comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐԵԼՈՒ
Logo
Print this page

ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐԵԼՈՒ

Ընթացիկ տարում Ստեփանակերտ քաղաքում շարունակվել է փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման ծրագիրը, որի համար Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացվել է 894 մլն 205 հազար դրամ:

Առ այսօր նշված գումարից այդ նպատակին օգտագործվել է 881 միլիոն 350 հազար դրամը: 

Ինչպես տեղեկացանք ԱՀ քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ծրագրով մասնակի ասֆալտապատում է իրականացվել  Սարդարյան և Աբրահամյան փողոցներում: Բարեկարգվել և ասֆալտապատվել են Ադմ. Իսակով 4, 4ա, 4բ, Ս.Դավիթ 52, 54 և 56, Կնունյանցների 1, Մաշտոց 2, Վ.Սարգսյան 11, Մանուկյան 4, 4բ բազմաբնակարան շենքերի բակերն ու տարածքը: Բացի այդ, ՍտեփԳԷՍ փողոցի առաջին նրբանցքում իրականացվել է կրաքարով ծածկի բարեկարգում, իսկ Մ.Շահինյան ծայրամասային փողոցի երկայնքով հենապատ է կառուցվել.  բարեկարգման աշխատանքներն այստեղ կշարունակվեն հաջորդ տարի: 

Ասֆալտապատման և հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Վ.Վաղարշյան թաղամասի աջակողմյան հատվածի մի շարք փողոցներում և նրբանցքներում: Վաղարշյան և Նիկոլ Դուման փողոցների ստորգետնյա կապի խողովակաշարերը, դիտահորերը և մալուխները փոխարինվել են նորերով: 

Ներկայում մի շարք փողոցներում դեռևս ընթացքի մեջ են բարեկարգման աշխատանքները։ Ծրագիրը կշարունակվի նաև գալիք՝ 2019 թվականին: 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.