comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 28 Մայիսի 2019 http://artsakhtert.com Sun, 22 Sep 2019 07:21:05 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am «Ճանաչիր քո հայրենիքը» http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26770-2019-05-29-22-02-47 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26770-2019-05-29-22-02-47 «Ճանաչիր քո հայրենիքը»
Արցախի Հանրապետության Նախագահ…

 

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 29 May 2019 22:00:58 +0000
Ավելի քան մեկ դար առաջ հայության պայքարելու անկոտրում կամքը ծնեցին Հայաստանի առաջին հանրապետությունը. Աշոտ Ղուլյան http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26769-2019-05-29-19-09-11 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26769-2019-05-29-19-09-11 Ավելի քան մեկ դար առաջ հայության պայքարելու անկոտրում կամքը ծնեցին Հայաստանի առաջին հանրապետությունը. Աշոտ Ղուլյան
Աշոտ Ղուլյանը Հանրապետության…

 «Հարգելի պարոն Միրզոյան,

թանկագին բարեկամ,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Հանրապետության տոնի առթիվ:

Ավելի քան մեկ դար առաջ հայության վճռականությունն ու պայքարելու անկոտրում կամքը ծնեցին Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու դարերով կորսված իրավունքը: Թեև հայոց անկախ պետականության այդ ժամանակաշրջանը կարճատև էր, այնուամենայնիվ աչքի ընկավ փառահեղ դրվագներով և ազգային պետության ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված քայլերով:

Մեր նորագույն պատմության այդ կարևոր ձեռքբերումն այն հուսալի հիմքն էր, որի վրա 1991թ. կառուցեցինք երկու հայկական հանրապետությունները՝ մեր միասնությամբ ապահովելով հայրենիքի կենսունակությունը:

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ երկու խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերի և նվիրումի համար, որի լավագույն օրինակը Երևանում ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի բարձր մակարդակով կազմակերպումն ու ջերմ ընդունելությունն էր:

Վերստին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հայրենանվեր նախաձեռնություններ՝ հանուն հայոց պետականության զարգացման ու առաջընթացի»,-ասված է Արցախի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 29 May 2019 19:08:10 +0000
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ ԷՐ ԳՏՆՎԵԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26768-2019-05-29-19-01-34 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26768-2019-05-29-19-01-34 ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ ԷՐ ԳՏՆՎԵԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Նախագահ Սահակյանը նշել է, որ Ստեփանակերտի մանկական գրադարանը միշտ էլ կարեւոր դերակատարություն է ունեցել Արցախում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում՝ հույս հայտնելով, որ հաստատությունն այսուհետ եւս պատվով կիրականացնի իր այս առաքելությունը:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 29 May 2019 18:59:48 +0000
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26767-2019-05-29-18-54-47 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26767-2019-05-29-18-54-47 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 

Նախագահ Սահակյանը հետաքրքրվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնությանը Արցախի հավաքականի նախապատրաստման գործընթացով, ընդգծել, որ հանրապետությունում մեծ են մեր թիմի հաջողությունների նկատմամբ սպասելիքները եւ մաղթել նրանց հաղթանակներ:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել այս մարզաձեւին վերաբերող խնդիրները:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 29 May 2019 18:53:23 +0000
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26765-2019-05-29-16-51-03 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26765-2019-05-29-16-51-03 Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
Մայիսի 29 ին …

 2018թպետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել պաշտպանության նախարարը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 29 May 2019 16:49:58 +0000
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամների հանդիպումները Արցախի Հանրապետության Ազգային ժողովում http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26763-2019-05-29-16-41-31 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26763-2019-05-29-16-41-31 «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամների հանդիպումները Արցախի Հանրապետության Ազգային ժողովում
Մայիսի 29-ին Աժ…

Գերմանացի պատգամավորները Արցախ են ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի և ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բալայանը շնորհավորել է մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարանում պատգամավորական տեղերի քանակով դիրքերն ամրապնդելու առթիվ: Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է նաև Արցախի՝ ԱԳՀ կուսակցության հետ ստեղծված բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ այն կծառայեցվի տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախում խաղաղության հաստատմանն ու Արցախի՝ արտաքին աշխարհի հետ կապեր ընդլայնմանը:

ԱԳՀ անդամ Շտեֆեն Կոտրեն խմբի անունից երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իրենց ունեցած քաղաքական ազդեցությամբ հետագայում ևս կաշխատեն Արցախի և Գերմանիայի միջև կապերի խորացման ուղղությամբ:

Գերմանացի պատգամավորների հանդիպումն այնուհետև շարունակվել է Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում հյուրերը Աժ պատգամավորների առաջարկությամբ խոսել են իրենց կուսակցության արձանագրած հաջողության, Գերմանիայում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության, ազգային, մշակութային արժեքների պահպանման շրջանակներում համագործակցության և եվրոպական կառույցներում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հեռանկարների մասին:

Եվրոպացի պատգամավորներն ավելի վաղ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 29 May 2019 16:40:39 +0000
ՊԱՇՏ­ՊԱ­ՆԱ­ԿԱՆ ՆԵ­ՐՈՒ­ԺԻ ՀԶՈ­ՐԱ­ՑՈՒ­ՄԸ՝ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԻ ՀՐԱ­ՄԱ­ՅԱ­ԿԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26762-2019-05-29-16-38-55 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26762-2019-05-29-16-38-55 ՊԱՇՏ­ՊԱ­ՆԱ­ԿԱՆ ՆԵ­ՐՈՒ­ԺԻ ՀԶՈ­ՐԱ­ՑՈՒ­ՄԸ՝  ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԻ ՀՐԱ­ՄԱ­ՅԱ­ԿԱՆ
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներն ու գլո­բալ մար­տահ­րա­վեր­նե­րը, մի­ջի­նարևե­լյան և հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջան­նե­րում ծա­վալ­վող գոր­ծըն­թաց­ներն ու թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի նկր­տում­ներն ստի­պում են ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի պաշտ­պա­նա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ման խնդ­րին։

Այս տե­սան­կյու­նից կարևոր­վում է Հա­յաս­տա­նի ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ոչ միայն ՀԱՊԿ-ի շր­ջա­նակ­նե­րում, այլև մի շարք այլ պե­տու­թյուն­նե­րի հետ։ ՀՀ ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյու­նը տար­բեր ա­ռիթ­նե­րով ի­րա­զե­կել էր կոնկ­րետ ուղ­ղու­թյուն­նե­րում մի շարք հա­մա­ձայ­նագ­րե­րի առ­կա­յու­թյան մա­սին։ Ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ար­դյու­նա­վե­տո­րեն ի­րա­կա­նաց­վում է մաս­նա­վո­րա­պես Լե­հաս­տա­նի և Հու­նաս­տա­նի հետ։ Նախ­կի­նում մշակ­վել են նաև Չե­խիա­յի հետ ռազ­մա­տեխ­նի­կա­կան և Սեր­բիա­յի հետ պաշտ­պա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նագ­րե­րի նա­խագ­ծեր։
Ան­ցյալ տար­վա աշ­նա­նը ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նի հետ կապ­ված խն­դիրն ստա­ցավ իր հան­գու­ցա­լու­ծու­մը. տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը հարթ­վե­ցին Մոսկ­վա­յի ակ­տիվ դե­րա­կա­տա­րու­թյան ար­դյուն­քում։ Գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը դր­վե­ցին տե­ղա­կա­լի՝ Վա­լե­րի Սե­մե­րի­կո­վի վրա։ Հայտ­նի դար­ձավ նաև, որ ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի հրա­մա­նագ­րով Վիկ­տոր Բի­յա­գո­վը նշա­նակ­վել է ՀԱՊԿ-ում Հա­յաս­տա­նի մշ­տա­կան և լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ։
Մեկ շա­բաթ ա­ռաջ՝ մա­յի­սի 22-ին, Ղր­ղըզս­տա­նի մայ­րա­քա­ղաք Բիշ­քե­կում կա­յա­ցավ ՀԱՊԿ ան­դամ եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիստ, ո­րի ըն­թաց­քում գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նին ա­ռա­ջադր­վեց Բե­լա­ռու­սի ներ­կա­յա­ցու­ցիչ Ստա­նիս­լավ Զա­սի թեկ­նա­ծու­թյու­նը։ Զա­սը, ՀԱՊԿ կա­նո­նադ­րու­թյան հա­մա­ձայն, այդ պաշ­տո­նը պետք է զբա­ղեց­նի 2020թ. հուն­վա­րի 1-ից։ Նրա թեկ­նա­ծու­թյու­նը կհաս­տատ­վի ա­ռա­ջի­կա աշ­նա­նը նա­խա­տես­ված ՀԱՊԿ ան­դամ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­մա­նը։
Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ի­րա­զեկ­մամբ՝ Բիշ­քե­կի հան­դիպ­ման մաս­նա­կից­նե­րի կող­մից մի շարք փաս­տաթղ­թեր են ստո­րագր­վել։ ՏԱՍՍ գոր­ծա­կա­լու­թյունն ան­մի­ջա­պես տա­րա­ծել է ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյունն այն մա­սին, որ կա­ռույ­ցի շր­ջա­նակ­նե­րում ստեղծ­վե­լու է միաս­նա­կան ՀՕՊ հա­մա­կարգ։
Զա­սի թեկ­նա­ծու­թյան հետ կապ­ված ՀՀ փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում այն կար­ծիքն է շր­ջա­նառ­վում, որ հայ­կա­կան կող­մը չէր կա­րող տոր­պե­դա­հա­րել ՀԱՊԿ-ի բնա­կա­նոն աշ­խա­տան­քը, այ­սինքն՝ ճիշտ ա­րեց, որ հա­վա­նու­թյուն տվեց Բե­լա­ռու­սի ներ­կա­յա­ցուց­չի թեկ­նա­ծու­թյա­նը։ Բայց, դրա հետ մեկ­տեղ, Զա­սի նշա­նա­կու­մը Հա­յաս­տա­նի հա­մար կա­րող է ո­րոշ խն­դիր­ներ ստեղ­ծել։
Ան­ցյալ տար­վա նո­յեմ­բե­րին մենք ա­կա­նա­տես ե­ղանք Բե­լա­ռու­սի ներ­կա­յա­ցուց­չի թեկ­նա­ծու­թյան ա­ռա­ջադր­ման հար­ցում Բաք­վի շա­հագր­գռ­վա­ծու­թյա­նը։ Ե­թե փոր­ձա­գետ­նե­րի կան­խա­տե­սած խն­դիր­նե­րը չս­տեղծ­վեն էլ, Ադր­բե­ջա­նի հա­մար, հա­մե­նայն դեպս, դա ինչ-որ նոր հնա­րա­վո­րու­թյուն կա­րող է լի­նել։ Նախևա­ռաջ, կա­րե­լի է Բե­լա­ռուս-Ադր­բե­ջան ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խո­րա­ցում ակն­կա­լել, ին­չու չէ՝ ՀԱՊԿ շր­ջա­նակ­նե­րում ինչ-որ չա­փով ադր­բե­ջա­նա­կան շա­հի ա­ռաջմ­ղում։
Բիշ­քե­կի հան­դի­պու­մից մեկ շա­բաթ ա­ռաջ Բե­լա­ռու­սում անց­կաց­վեց ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան ցու­ցա­հան­դես (MILEX-2019), ո­րի շր­ջա­նակ­նե­րում կա­յա­ցավ հան­դի­պում Բե­լա­ռու­սի պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան պե­տա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Ռո­ման Գո­լով­չեն­կո­յի և Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Յա­հյա Մու­սաևի միջև։ razm.info-ի տե­ղե­կաց­մամբ՝ կող­մե­րը քն­նար­կել են ռազ­մա­տեխ­նի­կա­կան ո­լոր­տում Բե­լա­ռուս-Ադր­բե­ջան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան առ­կա և հե­ռա­կա ուղ­ղու­թյուն­նե­րը։
Մինս­կում անց­կաց­ված ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան ցու­ցա­հան­դե­սի ըն­թաց­քում Ադ­րբ­ջա­նի ԶՈՒ պատ­վի­րա­կու­թյա­նը ցու­ցադ­րել են ՙՊո­լո­նեզ՚ ՀԿՌՀ-ի (հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կարգ) ա­վե­լի հզոր հր­թիռ։ Տե­ղե­կաց­նե­լով այս մա­սին՝ ադր­բե­ջա­նա­կան Azeridefence լրատ­վա­կան կայ­քը հրա­պա­րա­կել է նաև լու­սան­կար, ո­րում երևում է չի­նա­կան M20 բա­լիս­տիկ հր­թի­ռը։ Բե­լա­ռու­սա­կան հա­մա­կար­գե­րը զին­ված են 130կգ մար­տագլ­խի­կով չի­նա­կան A200 հր­թիռ­նե­րով։ Յու­րա­քան­չյուր ար­ձակ­ման կա­յա­նի վրա կա այդ­պի­սի 8 հր­թիռ։ Հնա­րա­վոր է, որ ՀԿՌՀ-ի հենց այս հր­թիռ­նե­րով տար­բե­րակն է մա­տա­կա­րար­վել Ադր­բե­ջա­նին։

Ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի հաշ­վառ­մամբ՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի զար­գաց­մա­նը։ Այս տար­վա փետր­վա­րի սկզ­բին վար­չա­պետ Փա­շի­նյանն ըն­դու­նեց ՀՀ-ում Լե­հաս­տա­նի ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Պա­վել Չեպ­լա­կին և լե­հա­կան ՙԼյու­բա­վա՚ ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Հան­դիպ­մա­նը քն­նարկ­վել են տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով, այդ թվում՝ ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում փոխ­գոր­ծակ­ցու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցեր։ Եվ այս հա­մա­տեքս­տում եր­կուս­տեք կարևոր­վել է Հայ-լե­հա­կան տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան միջ­կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րի ակ­տի­վա­ցու­մը։
Հարկ է կարևո­րել մա­յի­սի 24-ին վար­չա­պե­տի նա­խա­գա­հու­թյամբ անց­կաց­ված ՀՀ ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տը։ Փա­շի­նյա­նը նշել է, որ կա­ռա­վա­րու­թյան հա­մար ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տը գե­րա­կա­յու­թյուն է, և այս ո­լոր­տի հետ կապ­ված լուրջ ծրագ­րեր ու նպա­տակ­ներ կան։ Կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի փո­փո­խու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ստեղծ­վել է Բարձր տեխ­նո­լո­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րու­թյուն։ Ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը, ար­տադ­րա­կան նե­րու­ժը, ար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րը պետք է տե­ղա­վոր­վեն այս նա­խա­րա­րու­թյան կա­ռուց­ված­քի մեջ։ Վար­չա­պե­տի խոս­քով՝ ո­լոր­տի ա­ռաջ պետք է լուրջ խն­դիր­ներ դր­վեն, որ­պես­զի այս ուղ­ղու­թյու­նը խթան հան­դի­սա­նա ոչ միայն մեր անվ­տան­գու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­ման, այլև տն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­մար, ո­րի հետ կապ­ված կարևո­րա­գույն խն­դիր­նե­րից մե­կը Հա­յաս­տա­նը տեխ­նո­լո­գիա­պես զար­գա­ցած եր­կիր դարձ­նելն է։
Հա­յաս­տա­նի ռազ­մա­կան նե­րու­ժի ա­ճի հետ կապ­ված՝ հարկ ենք հա­մա­րում վկա­յա­կո­չել Ստոկ­հոլ­մի խա­ղա­ղու­թյան մի­ջազ­գա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի՝ SIPRI-ի, զե­կույ­ցը։ Անդ­րա­դառ­նա­լով նա­խորդ տա­րի աշ­խար­հում կա­տար­ված ռազ­մա­կան ծախ­սե­րին, սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի մր­ցա­վազ­քի տեմ­պե­րին, դրանց քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան, տն­տե­սա­կան և այլ բնույ­թի դր­դա­պատ­ճառ­նե­րին` ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներն ար­ձա­նագ­րել են, որ Հա­յաս­տա­նը սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի մր­ցա­վազ­քում գնա­լով կր­ճա­տում է Ադր­բե­ջա­նի հետ տար­բե­րու­թյու­նը։ 2015-ին Հա­յաս­տա­նի ռազ­մա­կան բյու­ջեն կազ­մում էր 417 մլն դո­լար, 2016-ին՝ 431 մլն։ 2018 թվա­կա­նին ՀՀ-ի ռազ­մա­կան ծախ­սե­րը 2017-ի հա­մե­մատ ա­ճել են 33%-ով՝ կազ­մե­լով շուրջ 609 մլն դո­լար։ Հա­յաս­տանն ընդգրկվել է աշ­խար­հի այն 10 եր­կր­նե­րի շար­քում, ո­րոնք ա­մե­նա­մեծ ռազ­մա­կան բեռն ու­նեն ՀՆԱ-ի հա­մե­մատ։ 2018-ին Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան ծախ­սե­րը, նա­խորդ տար­վա հա­մե­մատ, նույն­պես ա­վե­լա­ցել են, բայց, ըստ SIPRI-ի, ա­ճի ծա­վալ­նե­րը մեծ չեն։

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 29 May 2019 16:37:07 +0000
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ՎՏԱՐՎՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26761-2019-05-29-16-36-53 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26761-2019-05-29-16-36-53 ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ՎՏԱՐՎՈՒՄ
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Մա­յի­սի 16-ին Մոսկ­վա­յում ի­րա­վա­պահ­նե­րը ձեր­բա­կա­լել են ծա­գու­մով ադր­բե­ջան­ցի լրագ­րող Ֆուադ Ա­բա­սո­վին։ Դա­տա­րա­նը նրա նկատ­մամբ կա­յաց­րել է կա­լան­քի ո­րո­շում։ Ներ­կա­յումս քն­նարկ­վում է Ա­բա­սո­վին Ադր­բե­ջան վտա­րե­լու հար­ցը։

Այս տե­ղե­կատ­վու­թյու­նը տա­րած­վել է մոտ ա­պա­գա­յում Մոսկ­վա­յում էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մա­գու­մար անց­կաց­նե­լու եւ ՙՌու­սաս­տա­նի ադր­բե­ջա­նա­կան հա­մայնք՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն ստեղ­ծե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րի հե­ռա­պատ­կե­րին։ Ռու­սաս­տան­ցի լրագ­րող Մաք­սիմ Շեւ­չեն­կոն տե­սա­կետ է հայտ­նել, որ Ա­բա­սո­վը ՙհե­տապ­նդ­ման է են­թարկ­վել քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի հա­մար, նրան Ռու­սաս­տա­նից վտա­րում են հա­կա­թուր­քա­կան եւ հա­կաադր­բե­ջա­նա­կան լոբ­բիս­տա­կան շր­ջա­նակ­նե­րի պա­հան­ջով՚։ Ֆուադ Ա­բա­սո­վը Մոսկ­վա­յում բնակ­վում է ար­դեն շուրջ մեկ տաս­նա­մյակ։ Նա­խա­պես նա Ռու­սաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում հա­վա­տար­մագր­վել է որ­պես թուր­քա­կան հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րից մե­կի մեկ­նա­բան, այ­նու­հե­տեւ ան­ցել ինք­նու­րույն գոր­ծու­նեու­թյան՝ որ­պես բլո­գեր եւ քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան։ Ինչ­պես տե­ղե­կաց­նում են ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­նե­րը, Ա­բա­սո­վը տե­ւա­կան ժա­մա­նակ ռու­սա­կան հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րում մաս­նակ­ցել է քա­ղա­քա­կան թոք-շոու­նե­րի՝ որ­պես ՙթուրք վեր­լու­ծա­բան՚։ Ներ­կա­յումս նա մե­ղադր­վում է Ռու­սաս­տա­նի միգ­րա­ցիոն օ­րեն­սդ­րու­թյու­նը խախ­տե­լու, ՌԴ-ում ա­պօ­րի­նի բնակ­վե­լու, ինչ­պես նաեւ երկ­րի սահ­մա­նը խախ­տե­լու մեջ։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Ա­բա­սո­վի դեմ քրեա­կան գործ չի հա­րուց­վի, նրան պար­զա­պես կար­տաք­սեն Ադր­բե­ջան, եր­կիր, ո­րի քա­ղա­քա­ցին է հան­դի­սա­նում։ Թվում է՝ գործ ու­նենք ստան­դարտ ի­րա­վի­ճա­կի հետ։ Ցան­կա­ցած երկ­րում էլ օ­տա­րերկ­րա­ցու նկատ­մամբ նման ո­րո­շում կա­րող է ըն­դուն­վել, ե­թե վեր­ջի­նիս կե­ցու­թյան հետ կապ­ված խն­դիր­ներ են ծա­գում։ Ադր­բե­ջա­նում, սա­կայն, հա­մոզ­ված են, որ Ա­բա­սո­վի ար­տաք­սու­մը բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան է եւ տե­ղի է ու­նե­նում հայ­կա­կան լոբ­բիս­տա­կան շր­ջա­նակ­նե­րի պա­հան­ջով։ Չի բարձ­րա­ձայն­վում, թե շար­քա­յին բլո­գեր լի­նե­լով՝ Ա­բա­սովն ի”նչ վնաս կա­րող էր հասց­նել Ռու­սաս­տա­նում Հա­յաս­տա­նի շա­հե­րին, որ­պես­զի հայ­կա­կան լոբ­բիս­տա­կան շր­ջա­նակ­ներն ստիպ­ված լի­նեին հե­տաքր­քր­վել նրան աս­պա­րե­զից հե­ռաց­նե­լու հար­ցով։ Ադր­բե­ջա­նը նման դեպ­քե­րում բա­ցա­ռա­պես ի­ռա­ցիո­նալ վարք է դր­սե­ւո­րում՝ ա­մեն ին­չում եւ ա­մե­նուր տես­նե­լով միայն հայ­կա­կան հետք։ Դա հատ­կա­պես ցայ­տուն է ար­տա­հայտ­վել Բաք­վում Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տան դի­մաց մա­յի­սի 23-ին կազ­մա­կերպ­ված բո­ղո­քի ակ­ցիա­յի ըն­թաց­քում։ Մաս­նա­կից­նե­րը հիմ­նա­կա­նում հա­կա­հայ­կա­կան կար­գա­խոս­ներ են հն­չեց­րել։ Նրանք նաեւ խո­սել են այն մա­սին, որ ռուս ի­րա­վա­պահ­ներն Ա­բա­սո­վի նկատ­մամբ բռ­նու­թյուն­ներ են գոր­ծադ­րել եւ պա­հան­ջել են պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել մե­ղա­վոր­նե­րին։ Ակ­ցիա­յի ժա­մա­նակ վի­ճա­բա­նու­թյուն է ծա­գել մաս­նա­կից­նե­րի եւ Բաք­վում ՌԴ դես­պա­նա­տան աշ­խա­տա­կից­նե­րի մի­ջեւ։ Դի­տար­ժան է, որ ոս­տի­կա­նու­թյու­նը մի­ջա­դե­պին չի մի­ջամ­տել։ Ըստ ե­րե­ւույ­թին, դա Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի վե­րա­բեր­մուն­քի դր­սե­ւո­րում է։ Ա­բա­սո­վի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կին ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան ար­ձա­գանք Բաք­վից դե­ռեւս չի հն­չել։ Կա­տար­վա­ծին գնա­հա­տա­կան չի տվել նաեւ Մոսկ­վա­յում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տու­նը։ Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Ա­բա­սո­վի ար­տաքս­ման հար­ցում շա­հագր­գիռ կողմ է Մոսկ­վա­յի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի թե­ւե­րից մե­կը։ Վեր­ջին շր­ջա­նում տե­ղե­կու­թյուն­ներ են տա­րած­վում, որ Մոսկ­վա­յի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քը բա­ժան­ված է մի քա­նի թե­ւե­րի, ո­րոնք մի­մյանց հետ կա­տա­ղի մր­ցակ­ցու­թյան մեջ են ՌԴ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում հա­մայն­քը ներ­կա­յաց­նե­լու հար­ցում։ Ա­վե­լի վաղ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րում այդ խն­դի­րը բա­վա­կան լայն քն­նարկ­վել է այն կտր­ված­քով, որ հա­մայն­քի մի քա­նի ազ­դե­ցիկ դեմ­քեր նույ­նիսկ մր­ցակ­ցու­թյան մեջ են Մոսկ­վա­յում Ադր­բե­ջա­նի ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Փո­լադ Բյուլ-բյու­լօղ­լուի հետ։ Վեր­ջինս Մոսկ­վա­յում ո­րո­շա­կի ՙփոխ­հա­տուց­ման՚ դի­մաց կար­գա­վո­րում է Ադր­բե­ջա­նից ար­տա­գաղ­թած­նե­րին աշ­խա­տան­քով ա­պա­հո­վե­լու, նրանց հա­մար կե­ցու­թյան ի­րա­վունք ձեռք բե­րե­լու հար­ցե­րը։ Դա բա­վա­կան եկմ­տա­բեր բիզ­նես է, ո­րը նրա հետ ձգ­տում են կի­սել Մոսկ­վա­յի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի մի քա­նի ազ­դե­ցիկ դեմ­քեր։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, որ­պես լրագ­րող հան­դես ե­կող Ֆուադ Ա­բա­սո­վը նույն­պես ներգ­րավ­ված է ե­ղել այդ մր­ցա­պայ­քա­րին։ Եւ ա­հա նրա մր­ցա­կից­նե­րին հա­ջող­վել է հաս­նել Ա­բա­սո­վի չե­զո­քաց­մա­նը։ Դա է, թե­րեւս, պատ­ճա­ռը, որ Ադր­բե­ջա­նը Ռու­սաս­տա­նին ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան պա­հանջ չի ներ­կա­յաց­նում Ա­բա­սո­վի հար­ցով։ Իսկ բո­ղո­քի ակ­ցիան, որ կազ­մա­կերպ­վել է ՌԴ դես­պա­նա­տան դի­մաց, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ մի նպա­տակ է հե­տապն­դել՝ եւս մեկ ան­գամ հա­կա­հայ­կա­կան կո­չեր հն­չեց­նել, բարձ­րա­ձայ­նել Ռու­սաս­տա­նի կող­մից Հա­յաս­տա­նին ՙցու­ցա­բեր­վող ա­ջակ­ցու­թյան՚ մա­սին։ Ո­րե­ւէ հետք ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա Ֆուադ Ա­բա­սո­վի ար­տաք­սու­մը չի թող­նի։ Խն­դի­րը բա­ցա­ռա­պես ի­րա­վա­կան է։ Բայց դրա­նից հա­կա­հայ­կա­կան աղ­մուկ, ինչ­պես տես­նում ենք, Բաք­վում կա­րո­ղա­ցել են ստեղ­ծել։ Ի­րոք, Ադր­բե­ջա­նի պա­րա­գա­յում գործ ու­նենք ի­ռա­ցիո­նալ երկ­րի հետ:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 29 May 2019 16:33:15 +0000
ՏԱ­ՐԵՑ­ՏԱ­ՐԻ ԸՆԴ­ԼԱՅՆ­ՎՈՒՄ ԵՆ ԾԱ­ՎԱԼ­ՆԵ­ՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26760-2019-05-29-16-27-07 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26760-2019-05-29-16-27-07 ՏԱ­ՐԵՑ­ՏԱ­ՐԻ ԸՆԴ­ԼԱՅՆ­ՎՈՒՄ ԵՆ ԾԱ­ՎԱԼ­ՆԵ­ՐԸ
Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 ՙՄե­տաքս­կոմ­բի­նատ՚ ՍՊԸ-ում գոր­ծող ՙՍան­դերք՚ ըն­կե­րու­թյու­նը թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի այն ե­զա­կի ըն­կե­րու­թյուն­նե­րից է, ո­րոնք ար­տադ­րու­թյան` սկզբ­նա­կան հում­քից մինչև վերջ­նա­կան ար­տադ­րանք ա­վար­տուն ամ­բող­ջու­թյուն են ա­պա­հո­վում։ Անդ­րա­դառ­նա­լով ար­տադ­րա­մա­սի գո­ծու­նեու­թյանն ու ծա­վալ­նե­րին՝ ըն­կե­րու­թյան տնօ­րեն Կա­րեն ՉԻՐԿԻՆԸ ման­րա­մաս­նեց, որ այս­տեղ ար­տադր­վում է մի քա­նի տե­սա­կի բամ­բա­կյա կտո­րո­ղեն, որն օգ­տա­գործ­վում է ան­կող­նա­յին պա­րա­գա­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ծած­կոց­նե­րի, սա­վան­նե­րի, վեր­մա­կած­րար­նե­րի, սր­բիչ­նե­րի ու բար­ձե­րի ե­րես­նե­րի ար­տադ­րու­թյան հա­մար: Նշենք, որ ՙՍան­դերքն՚ այն ար­տադ­րա­մասն է, որ­տեղ երկ­րորդ շն­չա­ռու­թյուն են ստա­ցել նախ­կին ՙՂար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի՚ հաս­տոց­նե­րը: Չորս տաս­նյա­կի չափ հաս­տոց­նե­րը վե­րա­նո­րոգ­վել ու վե­րա­գոր­ծարկ­վել են, և ժա­մա­նակ առ ժա­մա­նակ դրանք միայն նոր պա­հես­տա­մա­սե­րի խն­դիր են ու­նե­նում:

2013թ. ստեղծ­ված ըն­կե­րու­թյու­նում գոր­ծում են գործ­ված­քի և կար ու ձևի ար­տադ­րա­մա­սեր: Ըն­կե­րու­թյան տնօ­րե­նի խոս­քով՝ անհ­րա­ժեշտ հում­քը ներ­կր­վում է հիմ­նա­կա­նում Մի­ջին Ա­սիա­յից՝ Ուզ­բեկս­տա­նից: Ժա­մա­նա­կին մեր հան­րա­պե­տու­թյու­նում բամ­բակ ա­ճեց­նե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներ կա­յին, ին­չը ար­տադ­րու­թյա­նը նոր ո­րակ ու ծա­վալ­ներ հա­ղոր­դե­լու լուրջ նա­խադ­րյալ կա­րող էր լի­նել, սա­կայն ա­ռայժմ դրանք գոր­ծի վե­րա­ծե­լու ուղ­ղու­թյամբ քայ­լեր չեն ար­վել: Ըն­կե­րու­թյունն այ­սօր 35 աշ­խա­տող ու­նի, կա­րի ար­տադ­րա­մա­սում աշ­խա­տա­վարձ ստա­նում են գոր­ծա­վար­ձա­յին հի­մունք­նե­րով, այն­պես որ՝ 80-90 հա­զար կազ­մող աշ­խա­տա­վար­ձը կա­րող է զգա­լիո­րեն ա­ճել: Ըստ տնօ­րե­նի՝ փոր­ձա­ռու կար ա­նող ու­նեն, ով մինչև 150 հա­զար աշ­խա­տա­վարձ է ստա­նում: Կտո­րի ստաց­ման ար­տադ­րա­մա­սում աշ­խա­տա­վար­ձը ևս բարձր է:
Նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ՝ ըն­կե­րու­թյու­նում ա­վե­լա­ցել են կտո­րե­ղե­նի ար­տադր­ման ծա­վալ­նե­րը, ին­չը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է պատ­վեր­նե­րի ա­ճով: ՙՄեր հիմ­նա­կան պատ­վի­րա­տուն ԼՂՀ Պաշտ­պա­նու­թյան բա­նակն է, սա­կայն վեր­ջին տա­րում աշ­խու­ժու­թյուն կա նաև բան­վո­րա­կան ար­տա­հա­գուս­տի պատ­վեր­նե­րի ուղ­ղու­թյամբ: Նա­խա­րա­րու­թյուն­նե­րից և տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից ա­վե­լի հա­ճախ են սկ­սել պատ­վի­րել հա­գուստ ու ձեռ­նոց­ներ: Այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք կա­րո­ղա­ցել ենք ա­պա­ցու­ցել, որ գործ­ված­քի մեջ օգ­տաոր­ծե­լով բա­ցա­ռա­պես բամ­բակ, ձեռ­նար­կու­թյան ար­տադ­րան­քը դարձ­րել ենք ա­մե­նաո­րա­կյա­լը, ո­րը լիո­վին կա­րող է փո­խա­րի­նել մինչև վեր­ջերս ՊԲ կա­րիք­նե­րի հա­մար Թուր­քիա­յից ներ­կր­վող հա­մա­պա­տաս­խան գործ­ված­քը: Հա­մազ­գեստ ու ար­տա­հա­գուստ կա­րող­ներ մեր հան­րա­պե­տու­թյու­նում շատ կան, սա­կայն ՙՍան­դեր­քը՚ ե­զա­կի է, ո­րով­հետև մեզ մոտ այդ ա­մե­նը կար­վում է սե­փա­կան ար­տադ­րու­թյան կտո­րից՚,-ա­սում է ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րը: Նա նաև նշում է, որ վեր­ջին տա­րի­նե­րին կա­րո­ղա­ցել են ընդ­լայ­նել ար­տադ­րան­քի ի­րաց­ման շու­կան. հա­յաս­տա­նյան ո­րոշ ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ար­դյուն­քում կտո­րե­ղե­նի մի մասն այ­սօր ի­րաց­վում է ՀՀ-ում: Մշ­տա­կան պատ­վի­րա­տու­նե­րի շար­քում է Քա­ջա­րա­նի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նա­տը: Ըն­կե­րու­թյու­նում են ար­տադր­վում ձեռ­նար­կու­թյան ֆիլ­տր­նե­րի բարձ­րո­րակ կտորն ու հան­քե­րում աշ­խա­տող բան­վո­րա­կան աշ­խա­տու­ժին անհ­րա­ժեշտ ո­րոշ պա­րա­գա­ներ: Ի­հար­կե, ար­տադ­րա­մա­սի վի­ճա­կը նա­խան­ձե­լի կլի­ներ, ե­թե ու­նե­նա­յին նաև ներ­կա­տուն: Այդ նպա­տա­կով ան­գամ մի քա­նի տա­րի ա­ռաջ ըն­կե­րու­թյան եր­կու աշ­խա­տա­կից­ներ գոր­ծուղ­վել են Չի­նաս­տան՝՝ ու­սում­նա­սի­րե­լու տեքս­տիլ ար­տադ­րու­թյամբ զբաղ­վող ձեռ­նար­կու­թյուն­նե­րի փոր­ձը: Նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք­բեր­վել չի­նա­ցի մաս­նա­գետ­նե­րի հետ, հե­տա­գա­յում, սա­կայն, դժ­վա­րու­թյուն­ներ են ա­ռա­ջա­ցել, և այ­սօր էլ գոր­ծա­րա­նի կտո­րե­ղե­նը ներկ­վում է Գյում­րիում:
Ըն­կե­րու­թյու­նում մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման ու կա­տա­րե­լա­գործ­ման խնդ­րին. ՙՍան­դեր­քի՚ եր­կու աշ­խա­տա­կից­ներ ըն­դուն­վել և հե­ռա­կա սո­վո­րում են Մոսկ­վա­յի թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մալ­սա­րա­նում: Նրան­ցից մե­կը ե­րի­տա­սարդ ին­ժե­ներ-տեխ­նո­լոգ Ար­մեն Խա­չատ­րյանն է, ով մեզ ծա­նո­թաց­նում է մեկ այլ՝ բր­դյա թե­լի ար­տադ­րու­թյամբ զբաղ­վող ՙՖո­րեստ՚ ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին: Սա ՙՄե­տաքս­կոմ­բի­նա­տի՚ ա­ռա­ջին ըն­կե­րու­թյուն­նե­րից էր, սկ­սել է գոր­ծել 2013-ից, սա­կայն սե­փա­կա­նա­տեր մաս­նա­վոր ըն­կե­րու­թյու­նը շատ չան­ցած դա­դա­րեց­րել է գոր­ծու­նեու­թյու­նը: Թույլ չտա­լով, որ­պես­զի շուրջ ե­րեք տաս­նա­կի հաս­նող աշ­խա­տող­նե­րը հայ­տն­վեն գոր­ծա­զուր­կի կար­գա­վի­ճա­կում, ՙՄե­տաքս­կոմ­բի­նա­տի՚ ղե­կա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է շա­րու­նա­կել ար­տադ­րա­մա­սի գոր­ծու­նեու­թյու­նը: Ներ­կա­յում այս­տեղ աշ­խա­տող­նե­րի թի­վը մեծ չէ՝ շուրջ քսան հո­գի: Ա. Խա­չատ­րյա­նի խոս­քով` բր­դի վե­րամ­շակ­ման ար­տադ­րա­մա­սը հում­քի միայն անն­շան մասն է ձեռք­բե­րում տե­ղում, ամ­բողջ տար­վա հա­մար անհ­րա­ժեշտ բուր­դը ներ­կր­վում է դար­ձյալ մի­ջի­նա­սիա­կան եր­կր­նե­րից: Նաև հան­րա­պե­տու­թյու­նում ոչ­խա­րա­բու­ծու­թյան զար­գաց­մա­նը նպաս­տե­լու հա­մար մեկ­նար­կած այս ծրա­գի­րը փաս­տո­րեն վե­րա­պա­հու­մով կա­րե­լի է հա­ջող­ված հա­մա­րել: Ա. Խա­չատ­րյա­նի խոս­քով` հիմ­նա­կա­նում մսի հա­մար ոչ­խա­րա­բու­ծու­թյամբ զբաղ­վող մե­նատն­տես­նե­րը նա­խընտ­րում են բուր­դը դեն նե­տել, քան լվա­նալ ու հանձ­նել ար­տադ­րա­մա­սին: Բա­ցի այդ, տե­ղա­կան ոչ­խա­րի բուր­դը հիմ­նա­կա­նում հար­մար է բր­դյա գուլ­պա­նե­րի ար­տադ­րու­թյան հա­մար: ՙՖո­րես­տի՚ պատ­վի­րա­տու­նե­րից մե­կը հարևա­նու­թյամբ է գոր­ծում, դա ՙՂա­րա­բաղ կար­պետ՚ ըն­կե­րու­թյունն է: Վեր­ջին տա­րի­նե­րին նաև հա­յաս­տա­նյան շու­կա­յում են ա­ռանձ­նա­ցել ի­րենց ար­տադ­րան­քով. մշ­տա­կան պատ­վի­րա­տու­նե­րի շար­քում են ՙՄեր­գե­լյան կար­պետ՚ ըն­կե­րու­թյու­նը, ՙՄե­տաք­սի ճա­նա­պարհ՚ կր­թամ­շա­կու­թա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը և ՙԹու­ֆեն­կյան՚ հիմ­նադ­րա­մը:

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Wed, 29 May 2019 16:24:19 +0000
ՆՈՐ ՂԱ­ԶԱՆ­ՉԻ. ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻ ԼՈՒ­ԾՈՒ­ՄԸ՝ Ա­ՌԱՋ­ՆԱ­ՀԵՐ­ԹՈՒ­ԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26759-2019-05-29-16-23-22 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26759-2019-05-29-16-23-22 ՆՈՐ ՂԱ­ԶԱՆ­ՉԻ. ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻ ԼՈՒ­ԾՈՒ­ՄԸ՝ Ա­ՌԱՋ­ՆԱ­ՀԵՐ­ԹՈՒ­ԹՅՈՒՆ
Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­ցա­խի բո­լոր գյու­ղերն ու­նեն գրե­թե նույ­նաբ­նույթ խն­դիր­ներ, ո­րոնց ՙԱԱ՚-ն պար­բե­րա­բար անդ­րա­դառ­նում է: Նոր Ղա­զան­չի հա­մայն­քի ղե­կա­վար Թեյ­մուր Առս­տա­մյա­նից ո­րո­շա­կի տե­ղե­կու­թյուն­ներ ի­մա­ցանք գյու­ղի ներ­կա ի­րա­վի­ճա­կի մա­սին:

Ի դեպ, գյու­ղա­պետ Առս­տա­մյա­նը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ՙԽա­չեն՚ գու­մար­տա­կի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալն էր, 1996 թվա­կա­նից էլ ղե­կա­վա­րում է հա­մայն­քը: Բուն Ղա­զան­չի գյու­ղը պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին հա­ճախ էր ձեռ­քից ձեռք անց­նում, և այդ ա­մե­նի հետևան­քով ա­վեր­վել է, ին­չի պատ­ճա­ռով Նոր Ղա­զան­չին կա­ռուց­վել է նոր տա­րած­քում:

Ըստ Թ. Առս­տա­մյա­նի՝ գյու­ղը եր­կու ան­գամ բռ­նա­գաղ­թի է են­թարկ­վել, վե­րաբ­նա­կեց­վել է 1996թ.՝ մե­ծա­պես Թել­ման Հա­րու­թյու­նյա­նի ջան­քե­րով, ով կարևո­րում էր հա­յաբ­նակ գյու­ղի առ­կա­յու­թյու­նը սահ­մա­նա­մերձ այդ գո­տում և ով 1992-1996թթ. ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով նշա­նակ­վել էր բռ­նա­գաղթ­ված Սեյ­սու­լան, Յարմ­ջա, Ղա­զան­չի գյու­ղե­րի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ: Բնա­կա­նա­բար, վե­րաբ­նա­կեց­ված և 2 ան­գամ բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված գյու­ղը խն­դիր­ներ շատ ու­նի:
Գյու­ղի զար­գա­ցու­մը հնա­րա­վոր չէ ա­ռանց պե­տու­թյան կող­մից նա­խա­տես­ված ծրագ­րե­րի և բա­րե­րար­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի: Թեյ­մուր Առս­տա­մյա­նը շատ բարձր է գնա­հա­տում Թել­ման Հա­րու­թյու­նյա­նի ներդ­րու­մը հա­րա­զատ գյու­ղի ինչ­պես վե­րաբ­նա­կեց­ման պե­տա­կան ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հար­ցում, այն­պես էլ Սփյուռ­քի բա­րե­գործ­նե­րին այդ խնդ­րին ներգ­րա­վե­լու մեջ, ին­չի շնոր­հիվ կա­ռուց­վել են Նոր Ղա­զան­չի և Կի­չան գյու­ղե­րը, ինչ­պես և տե­ղի է ու­նե­ցել Նոր Կի­լի­կիա գյու­ղի հիմ­նադ­րու­մը, որն այ­սօր վե­րաբ­նա­կեց­ված է ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րով: Այ­սօր գյու­ղի շե­նաց­մա­նը ա­ջակ­ցում է Թել­ման Հա­րու­թյու­նյա­նի որ­դին՝ Էդ­գար Հա­րու­թյու­նյա­նը, ով ներ­կա­յում Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վարն է: Նա մեծ ե­ռան­դով լծ­ված է այդ գոր­ծին և ա­նում է հնա­րա­վո­րը, որ­պես­զի լու­ծեն Մար­տա­կեր­տի շր­ջա­նի գյու­ղե­րի խն­դիր­նե­րը, հատ­կա­պես վե­րաբ­նա­կեց­վող, ո­րոնք ա­ռա­վե­լա­գույնս կա­րիք ու­նեն բնա­կա­րա­նա­շի­նու­թյան և այլ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի: ՙՎեր­ջին եր­կու տա­րի­նե­րին շրջ­վար­չա­կազ­մի կող­մից շի­նա­նյու­թե­րի տրա­մադ­րու­մը շատ է օգ­նել բնա­կա­րա­նա­շի­նու­թյան և այլ աշ­խա­տանք­ներ ա­վար­տին հասց­նե­լու գոր­ծին: 2018թ. ան­նա­խա­դեպ էր՝ վե­րա­նո­րոգ­վել է 13 տուն. շի­նա­նյու­թե­րը տրա­մադր­վել են պե­տու­թյան կող­մից, մար­դիկ էլ ի­րենց ու­ժե­րով վե­րա­նո­րո­գել են տնե­րը՝ բա­րե­լա­վե­լով կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը, կա­ռու­ցե­լով խո­հա­նոց, բաղ­նիք, մի խոս­քով՝ ձգ­տե­լով գյու­ղում ու­նե­նալ քա­ղա­քին բնո­րոշ կեն­ցա­ղա­յին պայ­ման­ներ՚,-գո­հու­նա­կու­թյամբ շեշ­տեց հա­մայն­քի ղե­կա­վա­րը: Գյու­ղա­պե­տի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ Նոր Կի­լի­կիա թա­ղա­մա­սում կա­ռուց­վում է դպ­րոց, ման­կա­պար­տեզ: Գյու­ղա­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վում են գյու­ղատն­տե­սու­թյամբ և ա­նաս­նա­պա­հու­թյամբ: Ե­րի­տա­սարդ­նե­րը հիմ­նա­կա­նում պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով ծա­ռա­յում են բա­նա­կում, մի մասն էլ աշ­խա­տում է դպ­րո­ցում:
88-ին գյու­ղում բնակ­վում էր 267 մարդ: Այդ փոքր գյու­ղը տվել է 38 զոհ: Ան­շուշտ, 92-ի բռ­նագ­րա­վու­մից հե­տո, մի քա­նի ըն­տա­նիք տե­ղա­փոխ­վել է Ռու­սաս­տան: Մնա­ցա­ծը վե­րա­դար­ձել, բնա­կու­թյուն է հաս­տա­տել նոր գյու­ղում: ՙՀու­րա­խու­թյամբ պետք է նշեմ, որ գյու­ղից հե­ռա­ցող­ներ չկան: Քիչ քա­նա­կով ներ­գաղթ է գրանց­վում: Գյու­ղը զար­գա­ցող է, ու­նի նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի 53 ե­րե­խա, սա­կայն ման­կա­պար­տեզ չու­նի: Պե­տա­կան ծրագ­րով նա­խա­տես­ված է, հու­սանք, որ մո­տա­կա տա­րի­նե­րին այն կկա­ռուց­վի՚,-ա­սաց հա­մայն­քի ղե­կա­վա­րը:
Գյու­ղա­պե­տի ներ­կա­յաց­մամբ` վեր­ջին տա­րի­նե­րին, ո­րո­շա­կի վայ­րի­վե­րում­նե­րով, կա­յու­նու­թյուն է գրանց­վում ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տում: Այ­գե­գոր­ծու­թյունն էլ ի­րա­կա­նաց­վում է տնա­մերձ տա­րածք­նե­րում: Լուծ­ված են ջրա­մա­տա­կա­րար­ման, ո­ռոգ­ման խն­դիր­նե­րը: Գյու­ղին օգ­նում են նաև նախ­կին բնա­կիչ­նե­րը, ո­րոնք այժմ ապ­րում են հիմ­նա­կա­նում Ռու­սաս­տա­նում: Նրանք սերտ կա­պեր ու­նեն գյու­ղի հետ, տե­ղյակ են խն­դիր­նե­րին և ձգ­տում են հնա­րա­վո­րինս օգ­տա­կար լի­նել: Մե­կի ա­ջակ­ցու­թյամբ կա­ռուց­վել է ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի սրա­հը, մյու­սի ֆի­նան­սա­վոր­մամբ` ան­հայտ կո­րած­նե­րի հա­մար կա­ռուց­վել է հուշ-աղ­բյուր: Ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման հա­մար կա­ռա­վա­րու­թյան կող­մից տրա­մադր­վել է խո­րա­նար­դիկ քար. աշ­խա­տանք­նե­րի ֆի­նան­սա­վո­րումն էլ իր վրա է վերց­րել մեկ այլ նախ­կին հա­մա­գյու­ղա­ցի:
Մի խոս­քով՝ գյու­ղա­պե­տը գոհ է խն­դիր­նե­րի լուծ­ման ըն­թաց­քից և բնակ­չու­թյու­նից, ո­րոնք ա­մուր կառ­չած են ի­րենց հո­ղին և չեն լքում գյու­ղը:

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 29 May 2019 16:21:59 +0000