comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 09 Մայիսի 2019 http://artsakhtert.com Sat, 16 Nov 2019 01:24:13 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Պատարագ Շուշիում http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26649-2019-05-11-18-29-55 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26649-2019-05-11-18-29-55 Պատարագ Շուշիում
Եռատոնին նվիրված խորհրդանշական…

Հոգևոր արարողությանը ներկա էին գտնվել հայկական երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների ղեկավարներ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ: Հոգևոր արարողության ավարտից հետո Արցախի հոգևոր առաջնորդը իրականացրել է նաև հանրապետական օրհնության կարգ և հանդես եկել օրվա խորհուրդը պարզաբանող խոսքով:

Նույն օրը ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմը, մասնակցել է նաև Շուշիում` արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի` Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, ինչից հետո Վարդանի մարտական կենսագրությունից ուշագրավ դրվագներ են վերհիշել մարտական ընկերներից Արշավիր Ղարամյանը, Արկադի Կարապետյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 10 May 2019 18:27:56 +0000
ՀԱ­ՄԱ­ՁԱՅ­ՆԱԳ­ՐՈՒՄ ՄԵՐ ՀԱՂ­ԹԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԸ ՉԵՆ ԱՄ­ՐԱԳՐ­ՎԵԼ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26641-2019-05-10-17-18-06 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26641-2019-05-10-17-18-06 ՀԱ­ՄԱ­ՁԱՅ­ՆԱԳ­ՐՈՒՄ ՄԵՐ ՀԱՂ­ԹԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԸ ՉԵՆ ԱՄ­ՐԱԳՐ­ՎԵԼ
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 7 տա­րի ա­ռաջ՝ 2012-ի ապ­րի­լին, ՙԱ­զատ Ար­ցա­խի՚ հա­մար հար­ցազ­րույց անց­կաց­նե­լով ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի նախ­կին ռու­սաս­տան­ցի հա­մա­նա­խա­գահ Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վի հետ, խնդ­րե­ցինք նրան ա­նա­չառ գնա­հա­տա­կան տալ 1994թ. մա­յի­սի 12-ի Զի­նա­դա­դա­րի մա­սին ե­ռա­կողմ ան­ժամ­կետ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մից ա­ռաջ՝ պա­տե­րազ­մի վեր­ջին փու­լում, ռազ­մա­ճա­կա­տում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին։ Փոր­ձա­ռու դի­վա­նա­գե­տը, ի զար­մանս ինձ, դի­վա­նա­գի­տա­կան հնարք­նե­րի չդի­մեց և ուղ­ղա­կի ա­սաց. ՙՊա­տե­րազ­մի վեր­ջին փու­լում միան­գա­մայն այլ ի­րա­վի­ճակ էր. հա­յե­րը հա­րա­վում բա­վա­կա­նա­չափ խո­րա­ցել էին։ Նրանք կա­րող էին Ա­րաք­սից հաս­նել մինչև Քուռ գե­տը և հա­տել Ադր­բե­ջա­նի հյու­սի­սարևմտյան հատ­վա­ծը։ Եվ ե­թե ադր­բե­ջան­ցի­ներն սկզ­բում ձգձ­գում էին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րե­ցու­մը՝ ան­տե­սե­լով ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի բո­լոր բա­նաձևե­րը, ինչ­պես նաև խա­ղա­ղա­րա­րա­կան բո­լոր ա­ռա­ջարկ­նե­րը, ա­պա վեր­ջին փու­լում նրանց պահ­վածքն ու­րիշ էր՚։ 1992-96 թվա­կան­ներն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րում Կա­զի­մի­րո­վը հան­դես էր գա­լիս նախ որ­պես Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան ղե­կա­վար, ՌԴ նա­խա­գա­հի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ, իսկ այ­նու­հետև՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջին հա­մա­նա­խա­գահ։ 

Կա­զի­մի­րո­վի այս պա­տաս­խա­նը կան­խում է այն հար­ցը, թե ար­դյո՞ք զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման նա­խա­պայ­ման կա­րող էին լի­նել Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյան կող­մից ըն­դուն­ված՝ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու մա­սին բա­նաձևե­րը։ Ի­հար­կե՝ ոչ։
Միջ­նոր­դի խոս­տո­վա­նու­թյա­նը հա­վե­լենք մեկ ու­րիշ փաստ. նախ­քան հրա­դա­դա­րի հաս­տա­տու­մը` Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Հեյ­դար Ա­լիևի աշ­խա­տա­կազ­մից հե­ռա­խո­սա­զան­գեր էին հաս­նում Ստե­փա­նա­կերտ՝ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու ա­ղեր­սով։ Ադր­բե­ջա­նա­կան կողմն այլևս ի վի­ճա­կի չէր շա­րու­նա­կել պա­տե­րազ­մը։
Մինչ զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը` Ղր­ղըզս­տա­նի մայ­րա­քա­ղաք Բիշ­քե­կում մա­յի­սի 4-5-ը տե­ղի է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի խոր­հր­դա­րան­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պում, ո­րոնց կող­մից պետք է ա­ջակ­ցու­թյան ար­ժա­նա­նար կրա­կի դա­դա­րեց­ման նա­խա­ձեռ­նու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նը ներ­կա­յաց­ված էր մեջ­լի­սի փոխ­նա­խա­գա­հի մա­կար­դա­կով։ Ռու­սաս­տա­նյան կող­մի ակ­տիվ մի­ջամ­տու­թյան ար­դյուն­քում ստո­րագր­վեց Բիշ­քե­կյան ար­ձա­նագ­րու­թյու­նը, ո­րում կոչ էր հղ­վում հա­կա­մար­տող կող­մե­րին՝ դա­դա­րեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Ար­ձա­նագ­րու­թյան տակ ի­րենց ստո­րագ­րու­թյուն­նե­րը դրե­ցին ՀՀ-ի, ԼՂՀ-ի խոր­հր­դա­րան­նե­րի ղե­կա­վար­նե­րը, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան և ԱՊՀ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Որ­պես հյու­րըն­կալ կողմ՝ ստո­րագ­րեց նաև Ղր­ղըզս­տա­նը։ Ադր­բե­ջա­նի խոր­հր­դա­րա­նի փոխ­նա­խա­գահ Ա­ֆի­յադ­դին Ջա­լի­լո­վը հրա­ժար­վեց իր ստո­րագ­րու­թյու­նը դնե­լուց՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե փաս­տաթղ­թում չկա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի ղե­կա­վա­րի ստո­րագ­րու­թյու­նը։ Ա­հա այս­պի­սի դի­վա­նա­գի­տու­թյուն բա­նեց­րեց հա­կա­ռա­կոր­դը. նախ խնդ­րեց դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և ա­պա փոր­ձեց հան­դես գալ թե­լադ­րո­ղի դե­րում։

Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վը Բիշ­քե­կից մեկ­նեց Բա­քու և հան­դի­պեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Հեյ­դար Ա­լիևին։ Դրա­նից հե­տո Բիշ­քե­կյան ար­ձա­նագ­րու­թյու­նում իր տե­ղը զբա­ղեց­րեց մեջ­լի­սի նա­խա­գահ Ռա­սուլ Գու­լիևի ստո­րագ­րու­թյու­նը։
Հրա­դա­դա­րի ռե­ժիմն ու­ժի մեջ պի­տի մտ­ներ մա­յի­սի 9-ի գի­շե­րը։ Ռու­սաս­տանն, ինչ խոսք, պա­տա­հա­կան չէր հրա­դա­դա­րի հաս­տատ­ման հա­մար խոր­հր­դան­շա­կան օր ընտ­րել։ Դա հի­շեց­նում էր գեր­մա­նա­կան ֆա­շիզ­մի դեմ Խոր­հր­դա­յին Միու­թյան ժո­ղո­վուրդ­նե­րի հաղ­թա­նա­կը։
Բաք­վում գտն­վե­լու ժա­մա­նակ՝ մա­յի­սի 9-ին, Կա­զի­մի­րո­վը պատ­րաս­տեց կրա­կի դա­դա­րեց­ման մա­սին փաս­տա­թուղ­թը՝ հա­մա­ձայ­նեց­նե­լով այն Երևա­նի և Ստե­փա­նա­կեր­տի հետ։ Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Մա­մե­դովն այն ստո­րագ­րեց նույն օ­րը: Մա­յի­սի 10-ին ստո­րագ­րեց ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սերժ Սարգ­սյա­նը, հա­ջորդ օ­րը՝ ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տար Սամ­վել Բա­բա­յա­նը։ Հա­մա­ձայ­նա­գիրն ու­ժի մեջ մտավ մա­յի­սի 12-ին։
Բաք­վից հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն հն­չեց, ըստ ո­րի՝ ադր­բե­ջա­նա­կան կող­մը ստիպ­ված է անց­նել պաշտ­պա­նու­թյան, քա­նի որ այլևս ան­զոր է գրո­հե­լու, և ի­րենց հա­մար կրա­կի դա­դա­րեց­ման հա­մա­ձայ­նա­գիրն անհ­րա­ժեշ­տու­թյուն է։ Ա­վե­լի ուշ Հեյ­դար Ա­լիևը հայ­տա­րա­րեց, որ մա­յի­սյան հրա­դա­դա­րը կարևոր քայլ էր և Բա­քուն գի­տակ­ցե­լով է գնա­ցել այդ քայ­լին։
Մա­յի­սի 16-17-ը Մոսկ­վա­յում տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի և Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րի հան­դի­պու­մը, ո­րի ըն­թաց­քում կող­մե­րը պետք է ստո­րագ­րեին մա­յի­սյան հա­մա­ձայ­նագ­րի ամ­փո­փիչ ար­ձա­նագ­րու­թյու­նը։ Փաս­տա­թուղ­թը վա­վե­րաց­րին Սարգ­սյա­նը, Բա­բա­յա­նը և ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Պա­վել Գրա­չո­վը։ Մա­մե­դո­վը Բաք­վից հանձ­նա­րա­րու­թյուն ստա­ցավ չս­տո­րագ­րել փաս­տա­թուղ­թը։ Դրա­նով նա­խա­տես­վում էր հա­կա­մար­տող զոր­քե­րի տա­րան­ջա­տում, բու­ֆե­րա­յին գո­տու ստեղ­ծում և այլն։
Վե­րա­դառ­նա­լով այն ժա­մա­նակ­վա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ման­րա­մաս­նե­րին՝ նպա­տակ ու­նենք ըն­դգ­ծել, որ մենք գործ ու­նենք մի պե­տու­թյան հետ, ո­րը մշ­տա­պես փոր­ձել է պա­տե­րազ­մի դաշ­տում կրած պար­տու­թյու­նը դի­վա­նա­գի­տա­կան հաղ­թա­նա­կի վե­րա­ծել։ Դա երևաց նաև 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մում. հրա­դա­դար խնդ­րե­լուց հե­տո Ադր­բե­ջա­նը դար­ձյալ ցու­ցադ­րեց իր մաք­սի­մա­լիս­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Դար­ձյալ Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ զի­նա­դա­դա­րի հաս­նե­լով՝ Ադր­բե­ջանն ապ­րի­լի 14-ին ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յում և Անվ­տան­գու­թյան խոր­հր­դում շր­ջա­նա­ռու­թյան մեջ դրեց մի սադ­րիչ նա­մակ, ո­րով փորձ էր ար­վում միա­կող­մա­նիո­րեն չե­ղար­կել 1994թ. մա­յի­սի 12-ի հա­մա­ձայ­նա­գի­րը։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան արտ­գործ­նա­խա­րա­րու­թյունն այդ առն­չու­թյամբ հան­դես ե­կավ հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րում խս­տո­րեն դա­տա­պար­տեց Բաք­վի այդ քայ­լը ու միա­ժա­մա­նակ զգու­շաց­րեց, որ ՀՀ-ն հաշ­վի է առ­նում այդ քայ­լից բխող բո­լոր հնա­րա­վոր վտան­գա­վոր հետևանք­նե­րը։ ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյունն ա­վարտ­վում էր այս­պի­սի տո­ղե­րով. ՙՀա­յաս­տա­նը, հան­դի­սա­նա­լով զի­նա­դա­դա­րի հաս­տատ­ման և դրա ամ­րապ­նդ­ման մա­սին 1994-95 թվա­կան­նե­րի գոր­ծող հա­մա­ձայ­նագ­րե­րը ստո­րագ­րած կողմ, ձեռ­նար­կե­լու է բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րը ու նաև ի­րա­կա­նաց­նե­լու է անհ­րա­ժեշտ քայ­լերն Ար­ցա­խի և նրա բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար՚։
Ադր­բե­ջա­նի, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և ՀՀ-ի միջև Զի­նա­դա­դա­րի մա­սին ե­ռա­կողմ ան­ժամ­կետ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մից ան­ցել է 25 տա­րի։ Սա ա­ռիթ է՝ ևս մեկ ան­գամ անդ­րա­դառ­նա­լու փաս­տաթղ­թին։ Այս օ­րե­րին մա­յի­սյան ե­ռա­տո­նի տո­նա­կա­տա­րու­թյա­նը մաս­նակ­ցե­լու հրա­վե­րով Ստե­փա­նա­կեր­տում էր մեր սի­րե­լի Կո­ման­դո­սը՝ գե­նե­րալ-մա­յոր Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նը, ում հրա­մա­նա­տա­րու­թյամբ փայ­լուն կեր­պով ի­րա­կա­նաց­վեց Շու­շիի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը։ Խնդ­րե­ցինք նրան գնա­հա­տա­կան տալ զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րին՝ ռազ­մա­կան և քա­ղա­քա­կան տե­սան­կյու­նից։ Նա, ընդ­հան­րա­պես, բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք ու­նի այդ փաս­տաթղ­թի հան­դեպ։ Կո­ման­դո­սի խոս­քով՝ այն­տեղ կան ձևա­կեր­պում­ներ, ո­րոնք մեզ հա­մար ըն­դու­նե­լի չեն և, առ­հա­սա­րակ, դրա­նում ամ­րագր­ված չեն հայ­կա­կան կող­մի հաղ­թա­նակ­նե­րը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 10 May 2019 17:10:50 +0000
ՇՈՒՇԻԻ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26640-2019-05-10-17-08-04 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26640-2019-05-10-17-08-04 ՇՈՒՇԻԻ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Շու­շիի փա­ռա­հեղ ա­զա­տագ­րու­մը ի­րա­վամբ մտավ մա­յի­սյան մեր մեծ ու պան­ծա­լի հաղ­թա­նակ­նե­րի պատ­մու­թյան շր­ջա­դար­ձա­յին է­ջե­րի մեջ: Այդ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան և հե­տա­գա մի շարք շր­ջա­դար­ձա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քի շուրջ զրու­ցե­ցինք Շու­շիի ա­զա­տագր­ման օ­պե­րա­ցիա­յի Շոշ գյու­ղի ուղ­ղու­թյան հրա­մա­նա­տար Ար­կա­դի ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ հետ:

-Հա­կա­ռա­կոր­դը Շու­շիից դա­մոկ­լյան սրի պես վտան­գի տակ էր պա­հում մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տը: Հնա­րա­վո՞ր էր ա­վե­լի վաղ կազ­մա­կեր­պել բեր­դա­քա­ղա­քի գրա­վու­մը:
-Տե­սա­նե­լի ու զգա­լի վտան­գից բա­ցի Շու­շին ու­ներ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն. Շու­շիով էր անց­նում ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հը դե­պի Հա­յաս­տան, այ­սինքն՝ վե­րա­միա­վոր­ման գա­ղա­փա­րի մարմ­նա­վո­րու­մը: Շու­շիի ա­զա­տագ­րու­մը կարևոր էր նաև զուտ հո­գե­բա­նա­կան ա­ռու­մով, քա­նի որ բո­լո­րի ու­ղեղ­նե­րում, ան­գամ ադր­բե­ջան­ցի­նե­րի, ար­մատ­ներ էր ձգել այն միտ­քը, որ Շու­շին Ղա­րա­բա­ղի սիրտն է, և ով տի­րի Շու­շիին, նա էլ կհաղ­թի: Ինչ վե­րա­բե­րում է ժամ­կե­տի ըն­տր­մա­նը, դա նույն­պես ու­ներ իր պատ­ճառ­նե­րը: Նախ` Ղա­րա­բա­ղում Խոր­հր­դա­յին զոր­քե­րի ներ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում անհ­նար էր նման մասշ­տա­բա­յին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան կազ­մա­կեր­պու­մը: Իսկ դրանք վերջ­նա­կա­նա­պես հե­ռա­ցել են 1992-ի փետր­վա­րին: Բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը մտո­վի շա­րու­նա­կում էր ապ­րել Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում, ին­չը ևս մեծ խո­չըն­դոտ էր: Ի դեպ, հրե­տա­կո­ծու­մը Շու­շիից ա­րագ փո­խեց մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պը և դր­դեց ա­րագ անց­նել նվա­ճո­ղա­կան հո­գե­բա­նու­թյան: Շու­շիի ա­զա­տագր­ման գոր­ծո­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տու­մը սկս­վեց Խոր­հր­դա­յին զո­րա­մա­սե­րի հե­ռա­նա­լուց հե­տո, հատ­կա­պես, որ զի­նա­նո­ցում ար­դեն առ­կա էր մի շարք գյու­ղե­րի ա­զա­տագր­ման փոր­ձը: Միևնույն ժա­մա­նակ հաս­կա­նում էինք, որ Շու­շիի ա­զա­տագր­ման օ­պե­րա­ցիան պա­հան­ջում էր պլա­նի ա­վե­լի գրա­գետ, ա­վե­լի ման­րազ­նին մշա­կում: Ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը պետք է կազ­մա­կերպ­վեր ա­վե­լի վաղ, բայց տար­բեր պատ­ճառ­նե­րով (սպա­ռա­զի­նու­թյան պա­կաս, վատ ե­ղա­նակ և այլն) այն հե­տաձգ­վել էր, և վերջ­նա­կա­նա­պես մա­յի­սի 4-ին ստո­րագր­վել է Շու­շիի ա­զա­տագր­ման մար­տա­կան հրա­մա­նը:
-Ի՞նչ ու­ժեր էին ներգ­րավ­ված օ­պե­րա­ցիա­յում:
-Ինչ­պես գի­տենք, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը ղե­կա­վա­րել է Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի (Ի­ՊՈՒ) հրա­մա­նա­տար Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նը: Ի­ՊՈՒ-ի շուրջ 1200 մար­տիկ­նե­րից բաղ­կա­ցած 4 հար­ձա­կո­ղա­կան և 1 պա­հես­տա­զո­րա­յին խմ­բե­րը մա­յի­սի 8-ի գի­շե­րը պետք է միա­ժա­մա­նակ անց­նեին հար­ձակ­ման: Ես հրա­մա­նա­տար էի Շո­շի (արևե­լյան) ուղ­ղու­թյա­նը: ՙ26-ի՚ դիր­քի (հյու­սի­սա­յին) ուղ­ղու­թյան հրա­մա­նա­տարն էր Վա­լե­րի Չիտ­չյա­նը, Լա­չի­նի (հա­րա­վա­յին) ուղ­ղու­թյա­նը` Սամ­վել Բա­բա­յա­նը, Քյո­սա­լա­րի (հյու­սիս-արևմտյան) ուղ­ղու­թյան` Սեյ­րան Օ­հա­նյա­նը, պա­հես­տա­զո­րի հրա­մա­նա­տարն էլ Յու­րի Հով­հան­նի­սյանն էր: Բո­լոր հար­ցե­րը լուծ­ված էին: Այդ թվում նաև սահ­ման­նե­րի պաշ­պա­նու­թյան խն­դի­րը, ո­րը կարևոր հար­ցե­րից էր: Պետք է ա­սեմ, որ բո­լոր այդ ուղ­ղու­թյուն­ներն ու­նեին դժ­վար­լու­ծե­լի խն­դիր­ներ, ո­րոնք հմուտ ղե­կա­վա­րու­թյամբ կազ­մա­կերպ­վե­ցին լա­վա­գույն տար­բե­րա­կով: Ցա­վոք, ու­նե­ցանք զգա­լի քա­նա­կով զո­հեր Քյո­սա­լա­րի, Ջան-Հա­սա­նի ուղ­ղու­թյամբ: Իմ ուղ­ղու­թյու­նով, երևի, բո­լո­րին է հայտ­նի, աչ­քի է ըն­կել 1-ին վաշ­տի հրա­մա­նա­տա­րը` Ա­շոտ Ղու­լյա­նը, ով անձ­նա­կան օ­րի­նա­կով քա­ջա­լե­րել է զի­նա­կից­նե­րին, ո­րոնց էլ հա­ջող­վել է ա­զա­տագ­րել բան­տի տա­րած­քը: Պետք է նշեմ շո­շե­ցի­նե­րի օգ­նու­թյան մա­սին, ո­րոնք մաս­նակ­ցել են գրո­հին՝ պատ­րաստ ան­մի­ջա­պես փո­խա­րի­նե­լու զոհ­ված կամ վի­րա­վոր­ված մար­տիկ­նե­րին: Ընդ­հան­րա­պես՝ բո­լո­րի ու­ղեղ­նե­րում՝ թե՜ բնակ­չու­թյան, թե՜ մար­տիկ­նե­րի, մեխ­ված էր Շու­շիի ա­զա­տագր­ման միտ­քը, ին­չը, իմ կար­ծի­քով, կարևոր շար­ժա­ռիթ էր հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար:
-Ին­չո՞վ բա­ցատ­րել այդ դժ­վար օ­պե­րա­ցիան հա­մե­մա­տա­բար հեշտ, քիչ զո­հե­րով ի­րա­գոր­ծե­լու ըն­թաց­քը:
-Ե­թե ա­պա­վի­նեինք ռազ­մա­կան գի­տու­թյա­նը, պետք է ան­գամ չփոր­ձեինք նա­խա­ձեռ­նել նման օ­պե­րա­ցիա՝ հաշ­վի առ­նե­լով նախ Շու­շիի դիր­քը, պաշտ­պան­վա­ծու­թյու­նը, այն­տեղ կու­տակ­ված զի­նամ­թեր­քի պա­շար­նե­րը, ադր­բե­ջան­ցի­նե­րի զի­նու­ժի տրա­մադ­րու­թյան տակ գտն­վող զին­տեխ­նի­կան, մարդ­կա­յին ռե­սուր­սը և այլն: Բայց երբ ու­նես ար­դա­րա­ցի իղձ, և այն ա­մեն գնով կյան­քի կո­չե­լու նպա­տակ, ու հա­նուն այդ նպա­տա­կի կյան­քով հա­տու­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն, Աստ­ված բա­ցում է իր դռ­նե­րը և ստեղ­ծում այն­պի­սի ի­րա­վի­ճակ­ներ, որ անհ­նա­րի­նը դառ­նում է հնա­րա­վոր: Ան­շուշտ, Աստ­ված դա ա­րել է մեր մի­ջո­ցով. մենք նա­խա­պատ­րաստ­վել ենք թե՜ ռազ­մա­կան տե­սա­կե­տից, թե՜ մարմ­նով ու մտ­քով՚: Ան­գի­տակ­ցո­րեն ի­րա­կա­նաց­վել է Աստ­ծո այն պատ­վի­րա­նը, որ պի­տի ծա­ռա­յես մի Աստ­ծո, քա­նի որ երբ ծա­ռա­յում ես եր­կու­սին, միտքդ կիս­վում է, և մեծ նպա­տակ­նե­րին չես կա­րող ծա­ռա­յել: Հա­մոզ­վել եմ, որ Շու­շիի ա­զա­տագ­րու­մը և նմա­նա­տիպ այլ հաղ­թա­նակ­նե­րը և մի­ջա­դե­պե­րը նպաս­տել են դե­պի հա­վատ­քի գա­լուն:
-Շու­շիից հե­տո ա­զա­տագր­վեց Լա­չի­նը, թշ­նա­մին խու­ճա­պա­հար փախ­չում էր, և կար տե­սա­կետ, որ պետք է շա­րու­նա­կել հաղ­թար­շա­վը մինչև Ա­րաքս:
-Այդ տե­սա­կե­տը կար, ան­գամ ա­ռա­ջարկ կար շա­րու­նա­կել գոր­ծո­ղու­թյուն­նե­րը թե՜ դե­պի Ա­րաքս, թե՜ դե­պի Քել­բա­ջար: Ե­թե այդ տե­սա­կետն ըն­դուն­վեր, պա­տե­րազմն ա­վե­լի վաղ և քիչ զո­հե­րով կա­վար­տեինք, քա­նի որ դի­մադ­րու­թյան հա­մար կազ­մա­կերպ­վե­լու ժա­մա­նակ չէր մնա­լու: Ցա­վոք, մի քա­նի գոր­ծոն­ներ ան­բա­րեն­պատ գտն­վե­ցին: Կարևոր գոր­ծոն­նե­րից էր բնակ­չու­թյան, մար­տիկ­նե­րին պա­տած էյ­ֆո­րիան, որ ճա­նա­պար­հը բաց է դե­պի մայր Հա­յաս­տան, ՙՄիա­ցում՚-ը, կա­րե­լի է ա­սել, ի­րա­գործ­ված է: Եր­կար ժա­մա­նակ շր­ջա­փակ­ման մեջ գտն­վող ժո­ղո­վուր­դը շունչ քա­շեց, և սկս­վեց հոս­քը դե­պի Հա­յաս­տան, Ռու­սաս­տան, մի խոս­քով՝ դե­պի բա­րե­կամ­ներ: Մո­ռա­ցան, որ պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել, թշ­նա­մին էլ օգ­տա­գոր­ծեց այդ ժա­մա­նակն իր օգ­տին: Մենք քա­ղա­քա­կան ա­ռու­մով կրթ­ված չէինք, շատ բա­ներ չէինք հաս­կա­նում: Կա­րե­լի է ա­սել, մեզ պար­տադ­րե­ցին սո­վո­րել: Հա­մոզ­ված եմ՝ ե­թե Լա­չի­նի ա­զա­տագ­րու­մից հե­տո շա­րու­նա­կեինք մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նշ­ված եր­կու ուղ­ղու­թյուն­նե­րով, Մար­տա­կեր­տի գրա­վու­մը տե­ղի չէր ու­նե­նա:

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 10 May 2019 17:06:56 +0000
Ա­ԶԱ­ՏԱ­ՄԱՐ­ՏԻԿ­ՆԵ­ՐԸ ՍԱՀ­ՄԱ­ՆԱ­ՅԻՆ ԴԻՐ­ՔԵ­ՐՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26639-2019-05-10-17-04-32 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26639-2019-05-10-17-04-32 Ա­ԶԱ­ՏԱ­ՄԱՐ­ՏԻԿ­ՆԵ­ՐԸ ՍԱՀ­ՄԱ­ՆԱ­ՅԻՆ ԴԻՐ­ՔԵ­ՐՈՒՄ
Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ա­վան­դույ­թի հա­մա­ձայն` Ե­ռա­տո­նին նվիր­ված հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռում­ներն այս ան­գամ նույն­պես մեկ­նար­կե­ցին հայ­րե­նի­քի սահ­մա­նից։

Գնա­հա­տե­լով մեր երկ­րի անվ­տան­գու­թյունն օր ու գի­շեր ա­նա­ռիկ պա­հող դիր­քա­պահ­նե­րի նվիր­վա­ծու­թյու­նը, տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի մեկ­նար­կից ա­ռաջ մեր երկ­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն ու հա­սա­րա­կա­կան տար­բեր շր­ջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ այ­ցե­լե­ցին դիր­քեր` ի­րենց շնոր­հա­վո­րան­քի խոսքն ու ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նե­լու սահ­մա­նա­պահ­նե­րին։ Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, գե­նե­րալ-մա­յոր Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի հանձ­նա­րա­րու­թյամբ, միու­թյան տա­րած­քա­յին միա­վո­րում­նե­րի նա­խա­գահ­նե­րը ա­զա­տա­մար­տիկ­նե­րի և ՙՀայ­րե­նյաց Պաշտ­պան՚ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի հետ ե­ղան ՊԲ բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րում։
Շնոր­հա­վո­րե­լով դիր­քա­պահ­նե­րին Մա­յի­սյան ե­ռա­տո­նի, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նա­կի, պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ստեղծ­ման և Շու­շիի ա­զա­տագր­ման հեր­թա­կան տա­րե­դարձ­նե­րի առ­թիվ, վեր­ջին­ներս հե­տաքր­քր­վել են սահ­մա­նին տի­րող օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան ի­րադ­րու­թյամբ, ծա­նո­թա­ցել սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րին և զին­ծա­ռա­յող­նե­րին հանձ­նել ծան­րոց­ներ։
Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի այ­ցե­լու­թյու­նը դիր­քեր հա­ճե­լի էր և՜ զին­վոր­նե­րի, և՜ հրա­մա­նա­տա­րու­թյան հա­մար։ Դիր­քա­պահ­ներն ի­րենց շնոր­հա­կա­լու­թյունն ու ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նե­ցին միու­թյան նա­խա­գա­հին ու ա­զա­տա­մար­տիկ­նե­րին։
ՙ2016 թվա­կա­նի ապ­րի­լյան դի­մա­կա­յու­թյու­նը ցույց տվեց՝ այ­սօր­վա սե­րուն­դը ոչն­չով չի զի­ջում իր նա­խորդ­նե­րին, ի­րենց քա­ջու­թյամբ և անձ­նու­րա­ցու­թյամբ նրանք ա­նա­ռիկ պա­հե­ցին մեր երկ­րի սահ­ման­նե­րը և ցույց տվե­ցին, թե ին­չի են ըն­դու­նակ հա­նուն հայ­րե­նի­քի՚,- իր խոս­քում մաս­նա­վո­րա­պես նշեց Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար է­դուարդ Խա­չատ­րյա­նը։
Նոր ուժ ու ե­ռանդ ա­ռած ա­զա­տա­մար­տիկ­նե­րը հրա­ժեշտ տվե­ցին սահ­ման­նե­րի ա­նա­ռի­կու­թյունն ա­պա­հո­վող դիր­քա­պահ­նե­րին, որ­տե­ղից սկս­վում է մեզ հա­մար թանկ ու ան­փո­խա­րի­նե­լի հայ­րե­նի­քը։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 10 May 2019 17:00:03 +0000
ԿՆՈՋ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26645-2019-05-10-17-43-02 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26645-2019-05-10-17-43-02 ԿՆՈՋ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ
Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Նրանք վի­րա­վոր­նե­րի միակ հույսն էին թե՜ մար­տի դաշ­տում, թե՜ թի­կուն­քում: Երբ թշ­նա­մին հան­կարծ ճեղ­քում էր պաշտ­պա­նու­թյու­նը, մարմ­նով ծած­կե­լով վի­րա­վոր­նե­րին, նրանք ըն­դու­նում էին մար­տը, հա­վա­սար կռ­վում տղա­մարդ­կանց հետ, հե­րո­սա­նում նրանց հա­մա­հա­վա­սար: Հե­տո վայր էին դնում զեն­քը, կրա­կի գծից հա­նում վի­րա­վոր­նե­րին, հոս­պի­տալ­նե­րում, հի­վան­դա­նոց­նե­րում կանգ­նում վի­րա­բույ­ժի կող­քին, շուն­չը պա­հած նաև ա­ղո­թում ա­մեն ա­զա­տա­մար­տի­կի հա­մար: Խոս­քը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ողջ ցավն ու ար­հա­վիրք­ներն ապ­րած մեր հա­րյու­րա­վոր բուժ­քույ­րե­րի մա­սին է: Նրանց մա­սին շատ է գր­վել ու դեռ պի­տի գր­վի, ու ա­մեն ան­գամ պատ­մա­ծը կլի­նի թե­րի, քա­նի որ ա­նա­սե­լի հա­մեստ են մեր պա­տե­րազ­մի իս­կա­կան հե­րո­սու­հի­նե­րը: Նրան­ցից մեկն է Զուխ­րա ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ:

Ծն­վել է Ստե­փա­նա­կեր­տում, ա­վար­տել բժշ­կա­կան ու­սում­նա­րա­նը, սի­րում էր իր ընտ­րած մաս­նա­գի­տու­թյու­նը, և Ստե­փա­նա­կեր­տի շտա­պօգ­նու­թյան կա­յա­նում, որ­տեղ աշ­խա­տում էր ար­դեն 20 տա­րի, նրան գի­տեին որ­պես հմուտ ու բա­նի­մաց բուժք­րոջ: Թվում էր` խա­ղաղ մաս­նա­գի­տու­թյուն էր ընտ­րել, բայց հայ­րե­նի­քի դռ­նե­րին հա­սած պա­տե­րազմն ստի­պեց այլ կերպ նա­յել իր մաս­նա­գի­տու­թյանն ու աշ­խա­տան­քին: 1991թ. նո­յեմ­բե­րից Զուխ­րան ար­դեն կա­մա­վո­րագր­վել էր Ստե­փա­նա­կեր­տի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի միա­վոր­մա­նը, ո­րը հե­տա­գա­յում վե­րան­վան­վեց Ա­ռա­ջին վաշտ: Հե­րո­սա­կան վաշ­տի զին­վոր­նե­րի նման է, չի սի­րում խո­սել, պատ­մել իր բա­ժին պա­տե­րազ­մի մա­սին: ՙՊա­տե­րազ­մը միայն տղա­մար­դու տեղ չէ, հայ­րե­նի­քը նաև մերն է, ու կա­նայք ևս պետք է պաշտ­պա­նեն հա­րա­զատ հողն ու տու­նը` ով ինչ­պես կա­րող է: Ես այս­պես էի մտա­ծում, ու այս­տեղ հե­րո­սա­կան ո­չինչ չկա: Իմ զեն­քը դաշ­տա­յին պա­յու­սակն էր, ձգ­տում էի լի­նել ա­մե­նուր, ուր մար­տեր էր մղում մեր վաշ­տը: Ոչ, պա­տե­րազ­մը չի կոպ­տաց­նում: Ընդ­հա­կա­ռա­կը, ցա­վը, վիշ­տը, որ քեզ տան­ջում են ա­մեն ան­գամ, երբ գի­տես, որ ծանր վի­րա­վո­րին հնա­րա­վոր չի լի­նի փր­կել, երբ մա­հա­նում է դեռ նոր կյան­քի ար­շա­լույ­սը դի­մա­վո­րած պա­տա­նին, քեզ ա­վե­լի դյու­րազ­գաց են դարձ­նում և ա­վե­լի հաս­տա­տա­կամ, երբ տես­նում ես, որ քո բու­ժած ե­րի­տա­սար­դը ոտ­քի է կանգ­նում ու կռ­վի դաշտ վե­րա­դառ­նում՚,-ա­սում է նա:
Մար­տե­րից բո­լոր հի­շո­ղու­թյուն­նե­րը վառ են, իսկ ա­մե­նա­վա­ռը Շու­շիի ա­զա­տագ­րումն է: Մա­յի­սի ա­ռա­ջին օ­րե­րին Զուխ­րան մար­տա­կան ըն­կեր­նե­րի հետ Սղ­նա­խի ան­տա­ռում էր: Շու­շիի վրա հար­ձա­կու­մը նա­խա­տես­ված էր մա­յի­սի սկզ­բին, սա­կայն անս­պա­սե­լիո­րեն տե­ղա­ցած ա­ռատ ձյու­նը խան­գա­րեց: ՙԵս փր­կա­րար­նե­րի հետ Բի­լյա­րի պոս­տում էի,- հի­շում է նա: - Եր­կու վի­րա­վոր­նե­րի բե­րե­ցին մեզ մոտ, անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լուց հե­տո նրանց հոս­պի­տալ ու­ղար­կե­ցինք, ցա­վոք, նաև մեկ զոհ ու­նե­ցանք: Շու­շին մեր տղա­նե­րին ա­վե­լի վս­տահ ու լա­վա­տես դարձ­րեց: Դա իս­կա­պես մեր ժո­ղով­րի ամ­բողջ պատ­մու­թյան ա­մե­նա­կարևոր նվա­ճում­նե­րից մեկն է: Իսկ մենք մա­յի­սի 10-ին ար­դեն Աս­կե­րա­նում էինք, հե­տո՝ Մար­տա­կեր­տում, Աղ­դա­մում, Ֆի­զու­լիում, Ջեբ­րայի­լում՚:
Ռազ­մա­կան բուժք­րոջ հա­մար պա­տե­րազ­մի ա­մե­նա­ծանր հու­շերն, ի­հար­կե, մա­հերն են: ՙԵրբ 16-17 տա­րե­կան պա­տա­նի­ներն էին ծանր վի­րա­վոր­վում, ես վի­րա­կա­պում էի նրանց ու լաց լի­նում, այն­պես, որ նրանք չն­կա­տեն իմ ար­ցունք­նե­րը, հա­վա­տաց­նում էի, որ հոս­պի­տա­լում շատ ա­րագ ոտ­քի են կանգ­նե­լու: Ես հպարտ եմ, որ իս­կա­կան հե­րոս­նե­րի կող­քին եմ ե­ղել այդ տա­րի­նե­րին՚:
Զուխ­րան իր պա­տե­րազ­մը նաև Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ժա­մա­նակ շա­րու­նա­կեց: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի հետ ներ­կա­յա­ցավ մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նա­կա­յան և նույն օրն ար­դեն Թա­լի­շում էր: Ամ­բողջ եր­կու ա­միս մնա­ցել է Տո­նա­շե­նում (ՙԵղ­նիկ­նե­րում՚), նախ­կին մար­տա­կան ըն­կեր­նե­րի հետ սե­փա­կան ներ­կա­յու­թյամբ ա­վե­լի բարձ­րաց­րել զին­վոր­նե­րի ո­գին, փոր­ձով ու խոր­հուրդ­նե­րով օգ­տա­կար ե­ղել նրանց: Նրա կա­տա­րա­ծը գնա­հատ­վել է. պարգևատր­վել է ՙՇու­շիի ա­զա­տագր­ման հա­մար՚ մե­դա­լով և ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն Ար­ցա­խի քա­ջոր­դի­նե­րին՚ հու­շա­մե­դա­լով։
Զուխ­րա Հայ­րա­պե­տյանն այ­սօր չի աշ­խա­տում, զին­վո­րա­կան կեն­սա­թո­շակ չի ստա­նում: Ապ­րում է մե­նակ: ՙԱյդ­պես է ստաց­վել՚,-ա­սում է նա: Փափ­կան­կա­տո­րեն շր­ջան­ցում է ՙինչ­պե՞ս եք ապ­րում՚ հար­ցը: Հե­տո ա­սում է. ՙԻնձ ոչ ոք չի դր­դել գնա­լու այդ քայ­լին, ինքս ո­րո­շել եմ հա­մեստ ու­ժե­րիս չա­փով օգ­նել կռ­վող­նե­րին: Դրա դի­մաց պետք է պա­հանջ­նե՞ր ներ­կա­յաց­նել: Ես դա սխալ եմ հա­մա­րում՚:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 10 May 2019 16:39:31 +0000
ՍՓՅՈՒՌ­ՔԱ­ՀԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ԱՆ­ՄՈ­ՌԱՑ Ա­ՎԱՆ­ԴԸ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26638-2019-05-10-16-27-36 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26638-2019-05-10-16-27-36 Մառ­լեն ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱՆ

Մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ

Ա­մեն ան­գամ հաղ­թա­նա­կի տո­նի նա­խօ­րյա­կին մտո­րում­նե­րի մեջ եմ ընկ­նում: Հի­շում եմ հաղ­թա­նա­կի ա­ռա­ջին օ­րը, երբ օր­վա հա­ցի կա­րոտ, 7-րդ դա­սա­րանն ա­վար­տած, աշ­խա­տում էի կոլ­տն­տե­սու­թյան դաշ­տե­րում: Թե ինչ­պի­սի ու­րա­խու­թյամբ եմ ըն­դու­նել այդ լու­րը` բա­ռե­րով անհ­նար է ար­տա­հայ­տել։ Հաղ­թա­նա­կի ա­ռա­ջին զո­րա­հան­դե­սի մա­սին, ո­րը տե­ղի է ու­նե­ցել Կար­միր հրա­պա­րա­կում 1945թ. հու­նի­սի 24-ին, տե­ղե­կա­ցել ենք գյու­ղում միակ ռա­դիոըն­դու­նի­չի մի­ջո­ցով, ո­րի տե­րը մի խե­լոք մարդ էր, բայց, չգի­տեմ ին­չու, գիժ Մես­րոպ էին ա­սում։

Ար­ցա­խյան շար­ժու­մը, բա­ցի իր բուն նպա­տա­կից, սկիզբ դրեց նաև պատ­մու­թյան ՙսպի­տակ է­ջե­րի՚ բաց­մա­նը։ Ար­մա­տա­պես փոխ­վեց պատ­մու­թյան ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման ձևա­չա­փը։ 1991թ. սե­պեմ­բե­րի 2-ին, ԼՂՀ-ի հռ­չա­կու­մից հե­տո, գրե­թե 10 տա­րի, 9-10-րդ դա­սա­րան­նե­րի հա­մար պատ­մու­թյան դա­սագր­քեր չհ­րա­պա­րակ­վե­ցին, ծրագ­րեր կա­յին, իսկ դա­սագր­քեր՝ ոչ։ Այդ ժա­մա­նա­կաշր­ջանն ինձ հի­շեց­րեց Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մից հե­տո ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը: Դա­սագր­քե­րին փո­խա­րի­նել էին մա­մու­լը, տար­բեր հրա­պա­րա­կում­ներ, ո­րոն­ցից հա­մա­պա­տաս­խան նյու­թեր էինք ժո­ղո­վում և մեր ա­շա­կերտ­նե­րի պրպ­տուն հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը բա­վա­րա­րում։
Վեր­ջա­պես, 10 տար­վա եր­կուն­քից հե­տո, մեր գիտ­նա­կան-պատ­մա­բան­նե­րը ՙծնունդ՚ տվե­ցին Պատ­մու­թյան դա­սագր­քին 9-10-րդ դա­սա­րան­նե­րի հա­մար, ո­րով դա­սա­ցու­ցակ­նե­րից դուրս մղ­վեց Հա­յոց պատ­մու­թյուն ա­ռար­կան։ Հե­ղի­նակ­նե­րը 12, թե 13 գիտ­նա­կան­ներ էին, նույ­նիսկ, ա­կա­դե­մի­կոս­ներ, բայց, չգի­տես ին­չու, նրան­ցից ոչ մեկն այդ­պես էլ չհաս­կա­ցավ, որ այդ դա­սագր­քում խեղ­վում է, շն­չաս­պառ է լի­նում հա­յոց պատ­մու­թյու­նը։ Այս դա­սա­գիր­քը 10 տար­վա կյանք է ու­նե­ցել, և ափ­սո­սում եմ, որ մեր 2001-2011թթ. շր­ջա­նա­վարտ­նե­րը կյանք են մտել հա­յոց պատ­մու­թյու­նից չա­փա­զանց աղ­քա­տիկ գի­տե­լիք­նե­րով։ Միայն մի փաստ` պա­տե­րազ­մի մաս­նա­կից հայ մար­տիկ­նե­րի և հրա­մա­նա­տար­նե­րի ընդ­հա­նուր թի­վը հաս­նում էր 440 հա­զա­րի: Ա­վե­լի քան 100 հա­յեր ար­ժա­նա­ցան Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րո­սի կոչ­ման... Մի քա­նի տաս­նյակ հա­զար հա­յեր դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րի զոր­քե­րի կազ­մում ի­րենց ա­վանդն են ներդ­րել հաղ­թա­նա­կի ընդ­հա­նուր գոր­ծին (Պատ­մու­թյուն 10 դ. 2001թ., էջ 240)։ Իսկ ես, որ­պես պատ­մու­թյան ու­սու­ցիչ, 1995թ. սկ­սած ստույգ թվեր եմ ներ­կա­յաց­րել ա­շա­կերտ­նե­րիս, հա­սա­րա­կու­թյանն ու մա­մու­լին: Պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած հա­յե­րի թի­վը 671 հա­զար է, ոչ թե՝ 440, 250, 300, 500 կամ 600 հա­զար, իսկ զոհ­ված հա­յե­րի թի­վը` 367 հա­զար, կամ 200 հա­զար, ինչն այ­սօր գր­ված է Հա­յոց պատ­մու­թյան դա­սագր­քի էջ11-17-ում։ Կր­կին հի­շեց­նում եմ. ՙՊետք է գրել պատ­կա­ռան­քով, ստույգ չա­վե­լաց­նել և չպա­կա­սեց­նել ե­ղած­նե­րը՚ (Ղա­զար Փար­պե­ցի)։
Չէի հաշտ­վում նաև այն մտ­քին, որ ՙՍփյուռ­քա­հա­յու­թյան մաս­նակ­ցու­թյու­նը երկ­րորդ աշ­խա­հա­մար­տին՚ մի խղ­ճուկ պար­բե­րու­թյուն էր. ՙԱՄՆ զին­ված ու­ժե­րում շուրջ 18,5 հա­զար և Մեծ Բրի­տա­նիա­յի ու Ֆրան­սիա­յի շուրջ 10 հա­զար հա­յազ­գի ե­րի­տա­սարդ­ներ կռ­վե­ցին ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յի ու նրա դաշ­նա­կից­նե­րի դեմ։ Իսկ վեր­ջին­նե­րիս կող­մից գրավ­ված Ֆրան­սիա­յում, Հու­նաս­տա­նում, Բուլ­ղա­րիա­յում և այլ եր­կր­նե­րում տե­ղի հա­յու­թյու­նը մաս­նակ­ցել է նաև դի­մադ­րա­կան զին­ված պայ­քա­րին։ 1944թ. նա­ցիստ­նե­րի կող­մից գն­դա­կա­հար­ված Մի­սաք Մա­նու­շյա­նը պա­տե­րազ­մից հե­տո հռ­չակ­վեց Ֆրան­սիա­յի ազ­գա­յին հե­րոս։ Այդ տա­րի­նե­րին սփյուռ­քա­հա­յու­թյու­նը կազ­մա­կեր­պեց հա­տուկ հան­գա­նա­կու­թյուն­ներ՝ հօ­գուտ Խոր­հր­դա­յին Միու­թյան ժո­ղովր­դի և բա­նա­կի, ո­րոնց կարևոր ար­դյունք­նե­րից է ՙՍա­սուն­ցի Դա­վիթ՚ տան­կա­յին շա­րա­սյան ստեղ­ծու­մը։ Ես այդ­քա­նով չէի բա­վա­րար­վում, նշում էի, որ երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի սկզ­բին ար­տա­սահ­մա­նյան եր­կր­նե­րում բնակ­վող հա­յե­րի թի­վը 1,5 մի­լիոն էր։ Սփյուռ­քա­հա­յու­թյան ա­ռա­ջա­դի­մա­կան ու­ժերն ու աշ­խա­տա­վո­րա­կան զանգ­ված­նե­րը Մեծ Հայ­րե­նա­կա­նի սկս­վե­լուն պես զենք վերց­րին՝ զո­րա­վիգ լի­նե­լու Խոր­հր­դա­յին Միու­թյա­նը, Մայր Հա­յաս­տա­նին։ Շուրջ 100 հա­զար հայ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցեց ԽՍՀՄ դաշ­նա­կից եր­կր­նե­րի բա­նակ­նե­րի և ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յի կող­մից զավթ­ված եր­կր­նե­րի դի­մադ­րա­կան և պար­տի­զա­նա­կան շարժ­ման շար­քե­րում։ ԱՄՆ-ից 2-րդ աշ­խար­հա­մար­տին մաս­նակ­ցել է 21 հա­զար հայ, ո­րից 12 հա­զա­րից ա­վե­լին ա­մե­րի­կյան զին­վոր­նե­րի հետ ուս-ու­սի մար­տն­չել են Եվ­րո­պա­յի տա­րած­քում։ ԱՄՆ օ­դու­ժի 8-րդ կոր­պու­սի հրա­մա­նա­տար, հա­յոր­դի Չարլզ (Տիգ­րան) Տեր­տե­րյա­նը հա­րյու­րա­վոր թռիչք­ներ է կա­տա­րել Գեր­մա­նիա­յի վրա` ռմ­բա­կո­ծե­լով նրա ռազ­մա­կան օ­բյեկտ­ներն ու բա­զա­նե­րը և ո­ճիր­նե­րի բույն Բեռ­լի­նը։ Նա պարգևատր­վել է ՙԿաղ­նու ճյուղ՚-ի` ե­րեք, ՙՀա­տուկ ծա­ռա­յու­թյան՚` եր­կու ա­մե­րի­կյան շքան­շան­նե­րով։ Լեյ­տե­նանտ Էռ­նեստ (Եր­վանդ) Դեր­վի­շյանն ար­ժա­նա­ցել է ա­մե­րի­կա­յի հե­րո­սի կոչ­ման` պարգևատր­վե­լով ՙԿոնգ­րե­սի պատ­վո մե­դալ՚ շքան­շա­նով, լեյ­տե­նանտ Սեն Պար­սա­մյա­նը կա­տա­րել է 33 մար­տա­կան թռիչք, Ժի­րայր Գևոր­գյա­նը ՙԹռ­չող բերդ՚ օ­դա­նա­վի հրա­մա­նա­տարն էր, ո­րով ռմ­բա­կոծ­վել է Բեռ­լի­նը, Մյուն­խե­նը, Համ­բուր­գը և այլ քա­ղաք­ներ, և պարգևատր­վել մի քա­նի ան­գամ։ Հե­րո­սա­բար է մար­տն­չել օ­դա­չու Ժի­րայր Զար­զա­վա­րյա­նը, ով ան­ձամբ ԱՄՆ նա­խա­գա­հից պարգև ստա­ցավ։ Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ԱՄՆ-ում հպար­տու­թյամբ էին խո­սում Ա­րամ Կա­տա­րյա­նի ըն­տա­նի­քի մա­սին, ո­րի 8 տղա­նե­րը (Ժի­րայր, Արծ­վիկ, Հայկ, Հրայր, Վա­հան, Կա­րո, Տիգ­րան և Դա­վիթ) մար­տն­չում էին տար­բեր ռազ­մա­ճա­կատ­նե­րում: Կա­րող ենք շատ օ­րի­նակ­ներ բե­րել, բայց բա­վա­րար­վենք նրա­նով, որ ա­մե­րի­կյան բա­նա­կի գե­նե­րալ­ներ դար­ձան Ջորջ Մար­տի­կյա­նը և Հայկ Շե­քեր­ջյա­նը։ Մեծ թվով հայ ռազ­միկ­ներ կա­յին Մեծ Բրի­տա­նիա­յի և Ֆրան­սիա­յի բա­նակ­նե­րում։ Ֆրան­սա­հայ ազ­գա­յին ճա­կա­տի ղե­կա­վար գոր­ծիչ­նե­րից էին Մի­սաք Մա­նու­շյա­նը, Դա­վիթ Դավ­թյա­նը, Շա­հե Ծա­տու­րյա­նը, Ար­փիար և Լուի­զա Աս­լա­նյան­նե­րը և ու­րիշ­ներ։ Մի­սաք Մա­նու­շյա­նը Միա­ցյալ ին­տեր­նա­ցիո­նալ ջո­կա­տի հրա­մա­նա­տարն էր, ո­րը կա­տա­րել է 60 դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն, խոր­տա­կել է 20 զին­վո­րա­կան գնացք և այլն։ 1943թ. նո­յեմ­բե­րի 16-ին ստոր մատ­նու­թյամբ գես­տա­պոն ձեր­բա­կա­լում է Մ. Մա­նու­շյա­նին և նրա խմ­բի 22 պար­տի­զան­նե­րի, ո­րոնք գն­դա­կա­հար­վե­ցին 1944թ. փետր­վա­րի 21-ին Փա­րի­զում։ Մի­սաք Մա­նու­շյա­նը հետ­մա­հու ար­ժա­նա­ցավ Ֆրան­սիա­յի ազ­գա­յին հե­րո­սի կոչ­ման։ Այ­սօր նրա ա­նունն է կրում Փա­րի­զի լա­վա­գույն փո­ղոց­նե­րից մե­կը, ինչ­պես Բե­նիա­մին Գա­լա­րյա­նի ա­նու­նը՝ Սանկտ Պե­տեր­բուր­գում։
Սի­րիա­կան բա­նա­կի հիմ­նա­դիր, գե­նե­րալ Ա­րամ Կա­րա­մա­նու­կյա­նը հե­րո­սա­բար մաս­նակ­ցել է Ֆրան­սիա­յի, Ի­տա­լիա­յի, Չե­խոս­լո­վա­կիա­յի և այլ պե­տու­թյուն­նե­րի ա­զա­տագր­մա­նը։ Մեծ է նաև Հու­նաս­տա­նի, Բուլ­ղա­րիա­յի, Ռու­մի­նիա­յի և Եվ­րո­պա­յի մյուս եր­կր­նե­րի հա­յե­րի ա­վան­դը Մեծ Հաղ­թա­նա­կին։ Հու­նաս­տա­նում 25-հա­զա­րա­նոց հայ հա­մայն­քը հե­րո­սա­բար մաս­նակ­ցեց հա­կա­ֆա­շիս­տա­կան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին։ 320 հայ քա­ջոր­դի­ներ ըն­կան այդ պայ­քա­րում: 1944թ. օ­գոս­տո­սի 9-ին Ա­թեն­քում ընդ­հա­նուր ապս­տամ­բու­թյան ժա­մա­նակ հա­յե­րով բնա­կեց­ված Դուր­գու­տի թա­ղա­մա­սից է­սէ­սա­կան­նե­րը բնակ­չու­թյա­նը բռ­նու­թյամբ հա­վա­քե­լով, կազ­մա­կեր­պել են մաս­սա­յա­կան կո­տո­րած: Հույն ա­ռա­ջա­դեմ գրող Մ. Աք­սիո­տին գրել է. ՙՄեծ շուրջ­կա­լի օրն ամ­բողջ թա­ղա­մա­սը դա­տարկ­վեց տղա­մարդ­կան­ցից՚: Բուլ­ղա­րիա­յում և Ռու­մի­նիա­յում ապ­րում էին ա­վե­լի քան 50 հա­զար հա­յեր։ Հայտ­նի է 18-ա­մյա Հեր­մի­նե Ռազգ­րադ­լյա­նի սխ­րա­գոր­ծու­թյու­նը։ Հա­րավս­լա­վիա­յում հռ­չակ­ված հե­րոս­նե­րից է Վար­դուշ Սու­քիա­սյա­նը: Ի­տա­լա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հետ­մա­հու Ի­տա­լիա­յի ազ­գա­յին հե­րո­սի կո­չում շնոր­հեց Գա­րի­բալ­դիա­կան 54-րդ հար­վա­ծա­յին պար­տի­զա­նա­կան բրի­գա­դի խի­զախ մար­տիկ Մկր­տիչ Դաշ­տո­յա­նին։ Չպետք է մո­ռա­նալ սփյուռ­քա­հա­յե­րի ա­նու­րա­նա­լի ա­վան­դի մա­սին: Նույ­նը վե­րա­բե­րում է և նրանց ա­վան­դին Ար­ցա­խյան գո­յա­մար­տում, որ­տեղ 20-ից ա­վե­լի ՙԱ­վո՚-ներ ի­րենց կյան­քը տվե­ցին Ար­ցա­խի ա­զա­տագր­մա­նը։ Այ­սօր էլ կարևոր խն­դիր է հա­մախ­մբ­վել ու հա­մա­հայ­կա­կան Հայ­րե­նի­քը՝ Մայր Հա­յաս­տա­նը, զար­գաց­նել ու պաշտ­պա­նել...

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 10 May 2019 16:22:59 +0000
ԱՐ­ՑԱ­ԽԻ ԵՎ ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱ­ՆԻ ՄԻ­ՋԵՎ ԿԱ­ՊԸ ՊԵՏՔ Է ԼԻ­ՆԻ Ա­ՎԵ­ԼԻ ՍԵՐՏ ԵՎ ԱՆ­ՄԻ­ՋԱ­ԿԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26637-2019-05-10-16-20-32 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26637-2019-05-10-16-20-32 ԱՐ­ՑԱ­ԽԻ ԵՎ ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱ­ՆԻ ՄԻ­ՋԵՎ ԿԱ­ՊԸ  ՊԵՏՔ Է ԼԻ­ՆԻ Ա­ՎԵ­ԼԻ ՍԵՐՏ ԵՎ ԱՆ­ՄԻ­ՋԱ­ԿԱՆ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Օ­րերս Մես­րոպ Մաշ­տոց Հա­մալ­սա­րա­նում ռուս ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ դա­սա­խո­սու­թյամբ հան­դես ե­կավ ռուս հայտ­նի լրագ­րող Վա­լե­րիա ՕԼՅՈՒՆԻՆԱՆ: Վ. Օ­լյու­նի­նա­յի կա­պերն Ար­ցա­խի հետ բա­վա­կա­նին սերտ են, հա­րա­բե­րու­թյուն­ներն էլ մեր երկ­րի մտա­վո­րա­կան­նե­րի հետ ` ակ­տիվ: Հի­շեց­նենք, 2018թ. նո­յեմ­բե­րին Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցել է գրո­ղի ՙԸՐՎպվՌÿ- Չ ՍՉՈՊ­ՐՈՑպ՚ գր­քի շնոր­հան­դե­սը: Նաև նշենք` 2009 թվա­կա­նից Վ. Օ­լյու­նի­նան սկ­սել է հա­մա­գոր­ծակ­ցել մի շարք հայ­կա­կան պար­բե­րա­կան­նե­րի հետ: Հան­դես է ե­կել ՙՆո­յեվ կով­չեգ՚, ՙԼի­տե­րա­տուր­նա­յա Ար­մե­նիա՚, ՙՆո­վո­յե վրե­մյա՚, ՙԵրկ­րա­մաս՚, ՙՍո­բե­սեդ­նիկ Ար­մե­նիի՚ պար­բե­րա­կան­նե­րում: 2010-ին որ­պես ՙԼի­տե­րա­տուր­նա­յա գա­զե­տա՚-ի մեկ­նա­բան ե­ղել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում, իսկ նույն թվա­կա­նի աշ­նա­նը մաս­նակ­ցել է ՙԿա­րոտ՚ փա­ռա­տո­նին:

Օգտ­վե­լով ա­ռի­թից` խնդ­րե­ցի Վ. Օ­լյու­նի­նա­յին պատ­մել թե՜ բուն դա­սա­խո­սու­թյան և թե՜ ընդ­հան­րա­պես, Ար­ցա­խի հան­դեպ իր վե­րա­բեր­մուն­քի, կա­պե­րի մա­սին:

-Երբ ան­ցյալ տա­րի Մոսկ­վա­յից ե­կա Երևան, այն­տե­ղից էլ Ար­ցախ` գր­քի շնոր­հան­դե­սը կազ­մա­կեր­պե­լու հա­մար, Մես­րոպ Մաշ­տոց Հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Դո­նա­րա Գաբ­րիե­լյանն ա­ռա­ջար­կեց հա­մալ­սա­րա­նում ռուս գրա­կա­նու­թյան, մշա­կույ­թի մա­սին դա­սա­խո­սու­թյուն կար­դալ: Ես սի­րով ըն­դու­նե­ցի հրա­վե­րը: Այն ժա­մա­նակ էլ դա­սա­խո­սու­թյուն կար­դա­ցի ռուս ար­դի գրող­ներ Գյու­զել Յա­խի­նա­յի ՙԶու­լեյ­խան բա­ցում է աչ­քե­րը՚ և Պլա­տոն Բե­սե­դի­նի Դոն­բա­սում տե­ղի ու­նե­ցած պա­տե­րազ­մի մա­սին գր­քե­րի վե­րա­բե­րյալ: Այդ գր­քե­րը չկան ո՜չ դպ­րո­ցա­կան, ո՜չ էլ բու­հա­կան ծրագ­րե­րում: Հա­մա­րե­ցի, որ այդ եր­կու գր­քե­րի բո­վան­դա­կու­թյու­նը քիչ թե շատ առ­նչ­վում է այն ի­րա­վի­ճա­կին, որ տի­րում էր Ար­ցա­խում: Ա­հա թե ին­չու ընտ­րե­ցի դրանք: Յա­խի­նա­յի գիր­քը ստա­լի­նյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում թա­թա­րա­կան մի գյու­ղի տե­ղա­հան­ման, իսկ Բե­սե­դի­նի գիր­քը, ինչ­պես ա­սա­ցի, Դո­նեց­կում մղ­վող պա­տե­րազ­մի մա­սին է: Այս ան­գամ դա­սա­խո­սու­թյու­նը նվիր­ված էր բաք­վե­ցի գրող Ա­մի­րան Գրի­գո­րո­վի հրա­պա­րա­կա­խո­սու­թյանն ու պոե­զիա­յին, ընդ ո­րում` Ե­ղեռ­նին վե­րա­բեր­վող հատ­վա­ծին: Ինչ­պես նաև, ըստ նշ­ված հե­ղի­նա­կի, դի­տար­կում­ներ ա­րե­ցի նա­խիջևա­նյան հայ­կա­կան մշա­կու­թա­յին կորս­ված հու­շար­ձան­նե­րի, Ա­գու­լի­սի ե­կե­ղե­ցի­նե­րի, Ջու­ղա­յի խաչ­քա­րե­րի մա­սին: Հայ­կա­կան թե­ման նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ գլ­խա­վոր­նե­րից է, և այս հար­ցում մենք հա­մա­խոհ­ներ ենք:
-Ի՞նչ վե­րա­բեր­մունք ու­նեք Ար­ցա­խի հան­դեպ, նկա­տի ու­նեմ, ան­շուշտ, ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը:
-Ե­րեկ լսե­ցի Դա­վիթ Բա­բա­յա­նի դա­սա­խո­սու­թյունն Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան մա­սին: Շատ հե­տաքր­քիր և օգ­տա­կար դա­սա­խո­սու­թյուն էր ինձ հա­մար: Ընդ­հան­րա­պես, նման ֆոր­մա­տով նյու­թե­րի մեծ կա­րիք կա, քա­նի որ դա­սա­կան աղ­բյուր­նե­րից ման­րա­մասն տե­ղե­կու­թյուն­ներ հնա­րա­վոր չէ ստա­նալ: Ա­հա թե ին­չու պետք է ա­վե­լի հա­ճախ գալ Ար­ցախ, ա­վե­լի սերտ կա­պեր հաս­տա­տել:
-Իսկ ի՞նչ եք կար­ծում, հնա­րա­վո՞ր է այ­ցե­լու­թյուն­նե­րով` թե­կուզ և հա­ճա­խա­կի, սերտ կա­պեր հաս­տա­տել Ար­ցա­խի հետ: Դա բա­վա­րա՞ր է նման գոր­ծըն­թա­ցը խո­րաց­նե­լու հա­մար:
-Գի­տեք, ես մե­նակ չեմ: Ինձ ա­սա­ցին, որ Վիկ­տոր Կո­նոպ­լյովն է վեր­ջերս ե­ղել այս­տեղ, նրա գր­քի շնոր­հան­դեսն է տե­ղի ու­նե­ցել: Դե­նիս Դվոր­նի­կովն է ժա­մա­նակ առ ժա­մա­նակ գա­լիս` այս կամ այն նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նե­լու: Դմիտ­րի Ե­գո­րովն է վեր­ջերս հա­ճախ լի­նում այս­տեղ, նա զբաղ­վում է զբո­սաշր­ջու­թյան գծով նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նաց­մամբ: Լրագ­րող Սեր­գեյ Նո­վի­կո­վի գոր­ծու­նեու­թյունն է հա­մա­հունչ այս գոր­ծըն­թա­ցին: Թե­կուզ մենք ի­րար հետ կապ­ված չենք, այ­սինքն, տար­բեր նա­խագ­ծեր ենք ի­րա­կա­նաց­նում, բայց, մեծ հաշ­վով, ե­թե անդ­րա­դառ­նանք Ար­ցա­խի հետ սերտ կա­պեր հաս­տա­տե­լու գոր­ծըն­թա­ցին, Ռու­սաս­տա­նում Ար­ցա­խի կյան­քի մա­սին տե­ղե­կատ­վա­կան մեծ վա­կուու­մի վե­րա­բե­րյալ, ա­պա, կա­րե­լի է ա­սել, որ մենք մի ընդ­հա­նուր գործ ենք ա­նում: Ա­վե­լի ճիշտ, լի­նե­լով ի­րա­րից ան­կախ գոր­ծող մա­սեր, ի վեր­ջո, մեկ մար­մին ենք կազ­մում: Ռու­սա­կան հե­քիաթ­նե­րում կան սիմ­վոլ­ներ` մե­ռյալ ջուր և կեն­դա­նի ջուր: Երբ մե­ռյալ ջրով են հե­րո­սին լո­ղաց­նում, մարմ­նի մա­սե­րը միա­նում են, բայց մար­մի­նը չի վե­րա­կեն­դա­նա­նում: Իսկ երբ կեն­դա­նի ջրով է դա ար­վում, ոչ միայն մա­սերն են միա­նում, այլև մար­մինն է վե­րա­կեն­դա­նա­նում, և մարդն ապ­րում է նո­րո­վի: Իմ կար­ծի­քով, հի­մա մենք մե­ռյալ ջրով ենք ջր­ված, ա­հա թե ին­չու չենք կա­րո­ղա­նում վե­րա­կեն­դա­նա­նալ մեկ մարմ­նի տար­բեր հատ­ված­նե­րը: Ա­րյան հա­մա­կար­գը չի աշ­խա­տում:
-Իսկ գու­ցե ժա­մա­նա­կը ե­կե՞լ է Ար­ցա­խը ճա­նա­չե­լու, և դա կլի­նի այն կեն­դա­նի ջու­րը, որ կվե­րա­կեն­դա­նաց­նի ամ­բողջ մար­մի­նը:
-Ես քա­ղա­քա­գետ չեմ, չեմ կա­րող նման հար­ցե­րին պա­տաս­խա­նել: Բայց իմ մո­տե­ցու­մը` որ­պես լրագ­րող, որ 10 տա­րի զբաղ­վում է Ար­ցա­խին վե­րա­բե­րող հար­ցե­րով, այն է, որ պար­զա­պես պետք է փո­խել մո­տե­ցում­նե­րը լրատ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հան­դեպ: Պետք է ի հայտ բե­րել այն թե­մա­նե­րը, ո­րոնք ա­ռանց քա­րոզ­չու­թյան շատ ա­վե­լի կսեր­տաց­նեն ռուս-հայ­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Այդ դեպ­քում գոր­ծըն­թաց­նե­րը շատ ա­վե­լի դյու­րին ու ար­դյու­նա­վետ կլի­նեն:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 10 May 2019 16:17:40 +0000
ՇՈՒ­ՇԻԻ ԱՆ­ՊԱՐ­ՏԵ­ԼԻ ԴՈՒՍՏ­ՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26636-2019-05-10-16-11-50 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26636-2019-05-10-16-11-50 ՇՈՒ­ՇԻԻ ԱՆ­ՊԱՐ­ՏԵ­ԼԻ ԴՈՒՍՏ­ՐԸ
Մե­լա­նյա ՄԻ­ԼՈ­ՆՅԱՆ

 

Կա­րի­նե Դա­նիե­լյա­նի կյան­քում մեր Շար­ժումն ու Ա­զա­տա­մար­տը բախ­տո­րոշ դեր խա­ղա­ցին` նո­րո­վի ի­մաս­տա­վո­րե­լով ապ­րած յու­րա­քան­չյուր օրն ու ժա­մը: Երբ ե­կավ վճ­ռա­կան պա­հը, աղ­ջի­կը զին­վո­րագր­վեց ա­ռանց վա­րա­նե­լու, իսկ մորն այս­պես հա­մո­զեց. ՙԱ­մեն տնից մե­կը պի­տի կռ­վի, մեր տնից էլ ես եմ լի­նե­լու՚: Նա կարճ ժա­մա­նա­կում տի­րա­պե­տեց ավ­տո­մա­տին, իսկ հարկ ե­ղած դեպ­քում ձեռքն էր առ­նում սա­նի­տա­րա­կան պա­յու­սա­կը, փո­խա­րի­նում բուժ­քույ­րե­րին:

Կա­րի­նեն ծն­վել ու հա­սակ է ա­ռել Շու­շիում, ա­վար­տել է քա­ղա­քի հ.2 ֆիզ­մաթ թե­քու­մով միջ­նա­կարգ դպ­րո­ցը: Նա ա­ռար­կա­յա­կան օ­լիմ­պիա­դա­նե­րի ակ­տիվ մաս­նա­կիցն էր, հու­զում էր բո­լո­րին իր գե­ղե­ցիկ աս­մուն­քով, մաս­նակ­ցում սպոր­տա­յին մր­ցում­նե­րին, իսկ շախ­մա­տում միշտ ա­ռա­ջինն էր: Ըն­դուն­վեց հաշ­վա­պա­հա­կան դպ­րոց, որն ա­վար­տեց գե­րա­զանց գնա­հա­տա­կան­նե­րով: Աչ­քա­բաց աղ­ջիկ էր, ա­մեն գոր­ծի վս­տա­հու­թյամբ էր ձեռք զար­կում. հաշ­վա­պահ, թարգ­մա­նիչ, գոր­ծա­վար, գան­ձա­պահ…ոչ լրիվ ցանկն է Շու­շիում նրա կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի:
Ազ­գա­մի­ջյան բա­խում­նե­րը, ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան ոտ­նա­հա­րու­մը շու­շե­ցի հա­յե­րի հա­մար ի­րենց ծնն­դա­վայ­րը դարձ­նում էին ան­ձուկ ու ան­հե­ռան­կա­րա­յին: Կա­րի­նեն չդի­մա­ցավ և 1984թ. մեկ­նեց Պյա­տի­գորսկ, որ­տեղ մեկ ա­միս անց ար­դեն աշ­խա­տան­քի էր ան­ցել: 88-ին, երբ սկս­վեց Ար­ցա­խյան շար­ժու­մը, Մոսկ­վա­յից Կենտ­րո­նա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյունն սկ­սեց ա­ղա­վաղ­ված ու ստա­պա­տիր իր հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րով մո­լո­րու­թյան մեջ գցել խոր­հր­դա­յին երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րին: Պյա­տի­գորս­կում Կա­րի­նեն աշ­խա­տում էր կա­րի ֆաբ­րի­կա­յում. 5-րդ ար­տադ­րա­մա­սի բրի­գա­դի վար­պետն էր և չէր կա­րո­ղա­նում ան­տար­բեր նա­յել օ­րա­վուր ա­ճող հա­կա­հայ­կա­կան հիս­տե­րիա­յին:
Եվ ա­հա մի ան­գամ, երբ Մոսկ­վան հեր­թա­կան ան­գամ ի­րա­կա­նու­թյու­նը գլ­խի­վայր շրջ­ված ներ­կա­յաց­նող մի ռե­պոր­տաժ էր ցու­ցադ­րում` իբր քա­րին­տակ­ցի­նե­րը վառ­վող ան­վա­դո­ղեր են գցել Շու­շիի վրա և մարդ­կա­յին ու նյու­թա­կան ծանր կո­րուստ­ներ պատ­ճա­ռել ադր­բե­ջան­ցի­նե­րին, կո­լեկ­տի­վը լար­վում է Կա­րի­նեի դեմ: Սկ­սում են մե­ղադ­րել հա­յե­րին ծայ­րա­հե­ղա­կա­նու­թյան և սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար, ան­գամ պա­հան­ջում են աղջ­կան հե­ռաց­նել աշ­խա­տան­քից: Կա­րի­նեն ստիպ­ված է լի­նում փնտ­րել-գտ­նել Շու­շիի ա­ռող­ջա­րան­նե­րում նախ­կի­նում հան­գս­տի մեկ­նած մի քա­նի ռուս կա­նանց, ով­քեր հեր­քում են այդ ան­հե­թեթ հե­րյու­րան­քը` պար­զա­բա­նե­լով տե­ղան­քի հա­կադ­րու­թյու­նը` Շու­շիի բարձր դիր­քը Քա­րին­տա­կի հա­մե­մատ: Ֆաբ­րի­կա­յի տնօ­րե­նը ստիպ­ված է լի­նում նե­րո­ղու­թյուն խնդ­րել, բայց Կա­րի­նեն հա­մա­ռում է և պա­հան­ջում հա­վա­քել ողջ կո­լեկ­տի­վին ու ա­սել իս­կու­թյու­նը: Եվ ա­հա վեց­հա­զա­րա­նոց կո­լեկ­տի­վի առջև տնօ­րե­նը խոս­տո­վա­նում է, որ ի­րենք ա­նար­դար են վար­վել աղջ­կա հետ, ով հիմ­նա­վոր ա­պա­ցույց­նե­րով ժխ­տել է Կենտ­րո­նա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյան ա­պա­տե­ղե­կատ­վու­թյու­նը:
Մի ան­գամ էլ հե­ռուս­տա­ցույ­ցով նող­կա­լի մի տե­սա­րա­նի ա­կա­նա­տես ե­ղավ. Շու­շիի հա­ցի գոր­ծա­րա­նի կուս­կո­մի քար­տու­ղար Աշ­խեն Գրի­գո­րյա­նը, ո­րի հետ ժա­մա­նա­կին ին­քը աշ­խա­տել է, և ո­րը թուր­քի հետ էր ա­մուս­նա­ցած, տե­սախ­ցի­կի առջև ավ­տո­կա­յա­նում կոն­ֆետ էր բա­ժա­նում իր եր­բեմ­նի աշ­խա­տա­կից­նե­րին` ա­սե­լով. ՙՄա­տաղ լի­նեմ Շու­շիի ժո­ղովր­դին, մենք Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նից բո­ղոք չու­նենք, Ստե­փա­նա­կեր­տը թող լռի՚: Մինչ այդ էլ Կա­րի­նեն չի սի­րել նրան` հա­մա­րե­լով դա­վա­ճան և, ընդ­հան­րա­պես, նա դեմ էր խառ­նա­մուս­նու­թյուն­նե­րին. ՙԱյն հա­յը, ով թուր­քի հետ է ա­մուս­նա­նում, զրկ­վում է իմ հար­գան­քից, ես նրան եր­բեք չեմ հրա­վի­րի մեր տուն կամ մի բա­ժակ թե­յի՚, - ան­կեղ­ծա­նում է Կա­րի­նեն: Ամ­բողջ գի­շեր աղ­ջի­կը չկա­րո­ղա­ցավ աչք փա­կել, ա­ռա­վո­տյան զան­գեց տուն, բայց, ինչ­պես միշտ, տնե­ցի­նե­րը խնա­յե­ցին նրան, ա­սե­լով, որ ա­մեն ինչ լավ է:
Հո­գե­կերտ­ված­քի ձևա­վոր­ման գոր­ծում ան­չափ մեծ էր հոր դե­րը: Հայր ու աղ­ջիկ դեռ այն տա­րի­նե­րին հս­տակ գի­տակ­ցում էին թուր­քի նպա­տա­կը, որն այն­քան դի­պուկ ձևա­կեր­պել էր Հ. Սա­հյա­նը. ՙԵ­թե մե­կը ան­ցյալդ է ու­զում գո­ղա­նալ և վե­րագ­րել ի­րեն, ինչ ա­սել կու­զի, պատ­րաստ­վում է զր­կել քեզ ա­պա­գա­յից՚: Հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյանն ու ազ­գա­յին գոր­ծիչ­նե­րին ծա­նոթ էր հոր պատ­մած­նե­րից, Զո­րա­վար Անդ­րա­նի­կի մա­սին էլ ա­ռա­ջին ան­գամ հո­րից էր լսել: Փոք­րա­մար­մին այդ մար­դու մեջ մեծ ո­գի էր ապ­րում: Քա­ղա­քի փոս­տա­տան հե­ռագ­րու­թյան բաժ­նի պետն էր և Բա­քու կամ Մոսկ­վա ու­ղարկ­վե­լիք հե­ռագ­րե­րը սո­վո­րա­բար ինքն էր ձևա­կեր­պում, վերջ­նա­կան տես­քի բե­րում: Եվ ա­հա 89-ին, երբ Ար­ցա­խյան շար­ժու­մը գնա­լով թափ էր առ­նում, Շու­շիի ղե­կա­վա­րու­թյու­նը Բաք­վից հրա­հանգ է ստա­նում հեր­թա­կան ստա­հոդ հե­ռա­գիրն ու­ղար­կել Մոսկ­վա, ո­րով Շու­շիի հա­յերն ի­րենց հա­մե­րաշ­խու­թյունն են հայտ­նում տե­ղի ադր­բե­ջան­ցի­նե­րին և հրա­ժար­վում ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի պա­հան­ջից` Ար­ցա­խի` Մայր Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վո­րու­մից: Հնա­րա­միտ հայրն այն­պես է փո­փո­խում տեքս­տը, որ բա­ռե­րը մնում են նույ­նը, բայց ի­մաստն ար­դեն` ճիշտ հա­կա­ռա­կը: Մոսկ­վա­յից լու­րը հաս­նում է Բա­քու, թե ինչ­պես թույլ տվիք, որ նման հե­ռա­գիր ու­ղարկ­վի, Բա­քուն էլ իր հեր­թին Շու­շիի ղե­կա­վա­րու­թյանն է սաս­տում, վեր­ջին­ներս գի­շեր­վա ժա­մը 3-ին գա­լիս, տնից հա­նում են Ա­շոտ Դա­նիե­լյա­նին և փոս­տա­տան նկու­ղում այն­քան են ծե­ծում, որ կու­րա­նում է: Հա­ջորդ օ­րը ծեծ­ված ու ջարդ­ված նրան բե­րե­ցին տուն: Կա­րի­նեն շատ ուշ ի­մա­ցավ հոր հետ կա­տար­վա­ծի մա­սին և Ռու­սաս­տա­նից շտա­պեց տուն: Վե­րա­դար­ձավ ոչ թե Շու­շի, այլ` Ստե­փա­նա­կերտ, ուր հա­րա­զատ­նե­րը ա­պաս­տա­նել էին հան­րա­կա­ցա­րա­նում: 1989-ի մա­յի­սի 26-ն էր, 5 օր անց հայ­րը մա­հա­ցավ` այդ­պես էլ չկա­րո­ղա­նա­լով տես­նել սի­րե­լի դս­տեր դեմ­քը: Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո Կա­րի­նեն մոր` տի­կին Ռի­մա­յի հետ տե­ղա­փոխ­վեց Շու­շի, սա­կայն նրանց տու­նը հիմ­նա­հա­տակ ա­վեր­վել էր…
Իսկ Շար­ժումն օ­րե­ցօր մեծ թափ էր հա­վա­քում, որն աս­տի­ճա­նա­բար վե­րած­վեց պա­տե­րազ­մի:
ՙ93-ի օ­գոս­տո­սի 17-ի մար­տե­րը Կու­բաթ­լուում ա­մե­նա­դա­ժանն էին, - վկա­յում է Կա­րի­նեն:- Նա­խօ­րյա­կի գի­շե­րը բար­ձուն­քը գրա­վե­լիս տղա­նե­րից ե­րե­քը վի­րա­վոր­վել էին: Աղ­ջիկ­նե­րը նրանց տե­ղա­փո­խել էին դաշ­տա­յին հոս­պի­տալ, բայց դե­ղո­րայ­քով լե­ցուն մի պա­յու­սակ էին թո­ղել` հան­կարծ պետք կգար: Այդ գի­շեր թշ­նա­մու ա­կա­նա­նե­տը չլ­ռեց: Մենք պատ­րաստ չէինք, չգի­տեինք` ինչ­քան ենք մնա­լու այդ­տեղ. ո՜չ խրա­մատ էինք փո­րել, ո՜չ պատս­պար­վե­լու տեղ կար: Կրա­կի հե­ղեղ էր տե­ղում մեզ վրա… Իմ տե­սած մար­տե­րից ա­մե­նաա­հա­վորն էր, չէի հասց­նում մե­կին վի­րա­կա­պել, մյուսն էր օգ­նու­թյան կան­չում, եր­կու րո­պեում` վեց վի­րա­վոր… Ցա­վոք, մե­րոն­ցից շա­տե­րին կորց­րինք…՚: Հենց այս­տեղ էլ, հեր­թա­կան վի­րա­վոր ըն­կե­րոջն ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյու­նը ցույց տա­լու պա­հին, կող­քին պայ­թած ար­կից վի­րա­վոր­վում է Կա­րի­նեն: Նրա վի­ճակն այն­քան ծանր էր, որ բժիշկ­նե­րը ոչ մի հույս չէին տա­լիս, շա­բաթ­ներ շա­րու­նակ նա պառ­կած էր ան­գի­տա­կից վի­ճա­կում, և միայն մայրն էր, որ հա­վա­տում էր հրաշ­քին…
Դս­տե­րը 7 վեր­քով, գրե­թե ան­կեն­դան, աղ­ջիկ­նե­րը` Թա­ռա­նյան Մար­գա­րիտն ու Թամ­րա­զյան Ա­նա­հի­տը, վի­րա­կա­պում, տե­ղա­փո­խում են հոս­պի­տալ: Չորս օր անզ­գա վի­ճա­կում մնա­լուց հե­տո տե­ղի բժիշկ­ներն ու­ղար­կում են Երևան: Ե­րեք ա­միս` օր ու գի­շեր մայ­րը խնա­մում էր Կա­րի­նեին:
Հրաշ­քով փրկ­ված Կա­րի­նեն կորց­րել է աշ­խա­տու­նա­կու­թյու­նը, ա­ռա­ջին կար­գի հաշ­ման­դամ է, բայց հեշ­տու­թյամբ հան­ձն­վող­նե­րից չէ. մո­րից սո­վո­րած ա­սեղ­նա­գոր­ծու­թյունն ու հե­լու­նա­գոր­ծու­թյու­նը լց­րին նրա կյան­քի պա­րա­պը: Նրա ձեռ­քերն այ­սօր իս­կա­կան ար­վես­տի գոր­ծեր են ա­րա­րում, ո­րոնք ի­րենց նուրբ բան­ված­քով ու բազ­մա­զա­նու­թյամբ վկա­յում են ստեղ­ծո­ղի հո­գու գե­ղեց­կու­թյան մա­սին:
Կա­րի­նե Դա­նիե­լյա­նի մար­տա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը բարձր են գնա­հատ­վել. պարգևատր­վել է ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚, ՙԱ­րիու­թյան հա­մար՚, ՙՄար­շալ Բաղ­րա­մյան՚, ՙՎազ­գեն Սարգ­սյան՚, ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն՚ և ՀՀ երկ­րա­պահ­նե­րի միու­թյան հու­շա­մե­դալ­նե­րով:
Կա­րի­նեն այ­սօր ապ­րում է մոր հետ: Ա­ռանց նրա օգ­նու­թյան աղ­ջիկն ի վի­ճա­կի չէ հո­գա­լու ա­մե­նա­մանր կա­րիք­ներն ան­գամ: Թե­պետ ծանր է գի­տակ­ցել, որ յու­րա­քան­չյուր քայ­լի կամ գոր­ծո­ղու­թյան հա­մար կա­րոտ ես կողմ­նա­կի օգ­նու­թյան, այ­նուա­մե­նայ­նիվ, հե­ռու է նվն­վա­լուց, լա­վա­տե­սո­րեն է նա­յում վաղ­վան, քան­զի ա­մե­նա­մեծ ե­րա­զան­քը դեռ առջևում է` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չու­մը աշ­խար­հի եր­կր­նե­րի ու պե­տու­թյուն­նե­րի կող­մից: Հպարտ է, որ ի­րեն բախտ է վի­ճակ­վել կռ­վե­լու և պայ­քա­րե­լու հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան հա­մար, իսկ ա­մե­նա­մեծ հպար­տու­թյու­նը փլա­տակ­նե­րից հառ­նող ու վա­ղե­մի մշա­կու­թա­յին կենտ­րո­նի փառ­քին ձգ­տող Շու­շին է` ե­րե­խա­նե­րի ու­րախ ճռ­վո­ղյու­նով ու շի­նա­րա­րա­կան ե­ռու­զե­ռով լե­ցուն ա­ռօ­րյա­յով:

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 10 May 2019 15:52:02 +0000
ՙԱՐԾԻՎՆԵՐԸ՝՚ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26643-2019-05-10-17-28-49 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26643-2019-05-10-17-28-49 ՙԱՐԾԻՎՆԵՐԸ՝՚ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
Թա­մար ՂԱ­ՐԱ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի թիվ 2 պե­տա­կան ման­կա­պար­տե­զի ՙԱր­ծիվ­ներ՚ խմ­բի ու­ժե­րով անց­կաց­ված մի­ջո­ցա­ռու­մը նվիր­ված էր Մա­յի­սյան ե­ռա­տո­նին: Ու­րախ քայ­լեր­գով ներս մտան խմ­բի փոք­րիկ սա­նե­րը` մեր ա­պա­գա պաշտ­պան­նե­րը: Ող­ջույ­նի խոս­քով հան­դես ե­կավ ու­սուց­չու­հի Բե­լա Պետ­րո­սյա­նը: Նա բո­լո­րին շնոր­հա­վո­րեց տո­նե­րի կա­պակ­ցու­թյամբ` մաղ­թե­լով ար­ցա­խյան եր­կա­րա­կե­ցու­թյուն, խա­ղաղ ու ա­պա­հով ա­պա­գա:Ըն­կեր Բե­լա­յի (ինչ­պես ե­րե­խա­ներն են նրան կո­չում) հոր­դո­րով ներս բեր­վեց պե­տա­կան դրո­շը, ո­րից հե­տո ե­րե­խա­նե­րը մեծ խան­դա­վա­ռու­թյամբ եր­գե­ցին օրհ­ներ­գը: Աղջ­նակ­նե­րից մե­կը ներ­կա­յաց­րեց դրո­շի խոր­հր­դա­նիշ գույ­նե­րը. կար­մի­րը` ա­զա­տու­թյուն, կա­պույ­տը` խա­ղա­ղու­թյուն, նարն­ջա­գույ­նը` աշ­խա­տանք, իսկ այդ ե­րե­քը միա­սին` հզոր պե­տու­թյուն, հզոր բա­նակ: Մար­գա­րի­տան և Գո­ռը սր­տի թր­թի­ռով թռց­րին ճեր­մակ ա­ղավ­նի­նե­րը:

Փոք­րիկ Դա­վի­թը ներ­կա­նե­րին խնդ­րեց մեկ րո­պե լռու­թյամբ հար­գել մեր բո­լոր նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը. ՙՆրանց կյան­քի գնով մենք այ­սօր ողջ ենք մնա­ցել ու ապ­րում ենք խա­ղաղ եր­կն­քի տակ՚,-ա­սաց նա:
Բա­վա­կա­նին ե­րի­տա­սարդ ու ջա­նա­սեր ու­սուց­չու­հին ջանք չէր խնա­յել ան­չափ հե­տաքր­քիր և հու­զիչ բե­մա­կա­նա­ցում կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Կրտ­սեր եղ­բայ­րը մար­տի է ճա­նա­պար­հում ա­վագ եղ­բո­րը. ՙԳնա, ախ­պերս, չես վա­խե­նում, չէ՞, ես էլ չեմ վա­խե­նում: Դու հան­գիստ գնա, ախ­պերս, ես քեզ կփո­խա­րի­նեմ: Դու հայ­րե­նի­քի սահ­մա­նը պա­հիր, իսկ ես` մայ­րի­կին՚: Բո­լո­րը մի պահ փշա­քաղ­վե­ցին փոք­րիկ Մար­կի խոս­քե­րից, հուզ­վեց նաև ման­կա­պար­տե­զի տնօ­րե­նը: Չէ՞ որ այդ­քան փոքր են, բայց ար­դեն գա­ղա­փար ու­նեն ՙպա­տե­րազմ՚ աս­վա­ծի մա­սին: Նրանք ար­դեն գի­տեն ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը, մա­նա­վանդ աղ­ջիկ­նե­րը, ով­քեր բուժ­քույ­րի սր­բա­զան գործն էին կա­տա­րում` ա­ռա­ջին օգ­նու­թյու­նը ցու­ցա­բե­րե­լով վի­րա­վոր զին­վոր­նե­րին: Ան­շուշտ, ու­սուց­չու­հու կազ­մա­կեր­պած այդ հրա­շա­լի բե­մա­կա­նա­ցու­մը միշտ վառ կմ­նա նրանց ման­կա­կան հու­շե­րում:
Բե­մա­կա­նա­ցու­մից հե­տո ա­կա­նա­տես ե­ղանք խմ­բի աղ­ջիկ­նե­րի հե­զաճ­կուն պա­րին:
Հան­դե­սի վեր­ջում շնոր­հա­վո­րան­քի խոս­քով հան­դես ե­կավ ման­կա­պար­տե­զի տնօ­րե­նը` տի­կին Նի­նա Լա­զա­րյա­նը: Բա­րե­մաղ­թան­քի խոս­քեր հն­չեց­րեց նաև փոխտ­նօ­րեն Ռե­նա Բար­խու­դա­րյա­նը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 10 May 2019 15:26:24 +0000
ՑՈՒ­ՑԱ­ՀԱՆ­ԴԵՍ՝ ՆՎԻՐ­ՎԱԾ Ե­ՌԱ­ՏՈ­ՆԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26635-2019-05-10-15-11-37 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26635-2019-05-10-15-11-37 ՑՈՒ­ՑԱ­ՀԱՆ­ԴԵՍ՝ ՆՎԻՐ­ՎԱԾ Ե­ՌԱ­ՏՈ­ՆԻՆ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում մա­յի­սի 7-ին կազ­մա­կեր­պեց ցու­ցա­հան­դես` նվիր­ված Ե­ռա­տո­նին: Ներ­կա­յաց­ված էին միու­թյան ան­դամ­նե­րի` նկա­րիչ­ներ Հո­վիկ Գաս­պա­րյա­նի, Լավ­րենտ Ղա­լա­յա­նի, Ա­լեք­սանդր Ա­թա­յա­նի, Զո­րիկ Գալս­տյա­նի, Լիա­նա Քո­չա­րյա­նի, Սամ­վել Թա­վա­դյա­նի, Ար­տակ Պո­ղո­սյա­նի, Գա­յա­նե Շու­շե­ցու, Մե­րի Մու­սա­յե­լյա­նի, Ար­մի­նե Ա­վա­գի­մյա­նի, Զա­րի­նե Բա­բա­յա­նի, քան­դա­կա­գործ­ներ Դա­վիթ Սարգ­սյա­նի, Ա­րամ Ծատ­րյա­նի, Ալ­բերտ Սարգ­սյա­նի, ընդ­հա­նուր առ­մամբ` 44 աշ­խա­տանք: Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին մայ­րա­քա­ղա­քի ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը:

Զա­նա­զան ու ինք­նա­տիպ էին կտավ­նե­րը, քան­դակ­նե­րը: Աչ­քի էին ընկ­նում Հ. Գաս­պա­րյա­նի բնա­պատ­կեր­նե­րը, ո­րոնք միա­ժա­մա­նակ տա­րաբ­նույթ լից­քեր էին հա­ղոր­դում դի­տո­ղին` հայ­րե­նի բնաշ­խար­հի կեն­սու­նա­կու­թյու­նը, մար­դու ու­րա­խու­թյու­նը նման հա­րուստ ու շքեղ բնու­թյան մեջ հայտ­վե­լուց, շփու­մից, թա­խիծ, հա­րա­զատ բնաշ­խար­հի մեջ կո­րած հին շի­նու­թյուն­նե­րը` փլ­ված տնե­րը, կա­մուրջ­նե­րը… Թա­տե­րա­կան աշ­խար­հը ներ­կա­յաց­նող շար­քին բնո­րոշ է կտավ­նե­րի ըն­կալ­ման երկ­վու­թյու­նը. այս­տեղ կան նաև կյան­քի ի­մաս­տը ո­րո­նե­լու մտո­րում­ներ, ու­րա­խու­թյուն` շո­շա­փե­լի հա­ջո­ղու­թյուն­նե­րից, տխ­րու­թյուն` մտա­հո­գող ինչ-որ մտ­քե­րից…
Աչ­քի են ընկ­նում Սամ­վել Թա­վա­դյա­նի` արևոտ ու զար­մա­նա­լիո­րեն տրա­մադ­րող կտավ­նե­րը, որ­տեղ մարդն ու բնու­թյու­նը ներ­դաշ­նա­կո­րեն միա­խառն­ված, միա­ձուլ­ված են: Զա­նա­զան տրա­մադ­րու­թյուն­ներ ու զգաց­մունք­ներ են ա­ռա­ջաց­նում Գա­յա­նե Շու­շե­ցու նա­տյուր­մորտ­նե­րը, Մե­րի Մու­սա­յե­լյա­նի, Ար­մի­նե Ա­վա­գի­մյա­նի աբ­ստ­րակտ կոմ­պո­զի­ցիա­նե­րը, Լիա­նա Քո­չա­րյա­նի ար­ցա­խյան մո­տիվ­նե­րը և ցու­ցա­հան­դե­սին ներ­կա­յաց­ված այլ հե­տաքր­քիր գոր­ծե­րը:
Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ Հո­վիկ Գաս­պա­րյա­նը բո­լո­րին շնոր­հա­վո­րեց մա­յի­սյան հաղ­թա­նակ­նե­րի կա­պակ­ցու­թյամբ` ընգ­ծե­լով դրանց կարևո­րու­թյու­նը հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան մեջ: ՙԴա­րեր շա­րու­նակ մենք միայն կորց­րել ենք: Այս հաղ­թա­նակ­նե­րը մեր ա­ռա­ջին նվա­ճում­ներն են, և սա մեր ա­մե­նա­մեծ տոնն է, որ մենք նշում ենք,- ան­թա­քույց հպար­տու­թյամբ ա­սաց միու­թյան ղե­կա­վա­րը:- Ցան­կա­ցած կո­լեկ­տիվ յու­րո­վի է նշում այս տո­նը. դե­րա­սան­նե­րը` նոր բե­մադ­րու­թյուն­նե­րով, ե­րաժշ­տար­վես­տի, պա­րար­վես­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը` ի­րենց եր­գով, նվա­գով, պա­րով, նկա­րիչ­ներն էլ` ի­րենց նկար­նե­րով, նման ցու­ցա­հան­դես­նե­րով: Ա­ռի­թից օգտ­վե­լով` ու­զում եմ բո­լո­րին շնոր­հա­վո­րել Ե­ռա­տո­նի կա­պակ­ցու­թյամբ: Ես ինձ հա­մա­րում եմ այն եր­ջա­նիկ մարդ­կան­ցից, ում բախտ է շնորհ­վել վե­րա­դառ­նալ իր հա­րա­զատ քա­ղաք և ապ­րել ու շե­նաց­նել այն:
Նկա­րիչ Լավ­րենտ Ղա­լա­յանն իր ե­լույ­թում ևս շնոր­հա­վո­րեց ներ­կա­նե­րին, ողջ հայ ժո­ղովր­դին` Ե­ռա­տո­նի կա­պակ­ցու­թյամբ: Նա ըն­դգ­ծեց, որ ցավ է ապ­րում, որ ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րը քիչ գոր­ծե­րով են հան­դես գա­լիս նման ցու­ցա­հան­դես­նե­րին:
Միու­թյան նա­խա­գահ Հ. Գաս­պա­րյա­նից հե­տաքր­քր­վե­ցինք, թե, ար­դյո՞ք, ե­րի­տա­սարդ­նե­րը պա­սիվ են և ին­չու՞ նման ի­րո­ղու­թյուն է ստեղծ­վել: Հա­մա­ձայն­վե­լով գոր­ծըն­կե­րոջ հետ, որ ե­րի­տա­սարդ­ներն, ընդ­հան­րա­պես, քիչ են աս­պա­րե­զում և ե­ղած­ներն էլ քիչ նոր գոր­ծե­րով են հան­դես գա­լիս, Հ. Գաս­պա­րյա­նը խոս­տո­վա­նեց, որ նման ի­րա­վի­ճակ ստեղծ­վե­լու գոր­ծոն­նե­րը շատ են: ՙԿեր­պար­վես­տը հա­սա­րա­կու­թյան մեջ քիչ պա­հանջ­ված ո­լորտ է, ին­չը նույն­պես չի խթա­նում կեր­պար­վես­տի զար­գաց­մա­նը: Այս ի­րո­ղու­թյու­նից դրդ­ված, աս­պա­րե­զում ի հայտ ե­կած տա­ղան­դա­վոր ե­րի­տա­սարդ­նե­րից քչերն են հա­վա­տա­րիմ մնում ար­վես­տին: Իսկ այդ ե­զա­կի­ներն էլ մեծ դժ­վա­րու­թյամբ են կա­րո­ղա­նում հո­գալ ըն­տա­նի­քի, տան հոգ­սե­րը: Ե­թե պե­տու­թյունն ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյուն դարձ­նի ար­վես­տին, ընդ­հան­րա­պես, մշա­կույ­թին, նման մո­տե­ցու­մից նաև հա­սա­րա­կու­թյան մեջ կմե­ծա­նա պա­հանջ­վա­ծու­թյու­նը ար­վես­տի, մշա­կույ­թի հան­դեպ: Միայն այս դեպ­քում ար­վես­տը մեծ թա­փով կսկ­սի զար­գա­նալ և մեծ նվա­ճում­նե­րի հաս­նել, հա­մոզ­ված է նա: Տա­ղանդ­ներ շատ են ծն­վում մե­զա­նում, վկա­յում է նկա­րի­չը:
Տե­ղե­կաց­նենք`ցու­ցա­հան­դե­սը կտևի մոտ 10 օր:

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 10 May 2019 15:07:09 +0000