comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՐԱՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ ՆԻԿՈԼԱՅ ԿԱԼԻՆԿԻՆԻ 70-ԱՄՅԱԿԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՐԱՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ ՆԻԿՈԼԱՅ ԿԱԼԻՆԿԻՆԻ 70-ԱՄՅԱԿԸ

Հիշո՞ւմ եք ՙԿովկասի գերուհին՚ ֆիլմը` ինչ դրական մակդիրներով է Սաախովը ներկայացնում Նինային: Մոտավորապես նույն ոգով, չհաշված արական սեռն ու տարիքը, կարելի է բնութագրել մեր մեծ բարեկամին, Ռուս մտավորականության ՙՂարաբաղ՚ կոմիտեի երկար տարիների անդամ, լրագրող, իրավապաշտպան, վերջապես, լավ մարդ Նիկոլայ Իվանովիչ Կալինկինին:

 90-ականների սկզբից, երբ Նիկոլայը, որպես ՙՄեմորիալ՚ իրավապաշտպան կենտրոնի խորհրդի անդամ (1989-1993թթ.), առաջին անգամ հայտնվեց Արցախում, ԿՐԻԿ-ցի իր բազմաթիվ գործընկերների նման, կապվեց հայկական այս հնագույն երկրամասի հետ: Թեպետ Հայաստանում Նիկոլայը եղել էր նաև նախկինում` դեռևս 1973-ին, երբ աշխատում էր որպես հնչյունային օպերատոր ՙՌոսկոնցերտում՚: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, Նիկոլայը դեռ երիտասարդ տարիքից բավականին բուռն կյանքով էր ապրում: 

Թե ինչպես հայտնվեց իրավապաշտպանության և լրագրության ոլորտում, Նիկոլայը պատմեց մեզ հետևյալը. ՙԼրագրողի մասնագիտության մասին չեմ մտածել, պարզապես մտքովս չէր անցնում: 1989թ. էստոնական ՙՁՈՐՑցրՍՌռ ՍցՐՖպՐ՚ թերթը, մասերի բաժանելով իմ առաջին և, թվում է, թերթին թղթակցելու միակ փորձը, հրապարակեց դրանք տարբեր ազգանունների տակ: Եվ, ինչը հատկապես ուրախալի էր, 18 ռուբլու չափ հոնորար փոխանցեց ինձ:
1990թ. օգոստոսից ակտիվորեն ներգրավվեցի նոր-նոր ձևավորվող ՙՄեմորիալ՚ իրավապաշտպան կենտրոնի գործունեության մեջ (այն ժամանակ Կենտրոնն իրեն համեստորեն անվանում էր իրավապաշտպան խումբ), և արդեն սեպտեմբերին ինձ գործուղեցին Բաքու` որպես դիտորդ ընտրություններին հետևելու նպատակով: Իսկ նոյեմբերին ինձ արդեն ուղարկում են Մոլդովա և Մերձդնեստր` այն ժամանակ տեղ գտած զինված հակամարտության հետքերով: Այնպես ստացվեց, որ Քիշնև ժամանեցի նույն այն օրը, երբ մի քանի հարբած մարդ ծեծկռտուքի ժամանակ սպանեցին պետերբուրգցի կոմերսանտ Դմիտրի Մոլդովանին, և ես ակամայից ականատես դարձա մոլդովացի ազգայնական-արմատականների հրահրած անկարգություններին, ովքեր Դմիտրիի մահն օգտագործում էին սեփական շահերի համար:
Զուտ պատահականորեն ծանոթանալով ուղևորության արդյունքներով կազմված իմ զեկույց- հետաքննությանը` ՙծՏՉՏպ ՉՐպՎÿ՚ շաբաթաթերթի խմբագրությունում համագործակցելու առաջարկ արեցին ինձ, ինչի մասին էլ պայմանագիր ստորագրեցինք: Այսպես լրագրությունը դարձավ մասնագիտություն` ոչ մշտական հիմունքներով:
ՙծՏՉՏպ ՉՐպՎÿ՚-ից բացի հոդվածներս սկսեցին տպագրվել Մոսկվայում, Հայաստանում, Արցախում, Նյու Յորքում, Փարիզում: Մոսկվայում` ՙհՏոպրպՊվՌՍ՚, ՙԸՐՎÿվրՍՌռ ՉպրՑվՌՍ՚, ՙԾՏրՍՏՉրՍՌռ Սսցո՚ պարբերականներում:
Որպես իրավապաշտպան` Նիկոլայ Կալինկինը փորձեց մուտք գործել Արցախ 1991թ. մայիսին` տխրահռչակ ՙԿոլցո՚ ռազմագործողության ժամանակ, երբ խորհրդային զորքերի ու ազերի օմօնականների կողմից հայաթափվեց արցախյան Գետաշեն գյուղը: Այն ժամանակ չստացվեց:
Բայց արդեն նույն տարվա սեպտեմբերին նա հայտնվում է պատերազմի մեջ գտնվող ու բռնակալական լծից արդեն ազատ Արցախի Շահումյանի շրջանում, որտեղ, տեղի հայրենյաց պաշտպանների հետ միասին, նրա գլխով շատ բան անցավ: Նաև կոնտուզիայի ենթարկվեց, երբ հակառակորդը հրետակոծում էր Կարաչինար գյուղը:
Այնուհետև կայացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման հարցով հանրաքվեն` 1991թ. դեկտեմբերի 10-ին, որտեղ Նիկոլայը ներկա էր որպես դիտորդ:
Հետո` նորից ու նորից պատերազմ ու ՙծՏՉՏպ ՉՐպՎÿ՚-ի կողմից բազմաթիվ գործուղումներ դեպի պայքարող Արցախ: Ընթերցողին հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ չկար համացանց` բառի ժամանակակից իմաստով, նախկին ՙծՏՉՏրՑՌ՚ տպագրական գործակալության այս պարբերականը լույս էր տեսնում ու տարածվում աշխարհի տարբեր երկրներում` մի շարք օտար լեզուներով: Ուստիև Նիկոլայ Կալինկինի հոդվածների` ժամանակին ունեցած ուժն ու նշանակությունը դժվար է գերագնահատել:
Պատերազմից հետո էլ Նիկոլայը հաճախ է հյուրընկալվում ԼՂՀ-ում, մշտապես կապ է պահում լրագրող-գործընկերների, Արցախից իր բազմաթիվ ընկերների հետ: Նրան պարբերաբար հրավիրում են տարաբնույթ միջոցառումների, հանդիսությունների: Երբեմն ինքն իրեն կատակով ՙԿալինկյան՚ է անվանում:
Հիշեցնենք, որ երիտասարդ տարիներին Նիկոլայը մի քանի տարի աշխատել է… Միջին Ասիայի ՆԳՆ մարմիններում` Ուզբեկստանի Նամանգանում, դա է պատճառը, որ նա հրաշալի փլով է պատրաստում:
…Շնորհավորենք իր 70 տարեկանում այդքան երիտասարդ ու առույգ մեր բարեկամին ու գործընկերոջը:

Արսեն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ