբ։ Տա­րեց­տա­րի էլ ա­ճում են վա­հա­նաձև գեղ­ձի խն­դիր­նե­րով հի­վան­դու­թյուն­նե­րը, իսկ շատ հա­ճախ դրանք զգաց­նել են տա­լիս հի­վան­դու­թյան բարդ փու­լում։ Ուս­տի քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է ձգ­տեն վա­րել ա­ռողջ ապ­րե­լա­կերպ, հետևեն ի­րենց ա­ռող­ջու­թյա­նը և ժա­մա­նա­կին հե­տա­զոտ­վեն։
Հոկ­տեմ­բե­րի 18¬ին և 19-ին Ստե­փա­նա­կեր­տում ի­րա­կա­նաց­ված սկ­րի­նին­գա­յին այս ծրագ­րով կա­տար­վել են վա­հա­նաձև գեղ­ձի 235 և կրծ­քա­գեղ­ձի 205 սո­նոգ­րա­ֆիկ հե­տա­զո­տու­թյուն­ներ, ինչ­պես նաև 35 մա­մոգ­րա­ֆիկ ստու­գում։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 21 Oct 2019 14:54:38 +0000
87-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆՆ ՍԿՍՎԵՑ Ալ. ՄԱՆԱՍՅԱՆԻ ՙԱՐԱ ՊԱ ՍՏԻ ՊԵՆ ԿԻՆԻ՚ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27646-87 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27646-87 87-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆՆ ՍԿՍՎԵՑ  Ալ. ՄԱՆԱՍՅԱՆԻ ՙԱՐԱ ՊԱ ՍՏԻ ՊԵՆ ԿԻՆԻ՚ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոնն իր 87-րդ թա­տե­րաշր­ջանն սկ­սեց Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նի ՙԱր­ցա­խյան սի­րո հե­քիաթ՚ կամ` ՙԱ­րա պա ստի պեն կի­նի՚ պոե­մի հի­ման վրա դր­ված բե­մադ­րու­թյամբ: Ա­ռաջ­նա­խա­ղը տե­ղի ու­նե­ցավ հոկ­տեմ­բե­րի 14-15-ին: Ներ­կա էին ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը տիկ­նոջ հետ, Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք: Ներ­կա էր նաև պոե­մի հե­ղի­նա­կը` փի­լի­սո­փա­յա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, քա­ղա­քա­գետ Ա­լեք­սանդր Մա­նա­սյանն ըն­տա­նի­քի հետ:

Նշենք` հան­րու­թյան մեծ մա­սը Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նին ճա­նա­չում է որ­պես ակ­տիվ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, դա­սա­խոս: Սա­կայն քա­ղա­քա­գե­տը մեծ սեր ու­նի հա­րա­զատ ար­ցա­խյան բար­բա­ռի հան­դեպ, հրա­շա­լի տի­րա­պե­տում է նրան և ա­զատ ժա­մա­նակ ստեղ­ծա­գոր­ծում է, այն էլ բար­բա­ռով, այլ ոչ թե գրա­կան հա­յե­րե­նով: Ա­վե­լի փոքր լսա­րա­նին նա հայտ­նի է որ­պես բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի, եր­գե­րի հե­ղի­նակ: Իսկ 2008 թվա­կա­նին գրած ՙԱր­ցա­խյան սի­րո հե­քիաթ՚ կամ` ՙԱ­րա պա ստի պեն կի­նի՚ պոե­մը բա­վա­կա­նին մեծ լսա­րան հա­վա­քեց: ՙYoutube՚ տե­սա­հո­լո­վակ­նե­րի կայ­քէ­ջում տե­ղադ­րած այս պոե­մը, հե­ղի­նա­կի կա­տար­մամբ, հա­վա­քել է մոտ 65000 դի­տում­ներ: Հա­մա­ձայ­նեք, ար­ցա­խյան բար­բա­ռին տի­րա­պե­տող զանգ­վա­ծի հա­մար այս թի­վը բա­վա­կա­նին ազ­դե­ցիկ է: Հա­մոզ­ված ենք, որ հենց այս հան­գա­ման­քով կա­րե­լի է բա­ցատ­րել այն, որ ա­ռաջ­նա­խա­ղի` եր­կու օր­վա հա­մար նա­խա­տե­սած տոմ­սե­րը դեռ մի քա­նի օր ա­ռաջ էին վա­ճառ­վել:
Ներ­կա­յաց­նե­լով բե­մադ­րու­թյու­նը` թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և ռե­ժի­սոր Ռու­զան­նա Խա­չատ­րյա­նը բա­ցել է Ստե­փա­նա­կեր­տի Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի հեր­թա­կան` 87-րդ թա­տե­րաշր­ջա­նը` այն հա­մա­րե­լով խոր­հր­դան­շա­կան, քա­նի որ հա­մոզ­ված է, որ բար­բա­ռով ներ­կա­յա­ցում­նե­րը և՜ նոր հան­դի­սա­տես­ներ կբե­րի թատ­րոն, և՜ մեծ հե­տաք­րք­րու­թյուն կա­ռա­ջաց­նի մեր իսկ բար­բա­ռի հան­դեպ:
Ան­շուշտ, 10 րո­պե հն­չող պոե­մի բե­մադ­րու­մը հեշտ գործ չէ, խոս­տո­վա­նում է ներ­կա­յաց­ման ռե­ժի­սոր Մա­րատ Դավ­թյա­նը: Ստեղ­ծա­գոր­ծա­կան կազ­մին օգ­նու­թյան ե­կան թե՜ հե­ղի­նա­կի այլ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը և՜ թե բար­բա­ռա­գետ­նե­րի հա­վա­քած նյու­թե­րը, մաս­նա­վո­րա­պես` բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, ԱրՊՀ դա­սա­խոս Ար­մեն Սարգ­սյա­նի ՙԱր­ցա­խի բա­նա­հյու­սու­թյու­նը՚ գիր­քը: Օգ­տա­գոր­ծե­լով հա­վա­քագ­րած ա­սաց­վածք­նե­րը, մաղ­թանք­նե­րը, ա­նեծք­նե­րը, խա­ղիկ­նե­րը, եր­գե­րը` ռե­ժի­սո­րը ձգ­տեց բե­մում ստեղ­ծել մեր ժա­մա­նա­կաշր­ջա­նում ապ­րող ար­ցա­խյան գյու­ղը ոչ միայն իր դրա­կան, այլև բա­ցա­սա­կան կող­մե­րով: Ա­հա թե ին­չու
պոե­մի հե­րո­սի` ազ­նիվ ու հա­մեստ, աշ­խա­տա­սեր ու ար­ժա­նա­պա­տիվ, հո­գա­տար ու բո­լո­րին օգ­նու­թյան հաս­նող Լևո­նի հետ միա­սին բե­մում մարմ­նա­վոր­ված են վեր­ջին տաս­նյակ տա­րի­նե­րին հա­ճախ հան­դի­պող հա­րա­զատ լե­զուն գրե­թե մո­ռա­ցած, հայ մար­դուն բնո­րոշ ար­ժա­նիք­ներն ա­ղա­վաղ­ված կեր­պար­ներ: Ճիշտ է, նրանք ձգ­տում են գյու­ղում ապ­րող աղ­ջիկ­նե­րի հետ շփ­վել հա­յա­շունչ ու խո­րի­մաստ բար­բա­ռով, և, նրանց հետ զույ­գեր կազ­մե­լով, վե­րա­դառ­նալ ար­մատ­նե­րին: Բե­մում Լևո­նի ծնող­նե­րը մշ­տա­պես ի­րար հետ կռ­վում են, ինչ­պես Հ. Թու­մա­նյա­նի ՙԲա­րե­կեն­դան՚ հե­քիա­թում մարդն ու կնի­կը: Ռե­ժի­սորն այս­պի­սի զա­վեշ­տա­կան ե­րանգ­նե­րի մեջ է տես­նում ար­ցա­խյան ա­մուս­նա­կան զույ­գին: Ներ­կա­յա­ցու­մը` սկզ­բից մինչև վերջ, հան­դի­սա­տե­սը հե­տաք­րք­րու­թյամբ էր նա­յում` զու­գա­հեռ­ներ փնտ­րե­լով բե­մում կա­տար­վող և կյան­քում տե­ղի ու­նե­ցող երևույթ­նե­րի, կեր­պար­նե­րի միջև` չն­կա­տե­լով, թե ինչ­պես ներ­կա­յա­ցումն իր բա­րի ու խո­րի­մաստ ա­վար­տին հա­սավ: Նոր զույգ ծն­վեց` ի­րար սի­րող, ի­րար հա­վա­տա­րիմ, և այդ սերն ու հա­վա­տար­մու­թյու­նը նրանց ուժ կտան նոր կյանք ստեղ­ծե­լու, նոր մարդ ծնե­լու: ՙՊա­պունց տա­նը կնա­նեք` հըր­սա­նեք ա, հըր­սա­նեք՚,- կյան­քի հա­վի­տե­նու­թյու­նը խորհ­դան­շող այս խոս­քե­րով է ա­վարտ­վում և՜ պոե­մը, և՜ ներ­կա­յա­ցու­մը:

Շնոր­հա­վո­րե­լով ռե­ժի­սոր Մա­րատ Դավ­թյա­նին, ողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան կազ­մին` Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց հա­ջող­ված աշ­խա­տան­քի հա­մար: ՙԵրևում է,որ հս­կա­յա­կան գործ է կա­տար­ված: Երևում է, որ դե­րա­սան­նե­րը մտել են դե­րի մեջ, ապ­րում են հե­րոս­նե­րի կյան­քով: Դա նկա­տե­լի է և գո­վե­լի: Կար­ծում եմ` աս­տի­ճա­նա­բար դեռ նոր դր­վագ­ներ` պոե­մի ո­գուն հա­մա­պա­տաս­խան, կհայ­տն­վեն ներ­կա­յաց­ման մեջ, ե­թե կա ձգ­տում` սյու­ժեն ընդ­լայ­նե­լու, ա­սե­լի­քը հարս­տաց­նե­լու ար­ցա­խյան դի­պուկ բառ ու բա­նով: Շատ գոհ էի, բա­վա­կա­նին մեծ հա­ճույք ստա­ցա: Ու­րախ եմ, որ ե­րի­տա­սարդ դե­րա­սան­նե­րը զգում են ար­ցա­խյան բար­բա­ռի համն ու հո­տը: Շնոր­հա­վո­րում եմ սր­տանց և նոր հա­ջո­ղու­թյուն­ներ ցան­կա­նում: Հա­մոզ­ված եմ, ե­թե այս կար­գի մտահ­ղա­ցում­ներ ծն­վեն, նրանք կկա­րո­ղա­նան ի­րա­կա­նաց­նել դրանք: Ա­ռա­ջին փոր­ձից հե­տո նոր գա­ղա­փար­ներ են ծն­վում թե՜ սյու­ժե ա­ռա­ջադ­րող­նե­րի կող­մից, թե՜ դե­րա­սան­նե­րի մոտ: Եվ ես կար­ծում եմ, որ այս փոր­ձը մի այդ­պի­սի մեկ­նա­կետ է՚:
Իսկ թե ինչ­պես ծն­վեց նման պոեմ գրե­լու գա­ղա­փա­րը, պա­րոն Մա­նա­սյա­նը միան­գա­մից ան­կեղ­ծա­ցավ: ՙԹոռս սի­րում է ա­մառն անց­կաց­նել մեր գյու­ղում (Ա­վե­տա­րա­նո­ցում` խմբ.): Մի ան­գամ գյու­ղից վե­րա­դառ­նում է ու զար­ման­քով ա­սում. ՙԳյու­ղում րո­պեն մեկ ա­սում են` ա­րա պա ստի պեն կի­նի, հըմ…՚: Ու այս­տե­ղից ծն­վեց բուն գա­ղա­փա­րը, որ դա կա­րե­լի է ներ­կա­յաց­նել: Այն­պես որ, հա­մա­հե­ղի­նակն իմ աղջ­կա­թոռ Գևորգն է: Ան­շուշտ, մինչ այդ կա­յին մեր բար­բա­ռով գր­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ: Մո­րա­կան տատս` Խա­նու­մը, ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյան նմուշ­ներ նա­խա­հե­ղա­փո­խա­կան շր­ջա­նից դեռ գի­տեր: Ի­րե­նից ինձ հա­սած մի քա­ռա­տող հն­չեց ներ­կա­յաց­ման մեջ: Դա ՙՄթեն ա, մթեն ա, մեր տռա­նը ճոխտ թու­թեն ա, էն շան տղեն ը­սե­ցեք, կյա կուրց­րա­ծը քթե­նա՚ տո­ղերն են: Ես դա շա­րու­նա­կել եմ և դարձ­րել զու­գերգ: Ա­սեմ ձեզ, այն­քան թե­մա­ներ է տրա­մադ­րում մեր բար­բա­ռը, որ կա­րե­լի է այդ ուղ­ղու­թյամբ ան­վերջ աշ­խա­տել՚:
Ար­դյո՞ք նոր սե­րուն­դը կրողն է մեր բար­բա­ռի հար­ցին պա­րոն Մա­նա­սյա­նը մտա­հոգ­ված, բայց հա­վա­տով ա­սաց. ՙՆոր սե­րուն­դը պետք է սի­րի բար­բա­ռը: Վս­տահ եմ` նո­րա­մու­ծու­թյուն­նե­րը գա­լիս-գնում են, բայց խոր­քը, պատ­մա­կան հի­շո­ղու­թյու­նը, որ մեր ժայ­ռե­րի պես նս­տած է բար­բա­ռում, մեծ հարս­տու­թյուն­ներ ու­նի: Եվ դա պետք է պահ­պա­նել: Պոե­մը դրա հա­մեստ փոր­ձե­րից մեկն է՚:
Բե­մադ­րու­թյան ռե­ժի­սոր Մա­րատ Դավ­թյա­նի հա­վաստ­մամբ` ներ­կա­յաց­ման վրա աշ­խա­տան­քը շա­րու­նա­կա­կան է, կեր­պար­նե­րը տեղ ու­նեն հղկ­վե­լու, էլ ա­վե­լի մշակ­վե­լու: Եվ դրա ար­դյուն­քը թա­տե­րա­սեր ար­ցախ­ցի­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան դի­տե­լու հոկ­տեմ­բե­րի 26-ին և 27-ին:

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 21 Oct 2019 14:33:28 +0000