comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՓՈՔՐԻԿ ՄԱՏՈՒՌ, ՄԵԾ ՀԱՎԱՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՔՐԻԿ ՄԱՏՈՒՌ, ՄԵԾ ՀԱՎԱՏ

Շուշիում անցկացվող մշակութային բազմաբնույթ միջոցառումների շարքն ամեն օր ստվարանում է. դրանք հաճելի ու նպատակային են:

Հերթական միջոցառումը ԼՂՀ ՊԲ ՀՕՊ զորամասում փոքրիկ մատուռի բացումն էր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ուր ներկաների շարքում էին զինվոր թե սպա, մշակութային գործիչ, դպրոցական թե ուսուցիչ, Շուշիի բնակիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Է. Փաթյանը։ Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու քահանա Տեր Անդրեաս Թավադյանն էլ կատարեց մատուռի օծման արարողությունը: Շարքային Դրաստամատ Օհանյանը երախտագիտությամբ պատմեց, թե ինչպես ծնվեց զորամասում փոքրիկ հոգևոր կենտրոն ունենալու գաղափարը։ Այն գրադարանավարուհի Լիանա Սարգսյանինն է։ Եվ ահա այլևս իրենց երազանքը կատարված է, որի համար անչափ ուրախ են։ Շնորհակալություն հայտնեցին կառուցապատմանն օգնող Գ. Սաֆարյանին, Ա. Այդինյանին, Հ. Հայրումյանին, Ռ. Մարգարյանին, այլոց: Ինչպես նշեց գեներալ-մայոր Վարդան Բալայանը, նման հոգևոր կենտրոններ կառուցելով` նպաստում ենք զինվորի հավատի ճիշտ ձևավորմանն ու հայրենասիրական դաստիարակությանը։ Ամուր հիմքերի վրա է դրվում ազգային, պետական գաղափարախոսությունը։ Այսօր առավել ևս դա անհրաժեշտ է։ 

Նինա ԱՎԱՆԵՍՅԱՆ ք.Շուշի