comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՁՄԵՌ-2019՚ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՁՄԵՌ-2019՚ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Ստեփանակերտի քաղաքապետարանում օրերս հրավիրած աշխատանքային խորհրդակցությունում քննարկվել են մայրաքաղաքի կենսաապահովմանը, հետագա  ծրագրերի մշակմանն ու իրագործմանն առնչվող մի շարք հարցեր։

 Քաղաքային համայնքի պատասխանատուներից բացի խորհրդակցությանը մասնակցում էին նաև առանձին ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ։ 

Հանդիպմանը կարևորվել է 2019թ. բյուջեի (այդ թվում` համայնքային)  ձևավորման, մասնավորապես` եկամուտների և ծախսերի մասով ֆինանսական  փաստաթղթի վերջնական մշակման անհրաժեշտությունը: Շահագրգիռ խոսակցություն է ծավալվել նաև կապիտալ շինարարության ծրագրերի հստակեցման շուրջ, ընդգծվել առաջնահերթությունների և ոլորտային ուղղվածության պահանջների պահպանման խնդիրը:

Խորհրդակցությունում անդրադարձ է եղել նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան  տոների նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ՙՁմեռ- 2019՚ բարեհաջող անցկացնելուն և այդ ուղղությամբ նախանշված ծրագրերը հաջողությամբ իրագործելուն: Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունների ղեկավարներին մեկ անգամ ևս  պարտավորեցրել է  հատկապես տարվա այդ շրջանում բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները և ապահովել քաղաքի բնակչության կենսական պահանջները:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ