comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Mon, 27 May 2019 05:49:09 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Շնորհավորական ուղերձ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26564-2019-05-01-11-17-45 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26564-2019-05-01-11-17-45 Շնորհավորական ուղերձ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն խորին համոզմամբ, որ հենց աշխատանքն է դաստիարակում ու գեղեցկացնում մարդուն, հենց աշխատանքն է բարօրության հիմնական աղբյուրը:
Մեր պետության կարեւորագույն խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա աշխատելու, սեփական աշխատանքով իր կարիքները հոգալու, իր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու հնարավորություն: 
Նոր աշխատատեղերի ստեղծումը, բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումը, աշխատավորների իրավունքների պաշտպանությունն այսուհետ եւս կլինեն մեր իշխանությունների առաջնահերթությունների շարքում, որոնց լուծման ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր:
Թանկագի՛ն բարեկամներ, 
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 01 May 2019 11:17:03 +0000