comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 02 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Wed, 17 Jul 2019 22:13:33 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26390-2019-04-03-18-09-34 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26390-2019-04-03-18-09-34 ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Ապրիլի 3-ին ՊԲ շտաբում տեղի ունեցավ Հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի 2019թ. անդրանիկ նիստը։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը։

Հանձնաժողովի նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրեց ծրագրով նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպման ու անցկացման վրա։ Մասնավորապես նշվեց, որ տոնակատարության շրջանակներում անհրաժեշտ է բարեկարգել զորամասերի հարակից տարածքները, Ստեփանակերտ քաղաքն ու շրջկենտրոնները նախապատրաստել տոնակատարություններին, հյուրերի ընդունելությանը, ՊԲ զինծառայողներին ներկայացնել ԱՀ պետական շքանշաններով ու մեդալներով պարգևատրման։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է այցելություն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, կազմակերպել Շուշիի ազատամարտի մասնակիցների ընդունելություն, ինչպես նաև հանդիպումներ զորամասերում, բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ Արիության դասեր՝ ՙՄեր հաղթանակների մայիսը՚ թեմայով, այցելություն Արցախյան ազատամարտի առաջին խմբի հաշմանդամների ընտանիքներ, ապրիլյան քառօրյայում զոհված մարտիկների գերեզմաններ, միանվագ օգնության ցուցաբերում, տոնական միջոցառումներ Ստեփանակերտի կրթական և մարզամշակութային հաստատություններում, հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների հետ։ ԱՀ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, ՏԻՄ, ԱԱՄ վետերանների, ՀԿ անդամների այցելություն ՊԲ զորամասեր և առաջնագիծ, Եռատոնին նվիրված համերգային ծրագրերի կազմակերպում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում և ՊԲ զորամասերում։ Նախատեսվում է նաև պարգևատրման արարողություն ԱՀ Նախագահի նստավայրում, հանդիսավոր երեկո Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։ Հանրապետության շրջկենտրոններում և համայնքներում նույնպես տեղի կունենան հանդիսավոր ժողովներ, հանրահավաքներ, տարաբնույթ տոնական միջոցառումներ։ Զինվորական շարասյուները քայլերգով կանցնեն Ստեփանակերտի և շրջկենտրոնների փողոցներով։ Իսկ մայիսի 9-ի առավոտյան նախատեսվում է քայլերթ ԱՀ Նախագահի նստավայրից դեպի Հուշահամալիր, ծաղկեպսակների տեղադրում ու ծաղիկների խոնարհում Ստեփանակերտի հուշահամալիրում, շրջկենտրոններում և բնակավայրերում։ Միջոցառման մասնակիցները կմեկնեն Շուշի` ծաղիկներ խոնարհելու Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանին, ապա կայցելեն ու ծաղկեպսակ կդնեն Վազգեն Սարգսյանի հուշարձանին։ Եռատոնին նվիրված միջոցառումները կավարտվեն Վերածննդի հրապարակում՝ տոնական համերգով ու հրավառությամբ։ Մայիսի 10-ին Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցում կկատարվի Պաշտպանության բանակի օրհնության կարգ։
Անդրանիկ նիստում հանձնաժողովի առանձին անդամներ հանդես եկան առաջարկություններով։ Արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներկաներին իրազեկեց, որ տոնական միջոցառումներ են տեղի ունենալու նաև արտերկրում, իսկ մի խումբ բլոգերներ ու լրագրողներ ցանկություն են հայտնել այցելել և լուսաբանել ոչ միայն տոնական, այլև մայիսի 14-ին լրանալիք զինադադարի 25-ամյակին նվիրված միջոցառումները։
Նիստում կարևորվեցին հանրապետության բնակչության լայն զանգվածների ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը տոնական միջոցառումներին։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Wed, 03 Apr 2019 18:08:51 +0000
ԱՊՐԻԼ-2016 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26389-2016 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26389-2016 ԱՊՐԻԼ-2016

Ռազմաճակատում ուսուսի կռվող մի քանի սերունդ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի և հայրենիքի պաշտպանության միաբանված քաղաքացիներ՝ ամեն մեկը սեփական պատասխանատվության գիտակցումով և պատրաստակամությամբ։
Սա էր մեր պարզ ու բնական պատասխանը մեր գոյությանը, ազատությանն ու անկախությանը սպառնացող թշնամու գործողություններին։ Երեք տարի անց էլ այս է մեր ապրելու բանաձևը։
Փա՜ռք ու պատիվ ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոսներին և մեր խոնարհումը նրանց ընտանիքներին։

Image result for Ապրիլյան պատերազմ

Image result for Ապրիլյան պատերազմImage result for Ապրիլյան պատերազմ

 

 Image result for Ապրիլյան պատերազմ

Image result for Ապրիլյան պատերազմ

Related image

Image result for Ապրիլյան պատերազմ

 Image result for Ապրիլյան պատերազմ

Image result for Ապրիլյան պատերազմ

Related image

Image result for Ապրիլյան պատերազմ

Related image

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Wed, 03 Apr 2019 17:48:17 +0000
Ա. ԽՐԱՄՉԻԽԻՆ. ՙՀՀ ՊՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ՚ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26387-2019-04-03-17-42-15 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26387-2019-04-03-17-42-15 ՙ168 Ժամի՚ զրուցակիցն…

 – Պարոն Խրամչիխին, թեև օրերս Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումը որակվեց կառուցողական, իսկ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդես եկավ առանցքային հայտարարությամբ՝ ասելով, որ ՙՏարածքներ՝ խաղաղության դիմաց՚ բանաձև այլևս չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է՝ ՙՆոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց՚։ Նա նաև նշել էր, որ անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք` ավելացնելով այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք։ Նախարարը նաև ասել է, որ Հայաստանի, հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսել, առնվազն՝ զինված ուժերի և պաշտպանության նախարարի հետ, անթույլատրելի է։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, սա նշանակում, և որքանո՞վ այս հռետորաբանությունը կապ ունի բանակցությունների արդյունքների հետ։

– Եթե հռետորաբանությունն այդքան սրվել է, իսկ այս որակումները նշանակում են, որ սրվել է, նշանակում է և ակնհայտ է, որ Վիեննայում որևէ հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն պայմանավորվել, ինչը ես բնական եմ համարում։ Ես բազմիցս պնդել եմ, որ չեմ հասկանում` ինչի՞ շուրջ կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ հաշվի առնելով նրանց լիովին իրարամերժ դիրքորոշումները հակամարտության կարգավորման գործընթացի, կոմպրոմիսների վերաբերյալ։ Ես որևէ լուրջ ակնկալիք չունեի տեղի ունեցած հանդիպումից, թեև շատ էր քննարկվում այդ հանդիպման հարցը։
Բայց դրա դրական արդյունքների համար հիմքեր չկային, դա տեսանելի էր նաև հայտարարություններից։ Ինչպես երևում է, հերթական անգամ նրանք չեն պայմանավորվել, որի հետևանքով հայկական կողմի հռետորաբանությունն է փոխվել։
– Սրան զուգահեռ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների և անդրադարձերի՝ որոշ հարցերի շուրջ կա կոնսենսուս, ինչպիսին մարդասիրական միջոցառումների անցկացումն է, իրավիճակը սրող հայտարարություններից խուսափելը։ Սա պայմանավորվածությո՞ւն չէ։
– Գիտեք, ինչ-որ խոսակցություններ կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, եղել են։ Կտեսնենք, թե ինչպես են իրականացվում այդ պայմանավորվածությունները, և ինչպես է մթնոլորտը փոխվում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ես փոքր-ինչ թերահավատ եմ։ Չնայած կցանկանայի, որ իսկապես միջոցառումներ անցկացվեին, որոնք կնպաստեին կողմերի միջև դրական մթնոլորտի ձևավորմանը։
Բայց եկեք ամրագրենք նաև այն, որ համանախագահները բոլոր հանդիպումները ղեկավարների մակարդակով պետք է որակեն որպես կառուցողական և դրական, դա նրանց գործառույթների մի բաղադրիչն է, քանի որ նրանք պետք է ողջունեն բանակցային գործընթացը, հանդիպումները, որքան էլ որ դրանք անարդյունավետ լինեն։ Նրանց աշխատանքն է կազմակերպել այդ հանդիպումները։ Իսկ հակամարտության տարիների պատմությունը ցույց է տվել, որ այդ հանդիպումները տեղի են ունեցել, բայց մեծամասամբ լուրջ արդյունքներ չեն տվել։ Դա այս ամենի մյուս կողմն է։ Բայց հայկական կողմը փոխում է հռետորաբանությունը, քանի որ լուրջ հարցերի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ առանց պատերազմի հնարավոր չէ այս հակամարտությունը կարգավորել, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դրանից խուսափել։
– Այսինքն` այս բանակցությունները չե՞ն ունենալու որևէ արդյունք, չնայած կողմերը նշում են, որ նոր թափ է հաղորդվել բանակցային գործընթացին։
– Եթե կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են, իսկ դրանք իրարամերժ են, ինչպե՞ս կարող է լինել կոմպրոմիս, որն անհրաժեշտ է այս հակամարտությունը կարգավորելու համար։ Այստեղ կարող է լինել միայն կողմերից մեկի անխոս կապիտուլյացիա, իսկ ես չգիտեմ, թե որ կողմը և ինչու պետք է կապիտուլյացվի առանց պատերազմի, կապիտուլյացիա կարող է տեղի ունենալ ևս մեկ պատերազմի արդյունքում։ Ինչի՞ շուրջ են բանակցում կողմերն այս հանդիպումների ընթացքում. ըստ էության, չեն բանակցում կամ չեն հաջողում բանակցել, քանի որ չկա կոնսենսուս մի շարք կարևոր հարցերի շուրջ, առանց որոնց հնարավոր չէ կարգավորում։
– Ըստ Ձեզ՝ որքա՞ն կարող է երկարաձգվել բանակցային այս տրամաբանությունը։
– Բանակցային գործընթացը սկզբունքորեն կարող է երկարաձգվել մինչև անվերջություն։ Հայաստանն ակնհայտորեն դեմ չէ այդ սցենարին, քանի որ ստատուս-քվոն մասամբ ձեռնտու է Հայաստանին, իրերի ներկայիս վիճակը ձեռնտու է, իսկ Ադրբեջանը, իհարկե, չի կարողանա երկար սպասել։ Պարզապես չեմ կարող ասել, թե ե՞րբ Ադրբեջանը կմտածի, որ պատրաստ է պատերազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը, քանի որ կան նաև արտաքին գործոններ, իսկ դրա համար այսօր անբարենպաստ միջավայր է։ Ուստի ես գտնում եմ, որ պատերազմ լինելու է, բայց չեմ կարող ասել, թե երբ կարող է լինել նոր պատերազմ։
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ է Ադրբեջանը ներկայումս բանակցում հայկական կողմի հետ՝ հասկանալով, որ առանց Արցախի չեն լինելու բովանդակային բանակցություններ, որի մասին ՀՀ վարչապետը հստակորեն հայտարարել է։
– Հարցն այն է, թե կա՞, արդյոք, բավարար հնարավորություն պատերազմ սկսելու և այն հաղթելու համար։ Ինչպես ցույց տվեցին երեք տարի առաջ տեղի ունեցած մարտական իրադարձությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, նման հնարավորություն դեռ չկա։ Չկա այն ուժերի առավելությունը, որը նրան պատերազմում հաղթանակ կապահովի։
;

Ա. ԽՐԱՄՉԻԽԻՆ. ՙՀՀ ՊՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ՚
ՙ168 Ժամի՚ զրուցակիցն է Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր ԽՐԱՄՉԻԽԻՆԸ

– Պարոն Խրամչիխին, թեև օրերս Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումը որակվեց կառուցողական, իսկ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդես եկավ առանցքային հայտարարությամբ՝ ասելով, որ ՙՏարածքներ՝ խաղաղության դիմաց՚ բանաձև այլևս չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է՝ ՙՆոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց՚։ Նա նաև նշել էր, որ անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք` ավելացնելով այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք։ Նախարարը նաև ասել է, որ Հայաստանի, հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսել, առնվազն՝ զինված ուժերի և պաշտպանության նախարարի հետ, անթույլատրելի է։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, սա նշանակում, և որքանո՞վ այս հռետորաբանությունը կապ ունի բանակցությունների արդյունքների հետ։
– Եթե հռետորաբանությունն այդքան սրվել է, իսկ այս որակումները նշանակում են, որ սրվել է, նշանակում է և ակնհայտ է, որ Վիեննայում որևէ հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն պայմանավորվել, ինչը ես բնական եմ համարում։ Ես բազմիցս պնդել եմ, որ չեմ հասկանում` ինչի՞ շուրջ կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ հաշվի առնելով նրանց լիովին իրարամերժ դիրքորոշումները հակամարտության կարգավորման գործընթացի, կոմպրոմիսների վերաբերյալ։ Ես որևէ լուրջ ակնկալիք չունեի տեղի ունեցած հանդիպումից, թեև շատ էր քննարկվում այդ հանդիպման հարցը։
Բայց դրա դրական արդյունքների համար հիմքեր չկային, դա տեսանելի էր նաև հայտարարություններից։ Ինչպես երևում է, հերթական անգամ նրանք չեն պայմանավորվել, որի հետևանքով հայկական կողմի հռետորաբանությունն է փոխվել։
– Սրան զուգահեռ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների և անդրադարձերի՝ որոշ հարցերի շուրջ կա կոնսենսուս, ինչպիսին մարդասիրական միջոցառումների անցկացումն է, իրավիճակը սրող հայտարարություններից խուսափելը։ Սա պայմանավորվածությո՞ւն չէ։
– Գիտեք, ինչ-որ խոսակցություններ կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, եղել են։ Կտեսնենք, թե ինչպես են իրականացվում այդ պայմանավորվածությունները, և ինչպես է մթնոլորտը փոխվում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ես փոքր-ինչ թերահավատ եմ։ Չնայած կցանկանայի, որ իսկապես միջոցառումներ անցկացվեին, որոնք կնպաստեին կողմերի միջև դրական մթնոլորտի ձևավորմանը։
Բայց եկեք ամրագրենք նաև այն, որ համանախագահները բոլոր հանդիպումները ղեկավարների մակարդակով պետք է որակեն որպես կառուցողական և դրական, դա նրանց գործառույթների մի բաղադրիչն է, քանի որ նրանք պետք է ողջունեն բանակցային գործընթացը, հանդիպումները, որքան էլ որ դրանք անարդյունավետ լինեն։ Նրանց աշխատանքն է կազմակերպել այդ հանդիպումները։ Իսկ հակամարտության տարիների պատմությունը ցույց է տվել, որ այդ հանդիպումները տեղի են ունեցել, բայց մեծամասամբ լուրջ արդյունքներ չեն տվել։ Դա այս ամենի մյուս կողմն է։ Բայց հայկական կողմը փոխում է հռետորաբանությունը, քանի որ լուրջ հարցերի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ առանց պատերազմի հնարավոր չէ այս հակամարտությունը կարգավորել, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դրանից խուսափել։
– Այսինքն` այս բանակցությունները չե՞ն ունենալու որևէ արդյունք, չնայած կողմերը նշում են, որ նոր թափ է հաղորդվել բանակցային գործընթացին։
– Եթե կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են, իսկ դրանք իրարամերժ են, ինչպե՞ս կարող է լինել կոմպրոմիս, որն անհրաժեշտ է այս հակամարտությունը կարգավորելու համար։ Այստեղ կարող է լինել միայն կողմերից մեկի անխոս կապիտուլյացիա, իսկ ես չգիտեմ, թե որ կողմը և ինչու պետք է կապիտուլյացվի առանց պատերազմի, կապիտուլյացիա կարող է տեղի ունենալ ևս մեկ պատերազմի արդյունքում։ Ինչի՞ շուրջ են բանակցում կողմերն այս հանդիպումների ընթացքում. ըստ էության, չեն բանակցում կամ չեն հաջողում բանակցել, քանի որ չկա կոնսենսուս մի շարք կարևոր հարցերի շուրջ, առանց որոնց հնարավոր չէ կարգավորում։
– Ըստ Ձեզ՝ որքա՞ն կարող է երկարաձգվել բանակցային այս տրամաբանությունը։
– Բանակցային գործընթացը սկզբունքորեն կարող է երկարաձգվել մինչև անվերջություն։ Հայաստանն ակնհայտորեն դեմ չէ այդ սցենարին, քանի որ ստատուս-քվոն մասամբ ձեռնտու է Հայաստանին, իրերի ներկայիս վիճակը ձեռնտու է, իսկ Ադրբեջանը, իհարկե, չի կարողանա երկար սպասել։ Պարզապես չեմ կարող ասել, թե ե՞րբ Ադրբեջանը կմտածի, որ պատրաստ է պատերազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը, քանի որ կան նաև արտաքին գործոններ, իսկ դրա համար այսօր անբարենպաստ միջավայր է։ Ուստի ես գտնում եմ, որ պատերազմ լինելու է, բայց չեմ կարող ասել, թե երբ կարող է լինել նոր պատերազմ։
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ է Ադրբեջանը ներկայումս բանակցում հայկական կողմի հետ՝ հասկանալով, որ առանց Արցախի չեն լինելու բովանդակային բանակցություններ, որի մասին ՀՀ վարչապետը հստակորեն հայտարարել է։
– Հարցն այն է, թե կա՞, արդյոք, բավարար հնարավորություն պատերազմ սկսելու և այն հաղթելու համար։ Ինչպես ցույց տվեցին երեք տարի առաջ տեղի ունեցած մարտական իրադարձությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, նման հնարավորություն դեռ չկա։ Չկա այն ուժերի առավելությունը, որը նրան պատերազմում հաղթանակ կապահովի։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 03 Apr 2019 17:41:39 +0000
ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՏՈՒ ԱՂԲՅՈՒՐ. ՄԱՅՐԵՐԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԵՐ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26385-2019-04-03-17-38-15 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26385-2019-04-03-17-38-15 ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՏՈՒ ԱՂԲՅՈՒՐ. ՄԱՅՐԵՐԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԵՐ
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

Աշխատասենյակիս դուռը ծեծեցին։ Ներս մտնողը ճերմակամորուս, տարիքից ու վշտից երբեմնի հաղթանդամ ուսերը կորացած, 80-նն անց Ալեքսանդր Հասրաթյանն էր. արցախցի ընթերցողները ճանաչում են նրա հեղինակած 10-ից ավելի գրքերից, ով, Արցախյան պատերազմում կորցնելով մինուճար որդուն՝ Իգոր Հասրաթյանին, փորձեց իր անսփոփ վիշտն անթեղել գրքեր գրելով, որոնք յուրատիպ հուշարձան-կոթողներ են նահատակ որդուն։ Այս անգամ հեղինակն ընթերցողի սեղանին է դրել ՙԻմ կեսը՚ և ՙՄորս վիշտն ու տառապանքները՚ գրքերը։

Գրքերը ձեռքին ներս մտավ և նվիրելով աշխատասենյակում գտնվող կանանց՝ ասաց.
-Այս գրքերով փորձել եմ կերտել կնոջս և մորս կերպարները, որոնք իրենց մեջ խտացնում են առհասարակ հայ կնոջը բնորոշ բնավորությունն ու խառնվածքը, ճակատագիրն ու էությունը։
Իսկ նրա կինը Լարիսա մայրիկն է, որի 18-ամյա մինուճար որդին, ում շատերը անվանում էին հանճարեղ պատանի, մնաց թշնամուն դեմ-հանդիման… ՙՄարտադաշտում շրջապատված թշնամիներով՝ Իգորը շարունակում էր մարտը,-ընթերցում ենք գրքում։-Նա զգում էր, որ մահն անչափ մոտ է, երբ վերջին փամփուշտն էր մնացել ավտոմատի փակաղակում, կանչեց տղաների հետևից.
-Հայտնեցեք ազգիս և ծնողներիս, որ Իգորին թուրքը չի սպանել…
Եվ կրակեց…Այս անգամ իր սրտին…Եվ ձայնն արձագանք տվեց Աղբուլաղի սարերում ու ձորերում։ Ալիքվեց։ Եվ դարձավ պատգամ։ Եվ դարձավ լեգենդ անմահության, 18-ամյա պսակով՚։
Իգորը զոհվեց հերոսի մահով` Աղբուլաղ գյուղի համար մղվող մարտերում։ Գիտակցելով, որ կարող է հայտնվել թշնամու ձեռքում, ինքնասպան է եղել։ 1992թ. մայիսի 10-ին։
Իգորի մայրն իր ուժեղ և կենսահաստատ կերպարով խորհրդանիշն է հայ մայրերի, ովքեր հայրենիքի օրհասական պահին անվարան իրենց որդիներին ճանապարհեցին մարտի դաշտ։ Ճանապարհեցին և դիմացան ցավին, անդառնալի կորուստներին, ցավից ավելի ուժեղացան և շարունակեցին անավարտ կյանքով լեգենդ դարձած տղաների ասքը պատմել, նրանց պատգամները սերմանել սերունդներին։ Ալքեսանդր Հասրաթյանի այս երկու գրքերը կարելի է զետեղել մեկ խորագրի ներքո՝ Հայ մայրը։ Հայ մայրը Աստվածամոր պես իր որդուն զոհաբերող է, հայ մայրը նվիրում է, տառապանքը լուռ տանող է, ցավից ատամները սեղմող և արցունքի միջից ժպիտ նվիրող է, Հայ մայրը կենսատու աղբյուր է, օջախ ջերմացնող, հաղթանակների ու հերոսացման մղող, հայեցիության մարմնացում։
ՙՄորս վիշտն ու տառապանքները՚ գրքում հեղինակը հյուսել է մայրերգության իր պատումը՝ ներկայացնելով մոր անցած կյանքի դժվար ուղին, ապրած օրերի կարմիրն ու սևը, թե ինչպիսի վիշտ ու տառապանք, ցավ ու զրկանքներ է տեսել համեստ ու բարի այդ կինը՝ հեղինակի մայրը՝ Վարդին։ Գրքում Վարդի մայրիկի կենսագրությանը զուգահեռ հիշատակվում է նաև մի շարք հայ մայրերի մասին, որոնց ևս բախտ է վիճակվել ապրելու դառն ու տառապալից օրեր։ Բայց այդ կերպարները այնքան են կյանքով լեցուն, որ որքան էլ բախտի հարվածները դաժան են եղել, երբեք չեն ընկճվել, փյունիկի պես կրկին վեր են հառնել անգամ ամենածանր հարվածից հետո։ Եվ սա հայ գենի հարատևության խորհուրդն է։
Գրքում ներկայացված են Վարդի մայրիկի թոռներից մեկի՝ ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ նահատակված ազատամարտիկ ուսանող, Նժդեհի գաղափարների դրոշակակիր, ՀՀ և ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալով պարգևատրված Իգոր Հասրաթյանի հերոսական կյանքը, զոհվելու ողբերգական դրվագներն ու կորստյան վշտից շանթահարված նրա հարազատներին, ընկերներին, որոնք իրական են և շոշափելու աստիճանի մոտ ընթերցողին։
ՙԻմ կեսը՚ գիրքը հեղինակի յուրատիպ գնահատանքն ու սիրո խոստովանությունն է սիրելի կնոջը։ ՙԺամանակն անզոր է փակել իմ սիրո ճանապարհը, մարել հոգուս մշտավառ կրակը՝ սիրո հրդեհը։ Ես պարտական եմ իմ բարի, բռնկուն, հավատարիմ իմ կեսին, որ համատեղ կյանքի 45 տարիների ընթացքում եղել է իմ ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը՚,-գրում է հեղինակը։ Կյանքի մայրամուտի խոհերով այրն իմաստնության խորհուրդն է հղում ընթերցողին՝ ընդգծելով ամուր և հայեցի ընտանիք, գերդաստան կերտելու գաղափարը և իր կյանքի օրինակով ցույց տալիս դա։ Այդ ամենում, իհարկե, կարևորելով կնոջ դերը, որն անգնահատելի է։ Գրքում հեղինակն իր համոզմունքներն է արտահայտում ամուսնական կյանքի, ամուր ընտանիքի երաշխիքների՝ սիրո և փոխադարձ հարգանքի, բարոյական արժեքների վերաբերյալ, որոնք ընտանիքը դարձնում են կուռ, աննվաճ ամրոց, որը դիմակայում է բոլոր հողմերին ու բախտի հասցրած դառնություններին։ Այդ արժեքներն են օգնել գրքի հերոսներին հաղթահարելու նույնիսկ անհաղթահարելին, վերապրելու ամենածանր կորուստները և շարունակել ապրել ու արարել, շարունակել հավատալ ու սպասել վաղվա այգաբացին։
Գրքի առաջաբանում բանաստեղծ Նորեկ Գասպարյանը նկատում է, որ որքան գիրքը կենսառատ, այնքան տառապանքներով լի է. ՙ…տառապանքներից տառապանք, ցավից ցավ…ուրախությունը քիչ է, և դու մեղավոր չես դրա համար, ոչ դու, ոչ մայրդ, ոչ կինդ, ոչ հարազատներդ, ոչ մեկը մեզանից։ Կյանքը պարգև չէ, բարեկամս, կյանքը փորձություն է…դու դա լավ գիտես, և, կարծում եմ, հանգիստ կարող էիր գրքերը վերնագրել նաև այսպես՝ ՙԱլեքսանդր Հասրաթյանի վիշտն ու տառապանքը՚ և ՙԿյանք, սեր ու երջանկություն պարգևող իմ կեսը՚։ Երևի գուշակում ես՝ ինչու եմ այսպես մտածում…՚։
Հիրավի, Ա. Հասրաթյանի կենսապատումը կյանքի փորձությունների հարատև շղթա է։ Այդ շղթան, սակայն, նա հաղթահարում է աստվածաշնչյան Հոբ Երանելու պես՝ անտրտունջ, համբերատար, իմաստուն՝ արարումով լցնելով ամեն մի օրը, խոնարհումով լեցուն առ Աստված և առ մարդը։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 03 Apr 2019 17:36:34 +0000
ԹՈՂ ԱՅՆ ԴԱՌՆԱ ԲՈԼՈՐԻ ՏՈՆԸ... http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26386-2019-04-03-17-40-28 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26386-2019-04-03-17-40-28 ԹՈՂ ԱՅՆ ԴԱՌՆԱ ԲՈԼՈՐԻ ՏՈՆԸ...
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Տիկնիկային թատրոնը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել մշակույթի պատմության մեջ դեռևս հնագույն ժամանակներից։ Ի՞նչ հաջողություններ է արձանագրել և ի՞նչ խնդիրներ ունի այսօր Շուշիի տիկնիկային ու Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնը. Մեզ հետ զրույցում այս և այլ հարցերին են անդրադարձել՝ թատրոնի տնօրեն Աշխեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ու ադմինիստրատոր Լիլիթ ՄԿՐՏՉՅԱՆԸ.

- Աշխեն, նախ, ինչպե՞ս նշեցիք Տիկնիկային թատրոնի միջազգային օրը։
-Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրն Արցախում հիմնադրման պահից ի վեր ամեն տարի տոնվում է մեծ ոգևորությամբ և հնարավորինս շուքով, սակայն, ցավով պետք է նշեմ, որ բացի տիկնիկային արվեստի գործիչներից, հանրության և պատասխանատու կառույցների կողմից այն մինչ օրս էլ անտեսված է մնում։ Օրինակ, Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը, ԱՀ ներկա և նախկին բոլոր մշակույթի նախարարներն ավանդույթի համաձայն պաշտոնական շնորհավորական ուղերձ են հղում թատերական գործիչներին, մասնակցություն ցուցաբերում տոնական միջոցառումներին, պատվորգրերի, շնորհավորագրերի միջոցով ուշադրության կենտրոնում պահում ոլորտի աշխատակիցներին, որն, իրոք, կարևոր և ոգևորող է թատերական գործիչների համար։
Իսկ ահա Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը տոն է միայն մեզ համար. ինքներս մեզ համար միջոցառում ենք կազմակերպում, միմյանց շնորհավորում, իսկ լավագույն դեպքում՝ որոշ լրատվամիջոցներ լուսաբանում են։ Անկախ ամեն ինչից , ամեն տարի բոլոր հնարավոր տարբերակներով փորձում ենք բարձրաձայնել մեր մասնագիտական տոնի մասին։ Չգիտեմ, գուցե պատճառն այն է, որ Տիկնիկային արվեստի միջզային օրը համեմատաբար նոր տոն է, այն ընդամենը 19 տարվա պատմություն ունի։ Հուսով ենք, որ այն կդառնա բոլորի տոնը:
- Իսկ ե՞րբ դրվեցին տիկնիկային թատրոնի հիմքերը բերդաքաղաքում։
-Տիկնիկային արվեստի հիմքերը Շուշիում դրվել են ազատագրումից գրեթե անմիջապես հետո։ Գորիսից ժամանած Ռոբերտ Աղաջանյանի նախաձեռնությամբ Արամ Մանուկյան վարժարանում ստեղծվեց տիկնիկային խմբակ, որը կարճ ժամանակ անց ստացավ Երվանդ Մանարյանի անունը։ Շուտով Ռոբերտ Աղաջանյանը, կիսատ թողնելով սկսած գործը, գնաց, և տիկնիկային արվեստի ճակատագիրը մնաց Կարինե Մաղաքյանի ձեռքերում։ 1994թ.-ից Կարինե Մաղաքյանը, մի խումբ երեխաներ համախմբելով, որոնցից մեկն, ի դեպ, ես էի, Շուշիի կիսավեր տներից մեկում՝ հասարակական հիմունքներով շարունակեց Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային խմբակի գործունեությունը։ Բացարձակապես որևէ պայման չկար, բացառությամբ Կարինե Մաղաքյանի անսպառ նվիրումը՝ տիկնիկային արվեստին, հետպատերազմյան Արցախի խոցված հոգեբանությամբ երեխաներին տիկնիկների միջոցով հեքիաթ նվիրելու նրա մեծ ցանկությունը։ Ռ. Աղաջանյանից մնացել էին նաև որոշ տիկնիկներ, պարան և մի արկղ, որտեղ մկներին կեր չդառնալու համար խնամքով պահվում էին տիկնիկները։ Առաջին բեմադրությունը ՙՊոչատ աղվեսը՚ տիկնիկային ներկայացումն էր, որով մասնակցություն ունեցանք Երևանում կազմակերպված տիկնիկային արվեստի միջազգային ամենամյա փառատոնին։ Ոգևորվելով ՀՀ տիկնիկային արվեստի գործիչների և միության նախագահ Ա. Սաֆարյանի դրական արձագանքից, վերադարձանք և մեկը մյուսի հետևից բեմադրվեցին մի շարք ներկայացումներ։ Տիկնիկային արվեստի հերթական միջազգային փառատոնին, մեր՝ ՙՈսկի քաղաքը՚ բավականին հաջողված ներկայացման տպավորությամբ, ՀՀ տիկնիկային արվեստի գործիչները շնորհակալական նամակ գրեցին ԼՂՀ մշակույթի նախարարին և Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարին` առաջարկելով թատրոնին տալ պետական կարգավիճակ։ Եվ ահա 2000 թվականին Կարինե Մաղաքյանի համառ ջանքերի շնորհիվ, Շուշիի տիկնիկային թատրոնը դարձավ ՙՇուշիի Երվանդ Մանարյանի անվան պետական տիկնիկային թատրոն՚ ՊՈԱԿ։ Յոթ տարի հետո, երբ հասարակական հիմունքներով գործող խմբակի սաներս արդեն երիտասարդ էինք և պետական տիկնիկային թատրոնի աշխատակիցներ էինք, երբ նոր էինք սկսել հասկանալ մեր արած գործի կարևորությունը և պիտի տեր կանգնեինք Կարինե Մաղաքյանի սկսած գործին ու շարունակեինք այն, ԼՂՀ կառավարության որոշման համաձայն Շուշիի Երվանդ Մանարյանի անվան պետական տիկնիկային թատրոնը՝ միաձուլվելով Շուշիում գործող մանկապատանեկան և դրամատիկական թատրոնների հետ, դարձավ նախ ՙԱստղիկ՚ մանկապատանեկան, ապա ՙՄկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոն՚ ՊՈԱԿ, որը, ունենալով ընդամենը 24 հաստիք, որոնցից միայն 8-ն էին դերասանի, պետք է բեմադրեր թե՜ տիկնիկային, թե՜ մանկապատանեկան և թե՜ դրամատիկ ներկայացումներ, ասել է թե` իր վրա վերցներ 3 թատրոնների բեռը։ Փաստորեն 2008թ.-ից մինչ օրս Արցախում պետական տիկնիկային առանձին թատրոն չկա, սա ասում եմ սրտի մեծ ցավով, որովհետև 24 հաստիք ունեցող թատրոնը որքան էլ ջանա, երեք տարբեր ուղղություններից և ոչ մեկում էլ չի կարող լիարժեք դրսևորվել։ Հատկապես երբ ռեսուրսները չափազանց քիչ են, իսկ աշխատանքային բեռը՝ մեծ։
Ցավալի է փաստել սա, բայց տիկնիկային արվեստի ճակատագիրն այսօր կախված է միայն ու միայն նվիրյալ անհատներից, որոնց կարելի է մատների վրա հաշվել։ Այսօր կան այդ նվիրյալները, տիկնիկային արվեստը գոյատևում է, որոշ դեպքերում նույնիսկ հաջողություններ արձանագրում՝ համառ կաթիլը, ասում են, քար է ծակում, չէ՞։
-Լիլիթ, Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնն արդեն 11 տարեկան է։ Այս տարիների Ձեր խաղացանկն ինչպիսի՞ն էր, ի՞նչ բեմադրություններ եք ներկայացրել և դրանցից ո՞րը կառանձնացնեիք` որպես հիմք հետագա գործունեության համար։
Ինչպիսի՞ հաճախականությամբ եք ներկայացումներ ունենում։
- 2008թ-ից ի վեր Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնում բեմադրվել է թվով 10 տիկնիկային ներկայացում, որոնցից 7-ն այսօր խաղացանկային է։ 2014թ.-ից Մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար ՝Նարինե Աղաբալյանի աջակցությամբ , Շուշիում գործում է տիկնիկային ներկայացումների դահլիճ, որտեղ մանուկ և պատանի հանդիսատեսը յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 16։00-ին կարող է տիկնիկային ներկայացում դիտել։ Բացի շաբաթօրյա ներկայացումներից թատրոնը նաև ակտիվ հյուրախաղեր է ունենում ԱՀ և ՀՀ քաղաքներում ու գյուղերում։ 2018թ.-ին թատրոնը ՙՀայ մուկը՚ և ՙՁնեմարդը՚ տիկնիկային ներկայացումներով Համազգայինի ՙՔնար՚ պարախմբի վարչության հրավերով հյուրախաղեր ունեցավ նաև Լիբանանում։ Սա նույնպես պիտի ձեռքբերում համարել, որովհետև թատրոնն առաջին անգամ էր հյուրախաղերով մեկնում արտերկիր։

Զրուցակիցներիս հավաստմամբ՝ տիկնիկային արվեստն Արցախում այսօր որոշ հաջողություններ է արձանագրում և զարգանալու մեծ ներուժ ունի։ Այդ հաջողություններին տեր կանգնել է պետք և նպաստել հետագա զարգացմանը:
Նշենք նաև, որ վերջին տարիներին բավականին բարելավվել են թատրոնի շենքային պայմանները. հարմարավետ պահեստներ, փորձասենյակներ և տիկնիկային ներկայացումների մեծ դահլիճ։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 03 Apr 2019 17:34:24 +0000
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26383-2019-04-03-17-27-13 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26383-2019-04-03-17-27-13 ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Ցուցահանդես` նվիրված Արամ Մանուկյանի 140-ամյակին
Մարտի 29-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից, Ստեփանակերտի հասարակության ներկայացուցիչներ:

Միջոցառումն իրականացվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ:
Ցուցահանդեսում ներկայացված են հայկական պետականության հիմնադիր, քաղաքական, ռազմական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կյանքի և գործունեության մասին վկայող արժեքավոր արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ: Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան), ով ծնվել է 1879թ. մարտի 19-ին Շուշիում, այնուամենայնիվ, հիմնական գործունեությունը ծավալել է հայրենիքի այլ շրջաններում` ֆիդայական պայքարից մինչև պետականության կերտում, Վանի նահանգապետությունից մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակում, պաշտպանություն ու կայացում:
Ցուցահանդեսի բացմանը ներածական խոսքով հանդես եկավ ԱՀ մշակույթի, երիտասարդություն հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը, ով անհրաժեշտ համարեց նման միջոցառումները մատաղ սերնդի դաստիարակման գործում: ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր ելույթում կարևորեց Արամ Մանուկյանի պետական մտածողությունը: ՙՆա կազմակերպեց Վանի ինքնապաշտպանությունը և նշանակվեց Վանի նահանգապետ: Այդ 72 օրերի ընթացքում նա այնպիսի գործեր կատարեց, ինչը կարող էր անել միայն ու միայն պետական, քաղաքական գործիչը: Եվ այդ փորձը Արամը գործադրեց 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման ժամանակ՚,- ասաց նա:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանն իր խոսքում կարևորեց հայ մեծանուն պետական գործչի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպումն Արցախում: ՙԵթե Արամը կենդանի մնար, պատմությունը կարող էր ուրիշ կերպ ընթանալ,-ասաց նա:-Նրա կյանքը կապված է եղել երեք քաղաքների հետ` Շուշիի, որտեղ նա ծնվել և նախնական կրթություն է ստացել, Երևանի, որտեղ նա շարունակել է իր հետագա կրթությունը և 1918թ. կազմակերպել Սարդարապատի ճակատամարտը, Մայիսյան հերոսամարտերը և դարձել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի առաջին նախարարը: Երրորդ քաղաքը Վանն էր, որտեղ անցավ նրա կյանքի հիմնական մասը, և որին նա անսահման նվիրված էր՚,- եզրափակեց իր ելույթը Ամատունի Վիրաբյանը` հավելելով, որ ներքին գործերի նախարարն այն ժամանակ կազմակերպում էր կյանքի շատ ոլորտներ և դժվարին օրերին, ծանր պայմաններում նա, փաստորեն, կարողացավ ապահովել Հայաստանի Հանրապետության գոյությունը:
Ելույթներից հետո ներկաները հնարավորություն ունեցան դիտելու ներկայացված ցուցանմուշները: Ինչպես հավաստիացրեց Ամատունի Վիրաբյանը, Արամ Մանուկյանի կյանքի ու գործունեության մասին պատմող ցուցահանդեսին ներկայացված բոլոր փաստաթղթերը պահվելու են Արցախի պատմաերկրագիտական թանգարանում:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 03 Apr 2019 17:25:18 +0000
ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26381-150 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26381-150 ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ

Հադրութի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ճեմասրահում մարտի 29-ին տեղի ունեցավ ՙՃանաչիր ինձ՝ իմ ունակություններով՚ խորագրով մանկապատանեկան նկարչության մրցույթի եզրափակիչ փուլը։ Արդեն երրորդ անգամ կազմակերպվող մրցույթը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150- ամյակին։

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրյանի հավաստմամբ` առաջին փուլին մասնակցած 12 համայնքներից երկրորդ փուլ են անցել բոլոր 12 համայնքները և Տողի ու Հադրութի արվեստի դպրոցների սաները։ Միջոցառմանը չի մասնակցել Հադրութի մանկապատենական ստեղծագործական կենտրոնը, որը նույնպես ունի շնորհաշատ սաներ և նկարչության լավ մասնագետ։ Մրցույթին ներկայացված էր գեղանկարչության մոտ 75 գործ, նպատակն է նպաստել երեխաների հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի առանձնահատկությունների, գեղագիտական արժեքների ձևավորմանը։ 
Շնորհալի երեխաները մրցույթին մասնակցել են երկու տարիքային խմբերում՝ 6-13 և 14-18։ Երկրորդ փուլում ցուցահանդեսին ներկայացված նկարներից ընտրվել են հիմնական և խրախուսական մրցանակակիրները։ ՙԱշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվել է մրցույթի պահանջներին համապատասխանող աշխատանքներին, դրանց գեղարվեստական կատարման յուրօրինակությանն ու որակին՚,- նշեց հանձնաժողովի նախագահ, ԱՀ նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը։ Ամփոփելով մրցույթի արդյունքները` Հովիկ Գասպարյանը կարևորեց արդեն երրորդ անգամ անցկացվող այս մրցույթը, քանի որ նման միջոցառումներով է հնարավոր աշխուժացնել մշակույթային կյանքը գյուղական համայնքներում։ Մրցույթին մասնակցող բոլոր երեխաներն արժանացան շնորհակալագրերի և գրքերի, իսկ 1-3-րդ տեղերը գրաված երեխաները ստացան պատվոգրեր և մրցանակներ։ Երազիկ Հայրյանը նշեց, որ հետագայում կփոխեն մրցույթի կանոնակարգը, որը հնարավորություն կտա ավելի զանազանել տարիքային խմբերը, արդյունքում ավելի շատ երեխաներ կխրախուսվեն, իսկ մրցանակները հանձնաժողովի անդամներն ավելի դյուրությամբ կարող են բաշխել։ Նման մրցույթների անցկացումն անհրաժեշտություն է, ինչն ավելի մեծ դեր կխաղա շրջանի արվեստասեր երեխաների կյանքում։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 03 Apr 2019 17:14:52 +0000
Խորհրդակցություն նվիրված Արցախում 2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպմանը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26380-2019 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26380-2019 Խորհրդակցություն նվիրված Արցախում  2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպմանը
Նախագահ Բակո Սահակյանն…

Նախագահը կարեւորել է նման միջոցառման անցկացումը մեր հանրապետությունում, ընդգծել այն բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել առաջնության նախապատրաստման, կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովին, շահագրգիռ մարմիններին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար, կառավարական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 03 Apr 2019 17:05:55 +0000
ԱՎՏՈԵՐԹ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26420-2019-04-08-10-19-34 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26420-2019-04-08-10-19-34 ԱՎՏՈԵՐԹ
Ապրիլի 2-ից 4-ը …
]]>
arturcom1@gmail.com (Super User) Տեսանյութեր Wed, 03 Apr 2019 10:03:41 +0000
Հանդիպում Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակության հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26379-2019-04-03-10-03-25 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26379-2019-04-03-10-03-25 Հանդիպում Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Նախագահն արժեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 03 Apr 2019 09:59:21 +0000