comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Շաբաթ, 11 Մայիսի 2019 http://artsakhtert.com Sun, 18 Aug 2019 04:46:05 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Վահրամ Բալայանն ընդունել է մի խումբ մագիստրոսների http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26652-2019-05-13-11-43-56 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26652-2019-05-13-11-43-56 Վահրամ Բալայանն ընդունել է մի խումբ մագիստրոսների
Արցախի Հանրապետության Ազգային…

 ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է Ազգային ժողովի գործունեությունը և կառուցվածքը, իսկ այնուհետև խոսել կրթության բնագավառում առկա խնդիրների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության որակի բարձրացմանը, մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տարվող աշխատանքներին, բուհերի օպտիմալացման անհրաժեշտությանը, մասնագետների պահանջարկի ձևավորմանը և երկրի ընդհանուր զարգացման գործում օրենսդիր մարմնի ունեցած դերակատարությանը վերաբերող հարցեր:

Հարցուպատասխանի ձևաչափով Վահրամ Բալայանը պատասխանել է մագիստրոսների առաջադրած՝ կրթության որակի բարձրացման հնարավորությունների, բնագիտական առարկաների հանրայնացմանն ուղղված քայլերի, մասնագետների սոցիալական ապահովվածության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ Ազնիվ Շահազիզյանը, հանրային կապերի մասնագետ Միկիչ Փարսադանյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նախագահ Գարրի Ղազարյանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sun, 12 May 2019 11:42:58 +0000