comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 07 Մայիսի 2019 http://artsakhtert.com Mon, 27 May 2019 04:54:57 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26623-2019-05-08-18-28-26 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26623-2019-05-08-18-28-26 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն
Հաղթանակի տոնի, Լեռնային…

Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների եւ մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, ոստիկանության վետերաններ արժանացել են պետական բարձր պարգեւների: Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայիսի 9-ի տոնը մեր բազմադարյա պատմության կարեւորագույն էջերից է, որը գրվել է համայն հայության միասնական ջանքերով եւ դարձել հայ ժողովրդի հերոսության ու միասնության, տոկունության ու անսասան կամքի խորհրդանիշը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 08 May 2019 18:27:16 +0000
ՔԱՂԱՔՍ, ՀԱՐԱԶԱՏՍ... http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26622-2019-05-08-17-55-15 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26622-2019-05-08-17-55-15 ՔԱՂԱՔՍ, ՀԱՐԱԶԱՏՍ...
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Խոստովանություն երկնքում կառուցված քաղաքին կամ  Նոյյան տապանի ու անընդհատ թռչելու ցանկության մասին

Ինձ, գոնե այսօր, բան ասող չլինի։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես թագավոր տղա եմ, անասելի հպարտ տղա, աշխարհի ամենագեղեցիկ, հազար ու մի փորձության ենթարկված քաղաքն ազատագրած տղա։ Այն էլ` Աստծո օգնությամբ։ Իսկ դա, ինչքան գիտեմ, հանաք բան չէ, ուզում եմ ասել, Տերը հենց այնպես ոչ մեկի կողքին չի կանգնում, ոչ մեկին չի ուղեկցում, այն էլ՝ մարտադաշտում, թշնամու մեծաքանակ զորքերի վրա գնալիս... Տղա ես` դիմացիր... Չի լինի, հնարավոր բան չէ։ Ժայռը, որ ժայռ է, էլի ամենաքիչը մի հազար տեղից ճաք կտա։
Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս. այսօր ինձ բան ասող չլինի։ Իմ քաղաքում դա ընդունված չէ, ավելին՝ անթույլատրելի է։ Չի՜ կարելի։ Իսկ ահա, եթե ցանկություն ունեք, կարող եմ ձեզ տանել այնտեղ, որտեղ երբեք չեք եղել, որտեղ, ասենք, մի հարյուր¬երկու հարյուր, երեք հարյուր տարի առաջ էլի թագավոր տղերք են ապրել, կարգին, երկիր սիրող տղերք: Գործի ու խոսքի հարգն իմացող, Աստծո հետ էլ մարդկային, բարեկամական հարաբերություններ ստեղծող։
Համաձայնեք-չհամաձայնեք, պիտի ասեմ՝ այս քաղաքում ամեն ինչ ուրիշ է։ Քարը, ծառը, երկինքը, ցնծությունը, ցավը... գույնն էլ, ձայնն էլ... Տունը... Մարդը... Սովորական ոչինչ չկա... Ասեմ, չզարմանաք, դա այն եզակի քաղաքներից է, որտեղ խորհրդայինը չկարողացավ սպանել կամարն ու քիվը, նախշն ու տրամադրությունը, հսկայական դարպասներն ու արևաողող տները։ Եվ երևի ոչ մի քաղաքում մարդ այնքան թռչելու ցանկություն չէր ունենում, որքան այստեղ...
Շուշի է անունը։ Կրկնում եմ՝ Շուշի։ Գեղեցիկն իր նմանների մեջ։ Երանի՛ տեսնողներին...
Կարծում եմ` ոչ մեկը չի փորձի հակաճառել, եթե ասեմ, որ մերոնք արժանապատվորեն են կառուցել քաղաքը, տրամաբանված, հիմնավոր, սիրով՝ եվրոպաներից բերածը խառնելով հայկականին ու ավանդականին։ Ամեն ինչ մշակված է, հղկված, զուրկ ավելորդ շքեղությունից ու ճոխությունից, համարյա կատարյալ, չհնացող մտածողությամբ, ամենաքիչը մի քանի հարյուր տարվա համար։ Ամենուր ներդաշնակություն է, լույսի առատություն, շարԺում: Եվ, ամենահետաքրքիրը, այնտեղ քարը չի դրված քարին, քարը քարի մեջ է, քարը քարի շարունակությունն է: Բաժանել հնարավոր չէ:
Հիշում եմ, երբ դեռ շատ փոքր էի ու խնդրում էի, պահանջում էի ինձ թռչել սովորեցնել, չգիտեմ ինչու, բոլորը ծիծաղում էին։ Իսկ ես մինչև հիմա համոզված եմ, որ հնարավոր չէ ապրել այդ քաղաքում ու թռչել չիմանալ... Ծիծաղե՞լի է։ Գուցե։ Բայց երբ թռչելու ցանկություն եմ ունենում, բարձրանում եմ Շուշի... Հենց այդպես, ինչպես ուզում եք հասկացեք։
Երանի՛ բերդաքաղաքն ազատագրողներին...
Դա մեր փառավոր անցյալի ազատագրումն էր, մեր մանկության ազատագրումը, մեր վերադարձը... Եվ խառնվել էր իրականն ու անիրականը... հավատա՞լ, թե՞...
Զինավար տերը` եկեղեցու շեմին... նեղլիկ նրբանցքներում... տարիներ առաջ իրենից խլված տան առաջ... Չհավատա՞լ...
Ինձ խոսեցնող չլինի։ Էլ նահանջ չկա։ Ով չի վերադարձել, թող վերադառնա, ով արդեն վերադարձել է, թող վայելի, ով վայելում է, թող փառք տա Տիրոջը...
Նկարիչ Հովիկը Շուշեցի է։ 92-ից այս կողմ մի գիշեր մայրաքաղաքում չի քնել։ Ինչ նկարում է, վերջում Շուշի է ստացվում, գույնն էլ մանկության տարիներինն է, ձյունն էլ, ծաղիկն էլ, պատն էլ... Շուշիից պրծում չկա։ Շուշիից դուրս շնչահեղձ է լինում։ Օդը չի հերիքում։ Շուշին նկարիչ Հովիկի ծովն է։ Այդ ո՞վ է, որ սարի գլխին ծով է տեսել, այն էլ գույն-գույն, աշխարհներն իրար կապող... օվկիանոսների հետ ոտք գցող... Եվ ես իրավունք ունեմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ իմ եղբայր Հովիկը ծովանկարիչ է...
Բան ասող չլինի։ Ես իմ տեսածն եմ ասում... իմ իմացածը... Չասե՞մ, որ այդ Շուշին մտածողություն փոխող քաղաք է։ Հայտնվում ես այնտեղ, աշխարհը փոխվում է, երկինքն էլ, քերծն էլ, տունն էլ, ավելի ճիշտ կլիներ ասել, այդ աշխարհը երևում է առաջին անգամ։ Մարդն էլ։ Կյանքը։ Տերը՛։
Հա՛յր մեր...
Համոզվում ես, որ այդ աշխարհ կոչվածը երբեք իմ քաղաքից դուրս չի ապրել ու անընդհատ պտտվել է նրա շուրջ... և, հաստատ տեսել է, որ փոքրիկ տղեկները դպրոցական գրոտած տետրակների թղթերից պատրաստած հարյուրավոր ծտեր են թռցնում բարձր-բարձր քիրծերից` անդունդների վրա... և այդ թղթե ծտերն էլ երեկոյան վերադառնում, նստոտում են այգիների ծաղկած ծառերին... որ այդ փոքրիկ տղեկներն ամեն օր ետ են մղում իրենց թուրք հասակակիցների բոլոր գրոհները և հերոսանում անհավասար մարտերում, մեծանում Ղազանչեցոցի խոնարհված գմբեթի ծաղկաշատ ստորոտում....
Նորից եմ ասում, Շուշեցի նկարիչ Հովիկը ծովանկարիչ է... լավագույն կտավն էլ թղթե ծտեր թռցնող տղեկներն են, պեծին¬պեծին տվող աչքերով, հենց նոր Աստծո կացարանից վերադարձած...
Ինձ բան ասող չլինի... Չեք հավատում, բարձրացեք Շուշի, հավաքեք մինչև հիմա ծառերին նստոտած թղթե ծտերը և գոնե մեկ անգամ կանգնեք անդունդի վրա կախված ամենասուր քերծին ու... ինչ ուզում եք արեք...
Մի գրամ անգամ կասկած չունեմ, որ ասածս լուրջ չեք ընդունի, եթե ասեմ, որ Նոյյան տապանը հենց Շուշիում է իջել։ Չգիտեմ ինչու ինձ այդպես է թվում։ Եվ խոսքը միայն այսօրվա մասին չէ։ Երբ մի օր իմացա, որ Նոյը սկսել է շինել տապանը, երբ մեծ ջրերը նահանջել են, ու տապանը իջել է Արարատ լեռան վրա, ես զարմացել եմ... Զարմացել եմ, որովհետև համոզված էի, որ Նոյը Շուշին թողած ուրիշ տարածք չէր ընտրի... Եթե ընտրեր էլ, էլի մի օր կվերադառնար Շուշի...
Հիմա ինչպե՞ս չասեմ Շուշին Նոյյան տապան է... Չասեմ, ինքս ինձ չեմ հասկանա, ինքս ինձնից, հնարավոր է, նույնիսկ ամաչեմ էլ։
Եվ թագավոր տղերքը ազատագրեցին մեր այդ ամեն օր քանդվող Նոյյան տապանը։ Հետո պատերը սկսեցին կարգի բերել, դարպասներն ամրացրին, քանդվածը վերծանեցին, շինեցին ինչ պակաս էր ու շարունակում են փայտը փայտի մեջ դնել, միտքը մտքի վրա... Չանեն, սելավներն ու քամիները կավերեն եղածը, հազիվ պահածը, և մեծ ջրերի ժամանակ ոչ մեկին չի հաջողվի փրկվել...
Ինչքան մտածում եմ, ինձ տանում¬հասցնում արևելք ու արևմուտք, այնտեղից էլ հյուսիս ու հարավ, լսում այդ տարածքներում ապրող իմաստուններին, ես փրկվողն եմ, ես ապրողն եմ... գիտե՞ք ինչու, որովհետև ես ճանաչեցի Տիրոջը, երբ նա իմ կողքին էր... որովհետև հավատում եմ առանց տեսնելու... Հենց դրա համար էլ տապանը իմն է, ես եմ տապանի մեջ... և ինձ ոչ ապագա մեծ ջրերն են վախեցնում, ոչ փոքր ու մեծ պատերազմները, ոչ էլ նյութեղեն ու որկրամոլ ժամանակը...
Ես ազատ եմ... ես հաց եմ արարում... Ես քարերով տուն նկարող եմ... Ինձնից ուժեղը միայն ու միայն ես եմ... Աշխարհն առանց ինձ պռատ է, անհամ, ինքն իրեն չճանաչող...
Համը հանեցին, կզրկեմ ինձ տեսնելու, ինձ հետ քայլ անելու, ինձ հետ զրուցելու երանությունից, ինչպես ասում են, կթողնեմ մենակ...
Առանց այն էլ գործից պրծում չկա, ամեն օր, ամեն ժամ, գիշեր, թե՝ ցերեկ, անելիք կա...
Ասել եմ, չէ՞, որ իմ մանկության տարիներին, ում էլ խնդրում էի ինձ թռչել սովորեցնել, ծիծաղում էր։ Եվ հիմա, քանի դեռ ուշ չէ, և մի քիչ էլ ժամանակ ունեմ, պարտադիր պետք է թռչել սովորեմ։ Որովհետև ապրել Շուշիում ու թռչել չիմանալ, նշանակում է չապրել...
Ինձ բան ասող չլինի...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Wed, 08 May 2019 17:47:43 +0000
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26621-2019-05-08-17-45-03 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26621-2019-05-08-17-45-03 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 ԱՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի 74-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձերի կապակցությամբ, սոցիալական որոշ խմբերի տրվում է միանվագ դրամական օգնություն։ 

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության պետ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ Եռատոնի կապակցությամբ բնակչության առանձին խմբերի համար նախատեսված միանվագ դրամական օգնության տրամադրման մասով պետական բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 84 մլն 137 հազ. դրամ։ Որոշման համաձայն՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան 16-հազարական դրամ, արցախյան գոյամարտի հաշմանդամ զինծառայողները՝ 10-հազարական դրամ, Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին և հաշմանդամներին կտրամադրվի 100-հազարական, իսկ նրանց հավասարեցված անձանց՝ 50-հազարական դրամ, նույն պատերազմում զոհվածների այրիներին նույնպես կտրամադրվի 100-հազարական դրամ և այդ շրջանի ԽՍՀՄ մեդալակիրներին (37 հոգի)՝ 11-հազարական դրամ։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ` կառավարության որոշմամբ կատարվել են որոշակի փոփոխություններ և այս տարվանից գումարներ են հատկացվելու նաև ԱՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) և հետմահու ՙՄարտական խաչ՚ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին։ Այդ առումով 40-հազարական դրամ կհատկացվի 226 հոգու։ Բացի դրանից 50-հազարական դրամ կստանան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի և Շահումյանի շրջխորհրդի միացյալ նիստին մասնակցած 41 պատգամավոր։
Վճարումներն իրականացվում են մայիսի 1-ից` ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ¬ի կապի բաժանմունքներում, իսկ շրջաններում՝ համապատասխան շրջանային մասնաճյուղերի միջոցով։ Դրամական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։ ԱՀ մշտական հաշվառում ունեցող անձանց դրամական օժանդակությունը նշանակվում է հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ Ս. Իսրայելյանի պարզաբանմամբ՝ Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այն ընտանիքները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով։
Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն կստանա 5165 հոգի։

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 08 May 2019 17:40:55 +0000
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26620-2019-05-08-17-37-06 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26620-2019-05-08-17-37-06 ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Երկու պատերազմների թոհուբոհով անցած սերունդների ներկայացուցիչներին մեծարելու, նրանց հերոսական ավանդն արժևորելու նպատակով Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող տոնական ընդունելությունն արդեն ավանդույթի ուժ ունի: Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցների հետ տոնական սեղանի շուրջ հանդիպմամբ ամեն տարի տրվում է Մայիսյան եռատոնի միջոցառումների մեկնարկը: 

Մայիսի 6-ին տեղի ունեցած հերթական յուրահատուկ միջոցառմանը հյուրերին ողջունել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ մայիսի 9-ը հպարտության ու արժանապատվության զգացում է առաջացնում յուրաքանչյուրի հոգում: Ս. Գրիգորյանը բոլոր ստեփանակերտցիների անունից շնորհավորել է հյուրերին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 27-րդ տարեդարձերի կապակցությամբ: Նա նաև նշել է, որ Եռատոնը գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու սերը, ևս մեկ անգամ վերհիշելու և արժևորելու մեր պապերի ու նրանց օրինակով արցախյան պատերազմում հաղթանակ տարած սերնդի փառավոր մարտական ուղին և անկեղծորեն հիանալ նրանց անձնազոհությամբ ու սխրանքով, որը երբևէ չի կորցնելու իր այժմեականությունը: ՙԱյս տոնն առանձնահատուկ նշանակություն ունի համայն հայության համար, և մենք պարտավոր ենք հիշել բոլոր նրանց, ովքեր անցան գերմարդկային փորձությունների միջով` մեր երկրի համար ապահովելով խաղաղ աշխատանքի ու զարգացման հեռանկար: Մեծ հայրենականին մասնակցած մեր հայրերի մարտական կենսագրությունը միշտ էլ որպես ուղեցույց է ծառայել երիտասարդների համար: Արցախյան գոյամարտի տարիներին և Ապրիլյան պատերազմի օրերին մեր զինվորները ձեր արժանի շարունակողները եղան: Ցավոք, հազարավոր հայորդիներ նահատակվեցին ծանր մարտերում` անավարտ թողնելով բազում իղձեր ու երազանքներ: Հպարտ ենք, որ դուք այսօր, որպես կենդանի լեգենդներ, կաք ու մեր կողքին եք, մեր շարքերում: Ձեր իմաստուն խորհրդի կարիքը մենք միշտ էլ զգում ենք՚,-ասել է քաղաքապետը:
Ցավոք, տարեցտարի նոսրանում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերանների շարքերը: Մեծ հայրենականում տարած պատմական հաղթանակի 74-րդ տարեդարձը մեր հանրապետությունում այս տարի կդիմավորի ընդամենը 30 վետերան, որոնցից 10-ն ապրում են մայրաքաղաքում: Սակայն նրանք չեն տրտնջում. հանդիպմանը ներկա ինը տասնամյակները բոլորած Վաղարշակ Գրիգորյանի խոսքով` վերջին տարիներին պետության ուշադրությունն ու հոգածությունը վետերանների նկատմամբ զգալիորեն մեծացել է: ԱՀ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը բոլոր վետերանների անունից շնորհակալություն հայտնեց քաղաքային իշխանություններին ջերմ ընդունելության և իրենց վաստակը բարձր գնահատելու համար: Արցախյան պատերազմի վետերանների միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ Արցախյան հերոսամարտի մասնակիցներն իրենց հերոսական պայքարով ապացուցել են, որ հայ մարտիկը ոչ միայն կարող է պաշտպանողական մարտեր վարել, այլև իր պատմական տարածքներն ազատագրել, ապրել ու արարել այդ հողում: Արցախցին հերոսական ոգով ու հաստատակամությամբ այսօր էլ շարունակում է կառուցել հայրենի երկիրը, զորացնել բանակը, ապահովել պետության անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը:
Հանդիպման ավարտին հյուրերն արժանացան խորհրդանշական նվերների և լուսանկարվեցին քաղաքապետարանի ղեկավարության հետ:

На данном изображении может находиться: 2 человека, люди сидят, стол, еда и в помещении

На данном изображении может находиться: 13 человек, люди улыбаются, люди стоят, толпа и на улице

На данном изображении может находиться: 1 человек, цветок, ребенок и на улице

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, костюм и на улице

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Wed, 08 May 2019 17:31:29 +0000
ՊԱՆԾԱԼԻ ՄԱՅԻՍ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26619-2019-05-08-17-30-29 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26619-2019-05-08-17-30-29 Լիանա ՄՈՎՍԵՍՅԱՆ

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի


Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Հովհ. Շիրազ

Հայ ժողովրդի համար մայիսը յուրահատուկ է: Մեր բոլոր հաղթանակները կարծես շաղկապվել են գարնան զարթոնքի հետ: Հին ու հայտնի ճշմարտություն է` պատմությունը սիրում է կրկնվել… Սկսենք ամենասկզբից:
451թ., մայիսի 26, Ավարայրի ճակատամարտ: Հաղթանակ, որը հաստատեց հայի չձուլվելու կամքը: Դարեր շարունակ հային սպառնացել է ինքնությունը կորցնելու ահասարսուռ վտանգը: Բայց, ինչպես ասում են` միասնականության արդյունքը հաղթանակն է: Մենք կարողացել ենք դուրս գալ աjդ փորձությունից և հայտարարել՝ հայ ենք ու քրիստոնյա…
1918թ., մայիսի 22-28. Սարդարապատի ճակատամարտ, հետո՝ Բաշ-Ապարան ու Ղարաքիլիսա: Հաղթանակներ, որոնք հաստատեցին մեր ապրելու և հարատևելու իրավունքը: Այս հաղթանակները ձախողեցին հային իսպառ ջնջելու երիտթուրքական ծրագրերը: Հայկական կանոնավոր ուժերին ու կամավորականներին հաջողվեց կենաց ու մահու ճակատամարտերում անհավանական հաղթանակներ տանել թուրք հրոսակների դեմ և ասել. ՙՀայ եմ, պետք է հարատևեմ՚: 1918թ. մայիսի 28, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օր: Ազգային հաղթանակ, որը հային տվեց ազատության իրավունք: Մայիսյան հաղթանակները հնարավորություն տվեցին հայերին վերականգնելու կորցրած անկախությունը: Հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետական հիմնասյուների բացակայության պայմաններում մենք կարողացանք տեղ զբաղեցնել աշխարհի բզկտվող քարտեզում ՝ ապացուցելով, որ ազատ ապրելու իրավունքը նաև մերն է:
1945թ., մայիսի 9, Մեծ Հաղթանակի օր: Այս անգամ ևս հաղթանակը փառահեղ էր: Խորհրդային Միության կազմում գտնվող ազգերի՝ այդ թվում և հայերի համատեղ ջանքերով կարողացանք փայլուն հաղթանակ տանել, ասելով՝ մենք դեմ ենք ֆաշիզմին:
1992թ., մայիսի 9: Շուշիի ազատագրման օր: Հաղթանակ, որը հաստատեց. հայի ուժն ու կամքն անկոտրուն են: Շուշիի ազատագրումն Արցախյան պատերազմի շրջադարձային փուլն էր: Սա, թերևս, մեր հաղթանակների բարձրակետն էր: Մեր Ազատամարտում հայ ժողովուրդը մեծ գին վճարեց, հազարավոր հայորդիների արյուն թափվեց հայրենիքը պաշտպանելու և այն թշնամուն չզիջելու համար: Շուշիում կերտվեց այն հաղթանակը, որը հայի գենի մեջ էլ ավելի ամրապնդեց հանուն ազգի ու հայրենիքի անգամ կյանքը վտանգելու գաղափարը:
Արցախյան պատերազմի թոհուբոհում կազմավորվեց Արցախի Պաշտպանության բանակը, որը դարձավ այսօրվա անկախ Արցախի հենասյունը:
Ազգային Բանակ՝ մեր գոյության միակ երաշխիքը, մեր հպարտությունն ու փառքը:
Մեր հաղթանակների քայլերթը շարունակական է: Ազգ-բանակ միասնությամբ կընդունենք մերօրյա մարտահրավերները, և հավերժ եռագույնը կծածանվի: Մեր երկիրն անառիկ սահմաններ ունի, իսկ մեր ժողովուրդը՝ խաղաղ ապրելու անսասան կամք, որի համար ցանկացած պահի պատրաստ ենք բռունցքվելու, մի մարմին ու մի հոգի դառնալու և հաղթելու, վկան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 08 May 2019 17:28:12 +0000
ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26631-2019-05-09-17-06-10 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26631-2019-05-09-17-06-10 ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Զարինե ՄԱՅԼՅԱՆ

 Արդեն 7-րդ անգամ, որպես ավանդույթ, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ և ԱՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ մայիսի 8-ին կազմակերպվեց ՙՀերոսների հետքերով՚ հայրենասիրական դաս-երիտասարդական երթարշավը՝ նվիրված մայիսյան Եռատոնին։ Ծրագրի նպատակն է մատաղ սերնդի շրջանում դաստիարակել ռազմահայրենասիրություն, բացահայտել օրվա խորհուրդը, համախմբել երիտասարդներին և հատկապես մանրակրկիտ ներկայացնել Շուշիի ռազմագործողության պատմական դեպքերը՝ նրանց ներկայացնելով հայրերի ու պապերի անցած ուղին։ Ծրագրին մասնակցել են շուրջ 300 երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ զինծառայողներ, կամավորներ։ 

Մայիսի 7-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում վաղ առավոտյան հավաքված երիտասարդները ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի կողմից ձևավորված կազմկոմիտեի ներկայացուցիչների ջանքերով տեղեկացան ծրագրի ընթացակարգին, 4 ուղղությունների պատասխանատուների հետ։ Երթարշավի մասնակիցներին ողջունեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա անդրադարձավ 20-րդ դարավերջի պատմական դեպքերին, ողբերգական էջերին, այնուհետև 1988թ. մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին և 1992թ. Արցախի հինավուրց մայրաքաղաք՝ Շուշիի ռազմագործողությանը։ ԱՀ ՊԲ նախարար Կարեն Աբրահամյանը շնորհավորելով Եռատոնի կապակցությամբ, հավաստիացրեց, որ արցախահայությունը հետայսու տեր է լինելու իր պատմական հայրենիքին, իր հայրերի ժառանգությանը։ Օրվա բանախոսն էր նաև Արցախի ինքնապաշտպանության բանակի առաջին հրամանատար, Շուշիի ռազմագործողության արևելյան ուղղության հրամանատար, պահեստազորի գնդապետ Արկադի Կարապետյանը։ Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդներին իրենց հայրերի ու պապերի անցած ճանապարհով անցնելու համար։ ՙԵթե դուք չշարունակեք մեր գործը, ապա այս ամենը կհավասարվի զրոյի։ Հուսով եմ, որ շարունակելու եք ձեր հայրերի ճանապարհը, և մենք էլ մեզ վստահ կզգանք, որ իզուր չենք ապրել և իզուր չէին մեր ջանքերը՚։ Անդրադառնալով Բերդաքաղաքի ազատագրման գործողությանը, Ա. Կարապետյանը ասաց, որ շատ վարկածներ են պտտվում դրա շուրջ՝ փորձելով ինչ-որ տեղ նսեմացնել հայության արածը, հաղթանակը վերագրելով տարբեր ուժերի: Դրսի ոչ մի ուժ օգնության ձեռք չէր մեկնում, մայիսի 8-ի մարտերը շատ ծանր են եղել, նույնիսկ կեսօրին փամփուշտները վերջացել էին։ Բանախոսը հավաստիացրեց, որ Շուշիի հաղթանակը դա մեր ժողովրդի հաղթանակն է։

Ինչ վերաբերում է ռազմագործողության 4 ուղղություններին, Ա. Կարապետյանը նշեց, որ դրանք որոշվել են բնականոն եղանակով՝ արևելյան ուղղության հրամանատարը ինքն էր, հարավայինը՝ Սամվել Բաբայանը, արևմտյանը՝ Սեյրան Օհանյանը և հյուսիսայինը` Վալերի Չիթչյանը։ Ընդհանուր հրամանատարությունն իրականացնում էր Արկադի Տեր-Թադևոսյանը, իսկ ռազմագործողությունը սկսվել է մայիսի 7-8-ի գիշերը, ժամը 2-ն անց 30 րոպեին։ Ծրագրի մասնակիցներին քարտեզի վրա բոլոր ուղղությունների մանրամասները ներկայացրեց բնիկ շուշեցի, պատմաբան Աշոտ Հարությունյանը։ Ընդհանուր առմամբ՝ հակառակորդը Շուշիում կենտրոնացրել էր 3500 զինվոր, որոնց հրամանատարն էր ազգությամբ լեզգի Էլբրուս Օվուջևը՝ աֆղանական պատերազմի վետերան և փորձված հրամանատար։ Ա. Հարությունյանի պարզաբանմամբ՝ հակառակորդը նպատակադրված էր մայիսի 9-ին մտնել և գրավել Ստեփանակերտը ու այդ մասին քաջատեղյակ էր մեր հետախուզությունը։ Նաև այդ պատճառով խնդիր դրվեց արագորեն հակազդել ադրբեջանական ուժերին և Շուշիի ուղղությամբ կենտրոնացնել շուրջ 1500 զինվոր։ Պատմաբանը փաստեց, որ հյուսիս-արևմտյան ուղղության նպատակն էր հարվածել Ջանհասանի ուղղությամբ, հյուսիսային ուղղության զինվորները պետք է կենտրոնական ճանապարհով շարժվեին Շուշի, արևելյանը՝ Շուշիի բանտի ուղղությամբ, իսկ հարավային ուղղության նպատակն էր գրոհել Զառիսլու-Լիսագոր ուղղություններով՝ փակելով ադրբեջանցիների ճանապարհը, բայց, ավելի ճիշտ, խուճապ առաջացնել և հնարավորություն ստեղծել, որ հակառակորդը փախչի։ Կար նաև պահեստային զորամաս 26-րդ դիրքի ուղղությամբ՝ Կրկժանից վերև գտնվող բարձունքներում։ Այնտեղ տեղակայված էր Յուրի Հովհաննիսյանի զորախումբը։ Մայիսի 8-ին՝ 2-ն անց 30 րոպեին հայկական կողմի հրետանին սկսեց հարվածել Շուշիի ուղղությամբ, որից հետո 4-ն անց 30 րոպեից սկսվել է հետևակի գրոհը։ Ա. Հարությունյանի խոսքով՝ երբ Ս. Բաբայանի զորախմբից հաղորդել են, որ իրենք արդեն փակել են Շուշի-Լաչին ճանապարհը՝ Զառիստից ներքև, արդեն պարզ էր, որ այդ ուղղություններում փոքր Քիրսի լեռնալանջերին տեղակայված ադրբեջանական պահակակետերն արդեն ոչնչացված էին։ Դրանից հետո կենտրոնական՝ ասֆալտապատ ճանապարհով սկսել է շարժվել 80 զինվոր, 442 համարի մեկ տանկ, երկու ՀՄՄ-1 մեքենա։ Շատ դաժան մարտեր են ընթացել Շուշիի երեք աշտարակների ուղղությամբ։ Դրանից հետո ժամը 6-ն անց 30-ին ստացվել է տեղեկություն Աշոտ Բեկորից, որ ինքը նստած է Շուշիի բանտի պատերին և սպասում է ընկերների մոտենալուն, որ մտնեն քաղաք։ Իսկ այդ ուղղությունը հենց այնպես չէր ընտրված, որովհետև մեր զորքերը քիչ զինամթերք ունեին, իսկ բանտում բավականաչափ զենք ու զինամթերք էր պահվում։ Մայիսի 8-ի դաժան մարտերի ընթացքում մեր զինվորները տոկունությամբ ու համառությամբ կարողացել են դիմադրել կատաղի թշնամուն։ Երեկոյան կողմերին մարտերը ժամանակավորապես դադարել են։ Մայիսի 9-ի 16.00-ի դրությամբ Շուշիի ռազմագործողությունը համարվեց ավարտված։ Ա. Հարությունյանն անդրադարձավ նաև մինչև մայիսի 18-ը կատարված ազատագրական մարտերին, որից հետո արդեն փաստացի բացվեց պատմական նույն հայրենիքի երկու տարբեր հատվածների բաժանված միավորների միջանցքը։

Այս և այլ կարևոր իրադարձությունները տեղեկացնելուց հետո ՙՀերոսների հետքերով՚ հայրենասիրական դաս-արշավի մասնակիցները Ստեփանակերտից 4 ուղղություններով, ինչպես և 27 տարի առաջ իրենց հայրերն ու պապերը, շարժվեցին դեպի Շուշի։ Ծրագրի արևելյան ուղղության ղեկավարն էր Շուշիի ռազմագործողության և նույն ուղղության մասնակից Արամ Մայիլյանը, կենտրոնականը՝ ռազմագործողության մասնակից Միքայել Բալասանյանը, արևմտյանը՝ Արամ Հովհաննիսյանը և Կարեն Դանիելյանը ու հյուսիսային ուղղությանը՝ ռազմագործողության մասնակիցներ Արծվիկ Կարապետյանը, Արմեն Չալյանը։ Նախքան շարժվելը, ծրագրի մասնակիցներին բաժանվեցին Եռագույնը խորհրդանշող սպիտակ, կարմիր, կապույտ, նարնջագույն շապիկներ։ Այնուհետև արևելյան ուղղության մասնակիցները մեքենաներով տեղափոխվեցին Շոշ գյուղ, որտեղից արշավեցին դեպի Շուշի, կենտրոնականի երիտասարդները շարժվեցին Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղով, արևմտյան ուղղությանը՝ Կրկժան-Շուշի, իսկ հյուսիսային ուղղությանը՝ Քիրսավանից Շուշի։ Յուրաքանչյուր ուղղության պատասխանատու երթարշավի ընթացքում մասնակիցներին ներկայացնում էր իրենց անցած ուղին, պատմում առանձին հիշարժան դրվագներ։ Հենց ռազմագործողության մասնակիցները պետք է պատմեն ու ներկայացնեն իրականությունը, որ հետագայում բացառվեն պարտությունները։ Ա. Կարապետյանը պատմեց Աշտ Բեկորի, Դուշման Վարդանի, Շոշի Ագոյի և այլ տղաների հերոսությունների մասին։ Սակայն հրամանատարը շեշտեց, որ ինքն ընդհանրապես չի ընդունում հերոս բառը, որովհետև յուրաքանչյուր նորմալ տղամարդ պետք է պաշտպանի իր տունն ու հայրենիքը։ Հրամանատարը նաև տեղեկացրեց ռազմագործողության ընթացքում զինվորների շրջանում տիրող կարգապահության մասին։ Օրվա երկրորդ կեսին բոլոր խմբերը, Եռագույն դրոշի մեկական գույնի պաստառներով, հաղթական մտան Շուշի և Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում իրար միանալով պարզեցին Եռագույնը՝ հաղթանակի բերկրանքը փոխանցելով շուրջբոլոր։ Եկեղեցու բակում երիտասարդները շուրջպարի և ազգային ավանդական երգ ու երաժշտության ներքո մտան Սուրբ խորան՝ ստանալու հոգևոր Հոր օրհնությունը։ Տեր Անդրեաս քահանան ողջունեց ծրագրի մասնակիցներին, օրհնեց նրանց մուտքը և մաղթեց չմոռանալ իրենց հայրերի անցած ուղին և արժանապատվորեն ապրել ու շենացնել մեր երկիրը՝ Աստծո Սուրբ հովանու ներքո։

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, гора, трава, растение, небо, на улице и природа

На данном изображении может находиться: гора, дерево, трава, растение, мост, на улице и природа

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят, небо и на улице

На данном изображении может находиться: 1 человек, стоит, небо, гора, на улице и природа

На данном изображении может находиться: трава, на улице и природа

На данном изображении может находиться: один или несколько человек, гора, небо, дерево, на улице и природа

На данном изображении может находиться: на улице

На данном изображении может находиться: 7 человек, люди стоят, дерево и на улице

На данном изображении может находиться: 4 человека, люди стоят, ребенок и на улицеНа данном изображении может находиться: один или несколько человек, люди на сцене, толпа и на улице

На данном изображении может находиться: 11 человек, люди улыбаются, на улице

 

На данном изображении может находиться: один или несколько человек, люди сидят, ребенок, дерево, небо, стол, на улице и природа

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят, небо и на улицеНа данном изображении может находиться: 1 человек, стоит, небо и на улице

На данном изображении может находиться: 1 человек, сидит, стол и в помещении

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 08 May 2019 17:01:33 +0000
ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26618-2019-05-08-16-12-36 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26618-2019-05-08-16-12-36 ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 08 May 2019 16:10:37 +0000
Նախագահ Սահակյանն ստորագրել օրենք http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26617-2019-05-08-15-15-00 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26617-2019-05-08-15-15-00 Նախագահ Բակո Սահակյանն…]]> arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 08 May 2019 15:14:45 +0000 ՄԻ ՔԻՉ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26616-2019-05-08-14-32-26 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26616-2019-05-08-14-32-26 ՄԻ ՔԻՉ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՙԱզատ Արցախ՚ թերթը…

 ՙՂարաբաղի գեղջուկը՚, որի մի քանի համար լույս էր տեսել Շուշիում, 1923թ. հուլիսի 16-ից, հանդիսանում է թերթի նախակարապետը։ Հինգ համարից հետո Շուշիից Ստեփանակերտ տեղափոխվեց մի փոքրիկ, խղճուկ տպարան, որը հետո հարստացավ Ս. Կիրովի ջանքերով, և թերթն անվանվեց ՙԽորհրդային Ղարաբաղ՚։ 

Տպաքանակն առաջին 5 տարում հետևյալն էր. 500, 700, 1000, 1700, 2300, 4600 օրինակ (1928-ին)։ 1932-ից թերթը դարձել է ամենօրյա։ 
1980 թվականից սկսել է հրատարակվել ՙԽորհրդային Ղարաբաղի՚ կրկնօրինակը՝ ռուսերեն։ 
Ուծացման, համատարած հրաժարումի մռայլ տարիներին ՙԽորհրդային Ղարաբաղը՚ հայախոս այցելու էր բոլորի տներում, միշտ էլ արտահայտել է ժողովրդին հուզող խնդիրները, իղձերը, հույսերը։ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի (1988-1994) ժամանակաշրջանում թերթը եղել է տարեգիր` և՜ գրչի մշակ, և՜ զինվոր։ Նշենք, որ 1988-ին` Շարժման տարիներին, բաժանորդների թիվը հասել էր 100 հազարի, 1998-ին 3000 էր։ 
Այժմ` գլխավոր խմբագիրների մասին. 
ՙՂարաբաղի գեղջուկի՚ խմբագիրն էր Սերո Մանուցյանը։ Հետագայում թերթի խմբագիրներն էին Սուրեն Հախումյանը, Անդրանիկ Ավագյանը, Մ. Խաչյանը, Ա. Բալայանը, Գ. Ղազարյանը, Գ. Հովհաննիսյանը, Հ. Շահրամանյանը, Ա. Ավագյանը, Լազր Գասպարյանը, Հովհաննես Արզումանյանը (ամենաերկարակյացը՝ 1966-1984), Եղիշե Սարգսյանը (1984-ից մինչև 1988-ը)։ 
1988-1992թթ. թերթի գլխավոր խմբագիրն էր Մաքսիմ Հովհաննիսյանը։ 
Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի (1991-1992) հրամանով թերթը վերանվանվում է ՙԱրցախ՚։ 
1992-1994թթ. թերթը խմբագրել է Կոմիտաս Դանիելյանը։ 
1994թ. մայիսից մինչև 1995թ. մարտի 1-ը թերթը գլխավորել է Գեղամ Բաղդասարյանը, իսկ 1995-1998թթ.՝ նորից Մաքսիմ Հովհաննիսյանը։ 1998-ից` նորից Գեղամ Բաղդասարյանը։ 
Նշենք, որ 1994-1998թթ. թերթը կոչվել է ՙԼՂ Հանրապետություն՚։
1998 թվականին թերթը վերանվանվել է ՙԱզատ Արցախ՚։ 
1999թ. հոկտեմբերին գլխավոր խմբագիր է նշանակվել Միքայել Հաջյանը, ում 2000-ին փոխարինել է Հայկազ Ղահրիյանը։ 
2004-2007թթ. թերթի գլխավոր խմբագիրն էր Մարսել Պետրոսյանը։ 
2007-2008թթ., մի շատ կարճ ժամանակամիջոց (7-8 ամիս), թերթը գլխավորել է Մուրադ Պետրոսյանը, ում փոխարինել է Լեոնիդ Մարտիրոսյանը (2008-2018)։ 
2018-ից թերթի գլխավոր խմբագիրն է Նորեկ Գասպարյանը։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 14:31:34 +0000
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ-ԳԱՍՊԱՐՅԱՆ ՆՈՐԵԿ ԱԼԲԵՐՏԻ http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26615-2019-05-08-14-30-54 http://artsakhtert.com/arm/index.php/about-us/item/26615-2019-05-08-14-30-54 ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ-ԳԱՍՊԱՐՅԱՆ ՆՈՐԵԿ ԱԼԲԵՐՏԻ
1959-ին եմ ծնվել,…

  Բանասիրական կրթություն եմ ստացել։ Իսկ գրել սկսել եմ 15 տարեկանից և մինչ օրս հասցրել եմ գրել ընդամենը տասներկու գիրք, մեկը՝ մի քիչ լավ, մեկը՝ մի քիչ վատ, բայց բոլորն էլ, կարծում եմ, անկեղծ։ Մտադիր եմ գրել մի քանիսը ևս, և բանաստեղծություն, և պատմվածք, որը հաջողվի։ 

Նաև լրագրությամբ եմ զբաղվում։ Վաստակավոր լրագրող եմ։ Տասնյակ փաստավավերագրական հեռուստաֆիլմերի հեղինակ եմ։
Համոզված եմ, որ հայրենասիրությունը պատերազմից հետո վերածվել է հայրենապաշտության։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մեր մասին Wed, 08 May 2019 14:27:16 +0000