comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 09 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Wed, 17 Jul 2019 16:16:00 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի վերաբերյալ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26443-27 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26443-27 Ադրբեջանի կողմից արցախահայության…

 

Ապրիլի 10-ի առավոտյան սկսվեց գյուղի հրետակոծությունը, այնուհետև ադրբեջանական զորքերը մտան Մարաղա։Բնակչության հիմնական մասը հասցրեց լքել գյուղը, իսկ ովքեր չհասցրեցին, ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների զոհ դարձան? Երբ հաջորդ օրը հայկական ուժերը գյուղն ազատագրեցին, հայտնաբերեցին ազգությամբ հայ քաղաքացիական անձանց բազմաթիվ խեղված դիակներ։
Ըստ տարբեր տվյալների, Մարաղայում սպանվել է ավելի քան 57 քաղաքացիական անձ, և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին։
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսն այսպես է նկարագրում Մարաղայում տեղի ունեցածը. ՙԱյն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր? Մի մասին թաղել էին նախորդ օրը. նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար? Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, մարմնի մասեր և արյունոտ հող, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը՚։
Ինչպես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. ՙՑեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին՚ կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը։Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները։
Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և փաստացի մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը։Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև հայ ազգի բոլոր ներկայացուցիչները և Արցախ այցելող օտարերկրացիները։Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն։
Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր։Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1992թ. Ապրիլին Մարաղայում մարդկության դեմ կատարված հանցագործությանը և ռազմական հանցագործություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ։Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 10 Apr 2019 16:41:09 +0000
ՊՈՒՏԻՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26442-2019-04-10-16-37-51 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26442-2019-04-10-16-37-51 ՊՈՒՏԻՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ  ԼԵՌՆԱՅԻՆ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

 Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյան մեջ կարող է ՙճանապարհային քարտեզ՚ ի հայտ գալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը ՙընդգծել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունների ակտիվացման կարևորությունը՚։ Մոսկվան ՙպատրաստակամություն է հայտնել աջակցելու կարգավորմանը՚։ Դրանից բացի, ՙԱլիևը կիսվել է լեռնայինղարաբաղյան կարգավորման շուրջ մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր հանդիպման գնահատականներով՚:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Փաշինյանի միջև։ Զրույցի մանրամասները չեն հրապարակվում։ Բայց ընդհանուր առմամբ Ալիևի և Փաշինյանի միջև տեղի ունեցած վիեննյան հանդիպումից հետո Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյան մեջ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հեռախոսազրույցների ակտիվացումը չի ընկալվում որպես պատահական երևույթ։ Կարգավորման գործընթացը կարծես նոր փուլ է թևակոխում՝ Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ, թեև դրա ուրվագծերն առայժմ չեն նշմարվում։ Առայժմ ակնհայտ է հետևյալը։ Հենց Պուտինի անձնական մասնակցությամբ հաջողվեց դադարեցնել 2016թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սրացումը։ Հենց Պուտինը միջնորդի դերում հանդես եկավ Դուշանբեում Ալիևի և Փաշինյանի միջև ճակատային գծում լարվածության նվազեցման շուրջ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակ։ Ե՜վ առաջին, և՜ երկրորդ դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ն այդ ամենի հետ առնչություն չուներ։ Հակամարտող կողմերի միջև բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա անցկացնելու և բանակցությունների ձևաչափը փոխելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին մարտի սկզբին Մինսկի խմբի կողմից արված հետագա հայտարարություններում էլ ԵԱՀԿ ՄԽ-ի դիրքորոշումը քիչ հասկանալի էր մնում` ընդհուպ մինչև Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը։ Բայց Բաքվի և Երևանի միջև միջնորդ, ըստ ամենայնի, եղել է ու կա։ Ամեն բան մատնացույց է անում Ռուսաստանի նախագահին։
Այստեղ հանելուկների պակաս չկա։ Չենք ցանկանում դավադրության տեսության գիրկն ընկնել, բայց բաց է մնում հարցն առ այն՝ ինչու՞ Ալիևն ուղղակի ոտքի վրա համաձայնության եկավ Փաշինյանի հետ դեռևս մինչև անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այն իրավիճակում, երբ Բաքվի փորձագետներից շատերը կանխատեսում էին համարյա թե ՙՓաշինյանի ռեժիմի՚ խորտակում։ Դեռ ավելին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետությունների կազմավորման 100-ամյակի առթիվ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին հղված ուղերձներում նրանց նախազգուշացնում էր ՙմոտ ապագայում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նոր հնարավորությունների ի հայտ գալու մասին՚, շատերը համոզված էին նրանում, որ Վաշինգտոնը որոշել է ակտիվացնել իր քաղաքականությունը ղարաբաղյան ուղղությամբ։ Բայց Մոսկվան սկսեց առաջ անցնել։
Ստացվում է, որ Բաքուն և Երևանը Ռուսաստանին դիտարկում են որպես ամենամոտ միջնորդի, որը բավականաչափ քաղաքական կամք ունի ստատուս-քվոն փոխելու և խաղաղարարական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Այդ ուղղությամբ Մոսկվայի ներկայիս ակտիվացումը, հնարավոր է, կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ ճեղքման հասնելու ցանկություն կա։ Այդ պատճառով Պուտինը գաղտնի Ալիևին և Փաշինյանին երկխոսության է մղում՝ փորձելով նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, որպեսզի փոխզիջում ձեռք բերվի։ Թե կոնկրետ ինչ ձևաչափում այն ձեռք կբերվի՝ Մինսկի խմբի միջնորդությա՞մբ, թե՞ Ալիև-Փաշինյան երկխոսության արդյունքում՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի, առայժմ սկզբունքային նշանակություն չունի։ Այն կառաջանա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես համանախագահներ, ցանկանան խոչընդոտներ ստեղծել` ՙԱնդրկովկասում Ռուսաստանի հեգեմոնիայի ուժեղացման՚ հետ պայքարի պատրվակով։ Իսկ առայժմ կայուն տպավորություն է առաջանում, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյան մեջ խաղաղության ձեռքբերմանը միտված ՙճանապարհային քարտեզ՚ է ծնունդ առնում, որը լավագույնս կհամապատասխանի տարածաշրջանում առկա հակամարտության կողմերի ազգային շահերին: Դրա համար օբյեկտիվ հիմքեր, ինչպես գրում է The National Interest ամերիկյան պարբերականը, կան: ՙՌուսաստանն Ալիևի նախագահությունը դիտարկում է որպես դեռևս նրա հոր՝ Հեյդար Ալիևի կողմից նախանշված ուղեգծի շարունակում, ում հետ Պուտինը բավականին ջերմ հարաբերություններ ուներ,- գրում է այդ պարբերականը։ -Բաքուն շարունակում է գործընկերային հարաբերություններ զարգացնել Մոսկվայի հետ՝ միևնույն ժամանակ խուսափելով արևմտյան դաշինքին անդամակցելուց՚։
Բայց անհրաժեշտ է նախ կարգավորել լեռնայինղարաբաղյան հակամարտությունը։ Եվ այնպես, որ, ինչպես Պուտինն է ասել, ՙչլինեն ո՜չ հաղթողներ, ո՜չ պարտվողներ՚։ Դա` ընդհանուր առմամբ։ Իսկ առայժմ, հնարավոր է, Ռուսաստանի նախագահը ձգտում է հասնել նրան, որ սկզբի համար Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածություններն իրավաբանական ձևակերպում ստանան` Մոսկվայի երաշխիքների ներքո: Այնուհետև հնարավոր կլինի հաջորդ քայլերն անել նաև մարդասիրական ոլորտում: Տեսնենք` դրանից ինչ դուրս կգա:

www.regnum.ru

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 10 Apr 2019 16:37:02 +0000
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26441-2019-04-10-16-35-32 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26441-2019-04-10-16-35-32 1992թ. ապրիլի 10-ին…

 Հատուկ Հայտարարություն

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՌՀԿ ՀԽ) դատապարտում է ցեղասպանության՝ Ղարաբաղի Մարաղա գյուղի հայկական բնակչության զանգվածային սպանության փաստը, որն իրագործվել է 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված կազմավորումների կողմից։
Ամեն տարի ապրիլ ամիսը հիշեցնում է ինչպես Ադրբեջանի սահմռկեցուցիչ հանցագործությունների, այնպես էլ լռության մատնելու և ժխտելու քաղաքականության մասին։ Այդ քաղաքականությունը կանաչ լույս է վառում ցեղասպան Ադրբեջան պետության նորանոր հանցագործությունների համար։
Ադրբեջանում հայ ազգաբնակչության դեմ կատարված բազմաթիվ հանցագործությունների, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և հանրապետության այլ շրջաններում իրագործված ջարդերի և կոտորածների շարքում հատուկ տեղ ունի 1992թ. ապրիլին Ղարաբաղի Մարաղա գյուղում ադրբեջանական ոճրագործների իրականացրած հայերի զանգվածային և դաժան սպանությունը։
1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերն իշխանությունների հրամանով ցեղասպանական հանցագործություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում: Սա իր դաժանությամբ անմարդկային զանգվածային սպանություն էր` իրականացված խաղաղ բնակիչների հանդեպ: Իրավապաշտպան կազմակերպությունների և հայկական աղբյուրների տվյալներով, որոնք հիմնված են ականատեսների վկայությունների վրա, սպանվել է 52 մարդ, 66-ը պատանդ վերցվել (մեկամյա երեխայից մինչ 92-ամյա ծերունի): 19 պատանդի ճակատագիրը մինչ օրս անհայտ է մնում: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել, բնակչությունը բռնի կերպով տեղահանվել, տները թալանվել ու հրկիզվել են: Գյուղը գործնականում ջնջվեց երկրի երեսից:
Ցավալի է, բայց փաստ. Ռուսաստանում փոքրաթիվ ԶԼՄ-ներ եղան, որոնք գրեցին այդ նենգ հանցագործության` խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանության մասին: Արդեն 27 տարի է անցել այդ աղաղակող փաստը Ռուսաստանում լռության մատնելու օրվանից:
Ադրբեջանում, մինչդեռ, ռազմական հանցագործներն իրենց իրագործած ստոր արարքների համար հերոսների կարգում են հայտնվում: Արժե թեկուզ հիշել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի մասին, ով 2006թ. Հունգարիայում համատեղ ուսուցման ժամանակ, կացնահարեց քնած հայազգի զինծառայող Գուրգեն Մարգարյանին: 2016թ. ապրիլին Ադրբեջանը հանցագործությունների հերթական շղթան իրականացրեց` այսպես կոչված, Ապրիլյան պատերազմի` Արցախի Հանրապետության դեմ լայնամասշտաբ քառօրյա ագրեսիայի ընթացքում: Այդ ժամանակ Ադրբեջանի ՙփառապանծ մարտիկները՚, իսկ իրականում` ռազմական հանցագործները, առանց խղճի խայթի պարծենում էին իրենց ՙռազմավարներով՚: Արցախի պաշտպանության բանակի շարքային Քյարամ Սլոյանի մարմինը գլխատվել էր նրա մահվանից հետո, իսկ մայոր Հայկ Թորոյանին գլխատեցին դեռևս ողջ եղած ժամանակ: Ընդ որում ադրբեջանցի զինվորականն ինքն է հպարտությամբ խոստովանել այդ վայրագությունը կատարելու փաստը: Եվ այդ ոճրագործը 2016թ. հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով պարգևատրվեց ՙԱրիության համար՚ մեդալով: Ադրբեջանցի զինծառայողները նաև գլխատել են 68-ամյա պայմանագրային զինծառայող, վարորդ Հրանտ Ղարիբյանին:
Ադրբեջանը հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի մոռացության տա իր պատմության այդ խայտառակ էջը: Բայց անհնարին է ժողովրդի հիշողությունից ջնջել հայերի հանդեպ Ադրբեջանի իրագործած զանգվածային սոսկալի հանցագործությունները, այն է` հայ ռազմագերիների և տարեց խաղաղ քաղաքացիների գլխատումը, հանցագործություններ, որոնք ավելի ուշ կիրառում էին իսլամական ահաբեկիչները Սիրիայում:
Նախկինի պես լռության է մատնվում և լկտիաբար խեղաթյուրվում խնդրի էությունը, լռության են մատնվում ճշմարտությունը և հանցագործությունների փաստերը, կեղծավոր սիմետրիկ վերաբերմունք է արմատավորվում դահիճի և կանոնավորապես ագրեսիայի ենթարկվող օբյեկտի հանդեպ: Եվ դա այն դեպքում, երբ պատմության ադրբեջանական բոլոր դասագրքերում Ռուսաստանը ներկայացվում է որպես օկուպանտ և հիմնական թշնամի Հայաստանի և Իրանի հետ մեկտեղ:
Ադրբեջանը` մի երկիր, որը որպես իր պետական գաղափարախոսության անկյունաքար է դրել հայատյացությունը և հայերի հանդեպ ատելության սերմանումը, չի կարող միջազգային հանրությանն անվերջ մոլորության մեջ գցել և խուսափել նացիստական ու ֆաշիստական գաղափարախոսության իրականացման պատասխանատվությունից:
Ռուսական հասարակությունը պետք է ամբողջ ճշմարտությունն իմանա մարդկության դեմ Ադրբեջանի իրագործած բազմաթիվ հանցագործությունների մասին, ներառյալ Մարաղա գյուղում խաղաղ բնակիչների հանդեպ կազմակերպած դժոխքը: Հասարակությունը պետք է իմանա այդ ճշմարտությունը թեկուզև 27 տարի անց:
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը.
- դատապարտում է զանգվածային սպանությունները` ադրբեջանական կազմավորումների կողմից Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության հանդեպ իրագործված հանցագործությունները;
- հայտարարում է, որ խաղաղ գյուղացիների զանգվածային սպանությունները, որոնք իրականացվել են Ղարաբաղի Մարաղա գյուղում, մարդկության դեմ կատարված հանցագործություններ են և վաղեմության ժամկետ չունեն;
- պահանջով դիմում է Ռուսաստանի և Հայաստանի հասարակական կազմակերպություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին` ռազմական հանցագործներին հետապնդելու համար ստեղծված միջազգային դատական մարմինների հետ համատեղ աշխատանքում ակտիվացնել Ադրբեջանի Հանրապետությունից իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործունեությունը.
Համոզված ենք, որ կգա օրը, երբ արդարությունը կհաղթանակի, և ռազմական հանցագործները` հանձինս Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների, կկրեն խիստ պատիժ:

Ռուս-հայկական կազմակերպությունների
համակարգող խորհուրդ
2019թ. ապրիլի 7, ք. Մոսկվա

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 10 Apr 2019 16:33:53 +0000
ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԱՄՈՒՐ... http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26440-2019-04-10-16-33-05 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26440-2019-04-10-16-33-05 ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԱՄՈՒՐ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Հարցազրույց Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության և վերաբնակեցման բաժնի վարիչ Ալբերտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ։

-Որո՞նք են այն առաջնահերթ խնդիրները, որոնց վրա ընթացիկ տարում սևեռված է Ձեր ուշադրությունը։
-Առաջնահերթը սոցիալական առանձին խմբերում ընդգրկված անձանց ընտանիքներին օգնության ցուցաբերումն է։ Այդ խմբերում ընդգրկված են զոհված ազատամարտիկների ընտանիքները, Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամները, բազմազավակ և երկկողմանի ծնողազուրկ ընտանիքները...Եվ, իհարկե, եթե ծրագրերը շարունակական կլինեն, կվերաբնակեցնենք նաև փախստական և վերաբնակ ընտանիքներին։ Պետության կողմից տարվող բնակավորման քաղաքականությունը միտված է վերոնշյալ ծրագրերին և մենք էլ առաջնահերթ աշխատում ենք այդ ուղղությամբ։
-Գրեթե չորս տասնամյակ Դուք ղեկավարում եք բաժինը. եթե համեմատական անցկացնենք անցած տասնամյակի և ներկայի միջև, ինչպիսի՞ պատկեր կունենանք։
-Փոխվել են բաժնի անունը, կառավարման ձևը, իսկ գործի բնույթը, էությունը մնացել են նույնը։ Հրադադարի հաստատումից այս կողմ մեր գործունեության մեջ մեծ փոփոխություններ են կատարվել, առանցքային նորամուծություններ են արվել` գործի բնույթից ու ծավալներից ելնելով։
Ասկերանի շրջանում առկա է 42 համայնք, որոնցում ընդգրկված է 47 գյուղ...դրանցում քաղաքաշինական գործունեությունը հիմնականում համակարգվում է մեր բաժնի կողմից։ Շրջանը գտնվում է հանրապետության կենտրոնական մասում և մոտ է մայրաքաղաքին։ Միջշրջանային կենտրոնական ճանապարհները հիմնականում անցնում են Ասկերան շրջկենտրոնով, ինչը ևս մեր առանձնահատկությունների շարքում է։
Ինչ վերաբերում է խնդիրներին...Այսօր մենք շրջանի հեռանկարային զարգացման խնդիր ունենք, սակայն բացակայում է գլխավոր հատակագիծը, բացակայում են գոտիավորման համապատասխան փաստաթղթերը, դրանք կապված են մեծ գումարների հետ: Այսպես թե այնպես` այդ հարցերը ժամանակի ընթացքում պետական մակարդակով լուծում կգտնեն։ Եթե մեր համայնքները զարգանան, ինքնաբավ դառնան, գուցե այդ ժամանակ արդեն կկարողանանք լուծել նաև գլխավոր հատակագծի հարցը։ Ներկա դրությամբ բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելիս մենք օգտվում ենք միայն ու միայն հողօգտագործման ժամանակավոր սխեմաներից։ Սխալ է առանց գոտիավորման աշխատելը, պիտի հստակ իմացվի` որն է արդյունաբերական գոտին, բնակարանային, հասարակական շինարարությունը որ թաղամասում պիտի լինի, որտեղ է կորիզը՝ կենտրոնական մասը, որը պիտի ձևավորվի ու կառուցապատվի։
1982թ. Ասկերանն ուներ ՙԱզգոսպրոյեկտ՚ նախագիծը, որի գլխավոր ճարտարապետը հայ էր՝ Կարեն Ավակովը, նրա հետ մենք համագործակցել ենք։ Փաստորեն 1982 թվականին Ասկերանի գլխավոր հատակագիծը պատրաստ էր, սահմաններն որոշակիորեն սահմանազատված էին, դրանից մասնակիորեն այսօր էլ օգտվում ենք, բայց այն պաշտոնական փաստաթուղթ չէ, և պիտի վերանայվի։ Շրջանի գյուղական բնակավայրերում հիմնականում անհատական բնակելի տներ են կամ առանձնատներ, գումարած դպրոցական շենք, գյուղապետարան կամ համայնքային կենտրոն, բուժկետ և մշակույթի տուն։ Հարկ է առանձնացնել մասշտաբային դպրոցաշինությունը։ Վերակառուցվել ու կառուցվել են նոր դպրոցներ, շատ քիչ համայնքներ են դուրս մնացել դպրոցաշինության ծրագրից, այդ ուղղությամբ էլ աշխատանքներ տարվում են, ունենք եռամյա ծրագիր, որտեղ նախանշված է այն դպրոցական շենքերի ցանկը, որոնք դեռևս վերանորոգման կամ կառուցման կարիք ունեն։
Իսկ նորակառույց դպրոցների ցանկը մեծ է, նորակառույց են Ասկերանի, Նորագյուղի, Խնձրիստանի, Իվանյանի, Խաչենի, Շոշի միջնակարգ դպրոցները։ Ունենք այնպիսիք, որոնք կառուցվել են խորհրդային շրջանում, բայց տիպային են, նմանատիպ դպրոցները պարզապես հիմնանորոգման կարիք ունեն։ Դրանք են Խնապատի, Նախիջևանիկի, Ավետարանոցի և Այգեստանի միջնակարգերը։ Ներկա դրությամբ փոխվում է Ավետարանոցի դպրոցի տանիքը, Խնապատի միջնակարգում մասնակի աշխատանքներ են տարվել, իսկ ներսի աշխատանքները դեռ մնում են։ Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը սահմանամերձ Նախիջևանիկի դպրոցի հիմնանորոգումն է, այն սպասարկում է նաև Վարդաձորի աշակերտներին, ինչպես նաև Սառնաղբյուր գյուղի բարձրդասարանցիներին։ Նախիջևանիկի դպրոցում վթարային վիճակ է, այն ոչ միայն հրետակոծության, այլև տարիների ընթացքում քայքայվելու հետևանք է։ Շենքը մասնագետների կողմից ուսումնասիրվել է, նախագիծը պատվիրված է, հույս ունենք ընթացիկ տարում սկսել շինաշխատանքները. այն հանրապետության նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է։
-Մեր խնդիրների խնդիրը թերևս լուծարված, կամ լուծարման եզրին գտնվող գյուղերն են, ի՞նչ է արվում նմանատիպ բնակավայրերին կենդանության շունչ հաղորդելու համար։
-Ցավոք, ունենք լուծարված և լուծարման եզրին գտնվող շատ փոքր գյուղեր, օրինակ, շատերին հայտնի Ուլուբաբ գյուղը, նույնը և Քարագլուխը, իսկ Քյաթուկը լուծարման եզրին է` չնայած շրջկենտրոնին ու մայրաքաղաքին մոտիկ գտնվելուն, էլ չենք խոսում հրաշալի բնության, տեղանքի հարմարավետության մասին։
-Ձեր բաժինը նաև վերաբնակեցման խնդիրներով է զբաղվում, այդ ուղղությամբ ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում։
-Համայնքներում բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, մեր ուշադրությունն այսօր սևեռված է դրանց վրա։ Դա չի նշանակում, որ մեր տեսադաշտից դուրս է բնակավայրերի վերաբնակեցումը։ Դա ևս առաջնահերթությունների շարքից է։ Օրինակ, Քյաթուկ գյուղում որոշակի նախապատրաստական աշխատանքներ տարվել են, այս պահին աշխատանքները սառեցված են` որոշ հանգամանքներից ելնելով, բայց հույս ունենք` անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում, ակտիվացնել գործընթացը:
Էլի փոքր գյուղեր ունենք, ասենք Վերին Սզնեքը, Մոշխմհատը, որտեղ չկա բնական աճ, չկա զարգացում, շատ փոքր համայնքներ են, ճիշտ է, առանձին համայնքների կարգավիճակ ունեն և դեռևս գոյատևում են, մինչև մի տեղից հույսի դուռ կբացվի։
-Իսկ խոշոր գյուղերից, որտեղ կյանքն իսկապես եռում է, և որտեղ լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում, որո՞նք կառանձնացնեիք։
-Շրջկենտրոնից հետո կառանձնացնեի Նորագյուղը, Իվանյանը, ի դեպ, վերջինս` որպես նոր ստեղծված բնակավայր, լայն թափով զարգանում է. նոր համայնքային կենտրոն, դպրոց, մանկապարտեզ, քայլեր են արվում խմելու ջրի վերականգնման ուղղությամբ։ Շոշ գյուղը կառանձնացնեի, բավականին կայացած համայնք է, նույնը և Խնձրիստանը, Այգեստանը, Ավետարանոցը, Պատարան, Աստղաշենը...
-Այժմ դառնանք շրջկենտրոնին ու նրա զարգացման հեռանկարներին։
-Ասկերանը որպես շրջկենտրոն կազմավորվել է 1978 թվականին (Ստեփանակերտի շրջանը դարձավ Ասկերանի շրջան): Ասկերանը դարձավ շրջկենտրոն, բնակչությունն ավելացավ, ենթակառուցվածքներն սկսեցին գործել: Արցախի հյուսիս-արևելյան հիմնական դարպասը ամրակայվեց ու դիմակայեց Աղդամին։ Իսկ մինչ այդ այն գյուղատիպ ավան էր և գոյատևում էր, ինչպես մեր շատ շեներ։ Այսօր Ասկերանն արդեն կայացած միջուկ է` մեծ դիմադրողականությամբ օժտված։ Ասկերանում այսօր կա դինամիկ աճ:
Անցած և ընթացիկ տարում կառուցվել և կառուցվելու են բազմաբնակարան շենքեր։ Նախագծերն արդեն պատվիրված են, և հավանաբար մոտ ժամանակներն կմեկնարկի երեք նոր բազմաբնակարանոց շենքի շինարարությունը։ Բնակարանները տրվելու են սոցիալական առանձին խմբերում հաշվառված բնակիչներին, մի մասն էլ կտրվի հիփոթեքային վարկավորմամբ. այս պահի դրությամբ շուրջ 50 հոգի արդեն հերթագրվել է քաղաքապետարանում` ծրագրից օգտվելու համար։
Պատվիրված է նաև շրջկենտրոնի մշակույթի տան նախագիծը, օրախնդիր է կենտրոնական փողոցի բարեկարգումը: Պատերազմի հետքերը մասամբ են վերացվել, պատերազմական հիշողությունները պիտի արմատախիլ արվեն առաջին հերթին մարդկանց հիշողությունից: Նրանք պիտի տեսնեն, զգան նորացող շրջկենտրոնի շունչն ու թարմությունը։ Ասկերանը պիտի փոխի իր կերպարը։ Տեսնո՞ւմ եք, թե մայրաքաղաքն ինչ նոր, թարմ լուծումներ է ստացել, ուղղակի հիանալ կարելի է, այդպես համաչափ էլ պիտի զարգանան շրջկենտրոնները, և գյուղական համայնքները, սա, կարծում եմ, հոգեբանական մեծ ազդեցություն կունենա բնակչության վրա։ Այդ ուղղությամբ էլ աշխատում ենք, բարեկարգում, խճապատում, ասֆալտապատում ենք փողոցները, ճանապարհները։
2018 թվականից սկսած ՙԽաչենշինի՚ ուժերով նոր թափ են ստացել շինարարական-բարեկարգման աշխատանքները։ Արդեն ամեն հարց կարգավորվում է տեղում, ունենք շինտեխնիկա, ինչի շնորհիվ աշխատանքն ավելի արդյունավետ ու ավելի արագ է իրականացվում ։
Ասկերանին նոր տեսք է տալիս Արցախի փողոցը։ Շահագործման է հանձնվել Արվեստի դպրոցը: Այդ ամենով հանդերձ` դեռևս կառուցապատման խնդիրներ ունենք, մեզ շատ աշխատանքներ են սպասվում, բազմաբնակարան, բազմահարկ շենքեր պիտի կառուցվեն, որ շրջկենտրոնը լիարժեք տեսքի գա, թարմ լուծումներ են անհրաժեշտ քաղաքատիպ շրջկենտրոն ունենալու համար։ Հասկանում եմ` ակտիվ սեյսմիկ գոտում ենք, բայց 3-4 հարկանի շենքերն անհրաժեշտություն են։ Շրջանի զարգացման հեռանկարներն անկասելի են ու շարունակական։ Ես լավատես եմ և այն կարծիքին եմ, որ կառուցելու ու արարելու ենք ողջ սահմանի երկայնքով ու խորքով՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Քարը քարին ենք դնելու հույսով, հավատով ու ապագայի հանդեպ խորը վստահությամբ և այն համոզմունքով, որ վաղն ավելի լավ է լինելու։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 10 Apr 2019 16:31:10 +0000
ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑԸ ՔԱՐՆ Է http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26439-2019-04-10-16-27-19 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26439-2019-04-10-16-27-19 Վարդուհի ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Ասկերանի շրջանի Հարավ գյուղը շրջակա գյուղերից առանձնանում է իր բարձր դիրքով։ Մայրաքաղաքից Հարավ հասնելու համար պետք է հաղթահարել ընդամենը 18 կմ ճանապարհ: Այն արդեն մի քանի տարի է` ասֆալտապատ է, ևս 3 կմ բարեկարգելու կարիք կա: Դա էլ պետության կողմից համայնքին ամեն տարի հատկացվող միջոցներով է նախատեսվում:

Ճանապարհի երկու կողմերում գյուղացիների անմշակ հողերն են։ Գյուղում գյուղատնտեսությամբ քչերն են զբաղվում: Ստեփանակերտի շուկայում Հարավի հողում աճեցված բանջարեղենից ու մրգերից հանդիպում ես հազվադեպ: Տարիներ առաջ Հարավի կարտոֆիլը շուկայում ամենապահանջվածներից էր, մրգերն ու բանջարեղենը ևս իրենց տեղը չէին զիջում այլ գյուղերի արտադրանքին։ Բայց ամեն ինչ ժամանակի հետ փոխվել է։ Անասնապահությունը նույնպես երանելի վիճակում չէ: Տեղացիները պատմում են, որ շուրջ երկու տասնամյակ առաջ գյուղում չկար մի ընտանիք, որը երկու - երեք խոշոր եղջերավոր անասուն չունենար, թռչնաբուծությամբ, ոչխարաբուծությամբ չզբաղվեր: Հիմա գյուղի առօրյան լրիվ այլ է: Երիտասարդ ու կարող ուժը ներգրավված է գյուղից ոչ հեռու գտնվող քարի արտադրամասերում, զբաղվում են քարե սալիկների արտադրմամբ և մշակմամբ։ Գյուղում գործում է այդպիսի չորս արտադրամաս։ Հարավի յուրահատկությունը նաև մարմարի առկայությամբ է պայմանավորված: Վարդագույն գեղեցկուհու հմայքը հայտնի է Արցախում ու երկրի սահմաններից դուրս: Քարի արտադրամասերը մեծ խթան են գյուղի երիտասարդությանը գյուղում պահելու համար։ Եթե գյուղում չգործեին քարի արտադրամասեր, երևի տեղի երիտասարդների մեծ մասը կտեղափոխվեր այլ վայրեր։ Քարի արտադրամասերում աշխատող որոշ երիտասարդներ էլ մայրաքաղաքից են հասնում գյուղ` աշխատանքի։ Որոշներն էլ հիմնականում ներգրավված են գյուղապետարանում, դպրոցում, բուժկետում, մշակույթի տանը, մանկապարտեզում։ Դպրոցն ու մանկապարտեզը գործում են իրար կից: Ամենամեծ ցանկություններից մեկն այստեղ այն է, որ երեխաներ շատ ծնվեն: Ամեն դեպքում տրամադրության պակաս գյուղում չկա: Մշակույթի տանը պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված տարբեր տոների, այս օրերին էլ կանանց մեծարման երեկո է կազմակերպվել:
Գյուղապետարանում պարբերաբար տեղի են ունենում ժողովներ` գյուղացիների խնդիրները լուծելու ակնկալիքով։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գյուղն ապահովվել է գրեթե ամեն ինչով` բնական գազով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, համացանցով, միջքաղաքային տրանսպորտով։ Գյուղի հրատապ խնդիրը եկեղեցու վերանորոգումն է։ Հարավցիների վաղուց են երազում ունենալ վերանորոգված ու գործող եկեղեցի, և հույս ունեն, որ մի գեղեցիկ օր բարի մարդկանց օգնությամբ կկատարվի իրենց և այդ երազանքը ևս։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 10 Apr 2019 16:25:29 +0000
ՄԱՐԱՂԱ՝ ՉՄԱՐՈՂ ՑԱՎ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26438-2019-04-10-16-24-17 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26438-2019-04-10-16-24-17 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 27 տարի առաջ արցախյան ամենամեծ ու բարգավաճ գյուղերից մեկում՝ Մարաղայում կատարվածը թուրք բարբարոսի արյունոտ հետքերի և ցեղասպան ներկայության ևս մեկ վկայությունը դարձավ՝ հայոց պատմության մեջ մնալով որպես Արցախյան պայքարի ամենաողբերգական էջերից մեկը: Հայկական գյուղում մնացած ծերերին, կանանց ու երեխաներին հրի ու սրի մատնելու համար ասպատակները դարձյալ ապրիլ ամիսն էին ընտրել:

Այն, որ Մարաղայի խաղաղ բնակչության սպանդը կազմակերպվել և իրագործվել է պետական մակարդակով, վկայում է այն փաստը, որ այդ բարբարոսներից շատերին հետագայում շնորհվեցին Ադրբեջանի պետական բարձր կոչումներ: Չնայած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով գյուղում էր արդեն ոճրագործությունից երեք օր անց, և Helsinki Watch միջազգային իրավապաշտպան կլազմակերպությունը պաշտոնապես հաստատել են, որ Մարաղայում խաղաղ բնակչությունն աննկարագրելի ոճրագործության զոհ է դարձել, այնուամենայնիվ, ցայսօր միջազգային հանրությունը համարժեք գնահատական հնչեցնելուց դարձյալ ձեռնպահ է մնացել:
Մարաղան գտնվում էր Գանձակ-Ստեփանակերտ մայրուղու վրա և համարվում էր ԼՂԻՄ հյուսիսային դարպասը: Ըստ 1989թ. մարդահամարի՝ հայկական ավանում ապրում էր 4670 մարդ:
Վաղ առավոտյան սկսված հարձակմանը նախորդել էր գյուղի՝ տարբեր կողմերից հրետակոծումը: Գյուղում զինվորականներ չկային, սակայն բնակիչներն ինքնապաշտպանական ջոկատ էին ստեղծել: Քաջ գիտենալով, որ հրետակոծմանը կհաջորդի գրոհը՝ որսորդական հրացաններով ու ինքնաշեն ավտոմատներով զինված 60-հոգանոց ջոկատը պատրաստվել էր դիմակայել ադրբեջանական գրոհին, սակայն ուժերն անհավասար էին ադրբեջանցիները հարձակվել են զրահատեխնիկայի` շուրջ 20 տանկերի օգնությամբ: Լայնածավալ հարձակումն սկսվեց լուսաբացին: Գյուղացիների կազմակերպած պաշտպանությունը ճեղքվել ու գյուղը գրավվել է: Գերեվարվածների թիվն անցնում էր վեց տասնյակը: Գեհենից հրաշքով փրկված մարաղեցիներն ապաստան են գտել աշխարհի ամենատարբեր հատվածներում, նրանք այսօր էլ առանց արցունքի չեն կարողանում վերհիշել այդ դժոխային օրը: Արյունոտ այդ օրվա մասին նրանց պատմությունները չեն կարող անտարբեր թողնել անգամ ամենասառնասիրտ օտարին:
Ռավիկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ (87 տարեկան, այժմ ապրում է Մարտակերտ քաղաքում).- Մարաղայի վրա հարձակումն սկսվեց առավոտյան վեցին: Կրակում էին թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Շատերը մինչ այդ իրենց կանանց ու երեխաներին հեռացրել էին գյուղից: Մենք լավատեսներից էինք. ադրբեջանցիների հետ եղբայրներ չէինք, բայց տարիներ, տասնամյակներ շարունակ ապրում էինք կողք կողքի։ Մեր գյուղի և Միրբաշիրի արանքը երկու կիլոմետր էր: Ո՞վ կսպասեր նման գազանությունների: Այդ օրը քրոջս ու եղբորս ընտանիքներն էլ էին մեզ հետ, հենց որ տեղեկացանք, որ թուրքերը մտել են գյուղ, մի կերպ մեր ընտանիքներին դուրս բերեցինք գյուղից, չեմ էլ ուզում հիշել, թե ինչ տանջանքներով անցանք էդ ճանապարհը: Ընկերս՝ Վարդանյան Բորիկը, աշխատում էր ջրտնտեսությունում: Օմօնականները նրա գլուխը սղոցով կտրել են, իսկ դիակի վրա թողել գրություն. ՙՀիմիկվանից հետո ջուրն արդար ես բաժանելու՚: Նրա մորը՝ Փառանձեմին, ու կնոջը՝ Զարյային, պատանդ են վերցրել, մինչև հիմա հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ են տարել: Այդ օրը ծանր վիրավորվել է նրանց որդին՝ Վլադիկը: Պատվական Գալստյանը Հայրենական մեծ պատերազմում մինչև Բեռլին էր հասել, բայց սպանվեց իր տանը՝ ավտոմատի կրակահերթից: Ո՞ր մեկին հիշես...
Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ (այժմ ապրում է Ստեփանակերտում). ¬ Ապրիլի 10-ին ես գյուղում չէի։ Վիրավոր ամուսնուս՝՝ Էդիկ Աբրահամյաին էի խնամում Մարտակերտի հոսպիտալում, սակայն իմ ուշքն ու միտքը գյուղում էր, այնտեղ էին մեր երեք երեխաները, փոքրը 2 տարեկան էլ չկար: Անընդհատ կապվում էի մեր գյուղացիների հետ, նորություններ իմանում։ Լսելով, որ թուրքերը հարձակվել են, առանց մտածելու, ամուսնուցս թաքուն որոշում եմ գյուղ հասնել։ Այդ օրը մանր անձրև էր տեղում, թե ինչպես տեղ հասա՝ անհնար է հիշել, ամեն ինչ մտքովս անցնում էր: Մեր տունը գյուղի ծայրին էր, թաքնվելով, սողեսող մոտեցա մեր տանը՝ դարպասներին կողպեք տեսա, ուրախացա, ուրեմն` մեր ծնողները երեխաներին դուրս են բերել։ Վերադարձա Մարտակերտ: Հաջորդ օրը՝ ապրիլի 11-ին, գյուղն արդեն մերոնք ազատագրել էին. ողջ մնացած մարաղեցիները գնացել էին կորած հարազատներին գտնելու, մահացածներին հողին հանձնելու, ես էլ էի նրանց հետ: Այն, ինչ տեսանք՝ մինչև օրս աչքերիս առաջ է. ածխացած մարմիններ, գլխատված դիակներ, արյան հոտ... Ես գյուղի փոստի բաժանմունքի պետն էի, շատերին էի մոտիկից ճանաչում: Անասնաբույժ Հայկազ Սողոմոնյանի տանը մի հրոսակախումբ կերուխում էր արել (մարաղեցիները բոլորն էլ լավ էին ապրում, ընտիր գինի ունեին), հետո գլխատել էին տանտիրոջ դիակը: Փոստի երիտասարդ մեխանիկին կապել էին հեռագրասյանը, տանջամահ արել, հետո վառել: Շատ դաժան են վարվել նաև գերյալների հետ։ Մի քանի օր անց՝ արդեն Մարտակերտում, հանդիպեցի Ռիտա Մնացականյանին. եղբայրը մեծ դժվարությամբ, մեծ գումարների միջոցով կարողացել էր նրան փրկել Միրբաշիրի բանտից: Ռիտայի ամբողջ դեմքը կապտուկների մեջ էր, ձեռքերին ու պարանոցին ծխախոտով վառած կետեր էին: Ռիտան խնդրեց,որ իր մասին հարցեր չտամ: Մեր սիրելի ուսուցչուհու՝ Ալվինա Բաղդասարյանի մասին պատմեց. նրա հետ նույն խցում էին: Ալվինային բոլորը գիտեին, ճանաչված մանկավարժ էր, շարժման նվիրյալ: Ամբողջ աշխատավարձը տրամադրում էր ջոկատի տղաների կարիքներին: Հպարտ էր, հայրենասեր, իսկական մտավորական: Բանտում Ալվինան հրաժարվել է ասել՝ Մարաղան ադրբեջանցիներինն է, որից հետո կրակել են նրա ոտքերին։ Ռիտան հիմա Ռուսաստանում է ապրում: Ալվինան զոհված է համարվում: Բոլոր մարաղեցիներիս համար նա մեր այս պատերազմի ամենաազնիվ և ուժեղ կին հերոսներից է: Ես շատ սխալ եմ համարում, որ պետականորեն նրան հետմահու որևէ կոչում մինչև հիմա չի շնորհվել:
Նախկին մարաղեցի Էդիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ 1992-ի փետրվարին գյուղի մատույցներում ողնաշարի հրազենային վիրավորման արդյունքում առաջին կարգի հաշմանդամ է դարձել, գամվել անվասայլակին: Այսօր կոշկակարությամբ է զբաղվում, կատակում է` ով կմտածեր, որ ինձ նման անհանգիստ մարդը մի օր էս գործով կզբաղվի: 2012-ից մայրաքաղաքի Մանուկյան փողոցում, իր տան հարևանությամբ կրպակ է տեղադրել, ամեն օր կինը` Ժաննան տեղ է հասցնում նրան, հետևում, որպեսզի երկար նույն դիրքում չնստի, քանի որ պառկելախոցերն են վերջին շրջանում նոր վիրահատության պատճառ դարձել: Չնայած դժվար կյանքին` 62-ամյա Է. Աբրահամյանը կատակասեր ու կենսախինդ է, դիմացինին լավատեսությամբ վարակելու զարմանալի կարողություն ունի: Նրա համար Մարաղայում իսկական պատերազմն սկսվեց 1989-ի փետրվարին, երբ ընկերոջ հետ տնտեսության համար գյուղտեխնիկա էին բերում. ՙԱղդամի մատույցներում ադրբեջանական խաժամուժը շրջապատեց, անվադողերն էինք փոխում, թե չէ` չէին համարձակվի: Ընկերս տարիքով էր, գլուխը զարկեցին մեքենայի կապոտին, ընկավ: Տեսան` չեն կարողանում ինձ վայր գցել` հետևից երկաթե ձողով հարվածեցին, բամբակի դաշտում ուշքի եկա` ձախ ականջս էին կտրել, ողջ մարմինս արյունոտ-ուռած էր, արյունը լցվել էր բերանս: Բարդայի անվտանգության աշխատակիցներն էին տեղում հայտնվել, հետագայում, երբ այդ ավազակներից որևէ մեկը չպատժվեց, հասկացա, որ մեզ պատերազմ է հայտարարված: Հետո ջոկատ ստեղծեցինք, զինվեցինք, մարաղեցին ուժեղ հայ է, նա երբեք չէր հանձնվի, մինչ ապրիլի 10-ը քանի անգամ են փորձել գրավել մեր գյուղն ու հետ շպրտվել: ՝ 92-ի փետրվարն էր, երբ վիրավորվեցի, մեր ջոկատի հետ դաշտերում աշխատողներին պիտի գյուղ ուղեկցեինք, դարանակալել էին թփերում. սկսեցին կրակել, դիրքավորվեցինք, ջոկատի հրամանատարը` Վանիկը մահացու վիրավորվեց, իմ ողնաշարին կպավ: Տղաներն էդ լավ կրակողին ոչնչացրին, հետագայում պարզվեց, որ Կիրովաբադի բարձր չինովնիկներից մեկի որդին է, դրա դիակի դիմաց մեր 10 գերյալների ազատեցին: Երբ գյուղն ընկավ, ես հոսպիտալում էի: Ինչ ասեմ, 27 տարի է` ամեն գիշեր երազում մեր գյուղում եմ, մեր Մարաղան էլ իմ երիտասարդության տարիների գյուղն է` շեն ու ծաղկուն, շրջում եմ փողոցներով, զրուցում տարեցների հետ: Արթնանում եմ՝ ասես կյանքս իզուր եմ ապրում:
Չորս թոռնիկ ունեմ: Ավագ որդիս ռազմական բժիշկ է, փոքրը` Կիման, զինծառայող է, փոքր ժամանակ սիրում էր կրկնել, որ մարաղեցիների վրեժը թուրքից պիտի լուծի: Զինվորական դարձավ, աչքի ընկավ 2014-ի հուլիս-օգոստոսի սրացման օրերին, իսկ ապրիլյան պատերազմում ծանր վիրավորվեց, սակայն նորից շարք է վերադարձել: Այնպես որ՝ խոստումը կատարել է լիովին:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 10 Apr 2019 16:18:44 +0000
ԼՈՒՍԱՊԱՅԾԱՌ ԱՆՈՒՆ՝ ԱԼՎԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26437-2019-04-10-16-18-40 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26437-2019-04-10-16-18-40 ԼՈՒՍԱՊԱՅԾԱՌ ԱՆՈՒՆ՝ ԱԼՎԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Խորհրդային 4-րդ բանակի հրամկազմի թողտվությամբ ու աջակցությամբ ադրբեջանական օմօնը հայկական Մարաղայում վայրենի խոշտանգումներով սպանդի ենթարկեց գյուղի խաղաղ բնակչությանը` հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր էին: Դա ապրիլի 10-ին էր: Ապրիլի 22-23-ը Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման, և նորից ազերիների կոտորածի զոհ դարձան մոխրացած գյուղ վերադարձած և իրենց սպանված հարազատներին հողին հանձնելու գործով զբաղված բնակիչներին: Մեծ թվով մարաղեցիներ գերվեցին ու պատանդվեցին: Անհետ կորածների թիվն անցնում է 40-ից: 

1915-ը կրկնվեց խորհրդային հայկական գյուղում: Դահիճները նույնն էին, զոհերը` նույնպես: Մենք, որպես հիշատակի խնկարկում անմեղ զոհերի, ներկայացնենք նրանցից մեկին` մի պայծառ ու լուսավոր անուն` մանկավարժ Ալվինա Շմավոնի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:
Նրա մասին տեղեկություններ ստացանք Նոր Մարաղայի միջնակարգ դպրոցում, որտեղ գեհենից մազապուրծ փրկվածների վկայությունների հիման վրա դպրոցի տնօրեն Լյուբա Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ Ալվինա Բաղդասարյանին նվիրված անկյուն է ստեղծվել նրա լուսանկարով, որոշ նյութերով, որը հիմնականում տրամադրել է տնօրենի մորաքրոջ աղջիկը` լենինավանցի Ժաննա Պետրոսյանը:
Բաղդասարյաններից Շմավոնը 4 դուստր է ունեցել և մեկ որդի: Որդին` Հայկազը, անհետ կորել էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Դուստրերից ժոզեֆինան բժշկուհի էր:
Ալվինա Բաղդասարյանը քիմիա-կենսաբանություն է դասավանդել է Մարաղայի և Լենինավանի (Մարգուշևան) միջնակարգ դպրոցներում: Հարգված անուն էր մանկավարժական հանրության շրջանում: Ուսուցիչ-մեթոդիստ էր, շրջանային առարկայական օլիմպադաների անցկացման հանձնաժողովի անդամ: Նրա սաներից շատերը դարձել են բժիշկներ, ուսուցիչներ:
Երջանկահիշատակ կենսաբան Ժորա Գրիգորյանը, որն այդ տարիներին աշխատում էր ԼՂ ուսուցիչների կատարելագործման ինստիտուտում` որպես կենսաբանության բաժնի վարիչ, 2004թ. ՙԼուսարար՚ թերթում, շատ ուշ իմանալով Ալվինայի զոհվելու մասին, տպագրել էր ՙՆերիր ինձ, Ալվինա՚ հոդվածը, որը հետագայում զետեղել է ՙԿենսաբանությունը առօրյա կյանքում՚ իր գրքում: ՙԱլվինա, քո գեղեցիկ ու բովանդակալից դասերի մասին արդեն լավ իմանում էին Լենինավանում, Մարաղայում, հարևան գյուղերում, մարզժողկրթբաժնում: Ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց քո վերջին բաց դասը Լենինավանի դպրոցում: Տնօրեն Լենա Գյուրջյանը դասին մասնակից էր արել բոլոր ուսուցիչներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես ես աշակերտներին տալիս ամենօրյա կյանքում կիրառվող գիտելիքներ: Բաց դասին դա քեզ հաջողվեց: Բայց սկսվեց անողոք պատերազմը, և ես չկարողացա ժամանակին ընդհանրացնել գեղեցիկ և արդյունավետ դաս կառուցելու քո առաջավոր փորձը՚,- գրում է նա:
Իսկ այժմ հենվենք դպրոցից ստացած մեր տեղեկությունների վրա:
Պատվախնդիր ու արժանապատիվ ընտանիքի գեղեցկուհի դուստր Ալվինան չընտանիքավորվեց: Սակայն նա իր անունը խիզախությամբ պսակեց 1988-ի փոթորկուն օրերին: Շարժման առաջին օրերին գյուղի երբեմնի հեղինակություններից ոչ մեկը չէր շտապում առերես դուրս գալ: Ալվինա մանկավարժի որակն ու էությունը այլ էին: Նա իր առարկայից ոչ պակաս տիրապետում էր իր երկրի պատմությանը: Պատահական չէր, որ Շարժման ընդհատակյա փուլում աջակցում էր տղաներին, նրանց ոգևորում ու լիցքավորում պատմագիտական նյութերով: 1988-ին, երբ ամեն ինչ հայտնի դարձավ, անհայտ չմնաց և Ալվինայի դիրքորոշումը: Լինելով երդվյալ ազատամիտ և անկախ ոգի` այդպիսին մնաց մինչև չարաբաստիկ գերության oրը` 1992թ. ապրիլի 10-ը: Այդ օրը մեկ անգամ ևս փայլատակեց վաստակաշատ մանկավարժի ազգային արժանապատվության ըմբոստ ոգին: Զինված խուժանը մտել էր Բաղդասարյանների օջախ, տնից հանել ուսուցչուհուն: Երկրորդ հարկի աստիճանահարթակից նա նայել է բախտակից համագյուղացիներին, որոնց ճնշող մեծամասնությունն իր սաներն էին, ու ամեն ինչ պարզ էր դարձել միանգամից. մահը երկու քայլի վրա էր:
Պահի հրամայականով կոչ է արել համագյուղացիներին չընկճվել. ՙԱյս ճիվաղների դաժանությունների առաջ մի ընկրկեք, մահը դիմավորեք ոտքի վրա, միևնույն է, սրի են քաշելու մեզ, լաց ու կոծը չի մեղմացնի թուրքի սիրտը՚: Այդ պահին առաջին հարվածը իջել է թիկունքին: Նրան լռեցնելու փորձ են արել մերձավորները` ՙԽղճա քեզ ու մեզ՚ ասելով: Բայց մինչև վերջ Ալվինան չէր կորցրել իրեն: Ծեծը, շղթաները, շիկացրած երկաթը անուժ են գտնվել լռեցնելու նրան: Նա իր խոսքը մերթ ուղղում էր յուրայիններին, մերթ` խուժանին.
- Գերելով կարող եք մեզ սպանել, բայց ոչ հաղթել: Գնդակը կարող է մեզ մահ բերել, բայց դա դեռ ձեր հաղթանակը չէ: Լսեք, խղճուկ գյադաներ, դուք դեռ լավ չեք ճանաչում մեր ազգին, որ հազարամյակներ գոյատևել է իր հավատքին ու լեզվին ապավինած: Սպանեք, բայց իմացեք, մերոնք մեկին տասով են հատուցելու: Մարաղան չեք մարսելու, էժան չի նստելու ձեզ վրա:
Իր բախտակից համագյուղացիների հետ Ալվինան հայտնվել է Միր Բաշիրի բանտում: Մարդասպանները ավելի շատ գազազել էին նրա պատասխաններից: Երբ հարցրել էին, թե ում է պատկանում Ղարաբաղը` ակնկալելով այլ պատասխան, հայրենասեր ուսուցչուհին ասել էր. ՙՂարաբաղը հայկական հող է, հային էլ կմնա՚:

Դահիճները կրկնել են հարցը, պատասխանը հնչել է նույն ձևով: Մինչև վերջ Ալվինան անդրդվելի է մնացել՝ չնայած անասելի կտտանքներին: Բանտի աշխատողը նրա ձեռքն էր տվել երկաթե ունելին, որ քաշի ոսկյա ատամները: Ալվինան պատասխանել էր. ՙՔեզ է պետք, դու էլ պոկիր՚: Այս խոսքերին հետևել է կրակոցը: Այդ մասին մեզ պատմեց Ժաննա Պետրոսյանը՝ վկայակոչելով Ալվինայի հետ նույն բանտախցում նստած ընկերուհուն, որին տեղափոխել այլ խուց, երբ ցանկացել էր կապել Ալվինայի վերքերը: Նա պատմել է նաև, որ երբ իրեն դուրս էին հանում, Ալվինայի խցից լսել է երկրորդ կրակոցը: Դրանից հետո նրան չի տեսել...
Վաստակաշատ կեսաբան Ժ. Գրիգորյանն ափսոսանք է հայտնել, որ որպես մանկավարժ, կենդանության օրոք Ալվինա Բաղդասարյանն ըստ արժանվույն չի գնահատվել, և առաջարկել է պատկան մարմիններին զոհված ուսուցչուհի Ալվինա Բաղդասարյանին հետմահու ներկայացնել կառավարական բարձր պարգևի: ՙԱլվինա Բաղդասարյանը վաստակաշատ ուսուցչուհի էր խաղաղ օրերին: Նա խիզախ քաղաքացի մնաց գերության մեջ, հերոս հայուհի` մահվան ընդառաջ գնալիս՚,-գրել է նա:
Վերաբանակեցված Նոր Մարաղայում այսօր մոռացության չեն տրվում նահատակները: Մեծերը հիշում և փոխանցում են նոր սերնդին, որ լավագույն մանկավարժ Ալվինա Բաղդասարյանն իր գիտելիքներն ու կենսափորձը նվիրել է հայրենի գյուղին, ասել է թե` ազգին: Իր սեփական ընտանիքը չի ունեցել, բայց որդեգրել էր գյուղի երիտասարդությանը: Նա ոչ հրացանակիր էր, ոչ զորահրամանատար, բայց կարողացել է գորշ գայլերի ոռնոցը սաստել իր աներևակայելի համարձակությամբ:
Հերոսներին ըստ արժանվույն գնահատելը և հիշատակը վառ պահելը մեռածներին պետք չէ բնավ, դա ապրողներին է շատ հարկավոր: Հանրահայտ հորդորը արդիական է բոլոր ժամանակներում:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 10 Apr 2019 16:16:43 +0000
ՀԱՐ ՄՆԱԼ ՏԻՐՈՋ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՂԱԽԻՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26436-2019-04-10-16-15-39 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26436-2019-04-10-16-15-39 ՀԱՐ ՄՆԱԼ ՏԻՐՈՋ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՂԱԽԻՆԸ
Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 Այն կոչվում է Աստվածածնի Ավետման տոն։ Ավետում, որի համաձայն պիտի ծնվեր Քրիստոս։ Քրիստոս ծնվեց, որ փրկի մեղավոր մարդուն։ Իսկ մեր նախամայր Եվայի միջոցով աշխարհ մտած մեղքից ու մարդկության կործանումից փրկության համար Աստված ելք էր ընտրել հրեա բարեպաշտ մի պարմանուհու՝ Մարիամին։ Կույսը խոնարհաբար հնազանդվել էր հար մնալ Տիրոջ աղախինը։ 

Կինը՝ կողակցի մասին հոգացող, մայրը՝ պատրաստ ինքնաընծայման իր լույս աշխարհ բերածի համար։ Երկունքի կարողությամբ կինը սատանայի սարսափն է, հալածիչն ու հոգեառը, արարելու ունակությամբ՝ հրեշտակների գործակիցը։
Հայ կինը, որի ափի մեջ ազգի ապագան ենք փնտրում, որի ափը ողորկ մակերես չէ բնավ, ամուսնուն ու զավակին խիզախման է առաջնորդում։ Հայ կնոջ ափերի մեջ՝ հատման կետով ագուցված տերունական խաչ, որի օրհնությունը հայ կինն իր ափով անհրաժեշտության դեպքում ապտակի հետ փոխանցում է որդուն, իր փոքրիկ հայրենիքը խաչի տեսքով դրոշմում զավակի դեմքին։ Հին-հիշելի ժամանակներից հայոց մայրերի առաքելությունն է հայրենիքի փրկության ճանապարհին հավքի թևով բնագիծ հասնել, շոշափելի ներկայությամբ հայտնվել խրամատում, դիրք հսկել, տուն դառնալ անտես-աննկատ, որդուց ու ամուսնուց քայլ առաջ, ազատվել կոշտ ու երկար ճտքակոշիկներից, որոնք քերող կոշտուկների պես սիրտ ու հոգի են ցավեցնում, բայց բարձունքներ ազատագրելու փափագը ցրում է ցավ ու նվվոց, մղում առաջ...
Կինը կողակցին ոգեշնչում է, ուս ուսի ստեղծում ընտանիք, ձևավորում պետության մանրակերտը։ Մայրը որդուն դաստիարակում է. հայրենիքը մեկն է ու անփոխարինելի, հայրենիքը վեր է ամեն ինչից։ Հայրենիքի սիրո նժարն ուղիղ համեմատական է մոր ափերի՝ հատման կետով ագուցված տերունական խաչին։ Հայրենիքի սիրո նժարը մայրական սիրո ու պատվի փրկարարն է։
Առապար է հայ կնոջ ճանապարհը, դարձդարձ ընթացքներով։ Այդ ճանապարհի սկիզբը սերն է, ընտանիքի խաղաղությունը, տան մուտքի սանդղահարթակը, որն իր երկրի սահմանի մեկնակետն է, որտեղից մայրերն ուղեկցում են իրենց հարազատ որդուն դեպի մարտի դաշտ, կանայք ամուսիններին ուղեկցում են դեպի փրկության հանգրվան, սպասում հաղթական լուրի։ Թիկունքից տեղափոխվում են առաջնագիծ, կարոտից աղերսական, հազար տեղից ճաք տված հայացքներին ի պատասախան զուգահեռում և խաչաձևում մարտական ուղիները, միայն թե՝ Տեր, ողորմիր ու փրկիր, պահիր ու պահպանիր...
Իսկ պատերազմն իր խաղն է շարունակում։ Դաժան խաղը՝ տխուր ելքերով։ Ո՞ր մորն է հետաքրքրում, թե ովքեր են խաղացողները։ Զոհվողը սիրասուն զավակ է, խոցվողը՝մայրական սիրտ։ Տխուր ելքերով պատերազմի խաղն ամեն մի վայրկյան խայթոցներ է հարուցում, մայրերին անհանգիստ հոգեպտույտի մեջ առնում։ Բայց դիմանում են հայ մայրերը, աննկուն կամքով, տղամարդավարի, ցավի մեջ ցավ մեղմելով և դեռ անելիք կանխազգալով՝ ամուսիններին ու որդիներին հավասար։ Ցավոք, երբեմն նրանց փոխարեն։ Մեր մայրերը վիրակապում են բաց նյարդերով վերքեր ու դարմանում հոգու անփարատ կսկիծ։ Նույն կերպ են խորհում ու գործում։ Կորուստների հետ միշտ անհաշտ են։
Ավանդական օջախում կանայք սեփական դերի, պատվի կարևորությունն ու անփոխարինելիությունն ամեն օր շարունակական են դարձնում։ Կանայք սգում են, անձնատուր չեն լինում։ Լացում են, չեն ողբում։ Ցավում են, բայց չեն ընկճվում։ Ինչպես Աստվածամայրը՝ խաչվող Միածին Որդուն մարդկության փրկության համար, հայոց մայրերը՝ վասն հավատո, վասն հայրենյաց փրկության իրենց զավակներին են ընծայում, հարկ եղած դեպքում՝ ինքնաընծայվում։ Նահատակ որդիների հետ զրույցը մտովի տեղափոխում են խաղաղ ժամանակներ, վերհիշում բոլոր անցքերն ու իրադարձությունները, քննարկում ապագայի ծրագրերն ու հարազատների հիշատակի առջև ամոթահար չմնալու փաստից բռունցք դարձնում ափը։ Կանայք ափի մեջ տեղավորում են խաղաղ արևելք ու թեքվող արևմուտք, պաղ հյուսիս ու տաք հարավ։ Խորություններ ու բարձրություններ պատկերող կետ-գծերն արդեն պարզորոշ զատում են հորիզոնը հայ կանանց ափերի մեջ։ Ափերի մեջ՝ հատման կետով ագուցված խաչից կորով են հավաքում և ազգի ապագայի տեսիլքն են կերտում հայ կանայք։
Հայ կինն աջ ձեռքով միայն շերեփ չի բռնում։ Ծնում-սնում է։ Կարում-կարկատում։ Գրում-ստեղծագործում-խմբագրում է։ Նկարում-երգում-խաղում է։ Դասավանդում-կրթում-դաստիարակում է։ Կառավարում-տնօրինում է։ Նախագծում-կառուցում է։ Դատում-դատապարտում է։ Դիպուկահար է, ազատամարտիկ, հայրենյաց պաշտպան։ Վիրակապում-բուժում է։ Մարտական խաչ է կրում։ Իր երկրի հերոսն է, բարձագույն պարգևի հասցեակիրը։ Հասարակական, քաղաքական ու պետական գործիչ է։ Բարերար է. հովանավորում-աջակցում է։ Կինն ամենուր է, նրա համար անհաս բարձունքներ չկան։ Նա գեղեցիկ է, որովհետև մայր է, կին, քույր, դուստր։ Իր ազատագրած տաճարում կինը համառորեն ուզում է հարազատին կնքահայր դառնալ, սակայն հանդիպելով քահանայի կտրուկ ՙոչ՚-ին, հնազանդորեն տեղի է տալիս, հարազատին ծառայելու, նվիրվելու աստվածադիր օրենքով առաջնորդվում։ Նորից տրվում սիրուն ու ցավին։ Կնոջ դերն ինքը՝ կինն է փայում-փայփայում, իր դերի անկման կամ բարձրացման՝ մեր օրերի ու մեր բոլորի մտավախությունները հարթում։ Սուրբ Կույսի օրինակով...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Wed, 10 Apr 2019 16:12:33 +0000
ՙՏԵՐՅԱՆ՚ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26435-2019-04-10-16-11-03 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26435-2019-04-10-16-11-03 ՙՏԵՐՅԱՆ՚ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է  ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Օրերս Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ ՙՏերյան՚ մշակութային կենտրոնի տարազային հագուստի նոր հավաքածուի և ՙՂարաբաղկարպետ՚ ընկերության կարպետների համատեղ ցուցահանդեսը, որի նախաձեռնողն էր պատկերասրահի տնօրինությունը:

Տնօրեն Ելենա Դադայանը երիտասարդներին սեփական արմատների հետ ծանոթացնելու գործում մեծ կարևորություն տվեց նման ցուցահանդեսներին, որոնք ՙՏերյան՚ կենտրոնի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում վերջերս հաճախ են կազմակերպվում:
Ալլա Պողոսյանը ներկաներին ծանոթացրեց մշակութային կենտրոնի 17-ամյա գործունեությանը, որի կայացման համար դժվարին ճանապարհ են անցել` հաղթահարելով բազում խոչընդոտներ: Այժմ ՙՏերյան՚ կենտրոնը մեծ համբավ ունի ոչ միայն Հայաստանում: Զարգացման ճանապարհին Կենտրոնն ընդլայնել է իր գործունեությունը ազգային կիրառական արվեստի տարբեր ուղղություններով: Այն մեծ նշանակություն է տալիս երիտասարդների ազգային մշակութային կրթության հարցին: Այսօր Կենտրոնն ի վիճակի է այդ գործում ներգրավել նաև հաշմանդամներին` հնարավորություն տալով նրանց ապրելու արվեստով, ինչն, անշուշտ, նպաստում է հաշմանդամների ինտեգրմանը: ՙՄենք մասնակցում ենք տարբեր փառատոների, ներկայացնում հայկական մշակույթը և արժանանում մրցանակների: Քանիցս եղել ենք Ստեփանակերտի պատկերասրահում և ցուցադրել տարբեր տարիների մեր հավաքածուները, նկարները և դեկորատիվ կիրառական արվեստի նմուշները: Ունենք նաև թանգարանային նմուշներ, որոնք ուսումնասիրում և կրկնօրինակում ենք ժամանակակից մոտեցմամբ: Մեր նպատակն է հայկական տարազն ավելի ճանաչելի դարձնել, որ նոր սերունդը կարողանա գնահատել ու տարածել հայկական մշակույթը՚,- իր խոսքում ասել է Ալլա Պողոսյանը` նշելով, որ իրենք կարևորում են նաև ՙՂարաբաղկարպետ՚ ընկերության գործունեությունը, որի միջոցով աշխարհը ծանոթանում է հնուց եկած արցախյան գորգարվեստին:
Խոսք ասաց նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը, ով կարևորեց ՙՏերյան՚ մշակութային կենտրոնի ստեղծումը հայկական տարազի պահպանման, տարածման, ինչպես նաև դրանք նորաոճ ու ժամանակակից դարձնելու գործում: Ըստ փոխնախարարի` Կենտրոնն ազգանվեր առաքելություն է իրականացնում. այն հայկական ազգային ավանդույթները փոխանցում է սերունդներին: Նա շնորհակալություն հայտնեց ՙՏերյան՚ մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանին, ով մեծ ջանք է գործադրում` արցախցիներին ծանոթացնելու Կենտրոնի աշխատանքներին:
Ստեփանակերտի պատկերասրահի տնօրենը շնորհակալագիր հանձնեց ՙՏերյան՚ մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ ՄելիքյանինQ` ազգային մշակութային ժառանգության պահպանման, տարածման և սերնդեսերունդ փոխանցման համար:
Նշենք, որ ցուցադրությունը տևելու է շուրջ մեկ ամիս:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 10 Apr 2019 16:10:37 +0000