comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՙԱզատ Արցախ՚ պաշտոնաթերթը նոր գլխավոր խմբագիր ունի. հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը խմբագրության կոլեկտիվին է ներկայացրել նորանշանակ գլխավոր խմբագրին՝ Նորեկ Գասպարյանին։  

 ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը նշեց, որ նույն օրը տեղի է  ունեցել ՙԱզատ Արցախ՚ ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովը, որը, ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, միաձայն որոշել է դադարեցնել ՙԱզատ Արցախ՚ ՓԲԸ տնօրեն Լենոիդ Մարտիրոսյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Բաժնետերերի ընդհանուր ժողովը միաժամանակ նույն կանոնադրությամբ որոշել է ընկերության տնօրեն նշանակել Նորեկ Ալբերտի Գասպարյանին։ 

Դ. Բաբայանը շնորհակալություն է հայտնել թերթի նախկին գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանին, ով ավելի քան տաս տարի իր նպաստն է բերել երկրի կայունության և պետականության ամրապնդման գործում, և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Նա միաժամանակ շնորհավորել է Նորեկ Գասպարյանին՝ հույս հայտնելով, որ նորընտիր գլխավոր խմբագիրը նոր թարմություն կբերի և ևս մեկ աստիճանով կբարձրացնի պաշտոնաթերթի հեղինակությունը։  

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ