Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ

 

 

 

Ղարաբաղյան շարժման շնորհիվ իրագործվեց մեր ազգի մեծագույն իղձը, և ահա 27 տարի ապրում ենք  մի իրականությունում, որտեղ ունենք անկախ պետականություն։ Ճիշտ է, ծանր էր այդ բեռը. մենք այս տարիների ընթացքում շատ ենք մաքառել, բայց հենց այնպես ու՞մ է հաղթանակը տրվում։ 

 

Այս տարիների ընթացքում Արցախում ծնվել ու հասակ է առել նոր սերունդ՝ անկախության սերունդը, որը հաստատ գիտի, թե ինչ մեծ պատասխանատվություն է կրում իր ուսերին: Մեր սերունդն ապացուցել է, որ արժանի է լինել այս երկրի լիարժեք տերը։ Ապացուցել է 2014¬ի օգոստոսյան ու 2016¬ի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, ապացուցել է իր առօրյայով ու այն փաստով, որ, չնայած բոլոր դժվարություններին ու ռիսկերին, քայլ առ քայլ դիմակայում է բոլոր մարտահրավերներին, շենացնում  իր երկիրը։

Սերնդափոխություն ասվածը զուտ կենսաբանական հասկացություն չպետք է լինի մեր երկրում։ Օրվա հրամայական է, որպեսզի լինի նաև քաղաքական սերնդափոխություն։ Մենք հիմնեցինք ՙԱնկախության սերունդ՚ կուսակցությունը, որովհետև վստահ ենք, որ մենք էլ անելիք ունենք մեր հողի ու պետության համար, մենք էլ ինտելեկտուալ, մարդկային ու նյութական ռեսուրսներ ունենք, որոնք կարող ենք ու պետք է ծառայեցնենք ի շահ Արցախի ու մայր Հայաստանի։  Մենք՝ երիտասարդներս, հասկանում ենք, որ ցանկացած երազանքի հասնելու համար ջանք ու եռանդ է պետք: Արցախը պատերազմի ու խաղաղության երերուն սահմանին է, սակայն մենք վստահ ենք, որ միայն պատերազմը չէ այն  գոյաբանական հենքը, որի վրա կառուցված է մեր պետությունը։ Մենք վստահ ենք, որ  Արցախն ունի հսկայական տնտեսական ներուժ, որը ճիշտ կառավարելու դեպքում կարելի է շեշտակի բարձրացնել արցախցիների կենսամակարդակը, հզորացնել երկիրը։ Հենց այս տեսլականի վրա էլ հիմնված է մեր զարգացման փիլիսոփայությունը։ Շատ կարևոր է նաև ժամանակին համահունչ լինել։ Մենք ապրում ենք շատ արագ փոփոխվող աշխարհում, որտեղ դրամատիկ ու բեկումնային փոփոխություններին պետք է պատրաստ լինել: Պատասխանները միայն տնտեսական ու քաղաքականը չեն։ Բանալին, առաջին հերթին, մայր Հայաստանի հետ միասնաբար առկա մարտահրավերներին դիմակայելու մեխանիզմների արդիականացման ու նորերի ստեղծման մեջ է։ Մենք համարում ենք, որ մեր մեծ ու միացյալ հայրենիքի  երազանքն այսօր էլ արդիական է առավել քան երբևէ։

Այո, հեշտ չի լինելու, բայց առանց քրտնաջան աշխատանքի ու դժվարությունների հաղթահարման ոչ մի մեծ նպատակ չի իրագործվում, մենք քաջ գիտակցում ենք դա և վճռական ենք կառուցելու մեր երազանքի հայրենիքը։ 

Արթուր ԱՍՐՅԱՆ