[ARM]     [RUS]     [ENG]

ՏՐՎԵԼ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի և դեղորայքային քաղաքականության բաժնի վարիչ Նունե Բախշիյանի հետ օրերս այցելեց գերատեսչության ենթակայության տակ գտնվող բժշկական պահեստ:

 Նախարարը ծանոթացել է մարդասիրական օգնության կարգով ձեռք բերված բժշկական նշանակության ապրանքների պաշարներին: 

Այցի ժամանակ Ա. Բաղրյանը նաև ուսումնասիրել է ինչպես մարդասիրական, այնպես էլ կենտրոնացված կարգով ձեռք բերված դեղորայքի պահպանման պայմաններին, տվել համապատասխան ցուցումներ՝ վերջիններիս նպատակային օգտագործման ուղղությամբ:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ