comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Նիստի օրակարգում ՙՄարտունու մանկապատանեկան մարզադպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրենի հաշվետվությունն էր 2015թ. կատարած աշխատանքների մասին՚, ՙՀերհեր, Մուշկապատ, Հաղորտի համայնքների ղեկավարների և ավագանիների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ուղղությամբ կատարված ստուգումների մասին՚, ՙՄարտունու շրջվարչակազմի 2015թ. չորրորդ եռամսյակի աշխատանքային ծրագրի հաստատման մասին՚ հարցերը։

Օրակարգային առաջին հարցի շուրջ ելույթ ունեցավ ՙՄարտունու մանկապատանեկան մարզադպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Վ.Ղահրամանյանը։ Նշվեց, որ մարզադպրոցում աշխատում է 22 մարզիչ-մանկավարժ, գործում է թվով 27 խումբ, որից 14-ը՝ Մարտունի քաղաքում, 13-ը՝ շրջանի տարբեր համայնքներում։ Նշված խմբերում մարզվում է 370 մարզիկ։ Բոլոր մարզիչներն ապահովված համապատասխան գույքով և մարզական հագուստով։ Մշտական հսկողության տակ են պահվում մարզիկների առողջությանն ու հիգիենային, մարզադահլիճների և մարզահրապարակների մաքրությանը, սանվիճակին վերաբերող հարցերը։ Մարզադպրոցի սաները 2014-15 ուս.տարում մասնակցել են ՀՀ և ԼՂՀ առաջնություններին, գրավել պատվավոր տեղեր։ Մարզադպրոցում գործող տարբեր խմբերի մարզիկներից ընդգրկվել են ԼՂՀ հավաքական թիմի կազմում և, մասնակցելով ՀՀ տարբեր առաջնությունների՝ գրավել առաջնային տեղեր։ ԼՂՀ ՙԼավագույն մանկապատանեկան մարզադպրոց՚ ստուգատես¬մրցույթում Մարտունու մանկապատանեկան մարզադպրոցը գրավել է 1-ին մրցանակային տեղը, պարգևատրվելով գավաթով, 1-ին կարգի դիպլոմով և 350000 դրամով։ Անդրադառնալով մարզադպրոցի կողմից իրականացված աշխատանքներին՝ շրջվարչակազմի ղեկավար Կ. Թովմասյանը կարևորեց այն և անհրաժեշտ համարեց գյուղական համայնքներում հնարավորինս շատ խմբեր ստեղծելն ու երեխաներին նրանցում ներգրավելը, քանի որ որոշ համայնքներում կան նորակառույց և վերանորոգված մարզադահլիճներ, որոնց հնարավորությունները թույլ են տալիս զարգացնել տարբեր մարզաձևեր, ինչը նաև գյուղերի երեխաների առօրյան հագեցած ու հետաքրքիր դարձնելու երաշխիք կդառնա։ Երկրորդ հարցի շուրջ հանդես եկավ շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Կ.Դոլուխանյանը։ Նշվեց, որ վարչական հսկողություն իրականացնելու 2015թ. աշխատանքային ծրագրին համապատասխան՝ սեպտեմբերի 17-19-ը շրջանի Հաղորտի, Հերհեր և Մուշկապատ համայնքների ղեկավարների աշխատակազմերում իրականացվել են համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած ու համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողություն և պետական վերահսկողություն։ Հաղորտի համայնքի ավագանու կողմից համայնքի տարեկան բյուջեն հաստատվել է սեփական եկամուտների գծով 1096,2հազ. դրամ, փաստացի կատարողականը կազմել է 1096.3հազ. դրամ։ Հերհեր համայնքի ավագանու կողմից համայնքի տարեկան բյուջեն հաստատվել է 2699,1հազ. դրամ, փաստացի կատարողականը կազմել է 2829,4հազ. դրամ։ Պետական բյուջեից պլանով նախատեսված 4253,4հազ. դրամի դիմաց դոտացիայի փաստացի ֆինանսավորումը կազմել է 3838 հազ. դրամ։ Համայնքում 2014թ. նախատեսված 7002,5հազ. դրամ բյուջետային ծասերի դիմաց փաստացին կազմել է 6868,3հազ. դրամ։ Մուշկապատ համայնքի ավագանու կողմից համայնքի տարեկան բյուջեն հաստատվել է 1869,4հազ. դրամ, փաստացի կատարողականը կազմել է 1967,6հազ. դրամ։ Պետական բյուջեից պլանով նախատեսված 3952,8հազ. դրամի դիմաց դոտացիայի փաստացի ֆինանսավորումը կազմել է 3382հազ. դրամ։ 2014թ.-ին նախատեսված 5872,2հազ. դրամ բյուջետային ծախսերի դիմաց փաստացին կազմել է 5558,7հազ. դրամ։ Համայնքի հողային հաշվեկշռում առկա է 825,35հա գյուղնշանակության հող։ Պահուստային 53,54հա վարելահողից վարձակալված է 23,33հա։ Վարձակալված 1,8հա խաղողայգին հրդեհվել է։ Քննարկում տեղի ունեցավ հողերի արդյունավետ և ժամանակին մշակման շուրջ, և շրջանի ղեկավարը հորդորեց հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել հողի մշակման և ցանքսի աշխատանքները ժամանակին իրականացնելու համար։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ցանքսի աշխատանքներն անհրաժեշտ է սկսել վերին ենթաշրջաններից։ Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ս.Սեյրանյանը ներկայացրեց շրջվարչակազմի 2015թ. չորրորդ եռամսյակի աշխատանքային ծրագիրը։ Նիստի վերջում շրջվարչակազմի ղեկավար Կ. Թովմասյանը ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի նոր ղեկավար ընտրված 5 համայնքների նախկին ղեկավարներին շրջվարչակազմի կողմից շնորհակալագրեր հանձնեց, շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ նրանք հետագայում ևս կշարունակեն իրենց ուժերը ներդնել համայնքների զարգացման գործին։ Իսկ Ճարտար համայնքի ղեկավար Արթուր Աղաբեկյանին հանձնեց ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրված ՙԵրախտագիտություն՚ մեդալը։ 

 Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ ք. Մարտունի